Մասնակից:Նվարդ Առաքելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիլիկիայի նվաճում և ծովահենների հետ դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
	+	

Սելևկյան տերությունը իր աշխարհակալության կազմում ներառելուց հետո Տիգրան Մեծը դուրս է գալիս Միջերկրական ծովի ափ։ Նա գրավում և իր աշխարհակալությանն է միացնում նաև Դաշտային և Լեռնային Կիլիկիաները, Անտիոքը և Փյունիկիան։ Հայկական զորքերը այնտեղ լուրջ դիմադրության են հանդիպում, սակայն պաշտպանվողները Ք․ա․ 84 թվականին վերջ ի վերջո անձնտուր են լինում։ Կիլիկիան հայտնի էր որպե ծովահենների հարձակումների գլխավոր օջախներից մեկը, որը լուրջ խնդիր կարող էր դառնալ Տիգրան Մեծի աշխարհակալության կայունության համար[1]։ Հասկանալով այս բոլոր հանգամանքները՝ Տիգրան Մեծը տեսնում էր երկու լուծում՝ կա՛մ հայկական նավատորմերի միջոցով ոչնչացնել ծովահեններին և հպատակեցնել, կա՛մ դաշինք կնքել նրանց հետ։ Քանի որ Հայաստանը նոր էր դուրս եկել միջերկրածովյան ավազան, այդ պատճառով չուներ լրիվ ձևավորված ուժեղ նավատորն։ Այդ պատճառով Տիգրանը ընտրում է երկրորդ տարբերակը․ նա Ք․ա․ 83 թվականին դաշինք է կնքում ծովահենների հետ, ըստ որի նրանք անցնում էին Տիգրան ՄԵծի ազդեցության տակ, իսկ Տիգրան Մեծը նրանց գործողությունների ազատություն է շնորհում։ Այդ առիթով Ստրաբոնը ունի մի հայտնի գրվածք՝ «հայերը ծովը հանձնեցին կիլիկիացիներին»։

	+	
Կիլիկիայի քարտեզը
	+	

Այս փոխշահավետ դաշինքը հետագայում եծ օգնություն հանդիսացավ Տիգրան ՄԵծի համար։ Ք․ա․ 73 թվականին Հռոմը Անտիոքոս Եվսեբես մեռած արքայի որդիներին ճանաչում է Սիրիայի արքաներ և նրանց ուղարկում Սիրիայում գահակալելու, որը այդ ժամանակ նվաճված էր Տիգրանի կողմից։ Նրանք գալիս էին Միջերկրական ծովով և հանդիպում ծովահենների, ովքեր ստիպում են փոխել իրենց նավարկության ուղղությունը։ Այս դիպվածից հետո նրանք այդպես էլ չեն հասնում Սիրիա[2]։

	+	
	+	

«Ազատ քաղաքների» ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
	+	

Նոր տարածքների յուրացումը և աշխարհակալության կազմի մեջ մտցնելը դարձավ լուրջ տնտեսական խթան։ Հայստանը հայտնվեց տնտեսական բոլոր ճանապարհների ուղիներին, որը նպաստեց երկրի զարգացմանը։ Տիգրան ՄԵծի աշխարհակալության ազդեցության տակ էին գտնվում Միջերկրական ծովից միչև Հնդկաստան ընկած բոլոր տարածքները։ Տնտեսության զարգացումը էլ ավելի խթանելու հմարա Տիգրան Մեծը օգտվեց հունական և հռոմեական օրինակից և նույնպես կիրառեց «ազատ քաղաքների» համակարգը։ Նա ազատ քաղաքներ դարձրեց միջերկրածովյան ափին գտնվող մի շարք քաղաքներ, որոնցից էին Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Լաոդիկեն, Բերիթը, Արադոսը, Տրիպոլիսը, Ապամեան։ Տիգրան Մեծի այս քայլը մեծ ոգևորություն առաջացրեց այդ քաղաքների ազնվականության և բնակիչների շրջանում, քանի որ նույնիսկ Սելևկյան տերության շրջանում այդպիսի իրավունքներ նրանց չէր շնորհվել[3]։ Լաոդիկեն և Բերիթը (այժմ՝ Բեյրութ), ի նշան իրենց երախտագիտության, իրենց քաղաքային տոմարը սկսեցին հաշվել այդ թվականից՝ Ք․ա․ 81 թվականից։

	+	
	+	

Պտղոմեոսյան Եգիպտոսի հետ դաշնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
	+	

Ք․ա․ 88 թվականի Հռոմի կազմակերպած դավադրության արդյունքում Եգիպտոսում օրինական ժառանգի փոխարեն գահին է բազմում մեկ այլ հռոմեական դրածո, որը դառնում է Հռոմի «բարեկամ և դաշնակից», իսկ օրինական գահաժառանգ Պտղոմեոս Դիոնիսոսը փախչում է Պոնտոսի թագավորության արքա և Տիգրան Մեծի դաշնակից Միհրդատի մոտ։ Նա ոչ մի հավակնություններ չուներ Եգիպտոսի հետ կապված, իսկ Տիգրան Մեծը այլ նպատակներ ուներ։ Սակայն իրադարձությունները ավելի բարեհաջող են դասավորվում։ Մահանում է Հռոմի դրածոն, որը իր պետությունը կտակում է Հռոմեական կայսրությանը։ Այս քայլը համաժողովրդական ապստամբության է հանգեցնում, որի ժամանկ էլ Տիգրանի զորքերը ներխուժող են Եգիպտոս և այնտեղ արքա դարձնում Պտղոմեոս Դիոնիսոսին[4]։

	+	
	+	

Ըստ Ցիցերոնի՝ մինչև Եգիպոտս ներխուժելը արքայազն Պտղոմեոսը գտնվում էր Սիրիայում որտեղից նա ներխուժեղ է Եգիպտոս և դարձել արքա հայկական զորքերի օժանդակությամբ։ Նրա օրոք Եգիպտոսը դառնում է հայամետ պետություն, սակայն նրա դուստրը, որը Եգիպտոսի ապագա թագաժառանգն էր, հակվում է Հռոմի կողմը և Մարկոս Անտոնիոսի հետ միասին սպանում Տիգրան Մեծի որդի և Մեծ Հայքի գործող գահակալ Արտավազդին[5][6]։

	+	
	+	

Նաբաթեայի և Հրեաստանի նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
Տիգրան Մեծի աշխարհակալական նվաճումները պատկերող քարտեզ՝ ըստ զբաղեցված տարածքների, կնքված դաշիքնենրի և ամսաթվերի։ +
     Մեծ Հայքի թագավորություն      Կապադովկիա      Պոնտոսի թագավորություն      Պարթևստան
	+	
	+	

Սելևկյան տերության հարային սահմանի միջոցով Տիգրան Մեծի աշխարհակալությունը հարևան էր դառնում Նաբաթեային և Հրեական թագավորությանը[7], որոնք ընգծված Հռոմեամետ ուժեր էին Արևելքում։ Այդ պատճառով Նաբաթեայի Արետաս (Հարիթաթ) I արքան սկսում է վարել հակահայկական քաղաքականություն և ցանկանում է գրավել Ներքին Ասորիքը (Կոյլե-Սիրիա)՝ Դամասկոս կենտրոնով։ Այդ հակասությունների գլխավոր հրահրողը, իհարկե, Հռոմն էր, ով ցանակնում էր ապակայունություն ստեղխել Հայստանի սահամնին, սակայն այս տեսանկյունից Տիգրան ՄԵծը գտնվում էր բավականին շահեկան դիրքում, քանի որ «ազատ քաղաքների» համակարգը գործածելուց հետո այդ համակարտության գոտում գտնվող քաղաքները բարյացկամ վերաբերմունք ունեին Տիգրան Մեծի հանդեպ։

	+	
	+	

Աս հակամարտությունները իր գագաթնակետին է հասնում Ք․ա․ 73 թվականին[8], երբ Հռոմի կամակատարներից մեկը՝ Եգիպտոսի թագուհի Սելենե-Կլեոպատրան, սկսում է հակահայկական քաղաքականություն վարել և քիչ անց հակահայկական կոլաիցիայի մեջ է ներքաշում նաև Հրեական թագավորությանը և Նաբաթեան։ Կլեոպատրայի նպատակն էր վերականգնել հին Սելևկյան տերության բոլոր տարածքները, որը, իհարկե, Հռոմի սենատի պահանջն էր, որով ցանկանում էին կանխել հայկական օժանդակությունը հաջորդ հռոմեա-պոնտական պատերազմի ժամանակ։ Արետաս I-ի հրեական զորքրեը օգնության էին շարժվում Նաբթեային, սակայն իմանալով նրանց պատրության մասին, անելանելի դրության մեջ են հայտնվում և շրջապատվելով հայկական ուժերի կողմից՝ շրջապատվում։ Սելենե-Կլեոպատրան գերի է ընկնում Տիգրանի մոտ և մահապատժի ենթարկվում։ Ք․ա․ 72 թվականի հայկական ուժերը ներխուժում են Պաղեստին և ռազմակալում այն։ Տեղի ունեցած ճակատամարտում հայերը փայլուն հաղթանակ են տանում[7], իսկ Ք․ա․ 71 թվականին հայկական ուժերը վերջնական հարված են հասցնում Պղոմայիս քաղաքի մոտ, որի դեպքերը մանրասնորեն նկարագրված է Հովսեփոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գրքում․

	+	
	+	
Այդ ժամանակ էլ լուր է հասնում, թե Հայոց թագավոր Տիգրանը 30 բյուր զորքով ներխուժել է Ասորիք և գալիս է Հրեաստանի դեմ: Այս, բնականաբար, ահաբեկեց թագուհուն և ժողովրդին: Ուստի նրանք բազում և արժանավայել ընծաներ ուղարկեցին նրան և դեսպաններ, երբ նա դեռևս պաշարում էր Պտղոմայիս քաղաքը, որովհետև Սելենե թագուհին, որը կոչվում էր նաև Կլեոպատրա, այդ ժամանակ տիրում էր Ասորիքին և հորդորել էր բնակիչներին՝ դռները փակել Տիգրանի առաջ: Ուստի դեսպանները, հանդիպելով նրան, խնդրում էին բարենպաստ պայմաններ շնորհել թագուհուն և ժողովրդին, իսկ նա, գնահատելով այն, որ նրանք ժամանել են այդքան հեռու տարածությանից, լավագույնս հուսադրեց, բայց հազիվ էր Պտղոմայիսը գրավվել, երբ լուր հասավ Տիգրանին, թե Լուկոլլոսը, հետապնդելով Միհրդատին, չի կարողացել նրան բռնել, քանի որ վերջինս փախել է իբերների երկիրը, և, ասպատակելով Հայաստանը, պաշարել է մայրաքաղաքը: Տիգրանն այս մասին իմանալով, վերադարձավ իր սեփական երկիր։
	+	
	+	

Հայ-հռոմեական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
	+	

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
	+	

Լուծելով իր ներքաղաքական խնդիրները՝ Հռոմը սկսեց իր հայացքը ուղղել նորից դեպի Արևելք որտեղ Միհրդատ Եվպատորը մեկը մյուսի հետևից գրևավում էր Հռոմի փոքրասիական տարածքները։ Լուկուլլոսը արշավանք է սկսում Պոնտոսի դեմ։ Սենատը նրան լիազորում է ռազմական գործողություններ մղել Պոնտոսի, ոչ թե Հայաստանի դեմ, քանի որ Հայաստանը հայտնի էր որպես լեռնային երկիր, իսկ Տիգրան Մեծը՝ հռչակավոր ռազմական գործիչ։ Լուկուլլոսը Ք․ա․ կարողանում է հաղթանակ տոնել թվականին Պոնտոսի թագավորության արքա Միհրդատի դեմ, որը փախչում է իր դաշնակից Տիգրան Մեծի մոտ։ Տիգրան Մեծը ցանկանում էր չեզոքություն պահպանել հռոմեա-պոնտական պատերազմի ընթացքում և այդ պատճառով իր դաշնակից Միհրդատին բնակեցնում է սահմանյին մի բերդում և երկու տարի շարունակ չի այցելում նրան[9]։

	+	
	+	
Միհրադատ Զ Եվպատորի կիսանդրին
	+	
	+	

Լուկուլլոսը, արբեցած հաղթանակների դափնիներով, ցանկանում էր ռազմական գործողություններ սկսել նաև Հայաստանի դեմ, սակայն քնաի որ Սենատը նրան չէր լիազորել այդ իրավունքը, նա նամակ է ուղարկում Տիգրան Մեծին և նրանից պահանջում իրեն հանձնել Միհրդատին, քանի որ նա ցանկանում էր իր հետևից շղթայակապ Պոնտոսի արքային տանել Հռոմ։ Այդ ժամանակ Տիգրան Մեծը պատասխանում է․

	+	
	+	
Ես` Հայքի արքա Տիգրանս, Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա․․․ հայոց երկրի քաջ ռազմիկներով հակահարված կտամ նրանց։
	+	
	+	

Նամակի մեջ Լուկուլլոսը չի հիշատակում Տիգրանի «արքայից արքա» կոչումը, որը վիրավորում է Տիգրանի ինքնասիրությունը և որպես պատասխան այդ նվաստացումի նա պատասխան նամակում չի հիշատակում Լուկուլլոսի «իմպերատոր» կոչումը[10]։

	+	
	+	

Տիգրանը վստահ էր, որ Լուկուլլոսը չի հարձակվի իր վրա, քանի որ Տիգրանի հռոմեականա լրտեսները հայտնել էին արքային որ Լուկուլլոսը այդպիսի թույլտվություն չի ստացել Հռոմի սենատի կողմից, այդ պատճառով արքայից արքան շարունակում էր մնալ Միջագետքում և զբաղվել իր պետական գործերով, իսկ Լուկուլլոսը անցնում է Եփրատ գետը և սկսում շարժվել դեպի Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտ[11]։

	+	
	+	

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
Պատերազմի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
	+	
	+	

Հայաստան ներխուժելուց առաջ Լուկուլլոսը Պոնտոսում և Կապադովկիայի բերդերը հսկելու համար այնտեղ է թողնում 6000-անոց բանակ, իսկ ինքը 15 հազարանոց բանակով անցնում է Կապադովկիա, իսկ այնտեղից էլ Եփրատ գետը։ Սովորականի նման հայոց սահմանային Եփրատ գետը գարնանային օրերին վարարել էր։ Լուկուլլոսը արդեն նշանակել էր օր գետանցման համար, սակայն Եփրատը անսպասելիորեն իջնում է գետանցման օրը և հռոմեացիները անարգել անցնում են այն։ Հռոմեացիների կողմից դա դիտարկվում է որպես հրաշք։ Նրանք կատարվածը մեկնաբանում էին այնպես, կարծես Եփրատը խոնարհվում է հռոմեացիների առջև։ Անցնելով գետը՝ հռոմեական զորքերը շարժվում են առաջ, որտեղ արածում էին Անահիտի մեհյանին նվիրաբերված մի շարք նախիրներ և հոտեր, որոնց սպանելը մեղք էր համարվում։ Այդ ժամանակ արածող երինջներից մեկը բարձրանում է ժայռի վրա և խոնրհում գլուխը։ Հռոմեացիները դա մեկնաբանում են որպես ինքնազոհաբերություն և անմիջապես զոհաբերում կենդանուն[12]։

	+	
	+	

Լուկուլլոսը իր զորքերով մտնում է Ծոփք, ապա շարժվում դեպի հարավ՝ ներխուժելով Աղձնիք նահանգ, որտեղ էլ գտնվում էր հայոց հարավային մայրաքաղաք Տիգրանակերտը։ Մինչև Տիգրան Մեծը Միջագետքից կհասներ Տիգրանակերտ, նա մի 2000-անոց զորագունդ է ուղարկում Լուկուլլուսի դեմ, որը ղեկավարում էր Մեհրուժանը։ Չնայած հերոսական կռվին, Մեհրուժանը զոհվում է, իսկ իր գունդը ջախջախվում։ Այս ճակատամարտից հետո Լուկուլլոսը պաշարում է Տիգրանակերտը, սակայն չի կարողանում կժիրականացնել իր կայծակնային պատերազմի ռազմավարությունը և չի կարողանում գրոհով վերցնել քաղաքը։ Տիգրանակերտի պաշտպանությունը ղեկավարվում էր Մանկայոսը իր վարձկան հունական զորքերով[13]։

	+	
	+	
Տիգրանակերտի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
	+	
	+	

Մինչև Տիգրանակերտ հասնելը Տիգրանը ուղարկում է մի զորաջոկատ, որը կարողանում է ճեղքել հռոմեացիների պաշարումը, մտնել քաղաք, այնտեղից դուրս բերել արքայական գանձերը և կանանոցը։ Հայոց բանակը Տիգրանակերտ է հասնում միայն Ք․ա․ 69 թվականի սեպտեմբերին։ Իմանալով, որ Տիգրան Մեծը արդեն մոտ է՝ Լուկուլլոսը իր զոքրի մեծ մասը հանում է Տիգրանակերտի պաշարումից և սկսում շարժվել Տիգրանին ընդառաջ։ Իր աշխատության մեջ Պլուտարքոսը գրել է, որ երբ Տիգրանը տեսնում է եկող հռոմեացիներին, հեգնական տոնով ասում է․

	+	
	+	
Եթե դրանք որպես դեսպաններ են գալիս, շատ են, իսկ եթե իբրև զինվորներ են գալիս, քիչ են։
	+	
	+	
Տիգրանակերտի ճակատամարտի սխեման
	+	
	+	

Միչև ճակաըտամարտի սկսվելը Լուկուլլոսը նկատում է մի բլուր, որը կարևոր ռազմական նշանակություն կարող էր ունենալ ճակատամարտի ընթացքի համար, որը Տիգրանը չէր նկատել և չէր զբաղեցրել։ Նա միանգամից զորաջոկատ է ուղարկում, որը գրավում է այդ կարևոր դիրքը[14]։ Ճակատամարտը սկսվում է Ք․ա․ 69 թվականի հոկտեմբերի 6-ին[14]։ Նա շեշտակի հարված է հասցնում դեռևս անպատրաստ հայկական հետևակին[15]։ Անպատրաստ հետևակի շարքերում խուճապ է առաջանում և Տիգրան ՄԵծի զորքը անմիջապես սկսում է խառնիճաղանջ նահանջել։ Տիպված էր նահանջել նաև ՏԻգրան Մեծը, որը նահնաջի ժամանակ իր գլխից հանում է արքայական խույրը և տալիս որդուն, որպեսզի եթե գերի ընկնի, իր հետ գերի չընկնի նաև խույրը։ Իր որդին՝ Տիգրանը, վախենում է իր գլխին դնել խույրը և տալիս է իր ծառային, որը դժբախըտաբար գերի է ընկնում հռոմեացիների մոտ։ Հռոմեացիները որպես ռազմավար վերցնելով արքայական խույրը՝ այն դարձնում են իրենց հաղթանակի գլխավոր հորհրդանիշ։ Հռոմեացի պատմիչները գրում են, որ իբր հայկական կողմը ունեցել է 100 հազար զոհ, իսկ հռոմեացիները՝ 5 մարդ։ Այս թվերը իհարկե Լուկուլլոսի երևակայության արդյունքն էին։

	+	
	+	

Ճակատամարտից հետո ընկնում է նաև Տիգրանակերտը։ Ներսում գտնվող հույն վարձկանները պահանջում են Մանկայոսից բացել դռները հռոմեացիների առջև, որը ստիպված կատարում է այդ պահանջը։ Հռոմեացիները ամբողջովին թալանում են քաղաքը և մեկնում Կորդվաց աշխարհ՝ այնտեղ ձմեռելու համար։ Իմանալով Տիգրանակերտի անկման մասին Տիգրան Մեծի աշխարհակալությունը սկսում է մասնատվե;[14]։ Տիգրանը պատրաստվում էր տանելի պայմաններով պայմանգիր առաջարկել Լուկուլլոսին, բայց Պոնտոսի թագավորություն արքան Միհրդատ Եվպատորը հասկացնում է Տիգրանին, որ ամեն ինչ կորած չէ և Լուկուլլոսին հնարավոր է հաղթել[16]։

	+	
	+	
Նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
	+	
	+	

Հռոմեացիները, հասկանալով, որ ձմեռային արշավանքը կարող է վտանգավոր լինել իրենց զորքի համար, չարշավեցին դեպի Արտաշատ, այլ շարժվեցին դեպի Կորդվաց աշխարհ և ձմեռցին այնտեղ։ Այդ ժամանակ Արտաշատում եռանդուն գործունեություն էին իրականացնում երկու դաշնակից արքաները՝ Տիգրան Մեծը և Միհրդատ Եվպատորը։ Տիգրանը ամեն կերպ փորձում էր հայ երիտասարդների մեջ բորբոքել հայրենասիրություն և ազգային ինքնապաշտպանության միտքը։ Միհրդատը օգնեց Տիգրանին հասկանալ որ Լուկուլլոսը նույնպես գտնվում էր բարդ իրադրության մեջ, նա առանց թույլտվության ներխուժել էր Հայաստան ոը իր համար անհարթություններ էր առաջացրել։ Միհրդատը, չնայած իր ծեր տարիքի, լուրջ մասնակցություն էր ցուցաբերում կազմակերպչական աշխատանքներին։

	+	
	+	
Լյուցիոս Լուկուլլոս
	+	
	+	

Միհրդատը փորձեց հաշտեցնել հայերին և պաթևներին, որպեսզի կարողանան օգտագործել նրանց ռազմական ուժը հռոմեացիների դեմ։ Բայց պարզվեց, որ պարթևների համար նախընտրելի է, որ Հռոմը լինի ուժեղ, քան Հայաստանը։ Այդ ժամանկ Պարթևստանում էր գտնվում նաև հռոմեական դիվանագետները, որոնք, սակայն, ավելի շատ թողնում են լրտեսի տպավորություն։ Ի վերջո պարթևները որոշում են չեզոքություն ցուցաբերել[17]։

	+	
	+	

Չհուսահատվելով կրած անհաջողությունից՝ Միհրդատը դիմում է Արևելքի այլ ազգերի, ոորոնց պատերազմը ներկայացված էր որպես Արևելքի պայքար ընդեմ Արևմուտքի։ Այդ ազգերին պատերազմի մեջ ներքաշելու համար պատերազմը ներկայացվում է նաև որպես կրոնական պատերազմ։ Միհրդատը պնդում էր, որ հռոմեացիները եկել են թալանելու Անահիտի մեհյանը, որը հայտնի աստվածուհի էր նաև այլ ազգերի համար։

	+	
	+	
Հեռավոր և մոտիկ տեղերից ասիացիները հավքվում էին երկու թագավորների դրոշների տակ որոնք կանչում էին նրանց պաշտպանելու արևելքը և նրա աստվածներին անաստված օտարերկրացիների դեմ։
- Մոմսեն
	+	
	+	
	+	
	+	

Հայոց զոքրի թիվը հասնում է շուրջ 40 հազար հետևակի և 3 հազար հեծելազորի։ Հայերի զորքում մեծ թիվ էին կազմում մասնավորապես վրացիները և մարերը։ Վերջինիս առաջնորդը Տիգրանի փեսան էր՝ Միհրանը[18]։

	+	
	+	
Արածանիի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
	+	
	+	
	+	

Լուկուլլոսի համար Ք․ա․ 68 թվականը անհաջողություններով սկսվեց։ Հռոմեական սենատը ինքնագլուխ պատերազմ սկսելու համար նրան զրկել բոլոր տիտղոսներից և միայն թույլ տվեց ավարտել իր պատերազմը Արևելքում։ Նրան նույնիսկ համարում էին հռոմեացի ազգի դավաճան և կարծում էին, որ նա չպետք է կառավարի Արևելքը։

	+	
	+	

Ք․ա․ 68 թվականի գարնանը նա դուրս է գալիս Կորդուքից և սկսում շարժվել դեպի Հայոց հյուսիսային մայրաքաղաք Արտաշատ[19]։ Տիգրան Մեծը ընտրել էր պարտիզանաան պայքարի քաղաքականություն, այսինքն նա խույս էր տալու գխավոր ճակատամարտերից և մանր լեռնային կռիվներով թուլացնելու էր հռոմեական զորքը։ Հասկանալով հայկական լեռների դժբվարմատչելիությունը և անյտեղ առաջ շարժվելու բարդությունը՝ դժգոհություններ են առաւանում Լուկուլլոսի բանակում, սակայն նա ստիպում է իր զոքրին շարունակել ճանապարհ։ Գյուղացիությունը նրան օգնութոյւն չէր ցուցաբերում, քանի որ նրանք գիտեին թե ինչ անարգանք է հասցրել Լուկուլլոսը իրենց աստվածուհուն՝ Ոսկեմայր Անահիտին։

	+	
	+	

Հայերը չէին ցանկանում, որ հռոմեացիները անցնեն Արածանիի գետը և ամենայն ուշադրությամբ հսկում էին այն, սակայն հռոմեացիների մոտ դա հաջողվում է։ Անցնելով Արածանին՝ հռոմեական բանակը հարաժարվում է այլևս առաջ շարժվել։ Ինչքան էլ Լուկուլլոսը փորձում է համոզել իր զորքին չի ստացվում և նա իր եկած ճանապարհով բռնում է հետդարձի ուղին[20]։ Հայերը թունավոր նետերով սկսում են նետահարել նրանց և մեծ կորուստներ պատճառել[14][21][22]։


Արքաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տող 190. Տող 277.

|last=|first=|date=|website=banduryanasya.wordpress.com|publisher=|language=hy|accessdate=2019-24-07}}</ref>|||| մ.թ.ա. 2 - մ.թ.1 ||Արտաշեսյաններ|| Տիգրան Դ-ն կարողանում է ապստամբել և սպանել Արտավազդ Գ-ին և նորից դառնալ արքա։ Նա սպանվում է լեռնականների հետ պատերազմների ժամանակ, ինչով ընդհատվում է Արտաշեսյանների արական ճյուղը։

|last=|first=|date=|website=banduryanasya.wordpress.com|publisher=|language=hy|accessdate=2019-24-07}}</ref>|||| մ.թ.ա. 2 - մ.թ.1 ||Արտաշեսյաններ|| Տիգրան Դ-ն կարողանում է ապստամբել և սպանել Արտավազդ Գ-ին և նորից դառնալ արքա։ Նա սպանվում է լեռնականների հետ պատերազմների ժամանակ, ինչով ընդհատվում է Արտաշեսյանների արական ճյուղը։

|}

|}

	+	
	+	

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

	+	
	+	
  1. «ԶՈՐԱՎԱՐ: ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ». «զորավար». Տիգրանի դաշնակցությունը Կիլիկիայի ծովահենների դեմ. Վերցված է 2019-06-05-ին.
  2. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 32-33, - Կիլիկիան՝ Տիգրանյան տերության կազմում
  3. «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 34, - Ազատություն ստացած երկրների ու քաղաքների երախտագիտությունը
  4. N. G. Garsoïan, “The Early-Medieval Armenian City - An Alien Element?” in Ancient Studies in Memory of Elias J. Bickerman (= JNES16-17, 1984-85), 1987, pp. 67-83; repr. in Garsoïan, 1999, sec. vii
  5. M. Nogaret, “Quelques problèmes archéologiques et topographiques dans la region de Maiyāfārikīn,” REArm., N.S. 18, 1984, pp. 411-33.
  6. «Արտավազդ Բ». www.encyclopedia.am. Վերցված է 2019-06-05-ին.
  7. 7,0 7,1 «Tigranes the Great (95–55 BC) – King of Armenia». About History (ամերիկյան անգլերեն). 2018-06-28. Վերցված է 2019-06-10-ին.
  8. Гороховская, Элеонора. «Все это - в Израиле: "Армянский список"». Все это - в Израиле. Վերցված է 2019-06-10-ին.
  9. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 305.
  10. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 306.
  11. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 307.
  12. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 308.
  13. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 309.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ - Տիգրանակերտի ճակատամարտը եւ Տիգրան Բ-ի կայսրութեան անկումը». alikonline.ir. Վերցված է 2019-03-08-ին.
  15. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 309.
  16. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 310.
  17. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 311.
  18. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 312.
  19. «Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը +». findarmenia.org. Վերցված է 2019-03-08-ին. {{cite web}}: horizontal tab character in |title= at position 58 (օգնություն)
  20. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 313.
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Հայ-հռոմեական1» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 314.