Լարվածություն Թուրքիայում (2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարվածություն Թուրքիա (2013)
Մաս Արաբական գարուն
Ամսաթիվ2013 թվականի մայիսի 28օգոստոս[1]
ՎայրԹուրքիա Թուրքիա
ՊատճառՍտամբուլի կենտրոնական Գեզի այգում ծառերի հատումը
Նպատակ
  • Թաքսիմ Գեզի այգու և շրջակա տարածքի պահպանում
  • Խոսքի ազատություն
  • Էրդողանի կառավարության հրաժարական
  • Ազատ մեդիա[2]
  • Արդար ընտրություններ[3]
ՄեթոդՑույց, Խռովություններ, Գործադուլ, Քաղաքացիական անհնազանդություն
ԿարգավիճակԱվարտված է
Հակամարտող կողմեր
Անարխիստներ, Կոմունիստներ, սոցիալիստներ, լիբերալներ, թուրք ազգայնականներ, բնապահպաններ, սոցիալապես ակտիվ քաղաքացիներ, ընդդիմադիրներ, ֆուտբոլային երկրպագուներ, ֆեմինիստներ, ԼԳԲՏ ակտիվիստներ։
Ձերբակալություններ, և այլն

Զոհված՝ 22 մարդ[4][5][6][7][8][9][10][11][12][13][14], Վիրավորված 8,163[15]
[15]

Ձերբակալված՝ 4,900[16][17][18][19]
Վիրավորված՝ 79

Լարվածություն Թուրքիայում 2013 թվականին, ցույցեր, որոնք սկսվեցին 2013 թվականի մայիսի 28-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում, այնուհետև տարածվեցին քաղաքի տարբեր շրջաններում ու Թուրքիայի այլ քաղաքներում։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հարյուր մարդ, այդ թվում հասարակական գործիչներ ու պատգամավորներ, դեմ արտահայտվեցին Գեզի զբոսայգում ծառերի հատմանը։ Այս զբոսայգին շրջանի միակ «կանաչ կղզյակն» է[20]։ Վերանորոգման ծրագիրն ներառում էր հրապարակը, ներառյալ հետիոտնային գոտիների ստեղծումը, առևտրաժամանցային ու ստորգետնյա տրանսպորտային ցանցերի կառուցումը[21]։ Ծրագրի իրականացումը կապված էր առևտրական կառույցների հետ, որոնք կապ ունեին կառավարող կուսակցության հետ[22]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցի որոշ մասնակիցներ իրենց ներկայացնում են, որպես #OccupyGezi անդամ
Հակագազով պտտվող դերվիշը Գեզի զբոսայգում
Շնչադիմակների ու Գայ Ֆոքսի դիմակների վաճառքը Գեզի զբոսայգում, 2013 թվականի հունիսի 4

Մայիսի 28 - Մայիսի 31[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 28-ի առավոտյան մոտ հիսուն բնապահպան վրան խփեցին Գեզի զբոսայգում։ Սկզբից ցուցարարներին հաջողվեց քրդական ծագում ունեցող կինեմատոգրոֆիստ, Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության պատգամավոր Սիրի Սյուրենիա Օնդերի աջակցությամբ կանգնեցնել զբոսայգու ավերումը[23]։ Հետո համայնքային ոստիկանությունը արցունքաբեր գազ օգտագործեց խաղաղ ցուցարարներին ցրելու համար և այրեց նրանց վրանները, որպեսզի թույլ տա բուլդոզերներին շարունակել քանդումը[23]։ Արդյունքում մի քանի հազար մարդ հաջորդ 2 շաբաթվա ընթացքում մասնակցեց զանգվածային ցույցերին, որոնք ուղղված էին հասարակության իսլամացմանն ու կղերականացմանը։ Ցույցերը ցրելու լուսանկարները, օրինակ` պատկեր արցունքաբեր գազի ծխի տակ կանգնած Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանող Ջեիդան Սունգուրը, արդյունքում ստացավ «Կինը կարմրով» անունը, որի մասին ինֆորմացիան արագ տարածվեց ամբողջ աշխարհով[24][25][26]։

Հունիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը կրկին ցրում է Թաքսիմ հրապարակում հավաքված ցույցը[27] Կառավարությանը պահանջներ ներկայացվեցին[28]։

Հունիսի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարները կառուցում են բարիկադներ։ Նրանց թվում ֆուտբոլային երկրպագուների առանձին խմբեր։ Երեկոյան ժամը 9-ին Բեշիքթաշ շրջանում մարզադաշտի դեմ բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանների միջև։ Վերջիններս կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ ու ջրցան[29]։

Հունիսի 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարյուրավոր ցուցարարներ բարիկադներ կառուցեցին Անկարայում, ոստիկանությունը ցուցարարներին կանգնեցնելու համար օգտագործեց արցունքաբեր գազ[30]։

Հունիսի 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեշիքթաշ շրջանում ոստիկանության հետ գիշերային բախումներին մասնակցեց գրեթե 10 հազար մարդ։ Ցուցարարները կառուցեցին բարիկադներ, ոստիկանությունը պատասխանեց արցունքաբեր գազով։ Իշխանությունների տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում 67 քաղաքում ձերբակալվեց ավելի քան 1700 մարդ։ Մզկիթներում, խանութներում ու համալսարանների հարակից տարածքներում ցուցարարները կառուցել էին վիրակապային կետեր[31]։

Թուրքիայի պետաշխատողների պրոֆմիության առաջնորդները հայտարարեցին, որ կազմակերպությունը հունիսի 4-5-ը կանցկացնի «նախազգուշական» գործադուլ ի աջակցություն Ստամբուլում ու երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցող մասսայական ցույցերին։

Հունիսի 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումները շարունակվում են Ստամբուլում։ Ցույցի մասնակիցները կորդինացնում են իրենց աշխատանքը սոցիալական ցանցերի միջոցով։ Ոստիկանությունը Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարների դեմ օգտագործեց ջրցան ու արցունքաբեր գազ։ Թուրքիայի փոխվարչապետ` Բլյենտ Արինչը ներողություն խնդրեց ցուցարարներից, ճանաչելով Ստամբուլում ամենասկզբից ի պաշտպանություն Գեզի զբոսայգու ցույցերի ճշմարտացիությունը[27]։ Տեղական լուրերը հայտնում էին, որ Անթալիայի քաղաքապետը հրաժարվել է ջուր տրամադրել հրշեջ մեքենաներին ոստիկանական ջրցանների համար։ Անկարայում առավոտյան հազարավոր աշակերտներ բաց թողեցին դասերը, որպեսզի երթ կազմակերպեն ընդդեմ Էրդողանի կառավարության։ Բժիշների թուրքական ասոցացիան պաշտոնապես հայտնեց, որ ոստիկանության հետ բախումների արդյունքում տուժել է ավելի քան 3000 մարդ, որոնցից 26-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում[32]։ Ինչպես հայտարարեց Թուրքիայի նախագահ` Աբդուլա Գյուլը, ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունենում 81 վիլայեթից 61-ում։

Թուրքիայի ամենախոշոր կոնֆեդերացիայի պրոֆմիությունը` KESK-ը, միացավ ամբողջ երկրի խոշոր քաղաքներում տեղի ունեցող հակակառավարական ցույցերին, հայտարարելով երկշաբաթյա գործադուլ` երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին[27]։

Հունիսի 5[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայտնում են Թվիթթերում, հունիսի 5-ի գիշերը Իզմիրում ձերբակալվեց 14 մարդ, ինչպես նաև ոստիկանությունը խուզարկություն իրականացրեց տասնյակ տներում։ Ձերբակալվածները մեղադրվեցին «Սուտ լուրերի տարածման ու զրպարտության» մեջ[33]։

Ցուցարարներին իր աջակցությունը հայտնեց 2006 թվականի նոբելյան մրցանակի դափնեկիր` Օրհան Փամուք[34]։

Հունիսի 6[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցերը Թուրքիայում շարունակվում են։ Սակայն վարչապետ Էրդողանը այն անվանեց ոչ թե ժողովրդավարական, այլ ծայրահեղական։ Նա նույնպես հայտարարեց, որ չի հրաժարվի Գեզի զբոսայգու իր նախագծերից[35]։

Հունիսի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Էրդողանը Հյուսիսային Աֆրիկայի ճանապարհորդությունից հետ եկավ Թուրքիա ու պահանջեց դադարեցնել ցույցերը։ Իր կարծիքով, ցույցերը ժողովրդավարական չեն ու նման են վանդալիզմի։ Ստամբուլի օդանավակայանի մոտ վարչապետին դիմավորեցին գրեթե 10 հազ. աջակիցներ[36]։ Ինչպես հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը, այդ օրը ցուցարարները խաղաղ են անցկացրել իրենց դժգոհության ակցիան` պարել են, երգել ու հանգստացել։

Հունիսի 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաքսիմ հրապարակում (Ստամբուլ) շարունակվում են ցույցերը, հիմնականում ստամբուլյան ֆուտբոլային ակումբների երկրպագուների աջակցությամբ։

Հունիսի 11[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը հարձակվեց Թաքսիմ հրապարակում հավաքվածների վրա։

Հունիսի 12[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի մի շարք քաղաքներում ամբողջ գիշեր չդադարեցին անկարգությունները։ Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին։ Ոստիկանները ցուցարարների դեմ օգտագործեցին ջրցան, արցունքաբեր գազ ու նույնիսկ ռետինե փամփուշտներ, իսկ ցուցարարները իրենց հերթին պաշտպանվեցին դյուրավառ հեղուկների շշերով ու քարերով[37]։

Հունիսի 17-18[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում տարածվեցին տեսահոլովակներ ցույցի նոր ձևի մասին` «Դուրամ Ադամ», որը եզրափակվում էր նստացույցով։ Ակցիան հանգեցրեց նոր ձերբակալություններ[38]։

Միջադեպի նախաձեռնողը դարձավ թուրք նկարիչ ու պարուսույց Էրդեմ Գյունդուզը (Erden Gündüz), ով կանգնել 8 ժամ կանգնել էր Թաքսիմի հրապարակում գտնվող մշակութային կենտրոնի դիմաց, որտեղ փակցված էին Աթաթուրքի դիմանկարը ու դրոշի մեծ կտորներ։ Ակցիան սկսվեց երեկոյան ժամը 6-ին։ Նույն տեղում նրա օրինակին հետևեցին մոտ 300 մարդ (ցրման ժամանակ, մոտ գիշերվա ժամը 2-ին), ևս մի շարք համանման ակցիաներ տեղի ունեցան երկրի տարբեր կետերում[39]։

Թուրքական ոստիկանությունը հունիսի 18-ի գիշերը Ստամբուլում ու Անկարայում իրականացրեց մի շարք շուրջկալումներ, ձերբակալելով ավելի քան 80 կասկածյալների, ովքեր մեղադրվում էին ցույցերի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակում կատարելու մեջ, հաղորդում է Bloomberg-ը։ Ոստիկանությունը ներխուժեց կասկածյալների բնակարարնները, ինչպես նաև խուզարկել են մարքսիստական թերթը ու տեղեկատվական գործակալությունները, որոնց անունները հաղորդագրությունում չի հիշատակվում։ Ձերբակալվածների մեծամասնությունը կապ ունեին ձախակողմյան ուղղվածության շարժումների հետ[40]։

Հունիսի 26[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլում նոր բախումներ տեղի ունեցան ոստիկանության ու ցուցարարների միջև։ Ցուցարարներին ցրելու համար օգտագործվեցին արցունքաբեր գազ ու ջրցաններ։ Սկսվեցին անկարգություններ, երբ ցուցարարները փորձեցին Դիկմեն պողոտայում կառուցել բարիկադներ։ Անկարայի կենտրոնում նույնպես ակցիա էր ընթանում` ի հիշատակ սպանված ցուցարարի, ով մահացել էր գլխին ստացած վիրավորումից։ Դեպքի վայրի շրջակայքում հավաքվել էր մի քանի հազար մարդ ու պահաջնում էին պատժել մեղավորին[41]։

Հուլիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական վարչական դատարանը որոշեց չեղարկել Գեզի զբոսայգու կառուցապատման ծրագիրը։ Դատարանը իր որոշումը բացատրեց նրանով, որ տեղացի բնակչությունը ոչ բավարար է տեղեկացված Գեզի զբոսայգու կառուցապատումից ծրագրից[42]։

Հուլիսի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 6-ի գիշերը լույս հուլիսի 7-ի Ստամբուլում սկսված ցույցերի ժամանակ, ձերբակալվեց 59 մարդ, 12-ից 2-ը` ԶԼՄ-ի ներկայացուցիչ։ Տեղացի բժիշկների խոսքով, օրինապահ մարմինների աշխատակիցները փորձել են ձերբակալել նաև մի քանի բժիշկների, ովքեր օգնություն էին ցուցաբերում անկարգությունների մասնակիցներին[43]։

Հուլիսի 13[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլում ոստիկանությունը դաժանորեն ցրեց ցույցը։ Ճարտարապետների և ճարտարագետների պրոֆմիության կողմից կազմակերպված ցույցը, անցկացվում էր Իստիկլյալ պողոտայի կենտրոնում, Թաքսիմից մոտ 400 մետր հեռավորության վրա։ Իրենց ներկայացուցիչները ընթերցեցին մի դիմում, որում բողոքեցին իշխանության դեմ, քանի որ իշխանությունները չէին թողնում պրոֆմիություններին ազդել քաղաքաշինության ծրագրերի վրա։ Ցույցի ամենասկզբից մի քանի հարյուր պրոֆմիության անդամ ու բազմաթիվ այլ ցուցարարներ խաղաղ երթ էին անցկացնում, սակյան հետո սկսվեցին բախումներ։ Ամբոխը հնչեցնում էր հակակառավարական կարգախոսներ ու գոռում էր, որ «սա դեռ սկիզբն է, պայքարը շարունակվում է»։ Ոստիկանության կողմից Իստիկյալ պողոտան ազատելու կոչից հետո ցուցարարների մի մասը հեռացան։ Սակայն մի քանի փոքր խմբեր փորձեցին նրբանցքների միջոցով ներխուժել հրապարակ։ Ոստիկանությունը նրանց դեմ կիրառեց ջրցան ու արցունքաբեր գազ։

Արմուտլու շրջանի` Անթաքիա քաղաքում անկացվեց ցույց ի հիշատակ տեղացի բնակիչների անկարգությունների ժամանակ զոհված երկու զոհերի։ Դրան մասնակցեց մի քանի հարյուր մարդ։ Ոստիկանները փորձեցին վտարել ցուցարարներին փողոցից, սակայն բնակչությունը շարունակում էր ցույցը։ Անկարայում ցուցարարների երկու խումբ հավաքվեցին Դիկմեն ու Քեննեդի պողոտաներում, որի հարևանությամբ գտնվում էր ԱՄՆ դեսպանատունը։ Ոստիկանությունը դեռ ցերեկը այնտեղ հատուկ ջոկատայիններով լեցուն ավտոբուս ու ջրցաններ էր բերել։ Պարբերաբար ցուցարարների փոքր խմբեր հայտնվում էին նրբանցքներում, որտեղից իրենց ակտիվ դուրս էր մղում ոստիկանությունը։ Անկարգությունների ժամանակ զոհերին ի հիշատակ ակցիաներ տեղի ունեցան նաև Անթալիայում, Էսքիշեհիրում ու Այնթափում, բայց այդ քաղաքներում ոստիկանության միջամտության կարիքը չեղավ[44]։

Հուլիսի 20[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլում ոստիկանությունը ցրեց Թաքսիմ հրապարակում հավաքված ամբոխին ջրցանների օգնությամբ։ Ավելի վաղ Իստիկլյար պողոտայում ջրցանները ցրեցին ցուցարարների ամբոխին, ովքեր պլանավորել էին հասնել Գեզի զբոսայգի։ Նրանք գոռում էին «Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է» կարգախոսը։ Հասարակական կազմակերպությունները իրենց աջակիցների կոչ արեցին հավաքվել զբոսայգում։ Ոստիկանությունը շղթայեցին Գեզին ու փակեցին Իստիլյալից դուրս գալացող ճանապարհը, իսկ մի քանի հեռանալու կոչ անելուց հետո, մնացած ամբոխը ցրվեց ջրցանների օգնությամբ։

Հուլիսի 22[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի տարածքային վարչական դատարանը բավարարեց Թուրքիայի տուրիզմի ու մշակույթի նախարարության բողոքը, որը թույլ է տալիս Գեզի զբոսայգում հատել ծառեր ու կառուցել առևտրական կենտրոններ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թե երբ է ընդունվել որոշում, չի հայտնվում։ Տվյալ պարագայում, չեղարկվեց Ստամբուլի վարչական վեցերորդ դատարանի վճիռը, որը այդ գործը ուսումնասիրել է երկու անգամ[45]։

Օգոստոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբուլի ոստիկանությունը կապված սպասվելիք հանրահավաքի հետ ուժեղացրեց հսկողությունը Թաքսիմում։ Գեզի զբոսայգու շուրջ ու մինչև Թաքսիմ հրապարակ ճանապարհը բաց է, բայց մայթերին հերթապահում են քաղաքացիական հագուստով իրավապահները, իսկ Թաքսիմ հրապարակից դուրս գալու ճանապարհին ճեմափողոցի մոտ` ավտոմեքենա լի հատուկ ջոկատայիններով ու ջրցան։ Տվյալ միջոցառումները կապված են նրանով, որ նախօրեին սոցցանցերում տարածվեց կոչ հավաքվել հրապարակում միլիոն մարդ։ Չնայած դրան, երիտասարդ մարդկանց խմբերը որոշեցին անցնել շրջափակման միջով։ Անվտանգության աշխատակիցները կիրառեցին դաժան միջոցներ։ Ստամբուլի ոստիկանությունը ջրցաններով ու արցունքաբեր գազով ցրեց ընդդիմության ցույցը։ Հակակառավարական ցույցերին մասնակցեցին հարյուրավոր մարդիկ։ Նրանք փորձեցին հասնել Թաքսիմ հրապարակ, սակայն իրավապահները իրենց չթողեցին։ Իշխանական կուսակցության ու վարչապետ` Թայիփ Էրդողանի թշնամիները նախկինի պես պահանջում են նրա հրաժարականն ու թուրքական կաբինետի լուծարումը[46]։

Դեկտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դետկեմբերի 30[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի վերջին, երբ ոստիկանությունը իրականացրեց «Խոշոր կաշառք» գործողությունը ու աշխատանքից ազատվեցին մեղադրվող ոստիկաններն ու դատավորները, ցույց տրվեց ինչպես է կնքվել կառուցապատման համաձայնությունը, երիտասարդությունը կրկին զբաղեցրեց հրապարակը[47]։ Վարչապետը պատասխանեց 1700 արդար ոստիկանների հեռացմամբ։

Հունվար 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 18-ին Թուրքիան դուրս եկավ փողոց, բողոքելով համացանցի նկատմամբ վերահսկողության մասին օրենքից, որը ընդունվեց 2013 թվականի լարվածության ու «Խոշոր կաշառք» կոռուպցիոն գործողության արդյունքում։ Մեկուսացած մնալով, վարչապետը խոստացավ վերանայել զինվորականների գործերը, ովքեր դատվել էին Էրդողանի վարչակարգը հեղաշրջելու փորձի համար[48]։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանության հետ բախումների ժամանակ սպանվեց 4 մարդ, մոտ 8 հազ. վիրավորվեցին։

Տուժածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 20-ամյա Մեհմեթ Այվալիտասի մահվան մասին, որին Ստամբուլում վրաերթի է ենթարկե տաքսին[49]։ Հիշատակվում է գնդակահարված Հաթայի մարզում 22-ամյա Աբդուլլա Ջոմերթը(Abdullah Comert)[49]: Բժիշկները հայտնեցին երրորդ տուժածի` Էթեմա Սարիսլյուլյուկի (Ethem Sarısülük) մահվան մասին, ով Անկարայում վնասվածք էր ստացել գլխի շրջանում։

Ձերբակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

11 արտասահմանցի իբր ցույցեր հրահրելու մեջ։ Նրանց թվում ռուս լրագրող Արկադի Բաբչենկո, ով իր խոսքերով, ծեծի է ենթարկվել Թուրքիայի ոստիկանության կողմից։

Արձագանքը աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ-ն կոչ արեց երկու կողմերին նստել բանակցության սեղանի շուրջ ու հարգել ցույցարարների իրավունքները։
  • Էրդողանի կառավարությանը քննադաբար արձագանքեց Հունաստանի կոմունիստական կուսակցությունը, համերաշխություն ցուցաբերել ցուցարարների հետ[50]։
  • Լատվիայի ԱԳՆ-ն Թուրքիայում զբոսաշրջիկների համար զգուշացնող տեղեկատվություն տարածեց մարդաշատ միջոցառումների ժամանակ ահաբեկչության վտանգի մասին։
  • Հայտնի լեզվաբան ու քաղաքական գործիչ Նոամ Չոմսկին տեսահոլովակ հրապարակեց ի աջակցություն ցուցարարների[51]։
  • Եվրոպական Միությունը դատապարտեց չափից դուրս շատ ուժի կիրառումը ոստիկանության կողմից ու կոչ արեց հակամարտությունը լուծել երկխոսության միջոցով[52]։
  • Սիրիայի տեղեկատվության նախարար` Օմար ալ-Զուբին հայտարարեց, որ թուրքական ժողովուրդի նկատմամբ բռնությունը անթույլատրելի է և, եթե Էրդողանը չի կարող հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնել, ուրեմն պետք է հրաժարական տա[53]։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարդեշ Թյուրկլյուր համույթը երգիծական երգ գրեց «Կաթսաներն ու թավաները» անունով, անդրադառնալով ցուցարարների աղմկոտ փորձին։
  • Բոյզիչի ստամբուլյան համալսարանի ջազային երգչախումբը ձայնագրեց ա կապելլա «Չապուլջու մուսուն վայ վայ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Morocco protests fill Casablanca streets». BBC News. 27 мая 2012.
  2. The Daily Dot, 4 June 2013, Refusing oppression, Turkish protesters release a list of demands
  3. avrupagazete editor (2014 թ․ ապրիլի 1). «Anakara'da Gerginlik, CHP'den YSK'Ya Seçim Sonucu 'Hile Protestosu'». avrupagazete.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  4. «Protests 'no Turkish Spring', says PM Erdogan». BBC News. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.
  5. «Policeman dies after falling off bridge during protests in southern Turkey». 2013 թ․ հունիսի 6. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  6. «Polisin Biber Gazı Bir Can Daha Aldı». 2013 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  7. «Ali İsmail Korkmaz Hayatını Kaybetti». 2013 թ․ հուլիսի 10. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Armutlu'da polis saldırısı, 22 yaşındaki Ahmet Atakan hayatını kaybetti». SoL. 2013 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. «Polisin biber gazı bir can daha aldı!». Ulusalkanal.com.tr. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «Gülsuyu'nda zehir tacirleri kan dökmeye devam ediyor - Hürriyet Avrupa». Hürriyet. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «Oğluna kelepçe ile getirdiler - Hürriyet GÜNDEM». Hürriyet. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. «Berkin Elvan'ı kaybettik». 2014 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. «Gazdan etkilenen polis öldü». 2014 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. «İstanbul'da gergin gece: 1 ölü». ntvmsnbc.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  15. 15,0 15,1 «Göstericilerin Sağlık Durumları (Demonstrators' Health Conditions) as of 15.07.2013 18:00». TTB (Turkish Medical Association). 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.
  16. «2.5 milyon insan 79 ilde sokağa indi». Milliyet. 2013 թ․ հունիսի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.(չաշխատող հղում)
  17. «Turkish protests: it started with a tree». Globalnews.ca. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
  18. «Avcılar'da Bir Kişi Protestolarda Hayatını Kaybetti» (Turkish). Sözcü. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «5 ölü, 8,163 yaralı, 3,699 gözaltı, 134 tutuklama». BirGün. 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  20. «Турция: протесты усиливаются». euronews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին.
  21. «Беспорядки в Турции перекинулись на Анкару». Дни.ру. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին.
  22. «Эрдоган призвал турок не поддаваться на «провокации»». BBC Russian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին.
  23. 23,0 23,1 «Raid on 'Occupy Taksim Park' demonstrators triggers outcry». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին.
  24. «The photo that encapsulates Turkey's protests and the severe police crackdown». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին.
  25. Turkey clashes: The Woman in the Red Dress — BBC News
  26. Turkey protests: 'Woman in red' Ceyda Sungur becomes reluctant symbol of Turkish resistanceThe Independent
  27. 27,0 27,1 27,2 «В Стамбуле полиция вновь разгоняет демонстрантов». BBC Russian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին.
  28. «Турция: демонстранты представили свои требования властям». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. {{cite web}}: Unknown parameter |pulisher= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  29. «Пламя надежды на улицах Стамбула». {{cite web}}: Unknown parameter |pulisher= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  30. «Protesters defiant as Turkey unrest goes into third day». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  31. Турция: мечети и лавки превращают в пункты для раненых
  32. За два дня протестов в Турции пострадали более 3 тысяч человек
  33. «Erdogan lässt Twitter-Aktivisten verhaften». Die Welt. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  34. «Nobel laureate Pamuk supports Gezi Park protests in Turkey». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  35. Кровавая революция в Турции не сломает Эрдогана: скандальный парк застроят — ТСН
  36. Эрдоган вернулся: противники революции готовы умереть за премьера и желают «разнести Таксим» — ТСН
  37. Беспорядки в Турции вспыхнули с новой силой, десятки пострадавших
  38. Акция «Дуран адам»: вместо открытых манифестаций в Турции решили молча стоять // Московский комсомолец
  39. Турция: Противники Эрдогана проводят «молчаливые протесты» // Фергана
  40. В Турции начались облавы на участников акций протеста // Lenta.ru, 18.06.2013
  41. В Турции продолжаются акции протеста и беспорядки // ИТАР-ТАСС
  42. В Турции суд отменил решение правительства о застройке парка Гези
  43. Во время беспорядков в Стамбуле полицейские ловили врачей и журналистов // Вести.ру
  44. Турецкие улицы бурлят: манифестанты не хотят расходиться// Вести.ру
  45. Турция: суд разрешил властям вырубить парк Гези в Стамбуле // Lenta.ru, 22.07.2013
  46. Таксим взяли под охрану спецназовцы с водометом // Вести.ру
  47. Волнения в Турции: молодёжь выходит на улицу. // Russia Today
  48. Юрий Райхель Неспокойные дни Эрдогана. Турецкий премьер хочет подмять судебную власть // Газета «День», 20 января, 2014
  49. 49,0 49,1 «Погиб участник антиправительственной акции протеста на юге Турции». lenta.ru.
  50. «Боевой митинг солидарности КПГ и КМГ с народом и коммунистами Турции». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  51. Chomsky’Den Türkiye’Ye: Ben De Çapulcuyum! Taksim Gezi Parki Olaylari Արխիվացված 2013-06-11 Wayback Machine — Hürriyet Tv Haber
  52. ЕС критикует жестокое обращение с демонстрантами в Турции
  53. «Information Minister: The Turkish People Don't Deserve Erdogan's Barbarity». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]