Շիլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Շիլա
Porridge.jpg
Ռուսական խոհանոց
Ենթատեսակ food product և կերակուր
Առաջացման երկիր Եվրոպա և Աֆրիկա
Porridges Վիքիպահեստում

Շիլա, ջրում (կամ կաթում) լիովին եփված հատիկեղենից պատրաստված ուտեստ՝ երբեմն այնպիսի հավելումներով, ինչպիսիք են աղը, շաքարավազը, համեմունքները, կաթը, միրգը և չրերը, մուրաբան:

Շիլան շատ է տարածված ռուսական խոհանոցում, բազմաթիվ երկրներում նախաճաշի ավանդական ուտելիքն է: Ավանդաբար շիլան պատրաստում են կավե կամ թուջե թաղարներում՝ ռուսական վառարանում, այժմ նաև կաթսաներում՝ խոհանոցային ջեռոցների վրա եփելով, կամ հատուկ ափսեի մեջ՝ միկրոալիքային վառարանի մեջ դնելով:

Ռուսաստանում շիլան միշտ եղել է բանակում ամենահաճախ հանդիպող տաք ուտելիքը, հատկապես՝ ռազմերթերի պայմաններում: Այստեղից էլ եկել է բանակային խոհարարի մասնագիտության հաճախ գործածվող մյուս տարբերակը՝ «շիլայաեփ»: Զինվորները շիլաներին տալիս են բարբառային մականուններ, օրինակ՝ գարեձավարի շիլային բանակում անվանում են կոտորակառումբ կամ գնդերիթ՝ արտաքնապես դրանց բնորոշ լինելու պատճառով: Գարեձավարի շիլային բանակում նաև անվանում են կիրզա և այլն:

Շիլան նաև հանդիսանում է մանկական սննդի անքակտելի մասը:

Շիլան կարելի է համեմել կաթով, ձիթապտղով, բրինզայով, անյուղ պանրով, կարագով, չամիչով, ծիրանաչրով, չրերով և այլ օգտակար ու համեղ հավելումներով:

Շիլայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հնդկացորենի շիլա
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սիսեռի շիլա
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վարսակաձավարի շիլա
    • Դեժեն. վարսակաձավարի ալյուրով պատրաստված շիլա,
  • Գարեձավարի շիլա. լիովին եփված գարեձավարից պատրաստված շիլա, որը պատրաստում են ինչպես կաթով, այնպես էլ ջրով,
    • Գարու շիլա. գարեձավարի շիլա՝ պատրաստված մանր աղացված գարեձավարից (գարուց)՝ պատրաստված առանց նախապես հղկելու և թեփազատելու, այդ իսկ պատճառով մեծ քանակությամբ թեփ ունի,
  • Ցորենի շիլա. ցորենից պատրաստված շիլա,
  • Կորեկաձավարի շիլա. կորեկաձավարից պատրաստված շիլա,
  • Բրնձի շիլա. բրնձից պատրաստված ուտեստ, որը եփում են, քանի դեռ չի փափկել, որպես կանոն՝ եփվում է կաթի մեջ,
  • Վարսակալյուրով պատրաստված շիլաներ:

Եգիպտացորենի ալյուրից պատրաստվում են այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են մամալիգան և պոլենտան

«Դուբինուշկա» շիլան միանգամից մի քանի տեսակի ձավարեղենից և բանջարեղենից է պատրաստվում, որոնք կաթսայի մեջ շերտերով[1] են դրվում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]