Իշախառանչ
Իշախառանչ | |
![]() Իշախառանչ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ուղղաթևներ (Orthoptera) |
Ընտանիք | Արջուկներ (Gryllotalpidae) |
Ցեղ | Gryllotalpa |
Տեսակ | Իշախառանչ (G. gryllotalpa) |
Միջազգային անվանում | |
Gryllotalpa gryllotalpa |

Իշախառանչ (լատին․՝ Gryllotalpa gryllotalpa), արջուկ, ուղղաթևերի կարգի միջատ։ Երկարությունը՝ 35-50 մմ, առջևի զույգ ոտքերը՝ փորող տիպի, ատամնավոր, խիստ խեցեվորված։ Ապրում է օրգանական նյութերով հարուստ, խոնավ հողերում։ Սնվում է բույսերի սերմերով, արմատներով, արմատավզիկով, ցողունով, ինչպես նաև անձրևորդերով, միջատներով։ Վնասում է բանջարաբոստանային և դաշտային բույսերը, հատկապես ջերմոցներում։
Տարածված է Հայաստանի բոլոր շրջաններում։ Պայքարի միջոցներն են՝ թունավոր գրավչանյութերի օգտագործում, որոնք հող են մտցվում 3-5 սմ խորությամբ մինչև ցանքը կամ տնկումից հետո։ Արդյունավետ է հողի աշնանային ֆումիգացիան։ Ֆումիգանտները հող են մտցվում 15 սմ խորությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 373)։ ![]() |
|