Կրատիլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրատիլոս
Κρατύλος
Ծնվել էմ.թ.ա. 5-րդ դար Աթենք
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունփիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն

Կրատիլոս (Κρατύλος), մեր թվարկությունից առաջ V դարի վերջի հին հունական փիլիսոփա, Հերակլիտի աշակերտը։ Իրերի համընդհանուր փոփոխականության մասին իր ուսուցչի ուսմունքից Կրատիլիոսը արել է ռելյատիվիստական եզրակացություններ։ Բացառել է երևույթների որակական որոշակիությունը, գտնելով, որ ոչ մի հոսող իրի մասին չի կարելի անել որևէ պնդում, կամ կարելի է ասել ամեն ինչ։ Եթե ըստ Հերակլիտի չի կարելի երկու անգամ մտնել նույն գետի մեջ, ապա Կրատիլիոսը, չափազանցելով իրականության փոփոխականությունը, ուսուցանում էր, որ այդ չի կարելի նույնիսկ մեկ անգամ։ Այդ պատճառով իրերի մասին պնդումներ անելու փոխարեն նա հնարավոր էր համարում միայն մատնացույց անել դրանք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 683