Խրիստինա Մորֆովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրիստինա Մորֆովա
BASA 488K-2-187-3 Hristina Morfova.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունХристина Морфова
Ի ծնե անունբուլղար․՝ Христина Василева Морфова
Ծնվել էապրիլի 24, 1887(1887-04-24)
Ստարա Զագորա, Բուլղարիայի իշխանություն
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Մահացել էհունիսի 1, 1936(1936-06-01)[1] (49 տարեկան)
Pirdop, Բուլղարիայի թագավորություն
Ժանրերօպերա
ՄասնագիտությունԵրգչուհի, դաշնակահարուհի, մանկավարժ, հասարակական գործիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿապվածԼյուդմիլա Պրոկոպովա
Commons-logo.svg Hristina Morfova Վիքիպահեստում

Խրիստինա Վասիլևա Մորֆովա (բուլղար․՝ Христина Василева Морфова, ապրիլի 24, 1887(1887-04-24), Ստարա Զագորա, Բուլղարիայի իշխանություն - հունիսի 1, 1936(1936-06-01)[1], Pirdop, Բուլղարիայի թագավորություն), բուլղարացի օպերային երգչուհի[2] (քնարական-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ և հասարակական գործիչ։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Մորֆովի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիստինա Մորֆովան ծնվել է 1889 թվականի ապրիլի 24-ին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում[3]։ Սովորել է Պրահայում՝ Մարիա Պիվոդայի երաժշտական մասնավոր դպրոցում։ Այնտեղ էլ 1910 թվականին կատարել է իր առաջին ելույթը բեմում («Վաճառված հարսնացուն»)։ Երգել է Բռնոյի Օպերային թատրոնում։ 1913 թվականից եղել է Բուլղարիայի օպերային ընկերության (1921 թվականից՝ Սոֆիայի ազգային օպերա) մենակատարուհի։ 1913 թվականից հանդես է եկել համերգներով՝ կատարելով ինչպես արիաներ օպերաներից, այնպես էլ բուլղարական, չեխական ժողովրդական երգեր և սլավոնական այլ ժողովուրդների երգեր։ 1916 թվականից համերգային շրջագայություններով եղել է Բեռլինում, Միլանում, Փարիզում, Լոնդոնում։ 1916-1931 թվականներին եղել է Պրահայի ազգային թատրոնի մենակատարուհի։ 1931-1936 թվականներին դասավանդել է Սոֆիայի Երաժշտական ակադեմիայում։ Նրա աշակերտների թվում են եղել Ռայնա Միխայլովան (բուլղար․՝ Райна Михайлова), Սիյկա Պետրովան (բուլղար․՝ Сийка Петрова), Լյուբոմիր Վիշեգոնովը, Գյուրգա Պինջուրովան, Իվանկա Միտևա-Կորալովան, Լյուդմիլա Պրոկոպովան և այլք։

Խրիստինա Մորֆովան և օպերային երգչուհի Լյուդմիլա Պրոկոպովան

1935 թվականին համերգային շրջագայությամբ ԽՍՀՄ-ում հանդես գալուց հետո Խրիստինա Մորֆովան հեռացվել է ինչպես Ակադեմիայից, այնպես էլ Սոֆիայի ազգային օպերայից։ Զոհվել է 1936 թվականի հունիսի 1-ին Սոֆիայից ոչ հեռու տեղի ունեցած ավտովթարի հետևանքով[4]։

Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վառնա քաղաքի փողացներից մեկը կրում է Խրիստինա Մորֆովայի անունը։
  • 1936 թվականին Սոֆիայում հիմնադրվել է «Խրիստինա Մորֆովա» կանանց երգչախումբը (բուլղար․՝ Женски хор "Христина Морфова"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://biography.hiu.cas.cz/Personal/index.php?curid=64886
  2. 125 години от рождението на великата българска певица ХРИСТИНА МОРФОВА(չաշխատող հղում)
  3. Абаджиев, Александър. Оперните звезди на България. София, „Изток-Запад“, 2008. ISBN 9789543214334. с. 27 – 31.
  4. Христина Морфова 30 години живее с жен

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь/Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 356 — ISBN 5-85270-033-9
  • Морфов Б., Незабравимата Xристина Морфова. — София, 1980.