Շաքարի օշարակ
Ենթատեսակ | համեմունք և օշարակ |
---|---|
Հիմնական | շաքարավազ և ջուր |
Շաքարի օշարակ (սովորական օշարակ), օշարակ, որի պատրաստման հիմնական և միակ բաղադրիչը շաքարն է։ Այլ բաղադրիչներ ավելացնելիս օշարակը կոչվում է հավելումային[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքարի օշարակը հաճախ օգտագործվում է կոկտեյլներ պատրաստելու համար, այլ հեղուկների հետ խառնվելու հեշտության և այն պատճառով, որ այս տեսակի օշարակը չի ազդում հիմնական ուտեստի գույնի վրա։ Օշարակը կարող է պատրաստվել նաև տնային պայմաններում։ Պահածոյացված օշարակի թնդության աստիճանը կարող է տարբեր լինել, որը կախված է պահածոյացման ձևից։ Պատրաստի արտադրանքում շաքարի պարունակությունը չպետք է 70%-ից քիչ լինի[2]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքարի օշարակը պատրաստվում է կարճաժամկետ և երկարաժամկետ պահպանման համար, և կախված դրանից՝ դրա պատրաստման եղանակները կարող են տարբեր լինել։ Այն կարող է օգտագործվել աղանդերային ուտեստների և կոկտեյլների համար։
Առաջին ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքարի օշարակի մի չափաբաժին պատրաստելու համար պետք է վերցնել 250 միլիլիտր ջուր և 350 գրամ շաքարավազ։ Ջուրը լցնում են տարայի մեջ, այնուհետև ավելացնում են շաքարավազը և 10 րոպե եփում ցածր ջերմությամբ։ Բաղադրիչները անընդհատ խառնում են, իսկ փրփուրը՝ հանում։ Պատրաստելուց հետո շաքարի օշարակն օգտագործվում է որպես հավելանյութ կոկտեյլների կամ այլ ուտեստների համար[3]։
Երկրորդ ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետք է վերցնել 600 գրամ շաքար և 400 միլիլիտր ջուր, խառնել, դնել կրակին, եռացնել 8-10 րոպե։ Արդյունքում առաջացած փրփուրը հանվում է գդալով[4]։
Պահածոյացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահպանման համար օշարակը պատրաստվում է մեծ ամանում։ Լցնում են ջուր և ավելացնում շաքար։ Երբ օշարակը եռում է, փրփուրը հեռացնում են։ Պատրաստված օշարակը զտվում է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Царство врачебных трав и растений. (Целебный травник). Книга практических советов.
- ↑ 2,0 2,1 Консервирование. Большая книга рецептов//Михайлова И. А. — Эксмо, Москва. 2013 год, с.271
- ↑ 999 и еще 99 коктейлей. Коктейльна фантазия/ [Сост. А. В. Нестерова]. — М.: РИПОЛ классик,2008. — 192 с. : ил. — С.32
- ↑ Профессия официант-бармен. Учебное пособие. — Шамкуть Ольга Владимировна. — Интерпресссервис, 2006 год.