Արկադի Բաբչենկո
Արկադի Բաբչենկո ռուս.՝ Аркадий Аркадьевич Бабченко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Modern University for the Humanities? (1999) |
Երկեր | Q54502914? |
Մասնագիտություն | լրագրող, գրող և ռազմական թղթակից |
Աշխատավայր | Մոսկվայի կոմսոմոլետներ, Armeyskiy magazin?, Postskriptum? և Նովայա Գազետա |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Արկադի Արկադևիչ Բաբչենկո (ռուս.՝ Аркадий Аркадьевич Бабченко, մարտի 18, 1977, Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս գրող և լրագրող, զինվորական թղթակից, հրատարակիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1977 թվականին ինժեներ-կոնստրուկտորի և ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհու ընտանիքում[3]։1995 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության է անցել Հյուսիսային Կովկասում։ Ծառայել Է կապի զորքերում, մասնակցել է Առաջին չեչենական պատերազմին։ 1997 թվականին զորացրվել է։ Ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը և ստացել միջազգային իրավագիտության բակալավրի որակավորում։ Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ պայմանագիր է կնքել Ռուսաստանի զինված ուժերի հետ և մասնակցել հակաահաբեկչական գործողություններին։ Եղել է կապավոր, այնուհետև ծառայել է մոտոհրաձգային զորքերում։ 2000 թվականին ավագ սերժանտ կոչումով զորացրվել է, զբաղվել է լրագրությամբ։
Աշխատել է զինվորական թղթակից «Московский комсомолец» օրաթերթում»[4], այնուհետև եղել է «Մոռացված գունդ» (ռուս.՝ «Забытый полк» ) հաղորդաշարի թղթակիցը (НТВ — ТВ-6 — ТВС)[5][6], համագործակցել է թերթերի, ամսագրերի և հեռուստահաղորդումների հետ․ «Գյուղական Ռուսաստան» (ռուս.՝ «Крестьянская Россия»), «Բանակային խանութ» (ռուս.՝ «Армейский магазин»), (Առաջին ալիք)[7], «Հետգրություն» (ռուս.՝ «Постскриптум») (ТВЦ)[8] և այլն։
Որոշ ժամանակ թողել է ժուռնալիստիկայի աշխատանքը և աշխատել որպես տաքսու վարորդ, այնուհետև աշխատանքի է անցել «Новая газета» պարբերաթերթում, սակայն որոշ ժամանակ անց ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ 2008 թվականին, Ռուս-վրացական պատերազմի ժամանակ եղել է զինվորական թղթակից[9]։
Արկադի Բաբչենկոն Զախար Պրիլեպինի և Ալեքսանդր Կարասյովի հետ համարվում են ժամանակակից ռազմական արձակի հիմնադիրները[10][11]։ Նա նաև «Искусство войны» ամսագրի հրատարակիչն է[12]։
2012 թվականի մարտին Բաբչենկոյի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կոչ[13])՝ կապված Պետական դումայի ընտրությունների պատճառով սկսված բողոքի ակցիաների համար[14]։
2013 թվականին Բաբչենկոն մեկնել էր Ստամբուլ, որտեղ այդ ժամանակ զանգվածային ցույցեր էին սկսվել։ Ստամբուլում ոստիկանները նրան չարտոնված նկարահանումների համար ծեծի ենթարկեցին և արտաքսեցին երկրից[15]։
2014 թվականի մայիսի 29-ին Բաբչենկոն փրկվել է մահից․ ուկրաինացի գեներալ-մայոր Սերգեյ Կուլչիցկին Մի-8 ուղղաթիռով իր հետ չի վերցնում Բաբչենկոյին ինքնաթիռի գերբեռնածության պատճառով, և երկու ժամ անց ուղղաթիռը խփվում է Սլովյանսկ քաղաքի մոտ և ոչ ոք ողջ չի մնում[16][17]։
Բաբչենկոն դեմ է Ռուսաստանի գործող իշխանությանը։ Դոմբասի պատերազմին ժամանակ աջակցել է Ուկրաինայի զինված ուժերին[18]։
Սպանության բեմականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ Կիևում իր բնակարանի մուտքի մոտ սպանվել է Արկադի Բաբչենկոն[19][20][21][22]։ Անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են նրա մեջքից[23] և նա շտապ օգնության մեքենայի մեջ հիվանդանոցի ճանապարհին մահացել է[23]։
Սակայն մայիսի 30-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունում կայացած ասուլիսին ներկայացավ անձամբ Բաբչենկոն և հայտնեց, որ իր սպանությունը եղել է բեմականացված[24]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алхан-Юрт. — Яуза, 2006. — 478 с. — ISBN 5-87849-190-7
- Война. — Альпина нон-фикшн, 2015. — 351 с. — ISBN 978-5-91671-345-9
Թարգմանություննեչ օտար լեզվից
- One Soldier's War. — Grove Press, 2009. — 416 с. — ISBN 0802144039
- One Soldier’s War in Chechnya. — Portobello Books Ltd, 2008. — 304 с. — ISBN 1846270405
- War & Peace: Contemporary Russian Prose. — GLAS New Russian Writing, 2006. — 400 с. — ISBN 5717200749
- Die Farbe des Krieges. — Rowohlt Berlin, 2007. — 256 с. — ISBN 387134558X
- Ein guter Ort zum Sterben. — Rowohlt Berlin, 2009. — 128 с. — ISBN 3871346411
- La guerra más cruel. — Galaxia Gutenberg, 2008. — 480 с. — ISBN 978-84-8109-762-7
- Dagar i Alchan-Jurt. — Ersatz, 2014. — 116 с. — ISBN 978-91-87891-02-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #13255304X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ Чем был известен российский журналист Аркадий Бабченко?
- ↑ «Аркадий Бабченко: «В информационной войне Украина как раз выигрывает»». Детектор медиа. 2014 թ․ դեկտեմբերի 22.
- ↑ «Аркадий Бабченко: «Какая страна, такая и армия»». БелГазета. 2013 թ․ սեպտեմբերի 30.
- ↑ «ИНОПЛАНЕТЯНИН ИЗ ПАРАЛЛЕЛЬНОЙ РОССИИ. Аркадий БАБЧЕНКО: «Есть две России — воевавшая и другая, они живут в параллельных мирах»». Новая газета. 2005 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Аркадий Бабченко: "Вы даже не поверите, с какой радостью мы воевали бы в Москве"». Эхо России. 2015 թ․ հոկտեմբերի 26.
- ↑ «Аркадий Бабченко». Сноб.
- ↑ «Он не выбирал слов. Светлая память старшине запаса и специальному корреспонденту Аркадию Бабченко». Новая газета. 2018 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Пустовая В. Е. Человек с ружьём: смертник, бунтарь, писатель. О молодой «военной» прозе // Новый мир : журнал. — 2005. — № 5.
- ↑ Рудалёв А. Обыкновенная война. Проза о чеченской кампании // Дружба народов : журнал. — 2006. — № 5.
- ↑ Искусство войны с Аркадием Бабченко. Интернет-конференция // Беломорканал. — 27.03.20»10. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2015.
- ↑ Статья 212 УК РФ. Массовые беспорядки
- ↑ «Против журналиста Аркадия Бабченко возбуждено уголовное дело о призывах к массовым беспорядкам». СОВА. 2012 թ․ մարտի 21. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Российский журналист избит и задержан в Стамбуле(չաշխատող հղում)
- ↑ "Спасибо, товарищ генерал": россиянин поразил откровенным постом о Кульчицком
- ↑ «Четыре года назад в Донбассе погиб генерал-майор Сергей Кульчицкий». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Аркадий Бабченко: В войне на Донбассе победит Украина». Redaxe. 2016 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Росбизнесконсалтинг, 29 мая 2018. В Киеве застрелен журналист Аркадий Бабченко
- ↑ «В Киеве убит журналист Аркадий Бабченко». Meduza. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «В Киеве застрелили известного журналиста Аркадия Бабченко». Обозреватель. 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «В Киеве застрелили журналиста Аркадия Бабченко». Медиазона. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 23,0 23,1 «Появились подробности убийства журналиста Бабченко». Lenta.ru. 29 мая 2018. Վերցված է 29 мая 2018-ին.
- ↑ «Аркадий Бабченко жив».
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Բաբչենկո» հոդվածին։ |
|