Իդա Պֆեյֆեր
Իդա Պֆեյֆեր գերմ.՝ Ida Laura Pfeiffer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1797[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1858[3][4] (61 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն և St. Marx Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գրող, բնագետ, խմբագիր և ճանապարհորդ |
Ամուսին | Mark Anton Pfeiffer?[6] |
Երեխաներ | Óscar Pfeiffer?, Alfred Pfeiffer? և Bertha Pfeiffer? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Իդա Լաուրա Պֆեյֆեր, նաև Պֆայֆեր (գերմ.՝ Ida Laura Pfeiffer, հոկտեմբերի 14, 1797[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] - հոկտեմբերի 27, 1858[3][4], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5]), ավստրիացի ճանապարհորդ, առաջին կին ճանապարհորդներից մեկը։ Նրա գրքերը թարգմանվել են 7 օտար լեզուներով։ Եղել է Բեռլինի և Փարիզի Աշխարհագրական ընկերությունների անդամ, Լոնդոնի Թագավորական աշխարհագրական ընկերություն չի ընդունվել այն պատճառով, որ այնտեղ կանանց չէին ընդունում։
Պֆեյֆերը ճանապարհորդել է ավելի քան 240000 կմ ծովում և մոտավորապես 32000 կմ ցամաքում՝ մուտք գործելով այնպիսի երկրներ, որտեղ նախկինում եվրոպացիներ չեն այցելել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդա Պֆեյֆերը ծնվել է 1797 թվականի հոկտեմբերի 14-ին Վիեննայում՝ Ռեյեր անունով հարուստ վաճառականի ընտանիքում։ Երեխա ժամանակ գերադասել է տղամարդու հագուստը և պաշտել սպորտով զբաղվել, որի նկատմամբ սեր է արթնացրել հայրը։ Իդան ստացել է կրթություն, որն այն ժամանակ տալիս էին տղաներին։
Իր առաջին մեծ ճանապարհորդությունը կատարել է դեպի Պաղեստինում և Եգիպտոս, երբ ընդամենը 5 տարեկան էր։ Այս փորձից ստացած տպավորությունները մնացել են ամբողջ կյանքում։ Հոր մահից հետո, երբ Իդան 9 տարեկան էր, նրա մայրը, որը բացասաբար էր վերաբերում իր դստեր ոչ կանացի կենսակերպին, Իդային համոզել է կրել կանացի հագուստ և դաշնամուր նվագել սովորել։
1820 թվականի մայիսի 1-ին Իդան ամուսնացել է դոկտոր, Լվովի իրավաբան Մարկ Անտոն Պֆայֆերի հետ[7], որը կապված էր Ավստրիայի իշխանությունների հետ։ Նրա ամուսինն իրենից մեծ էր 24 տարով և նախկինում ամուսնացած էր եղել ու ուներ մեծահասակ որդի։ 1831 թվականին մահացել է Իդայի մայրը, 1838 թվականին՝ ամուսինը։
Ճանապարհորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն բանից հետո, երբ Իդայի որդիներն սկսել են առանձին ապրել, նա վերջապես կարողացել է իրականացնել օտար երկրներում ճանապարհորդելու իր մանկական երազանքները։ Ավելի ուշ նա իր «Ճանապարհորդություն դեպի Իսլանդիա» գրքում գրել է հետևյալ տողերը.
Երբ ես ընդամենը փոքրիկ երեխա էի, ես արդեն իսկ աշխարհը տեսնելու շատ մեծ ցանկություն ունեի։ Երբ ես հանդիպում էի սայլակառքերի, ես անգիտակցաբար կանգ էի առնում և նայում նրանց, մինչև նրանք տեսադաշտից դուրս էին գալիս, ես նախանձում էի ֆորեյտորին, որովհետև մտածում էի, որ նա պետք է որ նոր վերադառնար ինչ-որ մեծ ճանապարհորդությունից։
1842 թվականին նա ճանապարհորդություն է իրականացրել Դանուբի երկայնքով Սև ծով և դեպի Ստամբուլ։ Այնտեղից նա իր ճանապարհը շարունակել է դեպի Պաղեստին և Եգիպտոս, որից հետո Իտալիայով վերադարձել է տուն։ Իր ճանապարհորդության մասին զեկույցը հրապարակել է «Reise einer Wienerin in das Heilige Land» («Վիեննացի կնոջ ճանապարհորդությունը Սուրբ երկրում») գրքում։ Այդ հրատարակությունից ստացված փողերը նրան հնարավորություն են տվել հետագայում ֆինանսավորել ևս մեկ ճանապարհորդություն։
1845 թվականին Իդան ուղևորվել է Սկանդինավիա և Իսլանդիա՝ իր ճանապարհորդությունը նկարագրելով «Reise nach dem skandinavischen Norden und der Insel Island» («Ճանապարհորդություն դեպի Սկանդինավիայի հյուսիս և Իսլանդիա կղզի»)[8] երկհատորյակում։
Շուրջերկրյա առաջին ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1846 թվականին Իդան մեկնել է շուրջերկրյա ճանապարհորդության՝ այցելելով Բրազիլիա, Չիլի, Հարավային Ամերիկայի այլ երկրներ, Տահիտի, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Փոքր Ասիա և Հունաստան և տուն վերադառնալով 1848 թվականին։ Ուղևորության արդյունքում նա հրատարակել է «Eine Frau fährt um die Welt» («Կինը ճանապարհորդում է աշխարհով մեկ») գիրքը։
Շուրջերկրյա երկրորդ ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1851 թվականին Իդան ուղևորվել է Անգլիա, իսկ այնտեղից՝ Հարավային Ամերիկա՝ հույս ունենալով թափանցել մայրցամաքի խորքը, սակայն Աֆրիկայի խորքերում ճանապարհորդելու նրա հույսերը չեն իրականացել, դրա փոխարեն նա ճանապարհը շարունակել է դեպի Մալայան կղզեխումբ՝ 18 ամիս անցկացնելով Զոնդյան կղզիներում, որտեղ՝ Բոռնեոյում, այցելել է դայակներին և դարձել առաջինը, ով նկարագրել է բատակների կյանքը Սումատրայում և Մոլուքյան կղզիներում։
Ավստրալիա այցելելուց հետո Իդան ուղևորվել է Կալիֆոռնիա, Օրեգոն, Պերու, Էկվադոր, Նոր Գրանադա և այնուհետև նորից հյուսիս՝ Մեծ Լճեր՝ տուն վերադառնալով միայն 1854 թվականին։ Նրա «Meine zweite Weltreise» (Իմ երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը») պատումը հրատարակվել է 1856 թվականին Վիեննայում և 1857 թվականին Լոնդոնում։
Մադագասկար[խմբագրել | խմբագրել կոդը]
1857 թվականի մայիսին Իդան ուղևորվել է ուսումնասիրելու Մադագասկարը, որտեղ սրտանց ընդունվել է թագուհի Ռանավալունա I-ի կողմից։ Նա Ժան Լաբորի և Ժոզեֆ-Ֆրանսուա Լամբերի, ինչպես նաև թագաժառանգ Ռակոտոյի (ապագա թագավոր Ռադամա II) հետ ինքնակամ ներգրավվել է կառավարության դեմ դավադրության մեջ։ Երբ դավադրությունը բացահայտվել է, թագուհին մահապատժի է ենթարկել դրան մասնակցած մալգաշներին, բայց եվրոպացիներին խնայել է՝ 1857 թվականի հուլիսին նրանց արտաքսելով։ Պֆեյֆերը Անտանանարիվու մայրաքաղաքից դեպի ափամերձ նավահանգիստ անցնելու ընթացքում վարակվել է արևադարձային ինչ-որ հիվանդությամբ (ամենայն հավանականությամբ մալարիայով) և այդպես էլ չի ապաքինվել։
Նա մահացել է Վիեննայում մեկ տարի անց՝ 1858 թվականին, ամենայն հավանականությամբ, մալարիայի հետո առաջացած բարդություններից։ Նրա վերջին ճանապարհորդության օրագիրը՝ «Reise nach Madagaskar» («Ուղևորություն դեպի Մադագասկար»), տպագրվել է 1861 թվականին Վիեննայում և իր մեջ ներառել է նրա կենսագրությունը, որը գրել էր նրա որդին՝ Օսկար Պֆեյֆերը։
Բնական պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ճանապարհորդությունների ընթացքում Իդան հավաքել էր բույսերի, միջատների, կակղամորթների, ծովային ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչների և հանքանյութերի հավաքածուներ։ Մանրակրկիտ փաստաթղթավորված հավաքածուները վաճառվել են Վիեննայի բնագիտության թանգարանում և Բեռլինի բնագիտության թանգարանում։
Կերպարը գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդա Պֆեյֆերը հայտնվել է Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն, կամ Կյանքն անտառում» գրքի էջերում։ Թորոն պատմում է այն մասին, թե ինչպես էր նա ավելի ու ավելի քաղաքակիրթ հագուստ հագնում, երբ մոտենում էր նրա տանը։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Reise einer Wienerin in das Heilige Land» (Վիեննա, 1848),
- «Reise nach dem Skandinavischen Norden und der Insel Island» (Պեշտ, 1816),
- «Eine Frauenfahrt um die Welt» (Վիեննա, 1850),
- «Meine zweite Weltreise» (ib., 1856),
- «Reise nach Madagaskar» (հրատարակել է նրա որդին, Պ-ի կենսագրության հետ, Վիեննա, 1861)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Wurzbach D. C. v. Pfeiffer, Ida (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 22. — S. 175.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 217. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ https://data.matricula-online.eu/de/oesterreich/wien/06-mariahilf/02-04/?pg=179
- ↑ Ida Laura Pfeiffer
- ↑ Visit to Iceland and the Scandinavian North by Ida Pfeiffer
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պֆեյֆեր, Իդա»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Works by Ida Laura Pfeiffer (Իդա Լաուրա Պֆայֆերի աշխատանքներ) at The Sophie Project
- Works by Ida Pfeiffer at Project Gutenberg
- The Story of Ida Pfeiffer, and Her Travels in Many Lands
- Works by or about Ida Laura Pfeiffer at Internet Archive
- Works by Ida Laura Pfeiffer at LibriVox (public domain audiobooks)
- 2 short radio episodes American Steamers and A Bear in the Streets from A Lady’s Second Journey Round the World, 1855. California Legacy Project.
|