Լեմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լեմուրը կապիկի նման կենդանի է։ Ապրում են արևադարձային անտառներում։ Հրաշալի թռչկոտում են ծառից ծառ։ Ապրում են խմբերով, խմբում իշխողը միշտ էգն է։ Լեմուրների շատ տեսակներ կան։ Օրինակ այ-այ, կատվային լեմուր, մկնային լեմուր և այլն։ Կատվային լեմուրները իրար հետ շփվում են հոտերի միջոցով։ Նրանց թաթերը սուր հոտ են արտադրում։ Աջ և ձախ թաթերը իրաից տարբեր հոտ ունեն։ Լեմուրն իր թաթը քսում է ծառերին ու հոտավետ հետք թողնում դրանց վրա. այդպես գծում են իրենց տարածքը, որտեղ ուրիշ խնբի լեմուները չպիտի մտնեն։ Կատվային լեմուրը ունի շքեղ պոչ 13 սև ու 13 սպիտակ զոլերով։ Պոշն օգնում է նրան հավասարակշռությունը պահելու, երբ նստած է բարակ ճյուղին կամ ճյուղից ճյուղ է թռչկոտում։ Լեմուրներն իրար հայհոյում են. պոչը քսում թևատակերին, որ վատ հոտ քսվի պոչի ծայրին։ Հետո վատ հոտով պոչը ցցում են ուղիղ հակառակորդի քթի առաջ։ Դա ամենամեծ վիրավորանքն է լեմուրի համար։ ում պոչն ավելի ուժեղ է «բուրում», նա էլ հաղթողն է։ Լեմուրը Մադագասկար կղզու էնդէմիկ տեսակ է։