Լյուդմիլա Պրոկոպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդմիլա Պրոկոպովա
BASA-503K-2-13-14-Lyudmila Prokopova.JPG
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 16, 1888(1888-02-16)
Հրադեց Կրալովե, Չեխիա
ԵրկիրԱվստրո-Հունգարիա
Բուլղարիա
Մահացել էապրիլի 6, 1959(1959-04-06) (71 տարեկանում)
Սոֆիա, Բուլղարիա
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի
դաշնակահար
մանկավարժ
երգչախմբի ղեկավար
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
ԿապվածԽրիստինա Մորֆովա
Lyudmila Prokopova Վիքիպահեստում

Լյուդմիլա Պրոկոպովա (չեխ․՝ Ludmila Prokopová, բուլղար․՝ Людмила Прокопова, փետրվարի 16, 1888(1888-02-16), Հրադեց Կրալովե, Չեխիա - ապրիլի 6, 1959(1959-04-06), Սոֆիա, Բուլղարիա), չեխ-բուլղարացի օպերային երգչուհի[1], չեխական ծագումով դաշնակահար, մանկավարժ։ Բուլղարիայի վաստակավոր արտիստ (1951 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական երաժշտական կրթությունն ստացել է հորից։ 1908 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանը, դասատու՝ Կառելա Հոֆմայստերա։ 1908-1910 թվականներին Բռնոյի Լեոշ Յանաչեկի դպրոցում։

Նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա դեռևս կոնսերվատորիայում սովորելու տարիներից մեծ ազդեցություն է ունեցել Խրիստինա Մորֆովան, ով եղել է ոչ միայն նրա երգի ուսուցիչը, այլ նաև մոտ ընկերուհին, և 1911 թվականին նրանք մեկնել են Բուլղարիա, որտեղ Պրոկոպովան անցկացրել է գրեթե իր ողջ կյանքը (1916-1930 թվականներին Մորֆովայի հետ հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայում)։ 1912-1916 թվականներին դասավանդել է պետական երաժշտական ուսումնարանում, միաժամանակ՝ Բուլղարիայի օպերայի և բալետի ազգային թատրոնում[2]:

Որպես երգչուհի հանդես է եկել Պրահայի ազգային թատրոնում (1900 թ., 1909 թ., 1912-1923 թթ., 1927 թ., 1928 թ.), Արևմտա-չեխական թատրոնում, (Պարդուբիցե, 1920 թ.), Բռնոյի ազգային թատրոնում (1920, 1921 թթ.), Օլոմուցում (1923 թ.), Պլեզենում (1923-1926 թթ., 1928 թ.), Սլովակիայի ազգային թատրոնում (Բրատիսլավա, 1927, 1933 թթ.)։

1930 թվականին ընկերուհիները վերջնականապես հաստատվել են Սոֆիայում և իրենց տանը բացել են մասնավոր երաժշտական դպրոց։ Նրանց սաներից են հայտնի երգիչներ Գյուրա Պինջուրովան և Մարիա Միլկովա-Զոլոտովիչը։ Նրանց տանը հավաքվել է երաժշտասեր հասարակություն, այդ թվում՝ Պանչո Վլադիգերովը: Պրոկոպովան և Մորֆովան ընդգրկվել են Վառնայի ամենամյա երաժշտական փառատոնում։ 1936 թվականից Մորֆովայի մահից հետո, Պրոկոպովան դպրոցը գլխավորել է միայնակ, հետագայում եղել է «Խրիստինա Մորֆովա» կանանց երգչախմբի ղեկավարն ու դիրիժորը։ 1937-1958 թվականներին դասավանդել է Բուլղարիայի պետական կոնսերվատորիայում (1942 թվականից՝ պրոֆեսոր)։ Միաժամանակ 12 տարի եղել է Պրահայի և Սոֆիայի օպերային թատրոնների մենակատար։

Կյանքի վերջին տարիներին Պրոկոպովան մասնակցել է Ազգային գրադարանի կանանց երգչախմբի ստեղծմանը, որը հետագայում կոչվել է Մորֆովայի և Պրոկոպովայի անունով։

Լյուդմիլա Պրոկոպովան և օպերային երգչուհի Խրիստինա Մորֆովան

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերա Պրահայի ազգային թատրոնում

  • 1900 թ. «Կարմեն», Բիզե, ռեժիսոր Ռոբերտ Պոլակ (չեխ․՝ Robert Polák), Микаэла
  • 1909 թ. «Վաճառված հարսնացու» Բեդրժիխ Սմետանա, ռեժիսոր Ռ. Պոլակ, Гата
  • 1912 թ. «Աիդա», Ջուզեպպե Վերդի, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Էմիլ Պոլերտ, Յոզեֆ Ֆրանտիշեկ, первая жрица
  • 1912 թ. «Պարահանդես-դիմակահանդես», Ջուզեպպե Վերդի, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Ի. Մունկլինգեր, Оскар (паж)
  • 1912 թ. «Տանհոյզեր», Ռիխարդ Վագներ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վլադիմիր Վուրեր, Է. Պոլերտ, молодой пастух
  • 1913 թ. «Կախարդական սրինգ», Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Памина
  • 1913 թ. «Գաղտնիք», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Блажена
  • 1915 թ. «Ջրահարս» Անտոնին Դվորժակ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Русалка
  • 1916 թ. «Na starém bělidle» Կառել Կովարովիչ, ռեժիսոր Ռ. Պոլակ - Старена
  • 1917 թ. «Մինյոն», Ամբրուազ Թոմա, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Ի. Մունկլինգեր, Է. Պոլերտ, Миньон
  • 1919 թ. «Բորիս Գոդունով» Մոդեստ Մուսորգսկի, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Է. Պոլերտ, Ксения
  • 1919 թ. «Ֆաուստ» Շառլ Գունո, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Էմիլ Պոլերտ, Ի. Մունկլինգեր, Зибель
  • 1919 թ. «Լակմե» Լեո Դելիբ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Маллика
  • 1919 թ. «Դոն Ժուան», Մոցարտ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Է. Պոլերտ, Церлина
  • 1920 թ. «Либуше», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսոր Ռ. Պոլակ, первներй жнец
  • 1920 թ. «Լուիզա», Գյուստավ Շարպանտե, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Է. Պոլերտ, Камилла
  • 1920 թ. «Խորամանկ գյուղացիները», Անտոնին Դվորժակ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Бетти
  • 1920 թ. «Գաղտնիք», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսոր Ռ. Պոլակ, Блаженка
  • 1920 թ. «Մեսինյան հարսնացու», Զ. Ֆիբիխա, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Է. Պոլերտ, Пан из царских друзей
  • 1921 թ. «Ֆալստաֆ», Վերդի, ռեժիսոր Է. Պոլերտ, Нанетта
  • 1921 թ. «Ֆիգարոյի ամուսնությունը», Մոցարտ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Ի. Մունկլինգեր, Керубино
  • 1921 թ. «Կախարդական սրինգ», Մոցարտ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Է. Պոլերտ, Памина
  • 1921 թ. Պրահայի օպերայի մենակատարների համարգ, 10 ապրիլի
  • 1921 թ. «Սիմսոն» Ռուդոլֆ Զամրզլա, ռեժիսոր Ռ. Պոլակ - Ирина
  • 1921 թ. «Մադամ Բատերֆլայ» Ջակոմո Պուչչինի, ռեժիսորներ Է. Պոլերտ, Խանուշ Տեյն, Ի. Մունկլինգեր, мадам Баттерфляй (Чио-Чио-сан)
  • 1922 թ. «Գաղտնիք», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Է. Պոլերտ, Блаженка
  • 1923 թ. «Համբույր», Սմետանա Բեդրժիխ, ռեժիսորներ Ռ. Պոլակ, Վ. Վուշեր, Ֆերդինանտ Պույման, Барса

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիմիտրովյան մրցանակ, 1950 թ.
  • Բուլղարիայի վաստակավոր արտիստ, 1951 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ludmila Prokopová»։ Čeští operní pěvci (չեխերեն)։ Čeští operní pěvci։ Վերցված է 2014-03-24 
  2. «Клавирните педагози в България до Първата световна война» (բուլղարերեն)։ Уроци по пиано։ Վերցված է 2014-03-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ludmila Prokopová» (չեխերեն)։ Narodni divadlo։ Վերցված է 2014-03-24 
  • Матеев Г. Строителите на нова България(բուլղ.) // Нова зора. — 2012. — № 35.