Մասնակից:Makruhi/Ավազարկղ ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գարեջրի միջազգային օրը (Internation Beer Day-IBD) նշվում է ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը: Այն առաջին անգամ նշվել է 2007 թվականին Սանտա Կռուզում:[1][2][3]Գարեջրի միջազգային օրն սկսել են նշել Միացյալ Նահանգների արևմտյան մասում փոքր տեղական միջոցառումով, որը հետո վերածվում է համաշխարհային հանդիսության ընդգրկելով 207 քաղաք, 50 երկիր և 6 մայրցամաք:[4] Այս օրն ունի երեք հատուկ նպատակ.

  1. Հավաքվել ընկերների հետ և գարեջուր ճաշակել
  2. Նշել այն մարդկանց օրը ,ովքեր եփում և մատուցում են գարեջուրը
  3. Հավաքել աշխարհի բոլոր ազգերին միևնույն օրը միևնույն գարեջրի դրոշի տակ

Հանդիսավոր նշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներն այդ օրը մեկը մյուսին գարեջուր են նվիրում, այսինքն միմյանց խմիչքներ են գնում, իրենց շնորհակալություն են հայտնում գարեջուր պատրաստողներին, գարեջրատան տերերին և այլ մասնագետների, որոնք գարեջրի պատրաստմանը մասնակցություն են ցուցաբերել: Այս տոնի իմաստնեից մեկն էլ այն է, որ այն ստիպում է յուրաքանչյուր գարեջրի սիրահարին բացի իր հայրենական գարեջրից փորձել նաև այլ ազգերինը:

Ժողովրդականություն վայելել[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեջրի միջազգային օրն սկսվել է նշվել մի փոքրիկ բարի հիմնադիրների կողմից և վերածվել համաշխարհային միջոցառման: Տոնակատարությունը դուրս է եկել Միացյալ Նահանգների սահմաններից և տարածվել նաև Հայաստանում, Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Կանադայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Էլ Սալվադորում, Անգլիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Գոնդուրասում, Հոնկ Կոնգում, Հունգարիայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Իզրաելում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Լիբանանում, Լիտվիայում, Մալազիայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Նիկարագուայում, Նորվեգիայում, Պերուում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Պուերտո Ռիկոյում, Ռումինիայում, Շոտլանդիայում, Սինգապուրում, Սլովակիայում, Սլովենիայում, Հարավային Աֆրիկայում, Իսպանիայում, Շրի Լանկայում, Շվեյցարիայում, Թայլանդում, Ֆիլիպիններում, Թուրքիայում, Ուգանդայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ուրուգվայում, Վենեսուելայում: [5][6]

Գարեջրի միջազգային օրվա միջոցառումների ընդունված սովորություններն են. Նոր կամ հազվադեպ գարեջրի շշերի բացելը, ուրախ ժամանց, տարբեր խաղեր և այլ ուրախ միջոցառումներ:

Ամսաթվի փոփոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2012 թվականներին այս օրը նշվում էր Օգոստոսի 5-ին: 2012 թվականի Գարեջրի Միջազգային Օրվա նշելուց հետո, հիմնադիրները երկրպագուների հարցում անցկացրեցին և որոշեցին այն նշել ամեն տարվա օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը:[7]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Daily TWiP – International Beer Day, Nashua Telegraph August 5, 2010
  2. Today is International Beer Day. Myfoxla.com (2010-08-05). Retrieved on 2011-04-21.
  3. Start Celebrating: It's International Beer Day! – Pop Candy. USAtoday.com (2010-08-05). Retrieved on 2011-04-21.
  4. Celebrate the golden suds on International Beer Day Friday. Independent.co.uk (2011-08-04). Retrieved on 2011-08-05.
  5. 353 Celebrations in 50 Countries, and More?. International Beer Day. Retrieved on 2012-08-04.
  6. Press Kit. International Beer Day. Retrieved on 2011-08-05.
  7. [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Գարեջրի միջազգային օր