Ալոիս Ալցհայմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոիս Ալցհայմեր
գերմ.՝ Alois Alzheimer
Alois Alzheimer 003.jpg
Ծնվել էհունիսի 14, 1864(1864-06-14)[1][2][3][…]
Մարքթբրայթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել էդեկտեմբերի 19, 1915(1915-12-19)[1][2][3][…] (51 տարեկան)
Վրոցլավ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
ԳերեզմանՄայնի Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1918).svg Գերմանիա
Մասնագիտությունհոգեբույժ, նյարդախտաբան, նյարդակենսաբան, համալսարանի դասախոս, նյարդաբան և բժիշկ
Հաստատություն(ներ)Վրոցլավի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբուժություն և neuropathology?
ԱնդամակցությունՀայրենական շղակույթի սիլեզիական ընկերություն և Corps Franconia Würzburg?
Ալմա մատերJMU, Թյուբինգենի համալսարան և HU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4][5]
Հայտնի աշակերտներFranz Nissl?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Alois Alzheimer Վիքիպահեստում

Ալոիս Ալցհայմեր (գերմ.՝ Alois Alzheimer, հունիսի 14, 1864(1864-06-14)[1][2][3][…], Մարքթբրայթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն - դեկտեմբերի 19, 1915(1915-12-19)[1][2][3][…], Վրոցլավ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), գերմանացի հոգեբույժ և նյարդաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1864 թվականի հունիսի 14-ին Գերմանիայի Մարքթբրայթ քաղաքում։ Կրթությունը ստացել է Վյուրցբուրգի համալսարանում, այնուհետև ապրել և աշխատել է Մայնի Ֆրանկֆուրտում։ 31 տարեկանում դառնում է գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար և այնտեղ աշխատում է մինչ մահ։

Ալցհայմերը մեծ ներդրում է ունեցել նյարդային համակարգի պաթոլոգիաների ուսումնասիրության գործում։ Նրա ճանաչում է ձեռք բերել կենտրոնական նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդությունը հայտնաբերելուց հետո, որը մեծ մասամբ հանդես է գալիս 65 անց մարդկանց մոտ։ Այս հիվանդությունն այժմ անվանվում է Ալցհայմերի հիվանդություն։

1910 թվականին Մաքս Լևանդովսկու հետ հիմնում է եվրոպական «Ընդհանուր նյարդաբանության և հոգեբուժության ամսագիր» (գերմ.՝ Zeitschrift für die gesamte Neurologie und Psychiatrie) գիտական պարբերականը։

Վախճանվել է 1915 թվականի դեկտեմբերի 19-ին Վրոցլավ քաղաքում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Neuere Arbeiten über die Dementia senilis und die auf atheromatöser Gefässerkrankung basierenden Gehirnkrankheiten, in: Monatsschrift für Psychiatrie und Neurologie 1898; 3, S. 101–115 (Էլեկտրոնային տարբերակ)
  • Über eine eigenartige Erkrankung der Hirnrinde. In: Allgemeine Zeitschrift für Psychiatrie. Band 64 (1907), S. 146–148.
  • Der Krieg und die Nerven. Preuß & Jünger, Breslau 1915.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Georg Stertz: Alzheimer, Alois. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 1, Duncker & Humblot, Berlin 1953, ISBN 3-428-00182-6, S. 236.
  • Konrad und Ulrike Maurer: Alzheimer – Das Leben eines Arztes und die Karriere einer Krankheit; Piper, München 1998, ISBN 3-492-04061-6; Piper Taschenbuch 2000, ISBN 3-492-23220-5.
  • Anne Eckert: Alois Alzheimer und die Alzheimer Krankheit. Pharmazie in unserer Zeit 31(4), S. 356–360 (2002), ISSN 0048-3664
  • Michael Jürgs: Alzheimer. Spurensuche im Niemandsland. List Taschenbuch, München 2001, ISBN 3-548-60019-0; 1999, ISBN 3-471-79389-5.
  • German E. Berrios: The history of 'Alzheimer's disease'. Archivierte Version (vom 17. Dezember 2007 im Internet Archive)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]