Մուրաբա (արևելյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրաբա
Տեսակպտուղների պահածո
Ենթատեսակfruit preparation?
Առաջացման երկիրԵվրոպա
 Varenie Վիքիպահեստում

Մուրաբա, Արևելյան սլավոնների՝ ռուսների, ուկրաինացիների (ուկրաիներեն՝ варення) և բելառուսների (բելառուս․՝ варэнне), ինչպես նաև բուլղարների, հույների, Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի ժողովուրդների ավանդական աղանդեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի համար այս աղանդերը բնորոշ չէ։ Իր անվանումը արևելաեվրոպական լեզուներում փոխառված է կա՛մ ռուսերենից (անգլ.՝ varenye, գերմ.՝ Warenje) կամ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի լեզուներից (անգլ.՝ murabba

Մուրաբան ստանում են մրգերի կամ հատապտուղները (ավելի հազվադեպ բանջարեղենների, երիտասարդ ընկույզների, սոճու երիտասարդ կոների, վարդի թերթիկների) շաքարով (ավելի վաղ՝ շաքարավազի լայն տարածումից առաջ՝ մեղրով) եռացնելու արդյունքում։ Ի տարբերություն մուրաբաների՝ մարմելադի և կոնֆիտորի (անգլիական ընկալմամբ, այսինքն՝ ցիտրուսային ջեմ), մուրաբաները պատրաստվում են այնպես, որ բաղադրիչները պահպանեն իրենց ձևը․ դրանք ունենում են ոչ միատեսակ ծավալ և բաղկացած են լինում քիչ թե շատ հեղուկ օշարակից և մրգի առանձին կտորներից, կամ էլ նույնիսկ փոքր ամբողջական մրգերից (թզից, դրախտային խնձորից) և ամբողջական հատապտուղներից։ Լայն տարածում ունեցող տարբերակներից բացի, գոյություն ունեն նաև դդմիկից, վարունգից, դդմից, ձմերուկի կեղևներից և այլնից պատրաստված մուրաբաներ։

«Հինգ րոպեանոց» մուրաբան մուրաբայի տեսակ է, որը եփվում է 5 րոպեում[1]։ Այդպիսին կարելի է եփել ծիրանով և տարատեսակ հատապտուղներով՝ ազնվամորով, բալով, ելակով, հապալասով, հաղարջով և փշահաղարջով։ «Հինգ րոպեանոց մուրաբան» կարելի է եփել 3 փուլով, ամեն մեկը՝ 5 րոպե։

Հում մուրաբա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպես կոչված «հում», «ճզմված» կամ «շաքարով ճզմված» մուրաբան, որը հետխորհրդային տարածքում հայտնի աղանդեր է, պատրաստվում է առանց ջերմային մշակման։ Այն պատրաստում են հատապտուղները (ազնվամորի, հապալաս, ելակ և այլն) կամ կեղևազրկված մրգերը (օրինակ՝ ֆեյխոա) պյուրեի նման ճզմելով, մսաղացով, բլենդերով կամ էլ հավանգով մանրացնելով և դրան շաքար խառնելով, որի քանակությունը պետք է ամենաքիչը հավասար լինի հիմնական բաղադրիչի քանակությանը։ Մուրաբան օգտագործում են որպես կարկանդակի միջուկ, ավելացնում են տորթերի, թխվածքների մեջ, մատուցվում է պանրակարկանդակների, բլիթների, յուղաբլիթների, կաթնաշոռի, հացի հետ, նաև մատուցում են առանձին, և այդ դեպքում այն, որպես կանոն, խմում են տաք ոչ ալկոհոլային խմիչքների հետ (երբեմն մուրաբան ավելացնում են թեյի մեջ շաքարի փոխարեն)

Չոր մուրաբա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր մուրաբայի հայրենիքը համարվում է Կիևը։ Առաջին անգամ հիշատակվել է 1386 թվականին, երբ Լիտվայի թագավոր Յագայլոի և Լեհաստանի թագուհի՝ Յադվիգայի հարսանիքին չոր մուրաբա են վիրել։ Չոր մուրաբայի երկրպագուներից մեկն էր Եկատերինա II թագուհին։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը չոր մուրաբան արտադրվում էր Կիևում և արտահանվում էր ուրիշ տարածաշրջաններ։ Չոր մուրաբա պատրաստելու համար հատապտուղները կամ մրգի կտորները եփում են շաքարի օշարակի մեջ (մի քանի անգամ, ընդմիջումներով), իսկ դրանից հետո չորացվում են։ Չորեր հատիկները թաթախվում են շաքարի փոշու կամ շաքարի մեջ[2]։ Չոր մուրաբան պատրաստ վիճակում ցուկատի տեսք ունի, և կարող է պահպանվել տարիներով։ Ելենա Մոլոխովեցը մուրաբան համարում է սմոկվա՝ պաստիլայի տեսակ[3]։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական լեզուներից ռուսերեն թարգմանության արդյունքում՝ ջեմը և ցիտրուսային մարմելադը հաճախ թարգմանվում են որպես մուրաբա։ Դրա արդյունքում մուրաբան հայտնվել է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» (նարնջի մուրաբա), Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» (ազնվամորու մուրաբա), Աստրիդ Լինդգրենի «Պատմություններ Կառլսոնի մասին» գրքերում։

Նույն կերպ, ռուսերեն գրքերում հանդիպող մուրաբա բառը անգլերեն տարբերակներում թարգմանվում է որպես ջեմ, օրինակ՝ Կոնստանտ Գառնետի թարգմանած «Աննա Կարենինա» գրքում։

Արկադի Գայդարի «Հեքիաթ ռազմական գաղտնիքի, Մալչիշ-Կիբալչիշի և նրա աներեր խոսքի մասին» հեքիաթի հերոսը (1933) դավաճանում է «Մի ամբողջ տակառ մուրաբայի և մի ամբողջ զամբյուղ թխվածքաբլիթների» համար։ Խորհրդային մուլտֆիլմի հերոս Կառլսոնը առանց մուրաբայի հանգիստ չի կարող ապրել։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի «Մուրաբա» հոդվածի հեղինակը եղել է Դմիտրի Իվանովիչ Մենդելեևը, որը ստորագրել է հունարեն «դելտա» տառով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пятиминутка // Большой толковый словарь
  2. Старинный русский рецепт сухого клубничного варенья Արխիվացված 2022-09-21 Wayback Machine (фоторецепт)
  3. «Елена Молоховец. Подарок молодым хозяйкам, или Средство к уменьшению расходов в домашнем хозяйстве». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «газета Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Варенье // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1956. — Т. I. — Стб. 755—759. — 550 с.
  • Бутейкис Н. Г., Кенгис Р. П. Варенье // Приготовление мучных кондитерских изделий. — М.: Экономика, 1965. — С. 76—78. — 252 с. — 45 000 экз.
  • Похлёбкин В. В. Варенье. Варенье сухое (киевское) // Кулинарный словарь / Н. Петухова. — М.: Э, 2015. — С. 57—59. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3