Յուղաբլիթ
Ռուսական խոհանոց, Ուկրաինական խոհանոց և Բելառուսական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | Նրբաշերտեր |
Oladyi Վիքիպահեստում |
Յուղաբլիթ, ձիթաբլիթ (ռուս.՝ оладья[1], լատին․՝ oleum՝ «յուղ»[2], ինչպես նաև՝ բլիթ[3]), ցորենի ալյուրից պատրաստված, թավայի մեջ տապակվող փքուն, փափուկ բլիթներ[4]։ Ռուսական, բելառուսական, ուկրաինական խոհանոցներին հատուկ ազգային ուտեստ է։ Յուղաբլիթների և նրբաբլիթների հիմնական տարբերությունը նրանց չափսերի և հաստության մեջ է. յուղաբլիթներն ավելի փոքր տրամագիծ ունեն, բայց ի տարբերություն նրբաբլիթների՝ ավելի հաստ են։
Հարկ է նշել, որ մեր օրերում հաճախ յուղաբլիթը թխում կամ տապակում են՝ օգտագործելով քերած բանջարեղենի զանգված, օրինակ՝ կարտոֆիլ[5] կամ դդմիկ[6]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլիթների այս տարատեսակի անվանումը կապված է հենց բլիթի պատրաստման եղանակի հետ. բլիթները պատրաստվում են յուղի մեջ։ Ռուսական խոհանոցում յուղաբլիթները հիմնականում պատրաստել են երկու տեսակի խմորից՝ կա՛մ խմորիչով, կա՛մ առանց խմորիչի։ Մեր օրերում յուղաբլիթ պատրաստում են նաև բանջարեղենային կամ հատիկեղենի զանգվածից, օրինակ՝ կարտոֆիլի յուղաբլիթ[7], գազարի յուղաբլիթ[8], դդմիկի յուղաբլիթ[9], կորեկաձավարի յուղաբլիթ[10], սպիտակաձավարի յուղաբլիթ[11]։ Այսպիսով՝ «յուղաբլիթ» անվանման ներքո ավելի շատ հասկացվում է ուտեստի ձևը, այլ ոչ թե վերջինիս պատրաստման տեխնոլոգիան կամ բաղադրությունը։ Նաև հայտնի է, որ 19-րդ դարում Սանկտ Պետերբուրգում յուղաբլիթ էին անվանում այն հաստ բլիթները, որոնց միջուկը խնձորի խյուսից էր, մուրաբայից կամ մարմելադից։
Յուղաբլիթ պատրաստելիս անհրաժեշտ է թավայի մեջ յուղ լցնել։ Յուղը պետք է շատ տաքանա, որպեսզի յուղաբլիթները արագ վարդագունեն և ախորժելի լինեն։ Յուղաբլիթներից ավելորդ յուղը հեռացնելու համար անհրաժեշտ է համտեսելուց առաջ յուղաբլիթները դնել անձեռոցիկի վրա, որպեսզի վերջինս ներծծի ավելորդ յուղը։
Որպես կանոն՝ յուղաբլիթի հետ մատուցում են թթվասեր, մեղր, պովիդլո կամ կոնֆիտյուր։
Յուղաբլիթը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆազիլ Իսկանդերի պատմվածքներից մեկը յուղաբլիթի մասին է, որը կոչվում է «Երեսունյոթ թվի յուղաբլիթները»[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Орфографический словарь Лопатина
- ↑ Похлёбкин, 2015
- ↑ Лапицкая И. Н. Метафорические наименования человека в говорах Могилевско-Смоленского пограничья(չաշխատող հղում) — 2013
- ↑ Оладьи // Толковый словарь Кузнецова
- ↑ Կարտոֆիլով յուղաբլիթ
- ↑ Դդմիկով յուղաբլիթ
- ↑ Կարտոֆիլի յուղաբլիթի բաղադրատոմս
- ↑ Գազարի յուղաբլիթ
- ↑ Դդմիկի յուղաբլիթ
- ↑ Կորեկաձավարի շիլայով պատրաստվող յուղաբլիթներ
- ↑ Սպիտակաձավարից պատրաստվող յուղաբլիթի բաղադրատոմս
- ↑ Ֆ. Իսկանդեր «Երեսունյոթ թվի յուղաբլիթները»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин В.В. Оладьи // Кулинарный словарь. — М.: Э, 2015. — С. 267—268. — 456 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Истории возникновения блюд. Оладьи // subscribe.ru