Կրիտոն (Պլատոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրիտոնից)
Պլատոն

Աշխատությունները դասավորված են Տրասիլոս Ալեքսանդրացու սահմանած հերթականությամբ
(Դիոգենես Լայերտացի, գիրք III)

Առաջին քառապատում`
Եվթիփրոն կամ Բարեպաշտության մասին
Սոկրատեսի պաշտպանականը
Կրիտոն կամ Պատճաշի մասին
Ֆեդոն կամ Հոգու մասին
Երկրորդ քառապատում`
Կրատիլոս կամ Անունների ճշմարտիությունների մասին
Թեետետոս կամ Գիտելիքի մասին
Սոփեստ կամ Էության մասին
Պոլիտիկոս կամ Երկնային արքայության մասին
Երրորդ քառապատում`
Պարմենիդես կամ Գաղափարների մասին
Փիլեբոս կամ Հաճույքի մասին
Խնջույք կամ Բարու մասին
Ֆեդրոս կամ Սիրո մասին
Չորրորդ քառապատում`
Ալկիբիադես I
Ալկիբիադես II կամ Աղոթքի մասին
Հիպպարքոս կամ Արծաթասեր
Մրցակիցներ կամ Փիլիսոփայության մասին
Հինգերորդ քառապատում`
Թեագես կամ Փիլիսոփայության մասին
Քարմիդես կամ Չափավորության մասին
Լաքես կամ Տղամարդկության մասին
Լիսիս կամ Ընկերության մասին
Վեցերորդ քառապատում`
Եվթիդեմոս կամ Վիճողը
Պրոտագորաս կամ Սոֆիստներ
Գորգիաս կամ Հռետորության մասին
Մենոն կամ Առաքինությունների մասին
Յոթերորդ քառապատում`
Հիպպիաս Ավագ կամ Գեղեցիկի մասին
Հիպպիաս Կրտսեր կամ Պատշաչի մասին
Իոն կամ Իլիադի մասին
Մենեքսենոս կամ Տապանագիր
Յոթերորդ քառապատում`
Կլիտոփոն կամ Մուտք
Պետություն կամ Արդարադատության մասին
Տիմեոս կամ Բնության մասին
Կրիտիաս կամ Ատլանտիդա
Իններորդ քառապատում`
Մինոս կամ Օրենքի մասին
Օրենքներ կամ Օրենսդրության մասին
Օրենքների հավելված կամ Գիշերային խորհուրդ, կամ Փիլիսոփա
Տասներեք Նամակներ
Վիքիդարանում կան նաև Պլատոնին վերաբերող տեքստեր` բնօրինակներ և թարգմանություններ.

Կրիտոն կամ Պատշաճի մասին - Պլատոնի Սոկրատեսյան շրջանին դասվող կարճ տրամախոսություններից մեկն է։ Երկխոսության ոճով շարադրված աշխատությունում Սոկրատեսի վաղեմի ընկեր ու աշակերտ Կրիտոնը այցելել է նրան բանտում։ Կրիտոնը լուր է բերել դելոսյան պատվիրակության վերադարձի մասին, իսկ դա նշանակում է, որ շուտով Սոկրատեսի մահապատիժը պիտի ի կատար ածվի (43a - 44b)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտոնը ասում է, որ Սոկրատեսի մահը մեծագույն կորուստ կլինի իր և մյուս ընկերների համար, և բազմությունը հետագայում կարող է մեղադրել իրենց այն բանի համար, որ չեն փորձել փրկել ընկերոջը։ Սոկրատեսն առարկում է, նշելով, որ բազմությունը չի կարող գործել մեծագույն չարիքը, ինչպես նաև մեծագույն բարիքը, և հետևաբար բազմության կարծիքը չարժե հաշվի առնել (44 b-d)։
Կրիտոնը առաջարկում է իր ընկերների օժանդակությունը Սոկրատեսին բանտից փախցնելու և Աթենքից դուրս ապաստան տրամադրելու հարցում։ Մահապատժից հրաժարվելով՝ Սոկրատեսն ըստ Կրիտոնի կրկնում է իր թշնամիների անարդարությունը։ Բացի այդ, նա բախտի քմահաճույքին է թողնում իր ընտանիքն ու զավակներին (44e - 46a)։

Սոկրատեսն առաջարկում է քննել իրադրությունը և շարժվել՝ առաջնորդվելով ոչ թե բազմության կարծիքով, այլ ճշմարիտ համոզմունքով։ Առաջնորդել կարող է նման հարցում, ոչ թե բազմությունը, այլ միայն քչերը։ Մինչդեռ Կրիտոնի փաստարկները հիմքում ունեն ճշմարտությանը ոչ հասու մեծամասնության կարծիքը։ Սոկրատեսը և Կրիտոնը նախկինում զրուցելով միշտ համաձայնել են, որ անարդարությունը չի կարելի անարդարությամբ և չարիքին չարիքով պատասխանել։ Հետևաբար հարկ է չխախտել արդարությունը և կատարել դրա թելադրած պահանջները (46b - 49e)։

Իր խոսքը Սոկրատեսը կառուցում է պետության անձնավորված օրենքների անունից։ Օրենքներն են հաստատում ամուսնության, քաղաքացիների դաստիարակության կարգը և ինչ-որ իմաստով ծնողներից առավել կարևոր են։ Հետևաբար օրենքներ խախտելն անթույլատրելի է։ Նրանք, ովքեր համաձայն չեն օրենքների հետ, կարող են հեռանալ պետությունից, սակայն մնացողը պարտավոր է հնարազանդվել նրանց (50 a-51c)։

Բացի այդ, դատավարության ընթացքում Սոկրատեսն իրավունք ուներ իր համար աքսոր պահանջել, ինչպես՞ կարող է ուրեմն այդ չանելուց հետո այժմ դեմ գնալ օրենքներին։ Սոկրատեսի փախուստի դեպքում նրա մերձավորները կենթարկվեն հետապնդումների, իսկ ինքը չի ընդունվի օտար պետության մեջ, չի վայելի հարգանք և չի կարողանա արդարության կոչ անել ուրիշ մարդկանց, և հետագայում որպես օրինախախտ չի ընդունվի օտարերկրյա օրենքների (որոնք եղբայրակից են երկրայիններին) կողմից։ Այս փաստարկներն արձագանքում են Սոկրատեսի սրտում ինչպես կորիբանտների սրնգի ձայնը, այնպես որ հակառակ Կրիտոնի աղերսների Սոկրատեսը հրաժարվում է փախուստից (52a - 54a)[1]։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնի տրամախոսություններն ու մասնավորապես Կրիտոնն առաջին անգամ հայերեն թարգմանությամբ լույս է տեսել Իմացության գրադարան շարքի շրջանակներում՝ 4 հատոր կազմող հրատարակության 1-ին հատորում։ Հին հունարենից թարգմանել է Սերգեյ Ստեփանյանը։ Լույս է տեսել 2005 թվականին։ Թարգմանությունն արվել է Plato, Euthypro, Apology, Crito, Phaedo, Phaedrus (Loeb Classical Library, Volume I, Harvard University Press) հին հունարեն / անգլերեն հրատարակությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պլատոն - Երկեր չորս հատորով, հատոր I. Կրիտոն. Մեկնություն Սերգեյ Ստեփանյանի էջ. 223-224