Ջրահարս (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրահարս (այլ կիրառումներ)
Picto infobox music.png
Ջրահարս
Rusalka
Poster for the premiere of Rusalka in Prague, 31 March, 1901..jpg
Տեսակօպերա
ԿոմպոզիտորԱնտոնին Դվորժակ
Լիբրետտոյի
հեղինակ
Յարոսլավ Կվապիլ
Լիբրետտոյի
լեզու
չեխերեն
Գործողությունների քանակ3 արար
ԿերպարներGamekeeper?, Hunter?, The foreign princess?, The prince?, 3 wood sprites?, Turnspit/Kitchen boy?, Rusalka?, Ježibaba?, Vodník?, Q63677024?, Q63677025?, Q63677027? և Q63677032?
Ստեղծման տարեթիվ1900
Առաջնախաղի տարեթիվմարտի 31, 1901
Առաջնախաղի վայրՊրահա
Կատալոգի համարOp. 114
Հրատարակման տարեթիվ20-րդ դար
Rusalka (opera) Վիքիպահեստում

«Ջրահարս» (չեխ.՝ Rusalka), Անտոնին Դվորժակի օպերան՝ չեխ գրող Յարոսլավ Կվապիլի լիբրետոյի հիման վրա։ Լինելով թվով իններորդը՝ այն համարվում է Դվորժակի ամենահայտնի օպերան և միակը, որը հաճախ էր բեմադրվում Չեխիայի սահմաններից դուրս։ Օպերայի ամենահայտնի արիան Ջրահարսի «Měsíčku na nebi hlubokém…» («Լուսին, խորունկ երկնքում...») երգն է։

ԽՍՀՄ-ում այն բեմադրվել է «Մեծ սեր» կամ «Ջրահարսի սերը» անվամբ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարոսլավ Կվապիլը գրել է լիբրետոն Դվորժակի հետ ծանոթանալուց առաջ՝ որպես աղբյուր ընդունելով Կարել Յարոմիր Էրբենի և Բոժենա Նեմցովայի կախարդական հեքիաթները։ Սլավոնական ավանդական լեգենդներից եկած պատմությունը արձագանք է գտել Հանս Քրիստիան Անդերսենի «Փոքրիկ ջրահարսը» և Ֆրիդրիխ դը լա Մոտ Ֆուկեի «Ունդինա» հեքիաթների միջոցով։ Ավարտելով աշխատանքը 1899 թ.՝ Կվապիլն սկսեց փնտրել կոմպոզիտոր։ Նրա ծանոթները հրաժարվեցին, քանի որ զբաղված էին այլ նախագծերով, բայց տեղեկացրին, որ Դվորժակին հենց նման բան էր պետք։ Վերջինս համաձայնեց գրել օպերան և արեց դա բավականին արագ. առաջին ուրվագծերը թվագրվում են 1900 թվականի ապրիլի 22-ին, իսկ նոյեմբերի վերջին գործն ավարտին էր հասցված։ Առաջնախաղը տեղի ունեցավ 1901 թվականի մարտի 31-ին Պրահայի Ազգային թատրոնի բեմում։