Ճարտարապետների միջազգային միություն
| Ճարտարապետների միջազգային միություն | |
|---|---|
| Տեսակ | հասարակական կազմակերպություն և architecture award? |
| Երկիր | |
| Հապավում | UIA |
| Հիմնադրված | 1948 |
| Գլխադասային գրասենյակ | Փարիզ, Մեծ Փարիզ |
| Գլխավոր քարտուղար | Regina Gonthier?[1] |
| Կայք | uia-architectes.org/en |
Ճարտարապետների միջազգային միություն (Union internationale des Architectes կամ UIA), միջազգային հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է ավելի քան մեկ միլիոն ճարտարապետների 124 երկրներից[2]։ Հիմնադրվել է 1948 թվականին Լոզանում, Շվեյցարիա։ Գլխավոր քարտուղարությունը տեղակայված է Փարիզում։ ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի բնակեցման ծրագիրը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Ճարտարապետների միջազգային միությունը ճանաչում են որպես բնագավառի միակ ընկերությունը։ Ներկայիս նախագահը (2014-2017) Էզա Մոհամեդն է Մալազիայից։
Համագումարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետների միջազգային միությունը եռամյա կազմակերպում է ճարտարապետության համաշխարհային կոնգրեսներ՝ յուրաքանչյուրը կազմակերպված համապատասխան երկրում։ Համագումարը կազմակերպվում է երեք տարի ժամկետով ընտրված երկրում[2]։ «Քաղաքի հոգին» թեմայով 2017 թվականի համագումարը տեղի կունենա Սեուլում։
Նախկին համագումարներ՝
| N | Տարի | Վայր | Թեմա |
|---|---|---|---|
| 1 | 1948 | Ճարտարապետությունը կանգնած է նոր առաջադրանքների առջև | |
| 2 | 1951 | Ինչպես է ճարտարապետությունը կատարում իր նոր խնդիրները | |
| 3 | 1953 | Ճարտարապետության խաչմերուկներում | |
| 4 | 1955 | Ճարտարապետություն և կառուցման զարգացումներ | |
| 5 | 1958 | Շինարարություն և վերակառուցում | |
| 6 | 1961 | Նոր մեթոդներ և նոր նյութեր | |
| 7 | 1963 | Ճարտարապետությունը թերզարգացած երկրներում | |
| 8 | 1965 | Ճարտարապետների վերապատրաստում | |
| 9 | 1967 | Ճարտարապետություն և սոցիալական միջավայր | |
| 10 | 1969 | Ճարտարապետությունը որպես սոցիալական գործոն | |
| 11 | 1972 | Ճարտարապետություն և ժամանց | |
| 12 | 1975 | Ստեղծարարություն և տեխնոլոգիաներ | |
| 13 | 1978 | Ճարտարապետություն և ազգային զարգացում | |
| 14 | 1981 | Ճարտարապետություն, մարդ, շրջակա միջավայր | |
| 15 | 1985 | Ճարտարապետի այսօրվա և վաղվա առաքելությունները | |
| 16 | 1987 | Ապաստան և քաղաքներ, կառուցում ենք վաղվա աշխարհը | |
| 17 | 1990 | Մշակույթներ և տեխնոլոգիաներ | |
| 18 | 1993 | Ճարտարապետություն ճամփաբաժանին - Նախագծում կայուն ապագայի համար | |
| 19 | 1996 | Ներկա և ապագա. ճարտարապետությունը քաղաքներում | |
| 20 | 1999 | 21-րդ դարի ճարտարապետություն | |
| 21 | 2002 | Ռեսուրսային ճարտարապետություն | |
| 22 | 2005 | Ճարտարապետների մեծ բազար | |
| 23 | 2008 | Փոխանցող Ճարտարապետություն | |
| 24 | 2011 | Դիզայն 2050 աղետների հեռու, համերաշխության միջոցով դեպի կայունություն | |
| 25 | 2014 | Ճարտարապետությունն այլուր |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականից Ճարտարապետների միջազգային միությունը հանձնում է 4 մրցանակներ[3]՝
- Օգյուստ Պեռե մրցանակ, ճարտարապետության մեջ կիրառվող տեխնոլոգիայի համար
- Պատրիկ Աբերկրոմբի մրցանակ, քաղաքաշինության կամ տարածքային զարգացման համար
- Ժան Չումի մրցանակ, ճարտարապետական քննադատության կամ ճարտարապետական կրթության համար
- Ռոբերտ Մեթյուի մրցանակ, բնակավայրերի որակի բարելավման համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.uia-architectes.org/fr/actualites/regina-gonthier-devient-la-presidente-de-luia/
- ↑ 2,0 2,1 «UIA homepage». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «UIA homepage: prizes». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- About the UIA Արխիվացված 2013-02-08 Wayback Machine American Institute of Architects website
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարապետների միջազգային միություն» հոդվածին։ |