Ստեփան Կրաշենիննիկով
Ստեփան Կրաշենիննիկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 18 (29), 1711 Մոսկվա, Ռուսական թագավորություն[1] |
Մահացել է | փետրվարի 12 (23), 1755[2] (43 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Lazarev Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բուսաբան, ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, բնագետ և աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն և բուսաբանություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա, Academic Gymnasium at the St. Petersburg Academy of Sciences? և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
Գիտական ղեկավար | Յոհան Գմելին |
Եղել է գիտական ղեկավար | Constantin Ivanovich Scepin? |
Հայտնի աշակերտներ | Constantin Ivanovich Scepin? և Իվան Լեպյոխին |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | S.Krasch. |
![]() |
Ստեփան Պետրովիչ Կրաշենիննիկով (ռուս.՝ Степа́н Петро́вич Крашени́нников, հոկտեմբերի 18 (29), 1711, Մոսկվա, Ռուսական թագավորություն[1] - փետրվարի 12 (23), 1755[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), Սիբիրի ռուս հետազոտող, բնագետ և աշխարհագրագետ։ Նա 18-րդ դարի սկզբներին տվել է Կամչատկայի առաջին ամբողջական նկարագրությունը։ 1745 թվականին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ Կամչատկայի Կրաշենիննիկով հրաբուխը անվանակոչվել է իր պատվին։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրաշենիննիկովը սովորել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում (1724–32), որտեղ Լոմոնոսովը եղել է իր դասընկերը։ Որպես Վիտուս Բերինգի էքստենսիվ պատրաստություն Կամչատկայի երկրորդ գիտարշավի համար՝ ակադեմիայից ընտրվել են 12 ուսանողներ՝ որպես պրոֆեսորների պոտենցիալ ինտերններ կամ օգնականներ. Կրաշենիննիկովը նրանցից մեկն էր։ Այսպիսով, նա հետագայում շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգում, մինչ Կամչատկայի երկրորդ գիտարշավը ձեռնարկելը (1731–42)[4]:
Կամչատկայի երկրորդ գիտարշավը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրաշենիննիկովը ուսումնասիրել է բույսերը, կենդանիները և հանքաքարերը, բայց ի վերջո նրա մոտ Սիբիրի պատմության և աշխարհագրության վերաբերյալ առաջացել է մեծ հետաքրքրություն[4]։ Գիտարշավի սկզբնական շրջանում՝ Ուրալյան լեռներից և արևմտյան Սիբիրից դեպի Յենիսեյսկ ճանապարորդության ժամանակ, նա ուղեկցել է պրոֆեսոր Գմելինին։ Նա կատարել է բազմաթիվ զննումներ բնագիտության, ազգագրության և լեզվաբանության վերաբերյալ, օրինակ՝ էվենկների (տունգուսներ) և բուրյաթների բառապաշարի արձանագրությունները։ Յակուտսկում Բերինգի շտաբներից գիտարշավի պրոֆեսորներ Գմելինին և Գերհարդ Ֆրդրիխ Միլլերը Կրաշենիննիկովին ուղարկում են Օխոտսկ և Կամչատկա, որպեսզի տուն կառուցի և կատարի նախնական դիտարկումներ։ Այսպիով, նա դարձավ գիտարշավի՝ թերակղզու մասին ամենաշատ գիտելիքն ունեցող անդամը։ 1755 թվականին իր դիտարկումների մասին հրատարակել է ("Описание земли Камчатки"[5][6], անգլերեն թարգմանվել է Ջեյմս Գրիվի (1764) կողմից՝ «Կամչատկայի պատմությունը[7][8]» վերնագրով) գրքում։ Նա նկարել է հանգուցյալ Ջորջ Վիլհելմ Սթելլերի ձեռագրերի վրա։ Բացի շրջանի մանրամասնորեն հաշվարկված բույսերից և կենդանիներից, տեղեկություններ կային նաև իտելմենների և կորյակների լեզվի և մշակույթի վերաբերյալ։
Ուշ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրաշենիննիովը Կամչատկայի երկրորդ գիտարշավի վրա անց է կացրել 10 տարի։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալիս՝ 1745 թվականին, գրել է և պաշտպանել իր դոկտորի աստիճանը ձկնաբանության գծով։ Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում նշանակվել է օգնական, ավելի ուշ՝ ակադեմիայի Բուսաբանական այգու տնօրեն և համալսարանում՝ բնական գիտությունների պրոֆեսոր։ Նա եղել է այն 26 ռուսներից մեկը, որ 18-րդ դարում դարձել են ակադեմիայի անդամ[4]։ 1752 թվականին Կրաշենիննիկովը գնացել է իր վերջին գիտարշավին Լադոգա լճի և Նովգորոդի շրջաններ, որպեսզի ուսումնասիրի բուսական աշխարհը։ Մահացել է մինչ իր դիտարկումները հրատարակելը, որոնք հրատարակվել են Դավիթ դե Գորտերի կողմից[9]։
Բույսերի տեսակներ՝ անվանակոչված ի պատիվ Ս. Պ. Կրաշենիննիկովի[խմբագրել | խմբագրել կոդը]
20-ից ավելի տեսակներ անվանվել են ի պատիվ նրա[10], օրինակ՝
- Կրաշենիննիկվի անունն է կրում կնյունների տեսակների մեկը՝ Կրաշենիննիկվի կնյունը
- Բորբոսատեսուկը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Крашенинников Степан Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Чечулин Н. Д. Крашенинников, Степан Петрович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1903. — Т. 9. — С. 420—422.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Egerton Frank N. (2008)։ «A History of the Ecological Sciences, Part 27: Naturalists Explore Russia and the North Pacific During the 1700s»։ Bulletin of the Ecological Society of America 89 (1): 39–60։ doi:10.1890/0012-9623(2008)89[39:AHOTES]2.0.CO;2
- ↑ Krasheninnikov S.P. (1755)։ Описание земли Камчатки, vol. 1։ St petersburg: Imperial Academy of Sciences
- ↑ Krasheninnikov S.P. (1755)։ Описание земли Камчатки, vol. 2։ St petersburg: Imperial Academy of Sciences
- ↑ Krasheninnikov S.P. (1764)։ History of Kamtchatka, and the Kurilski Islands, with the countries adjacent. J. Grieve transl.։ London: T.Jefferys
- ↑ Krasheninnikov S.P. (1972)։ Exploration of Kamtchatka. E.A.P. Crowhart-Vaughan transl. Unabridged edn։ Portland OR, U.S.A.: Oregon Historical Society
- ↑ de Gorter David (1761)։ Flora Ingrica ex schedis Stephani Krascheninnikow confecta et propriis observationibus։ Petropoli: Typis Academiae Scientiarum
- ↑ IPNI query
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 29 ծնունդներ
- 1711 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1755 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս մարդաբաններ
- Ռուս բուսաբաններ
- Ռուս ճանապարհորդներ
- Ռուս բնագետներ
- Ռուս աշխարհագրագետներ