Անթաքիա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Անթաքիա | ||
| թուրքերեն՝ Antakya | ||
| Երկիր | ||
| Համայնք | Հաթայի մարզ | |
| ԲԾՄ | 67±1 մետր | |
| Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
| Բնակչություն | ▲377 793 մարդ (2018) | |
| Ժամային գոտի | UTC+3[1] և TRS?[1] | |
| Հեռախոսային կոդ | 326 | |
| Փոստային դասիչ | 31000 | |
| Ավտոմոբիլային կոդ | 31 | |
| Պաշտոնական կայք | antakya.bel.tr(թուրքերեն) | |
|
| ||
Անթաքիա (թուրքերեն՝ Antakya), անվանվել է ի պատիվ Անտիոքոս I Սոտերի, Անտիոքիա Դաֆնեի վրա, Անտիոքիա Օրոնտեի վրա (լատին․՝ Antiochia), քաղաք և շրջան Թուրքիայի հարավային մասում։ Անթաքիան Հաթայի մարզկետրոնն է։ 2000 թ-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 145000 մարդ։ Քաղաքը գտնվում է Էլ Ասի գետի վրա՝ Միջերկրական ծովից 25 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Անթաքիան, հին անվանումը՝ Անտիոք, կարևոր քաղաքական և մշակութային կենտրոն էր։ Անտիոքը եղել է Սելևկյան կայսրության մայրաքաղաքը։ 1098-1268 թվականներին Անտիոքը եղել է Անտիոքի դքսության մայրաքաղաքը, որը հիմնադրել էին խաչակիրները։ Նրա անկումից հետո, 1516 թվականին քաղաքը գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ 1918 թվականին մտել է ֆրանսիական գաղութ Սիրիայի կազմի մեջ, սակայն 1938 թվականին անցել է Թուրքիային։
Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցին գործում է մինչ օրս, բայց կաթողիկոսական աթոռը միջին դարերում տեղափոխվել է Դամասկոս, որտեղ գտնվում է նաև պատրիարքի նստավայրը։
Անթաքիայի հնէաբանական թանգարանի հավաքածուն իր ունեցած խճանկարների քանակով 2-րդն է ամբողջ աշխարհում։
2023 թվականի փետրվարի 6-ին քաղաքը մեծապես տուժել է երկու հզոր երկրաշարժերից, որոնց էպիկենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Որոշ պատմական վայրեր, այդ թվում՝ Սուրբ Պողոս եկեղեցին, ավերվել են[2]։ Փետրվարի 20-ին երկու նոր երկրաշարժերի հետևանքով բազմաթիվ շինություններից բացի ավերվել են եկեղեցիներ, Անթաքիայի սինագոգը, Հաբիբ-ի Նաջջար մզկիթը, որը Թուրքիայի տարածքում ամենահին մզկիթներից է[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Բնակչությունը 1935 թվականին ըստ ֆրանսիական մարդահամարի[4][5] | |||||||
| Ազգային կազմ | Քանակ | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Թուրքեր | 19,720 (58%)[5] | ||||||
| Ալավիներ | 8,670 (25,5%)[5] | ||||||
| Քրիստոնյա արաբներ | |||||||
| Այլ | |||||||
| Ամբողջը | 34,000 (100%)[5] | ||||||
Համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ Borges, Anelise (2023 թ․ փետրվարի 10). «'Antakya is finished': Thousands left homeless in ruined city». euronews (անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ The devastating aftermath of the Turkey-Syria earthquakes | DW News, Վերցված է 2023-02-21-ին
- ↑ Dumper, Michael (2007). Cities of the Middle East and North Africa: A Historical Encyclopedia. ABC-CLIO. էջ 40. ISBN 9781576079195.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Go, Julian (2013). Decentering Social Theory. Emerald Group Publishing. էջ 31. ISBN 9781781907276.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթաքիա» հոդվածին։ |
| ||||||||||||||
