Կուտիկուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպիկուտիկուլային մոմաշերտը, որը պատում է Hosta sieboldiana բույսի կուտիկուլան, դարձնում է տերևը հիդրոֆոբ։ Ջուրը չի կարողանում թացացնել կուտիկուլան, հոսում է տերևի վրայով՝ մաքրելով տերևի վրայի կեղտն ու փոշին։ Այս երևույթն անվանվում է ուլտրահիդրոֆոբություն։

Կուտիկուլա (լատ.՝ cuticula՝ նրբամաշկ),

  1. կենդանիների, հաստ գոյացություն էպիթելային հյուսվածքի բջիջների մակերևույթին։ Կատարում է հիմնականում պաշտպանական և հենարանային ֆունկցիա։ Որդերի, հոդվածոտանիների կուտիկուլան առաջացնում է մարմնի ամուր ծածկույթ և կազմված է խիտինից, լիպիդներից, որոնք տալիս են մեխանիկական ամրություն ու անջրաթափանցելիություն։ Ողնաշարավորների կուտիկուլան գտնվում է ներքին օրգանները (աղիքներ, շնչառական համակարգի օդատար ուղիներ և այլն) պատող էպիթելային բջիջների մակերևույթին։
  2. բույսերի կուտիկուլան բարակ թաղանթ է, ծածկում է տերևների և ցողունների էպիդերմիսը[1], կատարում պաշտպանական ֆունկցիա։ Կուտիկուլան բացակայում է ջրային բույսերի՝ ջրում ընկղմված օրգաններում, թույլ է զարգացած ստվերում և խոնավ հողում աճող և լավ՝ սահմանափակ գոլորշիացում ունեցող բույսերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Блинова К. Ф. и др. Кутикула // Ботанико-фармакогностический словарь: Справ. пособие / Под ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высшая школа, 1990. — С. 80. — ISBN 5-06-000085-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png