Մասնակից:Նարե Գևորգի Խ/Ավազարկղ
Ցավի կառավարում երեխաների մոտ երեխաների և նորաածինների ցավի բուժումն է[1]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ցավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար, սուր ցավն ունենում է ակնհայտ պատճառ և ենթադրվում է, որ կտևի մի քանի օր կամ շաբաթ: Այն սովորաբար կառավարվում է դեղամիջոցներով և ոչ դեղորայքային բուժումով՝ հարմարավետություն ապահովելու համար: Սուր ցավը գնահատման, բուժման և կանխարգելման ցուցում է: Այն ընթացքում երբ երեխան ցավ է զգում, ֆիզիոլոգիական հետևանքները կարող են երկարաձգել ապաքինումն ու վերականգնումը: Չբուժված ցավը կարող է առաջացնել ալկալոզ և հիպոքսեմիա, որոնք առաջանում են արագ, մակերեսային շնչառությունից: Մակերեսային շնչառությունը կարող է հանգեցնել թոքերում հեղուկի կուտակման՝ դժվարացնելով հազալու կարողությունը։ Ցավը կարող է առաջացնել արյան ճնշման և սրտի հաճախականության բարձրացում՝ ավելացնելով սրտի ծանրաբեռնվածությունը: Ցավը նաև մեծացնում է հակաբորբոքային ստերոիդների արտազատումը, որոնք նվազեցնում են վարակի դեմ պայքարելու ունակությունը, բարձրացնում նյութափոխանակության արագությունը և ազդում բուժման վրա: Սուր ցավի մեկ այլ վնասակար արդյունք է սիմպաթիկ ազդեցությունների աճը, ինչպիսին է միզելու անկարողությունը: Ցավը կարող է նաև դանդաղեցնել ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքը։
Երեխաների ցավի ոչ համարժեք կառավարումը կարող է հանգեցնել հոգեսոցիալական հետևանքների, այդ թվում՝ սննդի նկատմամբ հետաքրքրության պակաս, ապաթիա, քնի հետ կապված խնդիրներ, անհանգստություն, առողջության նկատմամբ անտարբերություն, վախ, հուսահատություն և անզորություն: Այլ հետևանքներն են՝ երկարատև հիվանդանոցում մնալը և ավելի երկար վերականգնումը:
Չթուլացած ցավի վնասակար հետևանքների օրինակները են․
- Նորածինները, ովքեր կրունկների միջինից ավելի շատ ծակոցներ են ունեցել, կարող են վատ ճանաչողական և շարժիչ գործառույթ ունենալ;
- Ասեղներից վախը կարող է էլ ավելի բարդացնել հետագա բուժումը.
- Երեխաների մոտ, ովքեր ունեցել են ինվազիվ միջամտություններ, հաճախ զարգանում են հետտրավմատիկ սթրես,
- Պարզվել է, որ առանց անզգայացման թլպատված տղաները ավելի մեծ լարվածություն ունեն, քան չթլպատված տղաները,
- Մանկության շրջանում ուժեղ ցավը բերում է հասուն տարիքում ցավերի ավելի բարձր մակարդակի:
Նեյրոպաթիկ ցավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյրոպաթիկ ցավը կապված է նյարդային վնասվածքների կամ հպման կամ շփման նկատմամբ ոչ նորմալ զգայունության հետ: Թեև նեյրոպաթիկ ցավը համեմատաբար հազվադեպ է երեխաների մոտ, համեմատած մեծահասակների հետ, տեղեկացվածությունը այս խնդրի մասին գնալով մեծանում է[2]։Պատճառ կարող են լինել նախկինում տարած վիրահատությունները և անդամահատումները, «աուտոիմուն և դեգեներատիվ նեյրոպաթիաները» և ողնուղեղի վնասվածքը:
Ախտանիշները կարող են ներառել քոր,ծակող, կտրտող կամ այրող զգացողություններ[3]: Ցավը կարող է լինել ընդհատվող կամ շարունակական և հաճախ սրվում է երեկոյան ժամերին:
Նեյրոպաթիկ ցավը կարող է լինել ծայրամասային կամ կենտրոնական: Ծայրամասային նեյրոպաթիկ ցավը վերաբերում է ծայրամասային նյարդերի ֆունկցիայի խանգարմանը, մինչդեռ կենտրոնական նյարդային ցավը վերաբերում է կենտրոնական նյարդային համակարգի նյարդերին:
Թեև սննդի և դեղերի վարչության կողմից հաստատված չէ, սակայն հակացնցումային միջոցները, ինչպիսիք են գաբապենտինը և պրեգաբալինը, օգտագործվեւմ են ծանր նեյրոպաթիկ խանգարումների դեպքում: Մյուս տարբերակներն են սերոտոնին-նորեպինեֆրինի զավթման ինհիբիտորները: Չնայած երեխաների մոտ կատարված սահմանափակ ուսումնասիրություններին (սահմանափակված միայն դեպրեսիա ունեցողների համար), սերոտոնինի զավթման ինհիբիտորները, ինչպիսին է Վենլաֆաքսինը, ապացուցվել է, որ արդյունավետ են:
Ցավ քաղցկեղի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաների մոտ քաղցկեղի ժամանակ առաջացած ցավը կարող է առաջանալ հենց քաղցկեղի կամ բուժման կողմնակի ազդեցությունների պատճառով: Ուռուցքները կարող են ցավ առաջացնել երկու տարբեր ձևերով՝ կա՛մ օրգանների վրա գործադրվող ֆիզիկական ճնշմամբ, կա՛մ մարմնի նորմալ գործառույթները ընկճելով: Բուժումը, ինչպիսիք են վիրահատությունը և դեղորայքը որ ստանում են ներերակային, նույնպես կարող են հանգեցնել հիվանդի զգալի ցավի[4]: Չբուժվելու դեպքում ցավը կարող է ճնշել իմունիտետը, խանգարել քունը և մեծացնել դեպրեսիայի հավանականությունը: Տարբեր բժիշկներ կառավարում են երեխայի մոտ քաղցկեղի ժամանակ դիտվող ցավը և կոչվում են հիվանդի պալիատիվ խնամքի թիմ, այդ թվում՝ ուռուցքաբաններ, անեսթեզիոլոգներ, նյարդաբաններ, վիրաբույժներ, հոգեբույժներ և դեղագործներ: Հիվանդանոցները կարող են նաև վարձել անհատների, ովքեր մասնագիտացած են երաժշտության կամ արվեստի թերապիայի մեջ, այդ թերապիաները ներառում են ասեղնաբուժություն,մերսման թերապիա և հիպնոս[5]:
Քաղցկեղի ժամանակ դիտվող ցավի բուժումը հարմարեցվում է երեխային՝ հաշվի առնելով տարիքը, բուժումը և կողմնակի ազդեցությունները: Նպատակն է հասնել ցավի բավարար ֆոնային վերահսկողության և նվազագույնի հասցնել ծանր ցավի ցանկացած սուր սրացում: Հաճախ ցավը կառավարելու համար օգտագործվում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ացետամինոֆենը կամ օփիոիդները: Բացի այդ, ոչ դեղորայքային միջոցները նույնպես կարող են օգտգագործվել երեխայի ցավը կառավարելու համար, որը ներառում է երեխայի ուշադրությունը շեղելը, մերսումները, ասեղնաբուժությունը, ջերմային/սառը թերապիան, վարժությունները և որակյալ քունը[6]:
Քրոնիկ ցավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաների քրոնիկ ցավը չպատճառաբանված ցավ է, որն ազդում է առօրյա կյանքի վրա և կարող է հանգեցնել դպրոցական օրերի զգալի բաց թողնման: Քրոնիկ ցավն առկա է երկար ժամանակ և բնութագրվում է որպես մեղմից ծանր: Քրոնիկ ցավը նաև նկարագրվել է որպես ցավ, երբ երեխան հայտնում է գլխացավ, որովայնի ցավ, մեջքի ցավ, ընդհանրացված ցավ կամ դրանց համակցություն: Քրոնիկ ցավը կարող է զարգանալ հիվանդությունից կամ վնասվածքից և կարող է առաջանալ սուր ցավի հետ միաժամանակ: Քրոնիկ ցավը երեխաների մոտ կարող է ազդել հոգեբանության վրա:Քրոնիկ ցավովմերեխային խնամելը կարող է անհանգստություն պատճառել խնամակալին, կարող է առաջացնել ծախսեր՝ կապված առողջապահական խնամքի հետ։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաների ցավի գնահատումը կախված է երեխային հետ կոնտակտի մեջ մտնելու հնարավորությունից և զարգացման փուլից: Որոշ երեխաներ չեն կարող օգնել իրենց գնահատմանը, քանի որ նրանք բավարար չափով չեն հասունացել ճանաչողական, էմոցիոնալ կամ ֆիզիկապես: Երեխաների մոտ անհանգստության և հնարավոր ցավի նշաններն ըստ տարիքային խմբի։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաների ցավի պատճառները նման են մեծահասակների պատճառներին:
Ցավը կարող են զգալ տարբեր ձևերով և կախված է յուրաքանչյուր երեխայի հետևյալ գործոններից.
- Նախկինում ունեցած ցավային դրվագներ կամ բուժում
- Տարիքը և զարգացման փուլը
- Հիվանդության կամ վնասվածքի տեսակ
- Անհատականություն
- Սոցիալ-տնտեսական կարգավիճակ
Բուժման ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկները հաճախակի վերահսկում են երեխաներին երրորդական խնամքի կենտրոններում (հիվանդանոցներում): Ցավը կառավարելու համար օգտագործվում են դեղորայքային և ոչ դեղորայքային բուժում: Ծնողներից կամ խնամակալներից նույնպես խնդրում են տրամադրել ցավի իրենց գնահատականները: Դեղորայքային բուժման սկզբում բժիշկները վերահսկում են երեխային դեղերի նկատմամբ անբարենպաստ ռեակցիաների համար: Որոշ դեղեր վերահսկվում են, որ երեխան չափից ավելի դեղորայք չստանա և չլինի գերդեղաչափում: ԴԵղաչափերը ցույց են տալիս, թե արդյոք արյան մեջ բավականաչափ դեղամիջոց կլինի ցավը կառավարելու համար։Միևնույն տարիքի երեխաների միջև դեղամիջոցները փոխակերպվում են տարբեր կերպ: Գործոնները, որոնք ազդում են ցավը վերահսկող դեղամիջոցների քանակի վրա արյան մեջ, ներառում են երեխայի հասակը, քաշը և մարմնի մակերեսը, ինչպես նաև ցանկացած այլ հիվանդությունների առկայությունը։ Որոշ դեղամիջոցներ երեխաների մոտ կարող են պարադոքսալ ազդեցություն ունենալ, ինչը ակնկալվող ազդեցության հակառակ ազդեցությունն է: Բժիշկները վերահսկում են այս և ցանկացած այլ ռեակցիա դեղորայքի նկատմամբ[8][9]:
Հետմիջամտական բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաների հետմիջամտական բուժումը հիմնականում օփիոիդներն են: Մորֆինը արդյունավետ է և համեմատաբար անվտանգ, և հաճախ օգտագործվում է չափավոր և ուժեղ ցավերի դեպքում[10]: Կոդեինից և տրամադոլից պետք է խուսափել հատկապես 12 տարեկանից փոքր երեխաների մոտ, քանի որ նյութափոխանակությունը տատանվում է անհատների միջև գենետիկ տարբերությունների պատճառով, և տրամադոլը լավ ուսումնասիրված չէ երեխաների մոտ[11][12]: Այնուամենայնիվ կան ոչ օփիոդային ցավազրկողներ, որոնք օգտակար են հետվիրահատական բուժման համար[13]: Օրինակ, ացետամինոֆենը կամ իբուպրոֆենը կարող են օգտագործվել որպես ոչ օփիոիդային ցավազրկողներ: Ի տարբերություն ացետամինոֆենի, իբուպրոֆենն ունի հակաբորբոքային հատկություն, որը կարող է օգտակար լինել բորբոքային հիվանդությունների ժամանակ ցավերի դեպքում: Ասպիրինը չի օգտագործվում մանկաբուժության մեջ՝ կապված Ռեյի համախտանիշի առաջացման հետ:
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատրավմատիկ միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ երեխաները տեղեկատվությունը տարբեր կերպ են ատանում մեծահասակներից, երեխաների բուժման կենտրոնները հաճախ օգտագործում են ատրավմատիկ միջոցներ՝ անհանգստությունն ու սթրեսը նվազեցնելու համար։ Օրինակները ներառում են.
- Թույլ տալ, որ ծնողը կամ խնամակալը ներկա գտնվի ցավոտ միջամտություններին
- Բուժման սենյակ օգտագործելը ցավոտ միջամտությունների համար՝ երեխային տրամադրելով որ իր սենյակն այն վայրն է, որտեղ ավելի քիչ ցավ է սպասվում
- Այլ «ցավից զերծ գոտիների» ստեղծում, որտեղ բժշկական միջամտություններ չեն իրականացվում, օրինակ խաղասենյակ
- Երեխային ընտրության հնարավորություն տալ՝ միջամտությունները ավելի հանգիստ կատարելու համար
- Տիկնիկների և խաղալիքների մոդելավորման միջոցառումներ
- Տարիքին համապատասխան անատոմիական տերմինների և այլ բառապաշարի օգտագործում
Ոչ դեղորայքային միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված ցավի աղբյուրից, կան բազմաթիվ ոչ դեղորայքային տարբերակներ, որոնք պետք է դիտարկել: Բացի այդ, կախված երեխայի տարիքից, տարբեր մոտեցումներ կարող են ավելի հարմար լինել։
Նորածինների (մինչև 12 ամսական) պատվաստումների կամ ցավոտ պրոցեդուրաների ժամանակ անհանգստությունը կառավարելու ոչ դեղաբանական մեթոդներ.
- Քաղցր համով լուծույթով շեղում,դա կարելի է անել կամ ծծելու միջոցով (ծծակ) կամ նրանց բերանում փոքր քանակությամբ քաղցր համով լուծույթ լցնելով[14]։
- Երեխային մխիթարել ներարկման ընթացքում և հետո
- Պարզվել է, որ ցավոտ պրոցեդուրաների ժամանակ կրծքով կերակրումն ավելի արդյունավետ է ցավը վերահսկելու համար, քան պլացեբոն կամ դիրքավորումը: Կրծքի կաթը կամ «շաքարով» ջուրն ունեն նմանատիպ ազդեցություն, թեև նորածինների հետազոտությունները դեռ պետք է կատարվեն[15][16]:
- Համարվում է, որ մաշկից մաշկ խնամքը (կենգուրուի խնամք) արդյունավետ է ցավոտ պրոցեդուրաների ժամանակ ցավը վերահսկելու համար[17]:
- Նրբորեն օրորել երեխային[18]
- տաքացնել
Ավելի մեծ երեխաների համար ոչ դեղորայքային բուժումը ներառում է.
- Զգուշորեն բացատրել ընթացակարգը նկարներով կամ այլ տեսողական միջոցներով
- Թույլ տալ, որ երեխան ընտրի ներարկման վայրը.[19]
- գրկել կրծքավանդակով դեպի կուրծքը
- Երեխային թույլ տալ հարցեր տալ բժշկական անձնակազմին
- Շրջայց այնտեղ որտեղ տեղի է ունենալու միջամտությունը
- Թույլ տալ փոքր երեխաներին խաղալ տիկնիկների կամ այլ խաղալիքների հետ
- Ավելի մեծ երեխաներին թույլ տալ դիտել տեսանյութ, որը բացատրում է միջամտության ընթացքը
- Երգերի, պատմությունների, խաղալիքների, գույների, տեսանյութերի, հեռուստացույցի կամ երաժշտության միջոցով ուշադրությունը շեղել
Երեխաների երակային ներարկման հետ կապված ցավի ոչ դեղորայքային բուժումը ներառում է հիպնոս և շեղում: Այս բուժումները նվազեցնում են ցավի զգացողությունը և երբ զուգակցվում էին ճանաչողական-վարքային թերապիայի հետ, ցավի նվազումն էլ ավելի մեծ է լինում: Մյուս միջամտությունները արդյունավետ չեն գտնվել՝ առաջարկը, օդը փչելը և ծնողների ուսուցման միջոցով ուշադրությունը շեղելը[21]։
Մեկ տարեկանից բարձր երեխաների համար չկան հիմնավոր ապացույցներ, որ քաղցր համով լուծույթ ուտելը կամ ծծելը անալգետիկ ազդեցություն ունի[22]:
Դեղորայքային բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ցավը,քրոնիկ ցավը, նեյրոպաթիկ ցավը և կրկնվող ցավը երեխաների մոտ ամենից հաճախ կառավարվում են դեղորայքով: Այս դեղերի մեծ մասը ցավազրկող է: Դրանք ներառում են ացետամինոֆեն, ՈՍՀԲԴ, տեղային անզգայացնող միջոցներ, օփիոիդներ և նեյրոպաթիկ ցավի համար նախատեսված դեղեր։ Տեղային անզգայացումը նույնպես արդյունավետ է և հնարավորության դեպքում խորհուրդ է տրվում: Կարևոր է զգուշություն ցուցաբերել նորածիններին օփիոիդներ ընդունելիս: Այս պոպուլյացիայի մեջ ապնոէի և հիպովենտիլացիայի ավելի մեծ ռիսկ կա՝ պայմանավորված նրանց շնչառական արձագանքի նվազմամբ: Հետվիրահատական կամ վիրահատությունից հետո կամ դրա ընթացքում ներերակային ՈՍՀԲԴ կետորոլակի օգտագործման հետ կապված արդյունավետությունն ու անբարենպաստ ազդեցությունները պարզ չեն ապացույցների անբավարար քանակի և որակի պատճառով[23]: Կլինիկական փորձարկումներից պարզ չէ, թե արդյոք ավելի արդյունավետ է ցավը շուրջօրյա հսկողություն ապահովելը կամ ցավազրկել, ըստ անհրաժեշտության վիրահատությունից վերականգնվող երեխաների մոտ[24]:
Քրոնիկ ցավի բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրոնիկ ցավը բուժվում է տարբեր դեղամիջոցներով և ոչ դեղորայքային միջամտություններով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս կիրառել երկու բուժման մոտեցում՝ հիմնված երեխաների ցավի աստիճանի վրա: Առաջին քայլը բացատրում է թույլ ցավի բուժումը, մինչդեռ երկրորդ քայլը՝ չափավորից ծանր ցավը: Օփիոիդները, ինչպիսին է մորֆինը, բժշկական հիվանդություններ ունեցող երեխաների միջին ծանրության ցավի համար ընտրված դեղամիջոցի օրինակ է[25]: Օփիոիդների օգտագործման որոշ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել ճանաչողական խանգարումներ, կախվածություն, փոփոխված տրամադրություն և էնդոկրին զարգացման խանգարումներ:
Երեխաների համար ոչ դեղորայքային բուժումը, որը կօգնի թեթևացնել պարբերական ցավը, ներառում է խորհրդատվություն և վարքագծի փոփոխման թերապիա[26]։
Սուր ցավի բուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր ցավի բուժում նշանակելիս պետք է հաշվի առնել ցավի ծանրությունը։ Ոչ օփիոիդային ցավազրկողներ, ինչպիսիք են պարացետամոլը (ացետամինոֆեն) և ՈՍՀԴ-երը, կարող են օգտագործվել առանձին՝ մեղմ ցավը բուժելու համար:Միջին և ծանր ցավի դեպքում օպտիմալ է օգտագործել բազմաթիվ միջոցների համակցություն, ներառյալ օփիոիդային և ոչ օփիոիդային նյութերը։
Հետվիրահատական ցավի բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի խումբ մասնագետներ ներառյալ ամերիկյան ցավազրկման միությունը և տարածաշրջանային անզգայացման և ցավազրկման ամերիկյան միությունը, առաջարկում են մուլտիմոդալ ցավազրկում, որը նրանք սահմանում են որպես հետվիրահատական ցավը բուժելու դեղորայքային միջոցների և ոչ դեղորայքային տեխնիկայի համադրություն[27]: Այս տեխնիկայի նշանակալի առավելությունն այն է, որ ոչ ափիոնային ցավազրկողները, որոնք օգտագործվում են օփիոիդների հետ միասին, կարող են նվազեցնել պահանջվող օփիոիդների քանակը և նվազեցնել օփիոիդների հետ կապված կողմնակի ազդեցությունների ռիսկը: Դեղորայքը կարող է տրվել ըստ անհրաժեշտության կամ ամենօրյա՝ կախված հիվանդի վիճակից: Երեխաներին ներերակային ցավազրկում կարող են կատարել, երբ նախընտրելի է պարենտերալ ընդունումը։ Ներերակային ընդունումը թույլ է տալիս ապահովել օփիոիդների կայուն մակարդակ, որը կարող է ավելի լավ այլընտրանք լինել պլանավորված միջմկանային ներարկումներին: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 6 տարեկանից փոքր երեխաների դեպքում ավելի հարմար է ներերակային թերապիան։
Ատամնացավի բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին և ուժեղ ցավերի դեպքում ցավազրկողները կարող են օգտագործվել ատամնաբուժական միջամտությունից հետո առաջին 36-48 ժամվա ընթացքում: ՈՍՀԴ-երը գերադասելի են այլ ցավազրկողների նկատմամբ՝ սուր, թեթև և չափավոր հետվիրահատական ցավը բուժելու համար՝ որն առաջանում է ցավի բորբոքային բաղադրիչի պատճառով: Մեկ այլ տարբերակ է ՈՍՀԴ-ների և ացետամինոֆենի համակցված բուժումը: Բացի այդ, այս երկու միջոցները համարվում են համարժեք կամ ավելի լավ, քան օփիոիդները՝ մկանային-կմախքային ցավը կառավարելու համար, որը ներառում է նաև ատամնաբուժական ցավը:
Քաղցկեղային ցավի բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղցկեղից առաջացած ցավը երեխաների մոտ տարբեր կերպ է կառավարվում: Որպես կանոն, գնահատվում են բժշկական պատմությունը, ֆիզիկալ հետազոտությունները, տարիքը և երեխայի ընդհանուր առողջական վիճակը: Քաղցկեղի տեսակը կարող է ազդել ցավի կառավարման մոտեցման վրա: Քաղցկեղի չափը և երեխայի տանելիությունը հատուկ դեղամիջոցների, սխեմաների կամ բուժման նկատմամբ նույնպես հաշվի են առնվում, ինչպես նաև ծնողի կամ խնամողի նախընտրությունները։ Սովորաբար կիրառվում են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր և օփիոիդներ[28] [29]։
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգտագործվում են որպես ցավի բուժում և որպես հակաբորբոքային միջոց։
- Կարող է կիրառվել որպես դեղահատ կամ հեղուկ:
- Ցավը վերահսկելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ամենացածր դոզան և ամենակարճ տևողությունը:
- ՈՍՀԲԴ-երը հաստատված չեն մինչև 3 ամսական երեխաների համար:
- ՈՍՀԲԴ-երի ընդհանուր անբարենպաստ ազդեցությունները.
- Երիկամային անբավարարություն
- Լյարդային անբավարարություն
- Ստամոքս-աղիքային տրակտի հետ կապված խնդիրներ (սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն)
- Դիսպեպսիա
- Ցան
- Գլխապտույտ
- Որովայնային ցավ.
- Գերզգայունության ռեակցիաներ
- Սրտային անբավարարություն
- Ռեյի համախտանիշ
- Կոագուլացիայի խանգարումներ
- Իբուպրոֆեն 5–10 մգ/կգ յուրաքանչյուր 6–8 ժամը մեկ (առավելագույն դոզան 1200 մգ/օր)
Օփիոիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոզանները հիմնված են երեխայի մարմնի քաշի վրա:
- Դրանք կարող են կիրառվել որպես պեր օրալ, պարենտերալ, բուկկալ, տրանսդերմալ, քթային կամ հետանցքային տարբերակներով:
- Խորհուրդ է տրվում սկսել ցածր դոզայից և հասնել մինչև արդյունավետ դոզա:
- Ընդհանուր անբարենպաստ ազդեցությունները օփիոիդների համար.
- Փորկապություն
- Սրտխառնոց
- Փսխում
- Շնչառական դիսթրես
Այս ցավազրկող դեղերի նշանակման հաճախականությունը կրկնապատկվել է 1990-ից մինչև 2010 թվականը, երբ դեռահասների 20-50%-ը, ովքեր գանգատվում են գլխացավից, մեջքի ցավից կամ հոդացավերից, ստանում են նշանակված օփիոիդները[30][31]։
Նախքան դեռահասին կամ չափահասին օփիոիդներ նշանակելը, նրանք պետք է հետազոտվեն օփիոիդային թմրամիջոցների չարաշահման ռիսկի գործոնների համար: Դեղատոմսով դեղերի մոնիտորինգի ծրագրերն այժմ հասանելի են Ամերիկայի 37 նահանգներում, իսկ 11 նահանգներում կան մշակման ծրագրեր:
Օփիոիդների օգտագործումը երեխաների մոտ կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, ներառյալ շնչառական դիսթրես և բարձրացնում է չարաշահման ռիսկը հետագայում։ Այս ռիսկերը կարող են կրճատվել ՈՍՀԴ-ների (օրինակ՝ իբուպրոֆեն) և պարացետամոլի օգտագործմամբ: ՈՍՀԴ-ների և պարացետամոլի օգտագործումը կարող է խնայել օփիոիդներ, ինչը հանգեցնում է օփիոիդների ավելի քիչ օգտագործման այնպիսի իրավիճակներում, ինչպիսին է հետվիրահատական ցավի կառավարումը:Երեխաների մոտ օփիոիդների արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատված չէ[32]։
Երեխաների հետվիրահատական ցավի բուժման համար նալբուֆինի մասին 2014թ. Կոքրեյնի ակնարկը հայտնել է այս պոպուլյացիայի մեջ նալբուֆինի արդյունավետության և անբարենպաստ ազդեցությունների անբավարար ապացույցների մասին։
Օփիոիդների մյուս կողմնակի ազդեցություններն են փորկապությունը, հոգնածությունը և ապակողմնորոշումը: Երեխաների մոտ կարող է զարգանալմ օփիոնային հանդուրժողականություն, որի դեպքում նույն էֆֆեկտը ունենալու համար ավելի մեծ դեղաչափեր են անհրաժեշտ: Հանդուրժողականությունը երեխաների մոտ առաջանում է ավելի վաղ, քան մեծահասակների մոտ, հատկապես երկարատև օգտագործման դեպքում[33]: Երբ օփիոիդների նկատմամբ հանդուրժողականությունը զարգանում է, նույն անալգետիկ ազդեցությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է օփիոիդի ավելի մեծ չափաբաժին: Ոչ դեղորայքային բուժումներն ունեն քիչ կողմնակի ազդեցություններ[34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Verghese ST, Hannallah RS (July 2010). «Acute pain management in children». Journal of Pain Research. 3: 105–23. doi:10.2147/jpr.s4554. PMC 3004641. PMID 21197314.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Walco GA, Dworkin RH, Krane EJ, LeBel AA, Treede RD (March 2010). «Neuropathic pain in children: Special considerations». Mayo Clinic Proceedings. 85 (3 Suppl): S33–41. doi:10.4065/mcp.2009.0647. PMC 2844006. PMID 20194147.
- ↑ Hauer J, Houtrow AJ (June 2017). «Pain Assessment and Treatment in Children With Significant Impairment of the Central Nervous System». Pediatrics. 139 (6): e20171002. doi:10.1542/peds.2017-1002. PMID 28562301.
- ↑ «Pain in children - Canadian Cancer Society». www.cancer.ca. Վերցված է 2018-11-19-ին.
- ↑ «Children with Cancer: A Guide for Parents». National Cancer Institute. 2015-09-09. Վերցված է 2018-11-19-ին.
- ↑ Friedrichsdorf, Stefan J; Postier, Andrea (2014-03-07). «Management of breakthrough pain in children with cancer». Journal of Pain Research. 7: 117–123. doi:10.2147/JPR.S58862. ISSN 1178-7090. PMC 3953108. PMID 24639603.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Henry, 2016
- ↑ Moon YE (July 2013). «Paradoxical reaction to midazolam in children». Korean Journal of Anesthesiology. 65 (1): 2–3. doi:10.4097/kjae.2013.65.1.2. PMC 3726842. PMID 23904931.
- ↑ Mancuso CE, Tanzi MG, Gabay M (September 2004). «Paradoxical reactions to benzodiazepines: literature review and treatment options». Pharmacotherapy. 24 (9): 1177–85. doi:10.1592/phco.24.13.1177.38089. PMID 15460178. S2CID 38614605. Կաղապար:Outdated-inline
- ↑ Friedrichsdorf SJ, Kang TI (October 2007). «The management of pain in children with life-limiting illnesses». Pediatric Clinics of North America. 54 (5): 645–72, x. doi:10.1016/j.pcl.2007.07.007. PMID 17933616.
- ↑ Ciszkowski C, Madadi P, Phillips MS, Lauwers AE, Koren G (August 2009). «Codeine, ultrarapid-metabolism genotype, and postoperative death». The New England Journal of Medicine. 361 (8): 827–8. doi:10.1056/nejmc0904266. PMID 19692698.
- ↑ Schnabel, Alexander; Reichl, Sylvia U.; Meyer-Frießem, Christine; Zahn, Peter K.; Pogatzki-Zahn, Esther (2015-03-18). «Tramadol for postoperative pain treatment in children». The Cochrane Database of Systematic Reviews (3): CD009574. doi:10.1002/14651858.CD009574.pub2. ISSN 1469-493X. PMC 6464560. PMID 25785365.
- ↑ White PF (November 2005). «The changing role of non-opioid analgesic techniques in the management of postoperative pain». Anesthesia and Analgesia. 101 (5 Suppl): S5–22. doi:10.1213/01.ANE.0000177099.28914.A7. PMID 16334489. S2CID 24348334. Կաղապար:Outdated-inline
- ↑ Kassab, Manal; Foster, Jann P.; Foureur, Maralyn; Fowler, Cathrine (2012-12-12). «Sweet-tasting solutions for needle-related procedural pain in infants one month to one year of age». The Cochrane Database of Systematic Reviews. 12: CD008411. doi:10.1002/14651858.CD008411.pub2. ISSN 1469-493X. PMC 6369933. PMID 23235662.
- ↑ Shah PS, Herbozo C, Aliwalas LL, Shah VS (December 2012). «Breastfeeding or breast milk for procedural pain in neonates». The Cochrane Database of Systematic Reviews. 12: CD004950. doi:10.1002/14651858.CD004950.pub3. PMID 23235618. S2CID 32696139.
- ↑ Harrison, Denise; Reszel, Jessica; Bueno, Mariana; Sampson, Margaret; Shah, Vibhuti S.; Taddio, Anna; Larocque, Catherine; Turner, Lucy (2016-10-28). «Breastfeeding for procedural pain in infants beyond the neonatal period». The Cochrane Database of Systematic Reviews. 2020 (10): CD011248. doi:10.1002/14651858.CD011248.pub2. ISSN 1469-493X. PMC 6461192. PMID 27792244.
- ↑ Johnston C, Campbell-Yeo M, Disher T, Benoit B, Fernandes A, Streiner D, Inglis D, Zee R (February 2017). «Skin-to-skin care for procedural pain in neonates». The Cochrane Database of Systematic Reviews. 2017 (2): CD008435. doi:10.1002/14651858.CD008435.pub3. PMC 6464258. PMID 28205208.
- ↑ Pillai Riddell, Rebecca R.; Racine, Nicole M.; Gennis, Hannah G.; Turcotte, Kara; Uman, Lindsay S.; Horton, Rachel E.; Ahola Kohut, Sara; Hillgrove Stuart, Jessica; Stevens, Bonnie; Lisi, Diana M. (2015-12-02). «Non-pharmacological management of infant and young child procedural pain». The Cochrane Database of Systematic Reviews. 2017 (12): CD006275. doi:10.1002/14651858.CD006275.pub3. ISSN 1469-493X. PMC 6483553. PMID 26630545.
- ↑ «Managing Your Child's Pain While Getting a Shot». HealthyChildren.org. Վերցված է 20 August 2017-ին.
- ↑ Chambers, Christine (2009). «Psychological interventions for reducing pain and distress during routine childhood immunizations: A systematic review». Clinical Therapeutics. 31: S77–S103. doi:10.1016/j.clinthera.2009.07.023. PMID 19781437.
- ↑ Robertson J (July 2007). «Review: distraction, hypnosis, and combined cognitive-behavioural interventions reduce needle related pain and distress in children and adolescents». Evidence-Based Nursing. 10 (3): 75. doi:10.1136/ebn.10.3.75. PMID 17596380. S2CID 34364928.
- ↑ Harrison, Denise; Yamada, Janet; Adams-Webber, Thomasin; Ohlsson, Arne; Beyene, Joseph; Stevens, Bonnie (2015-05-05). «Sweet tasting solutions for reduction of needle-related procedural pain in children aged one to 16 years». The Cochrane Database of Systematic Reviews (5): CD008408. doi:10.1002/14651858.CD008408.pub3. ISSN 1469-493X. PMC 6779143. PMID 25942496.
- ↑ McNicol, Ewan D.; Rowe, Emily; Cooper, Tess E. (2018-07-07). «Ketorolac for postoperative pain in children». The Cochrane Database of Systematic Reviews. 7: CD012294. doi:10.1002/14651858.CD012294.pub2. ISSN 1469-493X. PMC 6513208. PMID 29981164.
- ↑ Hobson, Anna; Wiffen, Philip J.; Conlon, Joy A. (2015-02-26). «As required versus fixed schedule analgesic administration for postoperative pain in children». The Cochrane Database of Systematic Reviews (2): CD011404. doi:10.1002/14651858.CD011404.pub2. ISSN 1469-493X. PMC 6464683. PMID 25719451.
- ↑ (չաշխատող հղում)
- ↑ «Assessment and Management of Children with Chronic Pain" [Position statement]» (PDF). American Pain Society. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29 August 2017-ին.
- ↑ Chou R, Gordon DB, de Leon-Casasola OA, Rosenberg JM, Bickler S, Brennan T, Carter T, Cassidy CL, Chittenden EH, Degenhardt E, Griffith S, Manworren R, McCarberg B, Montgomery R, Murphy J, Perkal MF, Suresh S, Sluka K, Strassels S, Thirlby R, Viscusi E, Walco GA, Warner L, Weisman SJ, Wu CL (February 2016). «Management of Postoperative Pain: A Clinical Practice Guideline From the American Pain Society, the American Society of Regional Anesthesia and Pain Medicine, and the American Society of Anesthesiologists' Committee on Regional Anesthesia, Executive Committee, and Administrative Council». The Journal of Pain. 17 (2): 131–57. doi:10.1016/j.jpain.2015.12.008. PMID 26827847.
- ↑ Cooper, Tess E; Heathcote, Lauren C; Anderson, Brian; Grégoire, Marie-Claude; Ljungman, Gustaf; Eccleston, Christopher (2017-07-24). «Non-steroidal anti-inflammatory drugs (NSAIDs) for cancer-related pain in children and adolescents». Cochrane Database of Systematic Reviews. 7 (10): CD012563. doi:10.1002/14651858.CD012563.pub2. ISSN 1465-1858. PMC 6484396. PMID 28737843.
- ↑ Wiffen, Philip J; Cooper, Tess E; Anderson, Anna-Karenia; Gray, Andrew L; Grégoire, Marie-Claude; Ljungman, Gustaf; Zernikow, Boris (2017-07-19). «Opioids for cancer-related pain in children and adolescents». Cochrane Database of Systematic Reviews. 7: CD012564. doi:10.1002/14651858.cd012564.pub2. ISSN 1465-1858. PMC 6484393. PMID 28722116.
- ↑ DeVries A, Koch T, Wall E, Getchius T, Chi W, Rosenberg A (July 2014). «Opioid use among adolescent patients treated for headache». The Journal of Adolescent Health. 55 (1): 128–33. doi:10.1016/j.jadohealth.2013.12.014. PMID 24581795.
- ↑ Mazer-Amirshahi M, Mullins PM, Rasooly IR, van den Anker J, Pines JM (April 2014). «Trends in prescription opioid use in pediatric emergency department patients». Pediatric Emergency Care. 30 (4): 230–5. doi:10.1097/pec.0000000000000102. PMID 24651218. S2CID 35304503.
- ↑ Peck KR, Ehrentraut JH, Anghelescu DL (2016-05-01). «Risk factors for opioid misuse in adolescents and young adults with focus on oncology setting». Journal of Opioid Management. 12 (3): 205–16. doi:10.5055/jom.2016.0333. PMID 27435441.
- ↑ Wong I, St John-Green C, Walker SM (June 2013). «Opioid-sparing effects of perioperative paracetamol and nonsteroidal anti-inflammatory drugs (NSAIDs) in children». Pediatric Anesthesia. 23 (6): 475–95. doi:10.1111/pan.12163. PMC 4272569. PMID 23570544.
- ↑ Cooper, Tess E.; Fisher, Emma; Gray, Andrew L.; Krane, Elliot; Sethna, Navil; van Tilburg, Miranda Al; Zernikow, Boris; Wiffen, Philip J. (Jul 2017). «Opioids for chronic non-cancer pain in children and adolescents». The Cochrane Database of Systematic Reviews. 7: CD012538. doi:10.1002/14651858.CD012538.pub2. ISSN 1469-493X. PMC 6477875. PMID 28745394.