Խաչիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Աբրահամյան
Ծնվել էհունվարի 15, 1960(1960-01-15) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1990)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն, Մոսկվայի նկարիչների միություն և Ռուսաստանի նկարիչների միություն
 Khachik Abrahamyan Վիքիպահեստում

Խաչիկ Ազատի Աբրահամյան (հունվարի 15, 1960(1960-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։ ՀՀ վաստակավոր նկարիչ (2015):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Աբրահամյանը ծնվել է 1960 թվականին Երևանում։ 1990 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1990 թվականից Հայ նկարիչների կենտրոնի նախագահն է, 1992 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ, 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ, 1995 թվականից՝ Ռուսաստանի նկարիչների միջազգային դաշնության անդամ, 2011 թվականից՝ Մոսկվայի նկարիչների միության անդամ[1][2][3]։

Աբրահամյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի և աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2010[5]
  • ՀՀ վաստակավոր նկարիչ, 2015[6]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների[7]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, 1989
  • Գլաստոստ պատկերասրահ, Օսլո, 1990
  • Արվեստի կենտրոն, Վիեննա, 1991
  • Ռաֆայելյան պատկերասրահ, Մոսկվա, 1993
  • Ռուսաստանի մշակույթի կենտրոն, Բեռլին, 1993
  • Սուրբ Երրորդություն տաճարի ցուցասրահ, Սերպուխով, ՌԴ, 1995
  • Կերպարվեստի պետական թանգարան, Կազան, 1996
  • Սոչիի գեղարվեստական թանգարան, ՌԴ, 2006
  • Պիլադե Պերսոնե պատկերասրահ, Տալլին, 2008
  • Կոլիզեյ պատկերասրահ, Մոսկվա, 2009
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2010[8]
  • Սանտ Անդրեա-դի Կոնցա, Ավելինո, Իտալիա, 2010
  • Գեղարվեստական թանգարան, Կաստելֆրաչի, Ավելինո, 2011
  • Ժամանակակից արվեստի թանգարան, Լիպեցկ, 2012

Միջազգային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արմենի» արտ-ֆորում, Նեապոլ, 2010
  • "Armeni e Irpini", Ավելինո, 2011
  • «Հայ նկարիչները Սկաֆատիում», Սկաֆատի, Իտալիա, 2012
  • «Հայ նկարիչները Սանտա Չեզարիա Տերմեում», Իտալիա, 2013
  • ՎԱԲՍ կենտրոն, Փասադենա, ԱՄՆ, 2015
  • Հայկական թանգարան, Ֆրեզնո, ԱՄՆ, 2015
  • «Սիմենս» կազմակերպություն, Մոսկվա, 2016

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարիչների միություն, Մոսկվա, ՌԴ, 1984
  • Հայաստանի ճարտարապետների միություն, Երևան, 1985
  • Նկարիչների տուն, Մոսկվա, ՌԴ, 1985, 1993, 2006.
  • Ռեպինի անվան ակադեմիա, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ, 1986
  • Քաղաքային պատկերասրահ, Բեյրութ, Լիբանան, 1987
  • Քաղաքային պատկերասրահ, Սիրիա, Դամասկոս, 1987
  • Մշակույթի կենտրոն, Շվեդիա, Ստոկհոլմ, 1987
  • Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան, 1988
  • Նկարիչների միություն, Տալլին, Էստոնիա, 1989
  • Մայնի Ֆրանկֆուրտ, Քյոլն, Գերմանիա, 1990
  • Նկարիչների տուն, Մոսկվա, ՌԴ, 1991., 1995, 1998, 1999
  • Արշիլ Գորկու պատկերասրահ, Տորոնտո, Կանադա, 1991, 2003
  • Արվեստի կենտրոն, Աբու Դաբի, ԱՄԷ, 1992, 1997
  • Քաղաքային պատկերասրահ, Էզիի, Իտալիա, 1992
  • Քաղաքային պատկերասրահ, Անկոնա, Իտալիա, 1992
  • Քաղաքային պատկերասրահ, Սպոլլետո, Իտալիա, 1992
  • Մշակույթի կենտրոն, Տոկիո, Ճապոնիա, 1993
  • «Ta-Is» պատկերասրահ, Մոսկվա, ՌԴ, 1993
  • Քաղաքային պատկերասրահ, Շտադե, Գերմանիա, 1993
  • ՅՈՒՆԵՍԿՕ, Փարիզ, Ֆրանսիա, 1993
  • «Bolderwelt» պատկերասրահ, Բեռլին, Գերմանիա, 1993
  • Պատկերասրահ 34, Վաշինգտոն, ԱՄՆ, 1994
  • Միստեր Մարշալ պատկերասրահ, Ռիչմոնդ, ԱՄՆ, 1994
  • Սորոնոլյան պատկերասրահ, Հոլլիվուդ, ԱՄՆ, 1994
  • Քաղաքային պատկերասրահ, Կաստելբելինո, Իտալիա, 1994
  • Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, 1994
  • Քաղաքային պատկերասրահ, Նաբերեժնիե Չյոլնի, Թաթարստան, 1995., 1997, 2008
  • Կերպարվեստի պետական թանգարան, Իժևսկ, ՌԴ, 1996
  • Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 1998
  • Գլաուդին Հոլ պատկերասրահ, Ցյուրիխ, Շվեյցարիա, 2000
  • Նկարիչների միություն, Մոսկվա, ՌԴ, 2000, 2001.,
  • ChapelleSaint Sulpine պատկերասրահ, ք. Իստր, Ֆրանսիա, 2001, 2002
  • MAJC մշակութային կենտրոն, Մարսել, Ֆրանսիա, 2001
  • Քաղաքային պատկերասրահ, Բազել, Շվեյցարիա, 2002
  • Հայաստանի դեսպանատուն, Մոսկվա, ՌԴ, 2002
  • INDIGO պատկերասրահ, Մարտիզ, Ֆրանսիա, 2002
  • «Դար» պատկերասրահ, Ցյուրիխ, Շվեյցարիա, 2002
  • Ճարտարապետների միություն, Նիժնի Նովգորոդ, ՌԴ, 2004
  • Գևորգյան պատկերասրահ, Երևան, ՀՀ, 2004
  • Ժամանակակից արվեստի թանգարան, Կազան, ՌԴ, 2005
  • Միջազգային ցուցահանդես, Տոկիո, Ճապոնիա, 2005
  • Քուվեյթի ազգային մշակութային կենտրոն, Ալ Սալեմ սրահ, Աբուլ, 2006
  • ИВЭСЕП ցուցասրահ, Սանկ Պետերբուրգ, ՌԴ, 2006
  • Փասադենային մշակույթի կենտրոն, Փասադենա, ԱՄՆ, 2007
  • Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոն, Դամասկոս, Սիրիա, 2007
  • Հայաստանի դեսպանատան մշակույթի կենտրոն, Հալեպ, Սիրիա, 2007
  • Ժամանակակից արվետսի թանգարան, Դոնի Ռոստով, ՌԴ, 2007
  • Ռուսաստանի դեսպանատան մշակույթի կենտրոն, Կահիրե, Եգիպտոս, 2008
  • Ռուսաստանի դեսպանատան մշակույթի կենտրոն, Ալեքսանդրիա, Եգիպտոս, 2008
  • Inter Art պատկերասրահ, Նյու Յորք, ԱՄՆ, 2008
  • Ex-Carcere Borbonico մշակույթի կենտրոն, Ավելլինո, Իտալիա, 2009, 2010
  • Che Follia, Սուրբ Գրիգորիոս եկեղեցի, Նեապոլ, Իտալիա, 2009
  • Ցուցահանդես-շնորհանդես, Մոնտեմիլետո, 2009
  • Gente senza Storia, թանգարան, Ալտավիլա Իրպինա, Իտալիա, 2010
  • Խարույկների գիշեր, եպիսկոպոսական սեմինարիա, Նուսկո, Իտալիա, 2010
  • X'Show Մոսկվա, ՌԴ, 2010, 2011
  • Թեմական թանգարան, Հայերը Կազերտայում, Կազերտա, Իտալիա, 2011
  • Հայրապետական հայկական քոլեջ, Հռոմ, Իտալիա, 2011
  • Կերպարվեստի թանգարան, Աշխաբադ, Թուրքմենիա, 2014
  • Հայկական մշակույթի կենտրոն, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ, 2016
  • Միխայիլ Սավիտսկու թանգարան, Մինսկ, Բելառուս, 2016
  • Ստեփանակերտի թանգարան, Արցախ, Ստեփանակերտ, 2017
  • Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահ, Երևան, 2017

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աբրահամյաններ, Երևան, 2016։
  2. «Խ. Աբրահամյան. Սահմաններ չեմ դնում արվեստի ուղղությունների միջև». armeniabusiness.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  3. «Simoni gallery — Абрамян Хачик». www.simonigallery.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  4. ««Հայրենի եզերքի գեղեցկությունը օտարամետ դրսևորումներով չեմ պաճուճում»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  5. «Самые свежие новости про Армению и армян. - Абрамяну Хачику была вручена золотая медаль Министерства Культуры РА». forum.sirumem.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  7. agbublog (2007 թ․ օգոստոսի 31). «So. California to exhibit Nine Contemporary Artists from Armenia next month». AGBU Blog. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  8. Mediamax. «Խաչիկ Աբրահամյան». bravo.am. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.