Ջայլամներ
Ջայլամներ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Struthioniformes | ||||||||
Դուստր տաքսոններ | ||||||||
| ||||||||
|
Ջայլամներ (լատ.՝ Struthioniformes), անողնուց թռչունների կարգ։ Թևերը թույլ են, թերզարգացած, թռիչքի համար ոչ պիտանի։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի։ Մարմինը հավասարաչափ պատված է փետուրներով։ Հայտնի է 1 սեռ, 1 տեսակ՝ աֆրիկական ջայլամը (Struthio camelus), որը ժամանակակից թռչուններից ամենախոշորն է։ Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ։ Ջայլամ արուների փետուրները սև են, պոչի և թևերի փետուրները՝ սպիտակ։ Էգերն ունեն գորշ գույն։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված են Աֆրիկայում, մինչև 1914 թվականը հանդիպել են նաև Սիրիայում և Արաբիայում։ Բրածո ջայլամները գտնվել են նաև ԽՍՀՄ-ում (Ուկրաինայից մինչև Անդրբայկալ)։
Ձվադրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Աֆրիկական ջայլամները ապրում են տափաստաններում, անապատնրում, երբեմն թփուտներում, սովորաբար՝ խմբերով։ Էգը դնում է 6-8 ձու, թխսում են 5—6 շաբաթ (ցերեկը՝ էգը, գիշերը՝ արուն)։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջայլամները սնվում են բույսերի ցողուններով, տերևներով, սերմերով, պտուղներով, մանր թռչուններով, մողեսներով ու միջատներով։ Երկար ժամանակ կարող են ապրել առանց ջրի։ Կարող են վազել մինչև 70 կմ/ժամ արագությամբ, վտանգավոր են մարդու համար։ Արժեքավոր փետուրների համար նախկինում բազմացվում էին ֆերմաներում։ ԽՍՀՄ-ում պահվել են Ասկանիա-Նովա արգելանոցում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бейчек В. C., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия. — М.: Лабиринт-пресс, 2004. — 288 с. — ISBN 5-9287-0615-4
- Медников Б. М. Биология: формы и уровни жизни. — М.: Просвещение, 1994. — 415 с. — ISBN 5-09-004384-1
- Наумов С. П. Зоология позвоночных. — М.: Просвещение, 1982. — 464 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 474)։ ![]() |
|