Պրեգաբալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեգաբալին
Изображение химической структуры
Տեսակքիմիական միացություն, դեղանյութեր և type of chemical entity?
Կիրառումհակացնցումային, տագնապամարիչ
Գործածության եղանակբերանացի
Զանգված2,6E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₈H₁₇NO₂[1]

Պրեգաբալինը, որը վաճառվում է Lyrica անվամբ, կիրառվում է որպես հակացնցումային և տագնապամարիչ դեղամիջոց՝ էպիլեպսիայի, նեյրոպաթիկ ցավի, ֆիբրոմիալգիայի, անհանգիստ ոտքերի համախտանիշի, օփիոիդների հեռացման համախտանիշի և տարածուն տագնապային խանգարման ժամանակ[2][3][4]։ Այն օգտագործվում է էպիլեպսիայի բուժման համար, որպես մասնակի ցնցումների լրացուցիչ թերապիա[5]։ Երբ օգտագործվում է վիրահատությունից առաջ, այն նվազեցնում է ցավը բայց հանգեցնում է առավել արտահայտված սեդատիվ և տեսողական խանգարումների [6]։ Այն օգտագործվում է բերանացի [7]

Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավը, գլխապտույտը, քնկոտությունը, շփոթվածությունը, հիշողության հետ կապված խնդիրներ, տարածական կողմնորոշման խանգարում, տեսողական խանգարումներ և քաշի ավելացում[8]։ Լուրջ կողմնակի ազդեցությունները ներառում են անգիոայտուց, թմրամիջոցների չարաշահում, և ինքնասպանության ռիսկի բարձրացում[8]։ Երբ պրեգաբալինը օգտագործվում է երկար ժամանակ բարձր դեղաչափերով կարող է առաջանալ կախվածություն,բայց երբ կիրառվում է թերապևտիկ դեղաչափերով ՝ կախվածության ռիսկը նվազում է[9] ։ Կիրառման անվտանգությունը հղիության և կրծքով կերակրման ժամանակ դեռ ուսումնասիրված չէ[10]։ Պրեգաբալինը գաբապենտինոիդ է և գործում է որպես կալցիումական ընկալիչների պաշարիչ [11][12]։

Պրեգաբալինը բժշկական կիրառման համար հաստատվել է 2004թ․-ին Միացյալ Նահանգներում[13]։ Այն հայտնագործվել է որպես գաբապենտինի իրավահաջորդ[14]։ Այն մի շարք երկրներում հասանելի է որպես ընդհանուր դեղամիջոց,ներառյալ Միացյալ Նահանգները 2019թ․-ի դրությամբ[15][16][17]։ Ընդլայնված թողարկման ձևակերպման ընդհանուր տարբերակը հասանելի է Միացյալ Նահանգներում 2021 թվականի ապրիլից[18]։ 2019թ․-ին ԱՄՆ-ում պրեգաբալինը 81-րդ տեղում էր՝ ամենաշատ նշանակված դեղերի շարքում, ավելի քան 9 միլիոն դեղատոմսով[19][20]։ ԱՄՆ-ում պրեգաբալինը 1970 թվականի «Վերահսկվող նյութերի մասին» օրենքի համաձայն վերահսկվող նյութ է, որը վերահսկվում է աղյուսակ V-ում[21]։ Այն համարվում է C դասի վերահսկվող նյութ Մեծ Բրիտանիայում[22]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

150 մգ Լիրիկայի (պրեգաբարին) տուփ պարկուճներ Ֆինլանդիայից

Ցնցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեգաբալինը օգտակար է, երբ կցվում է այլ բուժումներին, երբ դրանք առանձին կիրառման ժամանակ ազդեցություն չեն կարողանում վերահսկել մասնակի էպիլեպսիան[23]։ Երբ այն օգտագործվում է առանձին ցուցաբերում է քիչ էֆֆեկտիվություն քան երբ օգտագործվում է որոշ այլ հակացնցումային դեղերի հետ[24]։Pregabalin is useful when added to other treatments, when those other treatments are not controlling partial epilepsy. Its use alone is less effective than some other seizure medications. Դեռևս պարզաբանված չէ պրեգաբալինի համեմատությունը գաբապենտինի հետ այս օգտագործման համար[24]։ It is unclear how it compares to gabapentin for this use.

Նեյրոպաթիկ ցավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդաբանական ընկերությունների եվրոպական ֆեդերացիան առաջարկում է պրեգաբալինն որպես առաջին գծի դեղ այն ցավի բուժման համար,որը կապված է դիաբետիկ նեյրոպաթիայի,հետհերպետիկ նեվրալգիայի և կենտրոնական նեյրոպաթիկ ցավի հետ[25]։ Փոքրամասնությունը ստանում է էական օգուտ, իսկ ավելի մեծ մասը՝ չափավոր[26]։ Նրան տրվում է հավասար կշիռ ինչպես գաբապենտինը և եռցիկլիկ հակադեպրեսանտները որպես առաջին ընտրության միջոց, սակայն վերջիններս ավելի քիչ թանկ են 2010թ․-ի տվյալններով[27]։ Ուսումնասիրությունները չեն հաստատում, որ այն օգտակար է ռադիկուլիտի (ողնուղեղի նյարդարմատների բորբոքում) կամ մեջքի ցավի ժամանակ[28]։

Պրեգաբալինի օգտագործումը քաղցկեղի հետ կապված նեյրոպաթիկ ցավերի դեպքում հակասական է[29], չնայած նրան, որ նման օգտագործումը տարածված է[30]։ Միգրենի կանխարգելման համար պրեգաբալինի օգտագոծման մասին տվյալներ չկան, ինչպես նաև բացահայտվել է, որ գաբապենտինը նույնպես օգտակար չէ նշված կիրառման համար[31]։ Այն կիրառվել է հետվիրահատական ​​քրոնիկ ցավի կանխարգելման համար, սակայն դրա օգտակարությունն այս նպատակով հակասական է[32] [33] ։

Պրեգաբալինը որպես կանոն արդյունավետ չէ սուր ցավի բուժման համար[34]։ Փորձարկումներում ՝ որտեղ ուսումնասիրվում էր պրեգաբալինի օգտակարությունը սուր հետվիրահատական ցավի ժամանակ, չնկատվեց ազդեցություն ցավի ընդհանուր մակարդակի վրա,բայց դրա հետևանքով մարդկանց ավելի քիչ մորֆին էր անհրաժեշտ, ինչպես նաև նկատվեցին ավելի քիչ կողմնակի ազդեցություններ կապված օփիոիդների հետ[32][35]։Քննարկվում է ցավը թեթևացնելու մի քանի հնարավոր մեխանիզմներ[36]։

Տագնապային խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեգաբալինը չափավոր արդյունավետ և անվտանգ է ընդհանրացված տագնապային խանգարման բուժման համար[37]։ Կենսաբանական հոգեբուժության համաշխարհային ֆեդերացիան առաջարկում է պրեգաբալինը՝ որպես առաջին գծի դեղերից մեկը՝ ընդհանրացված տագնապային խանգարման բուժման համար, բայց միևնույն ժամանակ խորհուդ է տալիս այլ միջոցներ ինչպիսիք են սերոտոնինի ընտրողական հետզավթման արգելակիչները, որոնք օգտագործվում են օբսեսիվ- կոմպուլսիվ խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման համար[38]։ Այն, ըստ երևույթին, ունի բենզոդիազեպինների նման տագնապամարիչ ազդեցություն՝ կախվածություն առաջացնելու ավելի քիչ ռիսկով[39][40]։

Պրեգաբալինի ազդեցությունն ի հայտ է գալիս մեկ շաբաթ օգտագործելուց հետո[41] և արդյունավետությամբ նման է լորազեպամի, ալպրազոլամի և վենլաֆաքսինին, սակայն պրեգաբալինը ցույց է տվել գերազանցություն՝ ապահովելով ավելի կայուն թերապևտիկ ազդեցություն հոգեսոմատիկ տագնապի ախտանիշների համար[42]։ Երկարատև փորձարկումները ցույց են տվել շարունակական արդյունավետություն՝ առանց տոլերանտության (հանդուրժողականություն) առաջացման, և ի տարբերություն բենզոդիազեպինների, այն ունի բարենպաստ ազդեցություն քնի և քնի կառուցվածքի վրա՝ երկարացնում է դանդաղ քնի փուլը[42]։ Բենզոդիազոպինների համեմատ այն ավելի քիչ է առաջացնում ճանաչողական և հոգեշարժական ծանր խանգարումներ[42][43]։ It produces less severe cognitive and psychomotor impairment compared to benzodiazepines.

2019թ․-ի վերանայումը ցույց տվեց, որ պրեգաբալինը նվազեցնում է ախտանիշները, և տոլերանտությունը նրա հանդեպ ձևավորվում է ավելի ուշ[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pregabalin
  2. «Pregabalin Monograph for Professionals»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է 2022-04-30 
  3. Frampton James E. (2014)։ «Pregabalin: A Review of its Use in Adults with Generalized Anxiety Disorder»։ CNS Drugs 28 (9): 835–54։ PMID 25149863։ doi:10.1007/s40263-014-0192-0 
  4. Iftikhar IH, Alghothani L, Trotti LM (December 2017)։ «Gabapentin enacarbil, pregabalin and rotigotine are equally effective in restless legs syndrome: a comparative meta-analysis.»։ European Journal of Neurology 24 (12): 1446–1456։ PMID 28888061։ doi:10.1111/ene.13449 
  5. «Pregabalin Monograph for Professionals»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է 2022-04-30 
  6. Mishriky B. M., Waldron N. H., Habib A. S. (January 2015)։ «Impact of pregabalin on acute and persistent postoperative pain: a systematic review and meta-analysis»։ British Journal of Anaesthesia 114 (1): 10–31։ ISSN 1471-6771։ PMID 25209095։ doi:10.1093/bja/aeu293 
  7. «Pregabalin Monograph for Professionals»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է 2022-04-30 
  8. 8,0 8,1 «Pregabalin»։ The American Society of Health-System Pharmacists։ Վերցված է February 3, 2019 
  9. Schifano Fabrizio (2014)։ «Misuse and Abuse of Pregabalin and Gabapentin: Cause for Concern?»։ CNS Drugs 28 (6): 491–6։ PMID 24760436։ doi:10.1007/s40263-014-0164-4 
  10. «Pregabalin Use During Pregnancy»։ Drugs.com։ Վերցված է February 4, 2019 
  11. Uchitel, O. D.; Di Guilmi, M. N.; Urbano, F. J.; Gonzalez-Inchauspe, C. (2010)։ «Acute modulation of calcium currents and synaptic transmission by gabapentinoids»։ Channels (Austin) 4 (6): 490–496։ PMID 21150315։ doi:10.4161/chan.4.6.12864 
  12. Calandre, E. P.; Rico-Villademoros, F.; Slim, M. (2016)։ «Alpha2delta ligands, gabapentin, pregabalin and mirogabalin: a review of their clinical pharmacology and therapeutic use»։ Expert Review of Neurotherapeutics 16 (11): 1263–1277։ PMID 27345098։ doi:10.1080/14737175.2016.1202764 
  13. «Pregabalin Monograph for Professionals»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է 2022-05-14 
  14. Kaye Alan David, Vadivelu Nalini, Urman Richard D. (2014)։ Substance Abuse: Inpatient and Outpatient Management for Every Clinician։ Springer։ էջ 324։ ISBN 9781493919512 
  15. British National Formulary : BNF 76 (76 ed.)։ Pharmaceutical Press։ 2018։ էջ 323։ ISBN 9780857113382 
  16. «Generic Lyrica Availability»։ Drugs.com։ Վերցված է February 4, 2019 
  17. «FDA approves first generics of Lyrica»։ U.S. Food and Drug Administration (FDA) (Press release)։ September 11, 2019։ Վերցված է October 27, 2019 
  18. «Pregabalin ER: FDA-Approved Drugs»։ U.S. Food and Drug Administration (FDA)։ Վերցված է June 19, 2021 
  19. «The Top 300 of 2019»։ ClinCalc։ Վերցված է October 16, 2021 
  20. «Pregabalin - Drug Usage Statistics»։ ClinCalc։ Վերցված է October 16, 2021 
  21. «Pregabalin Monograph for Professionals»։ Drugs.com (անգլերեն)։ Վերցված է 2022-05-14 
  22. «Pregabalin and gabapentin to be controlled as class C drugs»։ GOV.UK (անգլերեն)։ Վերցված է 2022-05-14 
  23. «Pregabalin add-on for drug-resistant focal epilepsy»։ Cochrane Database of Systematic Reviews 7: CD005612։ July 2019։ PMC 6614921 ։ PMID 31287157 ։ doi:10.1002/14651858.CD005612.pub4 
  24. 24,0 24,1 «Pregabalin monotherapy for epilepsy»։ Cochrane Database of Systematic Reviews 10: CD009429։ October 2012։ PMID 23076957։ doi:10.1002/14651858.CD009429.pub2 
  25. Attal, N., Cruccu, G., Baron, R. (September 2010)։ «EFNS guidelines on the pharmacological treatment of neuropathic pain: 2010 revision»։ European Journal of Neurology 17 (9): 1113–e88։ PMID 20402746։ doi:10.1111/j.1468-1331.2010.02999.x 
  26. «Pregabalin for neuropathic pain in adults»։ Cochrane Database of Systematic Reviews 1: CD007076։ January 2019։ PMC 6353204 ։ PMID 30673120 ։ doi:10.1002/14651858.CD007076.pub3 
  27. Finnerup N.B., Sindrup, S. H., Jensen, T. S. (September 2010)։ «The evidence for pharmacological treatment of neuropathic pain»։ Pain 150 (3): 573–81։ PMID 20705215։ doi:10.1016/j.pain.2010.06.019 
  28. Enke O., New H. A., New C. H., Mathieson S., McLachlan A. J., Latimer J., Maher C. G., Lin C. C. (July 3, 2018)։ «Anticonvulsants in the treatment of low back pain and lumbar radicular pain: a systematic review and meta-analysis»։ Canadian Medical Association Journal 190 (26): E786–E793։ PMC 6028270 ։ PMID 29970367։ doi:10.1503/cmaj.171333 
  29. Bennett Michael I., Laird Barry, van Litsenburg Chantal, Nimour Meryem (2013)։ «Pregabalin for the Management of Neuropathic Pain in Adults with Cancer: A Systematic Review of the Literature»։ Pain Medicine 14 (11): 1681–8։ PMID 23915361։ doi:10.1111/pme.12212 
  30. Howard Paul (2017)։ Palliative care formulary. (6 ed.)։ Pharmaceutical press։ էջ Chapter 4 Central Nervous System։ ISBN 978-0-85711-348-1 
  31. «Gabapentin or pregabalin for the prophylaxis of episodic migraine in adults»։ Cochrane Database of Systematic Reviews 6 (6): CD010609։ June 2013։ PMC 6599858 ։ PMID 23797675։ doi:10.1002/14651858.CD010609 
  32. 32,0 32,1 Clarke, H.; Bonin, R. P.; Orser, B. A.; Englesakis, M.; Wijeysundera, D. N.; Katz, J. (August 2012)։ «The prevention of chronic postsurgical pain using gabapentin and pregabalin: a combined systematic review and meta-analysis»։ Anesthesia & Analgesia 115 (2): 428–42։ PMID 22415535։ doi:10.1213/ANE.0b013e318249d36e 
  33. «Pharmacotherapy for the prevention of chronic pain after surgery in adults»։ Cochrane Database of Systematic Reviews 2021 (7): CD008307։ July 2013։ PMC 6481826 ։ PMID 23881791։ doi:10.1002/14651858.CD008307.pub2 
  34. «Derry S, Bell RF, Straube S, Wiffen PJ, Aldington D, Moore RA. Pregabalin for neuropathic pain in adults. Cochrane Database Syst Rev. 2019;1(1):CD007076. Published 2019 Jan 23. doi:10.1002/14651858.CD007076.pub3» 
  35. Hamilton T. W., Strickland L. H., Pandit H. G. (August 17, 2016)։ «A Meta-Analysis on the Use of Gabapentinoids for the Treatment of Acute Postoperative Pain Following Total Knee Arthroplasty»։ The Journal of Bone and Joint Surgery, American Volume 98 (16): 1340–50։ PMID 27535436։ doi:10.2106/jbjs.15.01202։ Արխիվացված է օրիգինալից September 29, 2020-ին։ Վերցված է May 14, 2022 
  36. Patel Ryan, Dickenson Anthony H. (2016)։ «Mechanisms of the gabapentinoids and α2δ-1 calcium channel subunit in neuropathic pain»։ Pharmacology Research & Perspectives 4 (2): e00205։ PMC 4804325։ PMID 27069626։ doi:10.1002/prp2.205 
  37. 37,0 37,1 «Pharmacological treatments for generalised anxiety disorder: a systematic review and network meta-analysis»։ Lancet 393 (10173): 768–777։ February 2019։ PMID 30712879 ։ doi:10.1016/S0140-6736(18)31793-8  Supplemental Appendices Authors' Reply
  38. Wensel, T. M.; Powe, K. W.; Cates, M. E. (March 2012)։ «Pregabalin for the treatment of generalized anxiety disorder»։ Annals of Pharmacotherapy 46 (3): 424–9։ PMID 22395254։ doi:10.1345/aph.1Q405 
  39. Owen Richard T. (September 2007)։ «Pregabalin: its efficacy, safety and tolerability profile in generalized anxiety»։ Drugs of Today 43 (9): 601–10։ PMID 17940637։ doi:10.1358/dot.2007.43.9.1133188 
  40. Bandelow, B., Sher, L., Bunevicius, R. (June 2012)։ «Guidelines for the pharmacological treatment of anxiety disorders, obsessive-compulsive disorder and posttraumatic stress disorder in primary care»։ International Journal of Psychiatry in Clinical Practice 16 (2): 77–84։ PMID 22540422։ doi:10.3109/13651501.2012.667114։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-03-ին։ Վերցված է 2022-05-14 
  41. «How long does it take for Lyrica to work?»։ Drugs.com։ 25 May 2021։ Վերցված է 18 February 2022 
  42. 42,0 42,1 42,2 Bandelow Borwin, Wedekind Dirk, Leon Teresa (2007)։ «Pregabalin for the treatment of generalized anxiety disorder: a novel pharmacologic intervention»։ Expert Review of Neurotherapeutics 7 (7): 769–81։ PMID 17610384։ doi:10.1586/14737175.7.7.769 
  43. Owen R. T. (2007)։ «Pregabalin: Its efficacy, safety and tolerability profile in generalized anxiety»։ Drugs of Today 43 (9): 601–10։ PMID 17940637։ doi:10.1358/dot.2007.43.9.1133188