Կարել Յարոմիր Էրբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Կարել Յարոմիր Էրբեն
Jan Vilímek - Karel Jaromír Erben.jpg
Ծնվել է նոյեմբերի 7, 1811({{padleft:1811|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2]
Ծննդավայր Միլեթին, Պրիբրամի շրջան, Hradec Králové Region, Չեխիա
Վախճանվել է նոյեմբերի 21, 1870({{padleft:1870|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2] (59 տարեկանում)
Վախճանի վայր Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3]
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, արխիվիստ և լրագրող
Լեզու չեխերեն[4]
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխիա
Կրթություն Պրահայի Կարլի համալսարան
Գրական ուղղություններ ռոմանտիզմ
Անդամակցություն Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Karel Jaromír Erben Վիքիպահեստում

Կարել Յարոմիր Էրբեն (չեխ․՝ Karel Jaromír Erben, նոյեմբերի 7, 1811({{padleft:1811|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2], Միլեթին, Պրիբրամի շրջան, Hradec Králové Region, Չեխիա - նոյեմբերի 21, 1870({{padleft:1870|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2], Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3]), չեխ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրականության պատմաբան և չեխական բանահյուսության բանահավաք, առաջին հերթին՝ հեքիաթների և երգերի։ Արվեստում ռոմանտիզմի ներկայացուցիչ։ 1867 թվականին Մոսկվայի և Պետերբուրգի Սլավոնական համագումարի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Յարոմիր Էրբենը ծնվել է Միլետին քաղաքում, կոշկակարի ընտանիքում։ Փիլիսոփայություն է ուսանել Հրադեց-Կրալովեի համալսարանում, իրավագիտություն՝ Պրահայի Կարլի համալսարանում: 1843 թվականին համագործակցել է Պրահայի ազգային թանգարանի հետ։ 1948 թվականին եղել է «Պրահայի լուրերի» (Pražské noviny) խմբագիրը, նոր սահմանադրության հրատարակումից հետո թողել է խմբագրի պաշտոնը։ 1850 թվականին եղել է Ազգային թանգարանի քարտուղար և արխիվարիուս, 1851 թվականին՝ Պրահա քաղաքի արխիվարիուս։

Էրբենի հասարակական, գիտական և գրական գործունեությունը հիմնականում կրում է ազգային-լուսավորչական բնույթ։ Նրա գրական ժառանգության մեջ կենտրոնական տեղ է գրավում «Ծաղկեփունջ» (1853) ժողովածուն, որի մեջ բացահայտվում է բանաստեղծի ստեղծագործության ժողովրդական բնույթը։ Էրբենի խորապես ազգային և ինքնատիպ ստեղծագործությունները ժամանակակիցները դիտում են իբրև չեխական մշակույթի դեմ մղված հալածանքի բողոք[5]:

Báje a pověsti slovanské (Սլավոնական հեքիաթներ և լեգենդներ), 1902 հրատարակություն, կազմի նկարը` Վենցեսլավ Չեռնիի

Մահացել է Պրահայում, թաղված է Մալոստրանսկո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Písně národní v Čechách (Բոհեմական ժողովրդական երգեր) (1842–1845); պարունակում է 500 երգ
  • Kytice z pověstí národních (Ժողովրդական լեգենդներ) (1853, expanded edition 1861) (English edition, 2012)
  • Sto prostonárodních pohádek a pověstí slovanských v nářečích původních (100 սլավոնական ժողովրդական հեքիաթներ և լեգենդներ) (1865)
  • Vybrané báje a pověsti národní jiných větví slovanských (Ժողովրդական հեքիաթների և լեգենդների ընտրանի այլ սլավոնական ճյուղերից) (1869)
  • Prostonárodní české písně a říkadla (Չեխական ժողովրդական երգեր և մանկական ոտանավորներ) (1864)
  • České pohádky (Չեխական հեքիաթներ)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яцимирский А. И.,. Эрбен, Карл-Яромир // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Julius Dolanský: Karel Jaromír Erben, Prag 1970

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. 3,0 3,1 3,2 Эрбен Карел Яромир // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb119018140
  5. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն