Ճանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիշատիչ թռչնի ճանկ։

Ճանկ, թեքված, սրածայր հավելում է, որը գտնվում է ոտնաթաթի կամ մատի վերջում մի շարք կենդանիների՝ (կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ, հոդվածոտանիներ) մոտ։ Որոշ անողնաշարավոր կենդանիներ, ինչպիսիք են միջատներն ու ու սարդակերպերը, իրենց վերջույթներում ունեն նմանատիպ նուրբ, կեռ կառուցվածքներ՝ քայլելիս մակերևույթից բռնվելու կամ կառչելու համար[1]։

Ծովախեցգետինների, օմարների և կարիճների ճանկերը, որոնք ավելի պաշտոնապես հայտնի են որպես չանչ, երբեմն կոչվում են ճանկեր։ Իսկական ճանկը կազմված է կարծր սպիտակուցից, որը կոչվում է կերատին։ Ճանկերն օգտագործվում են գիշատիչ կաթնասունների կողմից որս բռնելու և պահելու համար, սաակայն երբեմն էլ՝ փորելու, ծառ բարձրանալու, ինքնապաշտպանությունը և խնամքը ապահովելու և այլ նպատակներով։

Այն հավելումները, որոնք հարթ են կոչվում են եղունգ։ Վերջիններս համարվում են էպիդերմիսի ածանցյալներ, որոնց ֆունկցիան մատների ծայրամասի պաշտպանությունն է, որպեսզի հյուսվածքների նյարդային վերջավորությունները չվնասվեն։

Չորքոտանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորքոտանիների (լատ.՝ Tetrapoda) ճանկերը բաղկացած են կերատինի երկու շերտից։ Արտաքին շերտն բավականին ամուր է, որը բաղկացած է կերատինային մանրաթելերից, որոնք ուղղահայաց դասավորված են աճի ուղղությամբ և շերտերով՝ թեք անկյան տակ։ Երկրորդ շերտը համեմատած նուրբ է, շերտավոր, զուգահեռ աճի ուղղությանը։ Կերատինի երկու շերտերի արանքում կան ճարպի ու ջրի բարակ շերտեր։ Դրանց շնորհիվ է, որ եղունգը էլաստիկ է ու փայլուն։

Եղունգների առջևի ծայրը ազատ է, իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա և կոչվում է պրոքսիմալ մահիկ(կուտիկուլա)։ Պաշտպանական նշանակության առումով թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։

Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգի արմատ է կոչվում պրոքսիմալ մահիկի տակ գտնվող հետին հատվածը։ Չորքոտանիներն իրենց ճանկերն օգտագործում են բազմաթիվ նպատակներով՝ որսը բռնելու կամ սպանելու, փորելու, բարձրանալու և մագլցելու և այլն[2]։

Կաթնասուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասուն կենդանու ճանկեր։

Կաթնասունների մատների ծայրերին կան եղջերային ճանկեր, եղունգներ կամ սմբակներ, որոնք զգալիորեն տարբերվում են երկարությամբ և ձևով։ Ճանկերը աճում են թաթերի երրորդ ֆալանգներից և կազմությամբ են կերատինից են։ Շատ գիշատիչ կաթնասուններ ունեն ձգվող ճանկեր, որոնք մասամբ կարող են թաքնվել կենդանու թաթի ներսում։ Այն առավել լավ է արտահայտված հատկապես կատվազգիների մոտ, որոնց գրեթե բոլոր ներկայացուցիչներն ունեն ամբողջովին ձգվող ճանկեր[3] :

Ձգվող ճանկը պաշտպանված է մաշվելուց։ Կատուների (լատ.՝  Felis silvestris catus կամ Felis catus) և շների (լատ.՝ Canis familiaris, Canis familiarus domesticus) մեծամասնության մոտ առաջացած թաթերի ներսում կա նաև ցողուն։ Այն շատ ավելի քիչ է գործում, քան մյուս ճանկերը, բայց օգնում է կատուներին որսալ որսը։ Քանի որ բուն ճանկը չի դիպչում գետնին, այն ավելի քիչ մաշվածություն է ստանում և ձգտում է լինել ավելի սուր և երկար։ Եղունգը ճանկին համասեռ է, բայց ավելի հարթ է և կետի փոխարեն ունի կոր եզր։

Խաշոր կաթնասուններից՝ (կով, ձի, ուղտ, եղջերու ոչխար, այծ, խոզ, և այլն), ճանկերը ստացել են սմբակ անվանուը։ Արթիոդակտիլ սմբակավոր կենդանու սմբակի մի կողմը կարելի է նաև ճանկ անվանել։

Ճանկերի աճը ժամանակ առ ժամանակ դադարում և կրկին վերսկսվում է, ինչպես մազերինը։ Մազերի դեպքում դա հանգեցնում է նրան, որ մազերը թափվում են և փոխարինվում նորով։ Ճանկերում դա հանգեցնում է շերտի աբսցիցիայի, և հին հատվածը պոկվում է։

Կատվազգի կենդանիների մոտ հաճախ է նկատվում ճանկերի սրման գործընթաց փայտի կամ այդ նպատակով պատրաստված տախտակների վրա։

Խոշոր կաթնասունների սմբակները սովորաբար մաշվում կամ ինքնամշակվում են երկար քայլելու կամ վազելու հետևանքով։ Այս նպատակով մարդկային գործունեության արդյունքում՝ կենցաղային ձիերը (ձիեր, էշեր և ջորիներ) ու մի շարք այլ կենդանիներ սովորաբար կարիք ունեն սմբակների կանոնավոր մշակման ու վերականգնման[4]։

Պրիմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմատի ճանկի ընդհանուր տեսքը։

Առաջնային եղունգները բաղկացած են միայն արտաքին շերտից, քանի որ ենթաշերտն անհետացել է։ Ձեռքերով ու ոտքերով բռնելու էվոլյուցիայի շնորհիվ ճիրաններն այլևս անհրաժեշտ չեն շարժման համար, և փոխարենը մատների մեծ մասը եղունգներ են ցուցադրում։ Պրիմատներն ունեն հարթ եղունգներ։ Որոշ պրիմատներ ունեն իսկական ճանկեր, բայց նույնիսկ դրանց մեջ կա եղունգ մեծ մատի վրա (լատ.՝ hallux):

Բոլոր պրիմատների՝ այդ թվում նաև մարդկանց մոտ, մեծ մատը շեղվում է մյուս մատներից բայց նրանց հետ միասին ստեղծում է մի ընդհանուր հարմարանք, որն ունակ է բռնելու ճյուղերը կամ կատարելու որևէ այլ գործողություն։ Ոչ բոլոր պրիմատներն ունեն նման ձևավոր ձեռքեր. միայն կատարիաները (Հին աշխարհի մարդանման կապիկները) և մի քանի լեմուրներ ունեն հակադրվող բութ մատ[5]։ Ճանկը օգտագործվում է անձնական խնամքի համար՝ մազերը կամ քերծվածքները սանրելու համար, հատկապես գլխի և պարանոցի շրջանում մաշկը պարազիտներից մաքրելու նպատակով[6]։

Թռչուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշատիչ թռչնի ճանկի կառուցվածքը։

Մագիլը գիշատիչ թռչունի ճանկն է՝ նրա հիմնական որսի գործիքը, առանց որոնց գիշատիչ թռչունների մեծ մասը չէր կարողանա որսալ իրենց սնունդը[7]։ Որոշ թռչուններ իրենց ճանկերն օգտագործում են պաշտպանական նպատակներով՝ կասովարները (լատ.՝ Casuarius)[8][9]:

Այնուամենայնիվ, բոլոր թռչուններն ունեն ճանկեր, որոնք օգտագործվում են որպես ընդհանուր հենարանի և պաշտպանություն համար։ Հոածին գարշահոտը, որին իր մարսողության համար անվանում են նաև թռչող կով, (լատ.՝ Opisthocomus hoazin), ձագերը ճանկեր ունեն թևի առաջին և երկրորդ մատների վրա, որոնք օգնում են նրանց շարժվել ճյուղերի երկայնքով, իսկ չափահաս կենդանիների մոտ ճանկերը անհետանում են[10]։

Աֆրիկյան տուրակոների (turaco) մոտ թռիչքը թույլ է, բայց նրանք ուժեղ ալպինիստներ են և կարողանում են դանդաղ շարժվել ճյուղերի և բուսականության միջով։ Թռչունների ձագերը ճանկեր ունեն թևերի վրա, որոնք օգնում են նրանց բարձրանալ[11][12][13]։ Բացի այդ ունեն ոտնաթաթի յուրահատուկ դասավորություն, որտեղ չորրորդ մատը կարելի է մոտեցնել ոտքի հետևի հատվածին, որտեղ այն գրեթե դիպչում է առաջին մատին կամ շրջել այնպես, որ այն մոտ լինի երկրորդին և երրորդին։

Չնայած այս ճկունությանը, մատն իրականում պահվում է ոտքի առանցքի հետ։ գոյություն ունեցող թռչունների մեջ եզակի են՝ բութ մատի և ցուցամատի ( I և II) ֆունկցիոնալ ճիրաններով (նախնական վերջույթների վրա), որպես ճտեր, ինչը թույլ է տալիս նրանց բարձրանալ ծառեր մինչև թռչող փետուրների զարգացումը [14]։

Այնուամենայնիվ, մի քանի թռչուններ ձեռքերի մատների վերջում փետուրների տակ թաքնված են ճանկ կամ եղունգ ունեն՝, մասնավորապես ՝ ջայլամներ, էմուներ, բադեր, սագեր և կիվիներ[15]։

Սողուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանկերի ցուցադրություն կրիայի օրինակով։

Մոտ մեկ մետրի հասնող տիրանոզավրերի՝ (լատ.՝ Therizinosaurus) ճանկերը գրանցվածներից ամենամեծն են։ Օգտագործելով իրենց ճանկերը՝ կենդանիներին հաջողվում է անվրեպ որս իրականացնել։

Սողունների մեծ մասն ունի լավ զարգացած ճանկեր։ Մողեսների մեծամասնության մատները վերջանում են հաստ ճանկերով[16]։ Օձերի մոտ վերջույթներն ու ճանկերը բացակայում են, բայց շատ օձերի՝ Բոա կծիչի (լատ.՝ Boa constrictor) ձագերի մոտ, հետնամասի ծայրամասային վերջույթների մնացորդները հայտնվում են մեկ ճանկով ՝ որպես «խայթոցներ» անալ բացվածքի յուրաքանչյուր կողմում։ Մողեսներն իրենց ճիրաններն օգտագործվում են մագլցման, ինչպես նաև մսակեր տեսակների որսը պահելու համար։

Երկկենցաղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան գորտ՝ ճանկերով։

Միակ երկկենցաղները, որոնք ճանկեր են կրում, աֆրիկյան ճանկերով գորտերն են։ Աֆրիկյան ճանկերով գորտը՝ (լատ.՝ Pipidae) ընտանիքի աֆրիկյան ջրային գորտերի տեսակ է։ Նրա անունը ծագել է յուրաքանչյուր հետևի ոտքի երեք կարճ ճանկեր ունենալու համար, որոնք կենդանին օգտագործում է իր սնունդը ձեռք բերելու նպատակով։

(լատ.՝ Xenopus) բառը նշանակում է «տարօրինակ ոտք», իսկ (լատ.՝ laevis) նշանակում է «հարթ»Ըստ երևույթին, ճանկերը զարգացել են առանձին՝ երկկենցաղների և ամնիոտների գծում[17]։

Հոդվածոտանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտնաթաթի ճանկը առկա է նաև հոդվածոտանիների մոտ, որոնց քայլող վերջույթները գիտականորեն ճիշտ նէ անվանել չելա՝ (չելաներ)։ Չանչը կամ չելան որը կոչվում է նաև ճանկ, քայլող, բռնող, ճզմող, քերող օրգան է՝ որոշ հոդվածոտանիների մոտ։ Անվանումը գալիս է հունարենից (հին հուն․՝ χηλή): Չելա, կրող ոտքերը կոչվում են չելիպեդներ։ Մեկ այլ անուն է ճանկը, քանի որ չելաների մեծ մասը կորացած են և ճանկի պես ունեն սուր վերջավորություն։

Հասուն միջատների մոտ չելաները կարող են կատարել մի շարք կարևոր գործառույթներ՝ վազելու (մայիսյան բզեզ, զատիկ, խավարասեր), փորելու (Իշախառանչ-արջուկ), լողալու(լողաբզեզ, օմար, խեցգետին), ցատկելու (մորեխ, ծղրիդ), բռնեելու (խեցգետին), հավաքելու(մեղու) և այլն[18]։

Բացի այդ հաստատվել է նաև այն, որ սարդերը ոտքերի մազիկներում ունեն օդի խոնավությունը, ջերմությունը, մթնոլորտային ճնշումը, ձայնային և մեխանիկական տատանումները որսացող ընկալիչներ։ մինի|Հոդվածոտանու չանչի արտաքին տեսքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rand A.L. (1954)։ «On the Spurs on Birds' Wings»։ The Wilson Bulletin 66 (2): 127–134։ Վերցված է 16 November 2012 
  2. Mail.ru Новости (2021-08-25)։ «Ученые узнали, когда возникли четвероногие»։ Новости Mail.ru (ru-RU)։ Վերցված է 2021-08-26 
  3. Anton, Mauricio (1997). The Big Cats and Their Fossil Relatives. Columbia University Press. pp. 130-33. 978-0-231-10228-5.
  4. «Ученые выяснили, какими были первые млекопитающие»։ РИА Новости (ռուսերեն)։ 20201012T1350։ Վերցված է 2021-08-26 
  5. «У древних приматов нашли когти для груминга»։ Naked Science։ 2018-06-21։ Վերցված է 2021-08-25 
  6. Maiolino Stephanie, Boyer Doug M., Rosenberger Alfred (2011-11-01)։ «Morphological Correlates of the Grooming Claw in Distal Phalanges of Platyrrhines and Other Primates: A Preliminary Study»։ էջեր 1975–1990։ doi:10.1002/ar.21498։ Վերցված է 2021-08-25 
  7. Fowler, D.W., Freedman, E.A., & Scannella, J.B. (2009)։ Pizzari Tom, ed.։ «Predatory Functional Morphology in Raptors: Interdigital Variation in Talon Size Is Related to Prey Restraint and Immobilisation Technique»։ PLOS ONE 4 (11): e7999։ PMC 2776979։ PMID 19946365։ doi:10.1371/journal.pone.0007999 
  8. Lumeij J. T. (1987)։ «Avian clinical pathology. General considerations»։ Veterinary Quarterly 9:3 (3): 249–254։ PMID 3314103։ doi:10.1080/01652176.1987.9694109 
  9. Cho Patricia, Brown Rosanne, Anderson Marilyn (1984-01-01)։ «Comparative gross anatomy of ratites»։ Zoo Biology (անգլերեն) 3 (2): 133–144։ ISSN 1098-2361։ doi:10.1002/zoo.1430030205 
  10. «Странная птица гоацин • Картинка дня»։ «Элементы» (ռուսերեն)։ Վերցված է 2021-08-26 
  11. Fain, Matthew G., Houde, Peter (2004)։ «Parallel radiations in the primary clades of birds»։ Evolution 58 (11): 2558–2573։ PMID 15612298։ doi:10.1554/04-235։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-09-ին։ Վերցված է 2016-07-08 
  12. «Violaceous Touraco»։ rosamondgiffordzoo.org։ 2010-03-01։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-05-ին։ Վերցված է 2016-07-08 
  13. «TURACO TAG HUSBANDRY MANUAL»։ aviansag.org։ 1998-08-18։ Վերցված է 2016-07-08 
  14. «ТУРАКО ГВИНЕЙСКИЙ»։ Վերցված է 2021-08-26 
  15. Sir Walter Lawry Buller (1888): A History of the Birds of New Zealand. London excerpt from Zealand Electronic Text Centre collection
  16. Alibardi, L. (2008)։ «Microscopic analysis of lizard claw morphogenesis and hypothesis on its evolution»։ Acta Zoologica 89 (2): 169–178։ doi:10.1111/j.1463-6395.2007.00312.x 
  17. Maddin HC, Eckhart L, Jaeger K, Russell AP, Ghannadan M (2009)։ «The anatomy and development of the claws of Xenopus laevis (Lissamphibia: Anura) reveal alternate pathways of structural evolution in the integument of tetrapods»։ Journal of Anatomy 214 (4): 607–19։ PMC 2736125։ PMID 19422431։ doi:10.1111/j.1469-7580.2009.01052.x 
  18. https://www.pesticidy.ru/dictionary/pedes