Վաճառված հարսնացուն
Վաճառված հարսնացուն չեխ․՝ Prodaná nevěsta | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգական օպերա |
Կոմպոզիտոր | Բեդրժիխ Սմետանա |
Լիբրետտոյի հեղինակ | Կարել Սաբինա |
Լիբրետտոյի լեզու | չեխերեն |
Գործողությունների քանակ | 3 |
Կերպարներ | Mícha?, Kecal?, Krušina?, Indián?, Esmeralda?, Háta?, Ludmila?, Jeník?, Principál komediantů?, Mařenka? և Vašek? |
Ստեղծման տարեթիվ | 1863—1866 թթ. |
Առաջնախաղի տարեթիվ | 1866 թ. մայիսի 30 |
Առաջնախաղի վայր | Պրահա |
Հրատարակման տարեթիվ | մայիսի 30, 1866 |
![]() |
«Վաճառված հարսնացուն» (չեխ.՝ Prodaná nevěsta), չեխ երգահան Բեդրժիխ Սմետանայի կատակերգական օպերա երեք գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակը Կարել Սաբինան է։ Համարվում է չեխական երաժշտության նշանակալի նվաճումներից մեկը։ Գրվել է 1863-1866 թվականների ընթացքում, առաջնախաղը տեղի է ունեցել Պրահայի Ժամանակավոր թատրոնում (Prozatímní divadlo) 1866 թվականի մայիսի 30-ին[1]։ Օպերան միանգամից ճանաչում ձեռք չբերեց և լրացվեց հաջորդ 4 տարիների ընթացքում։
Սկզբնապես գրվել է որպես 2 գործողությամբ օպերետ (20 երաժշտական համարներով և երկխոսություններով)։ Արտերկրի օպերային թատրոնների պահանջով Սմետանան ստիպված փոփոխություններ մտցրեց պարտիտուրայի մեջ՝ դարձնելով այն ավելի ընդարձակ։ 1870 թվականին Սանկտ Պետերբուրգում կատարելու համար օպերան բաժանվեց 3 գործողությունների, իսկ երկխոսությունները փոխարինվեցին ռեչիտատիվներով։ Այդ տարբերակով այն արագ ճանաչման և հաջողության հասավ ամբողջ աշխարհում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Prodaná nevěsta». Toulky operou. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին. (in Czech)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stefan, Paul. Die verkaufte Braut. — Wien/Leipzig/Zürich: Herbert Reichner, 1937.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաճառված հարսնացուն» հոդվածին։ |
|