Jump to content

Ժան-Մարտին Շարկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Մարտին Շարկո
Jean-Martin Charcot
Ծնվել էնոյեմբերի 29, 1825(1825-11-29)[1][2][3][…]
rue du Faubourg-Poissonnière, former 2nd arrondissement of Paris[4]
Մահացել էօգոստոսի 16, 1893(1893-08-16)[1][5][6][…] (67 տարեկան)
Montsauche-les-Settons, Նյևր, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբժիշկ, նյարդակենսաբան, հոգեբան, հոգեբույժ, նյարդաբան և գծանկարիչ
Հաստատություն(ներ)Սալպետրիեր
Գործունեության ոլորտբժշկություն, նյարդաբանություն և հոգեբուժություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՖրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Ազգային բժշկական ակադեմիա
Ալմա մատերQ17306806?, Կոնդորսե լիցեյ և Սենտ-Լուիսի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[7]
Եղել է գիտական ղեկավարԷյգեն Բլեյլեր, Ալֆրեդ Բինե և Édouard Brissaud?
Հայտնի աշակերտներԶիգմունդ Ֆրոյդ և Vladimir Gavrilovich Dekhterev?[8]
Պարգևներ
Երեխա(ներ)Jean-Baptiste Charcot? և Jehanne Charcot?[9]
Ստորագրություն
Изображение автографа
 Jean-Martin Charcot Վիքիպահեստում

Ժան-Մարտին Շարկո (ֆր.՝  Jean-Martin Charcot, նոյեմբերի 29, 1825(1825-11-29)[1][2][3][…], rue du Faubourg-Poissonnière, former 2nd arrondissement of Paris[4] - օգոստոսի 16, 1893(1893-08-16)[1][5][6][…], Montsauche-les-Settons, Նյևր, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն), ֆրանսիացի բժիշկ, նյարդաբան, ժամանակակից նյարդաբանության հիմնադիր ( Գիյոմ Դյուշենի հետ միասին), Ֆրանսիայի բոլոր ժամանակների մեծագույն բժիշկներից և կլինիցիստներից մեկը[10]։ Շարկոյի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել իր ժամանակակից այնպիսի ակնառուն գիտնականների և հոգեբանների վրա, ինչպիսիք էին Զիգմունդ Ֆրոյդը[11] և Ալֆրեդ Բինեն[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Մարտին Շարկոն ծնվել է 1825 թվականին նոյեմբերի 29-ին Փարիզում։ Նրա հայրը և պապը եղել են կառագործներ։ Ամենավաղ տարիքից Շարկոն ցուցաբերվել է մեծ հետաքրքրություն գիտությունների հանդեպ[13]։ Ցուցաբերելով բարձր առաջադիմություն` նա հայտնվում է իր դպրոցի լավագույն չորս աշակերտների ցանկում և հնարավորություն ստանում ընդունվել բժշկական դպրոց, որը ավարտում է 1853 թվականին՝ 23 տարեկան հասակում[14]։ Ավարտելուց հետո նա պրակտիկայի է անցնում Փարիզի հայտնի Սալպետրիեր հիվանդանոցում որպես կրտսեր բուժաշխատող և կարճ ժամանակում ստանում է կլինիկայի անվանական պատվավոր ղեկավարի կոչումը։ Այդ ընթացքում նա պաշտպանում է հոդատապը և երկարարատև ռևմատիզմը տարբերակելու մեթոդների մասին թեզը։ 1856 թվականից Շարկոն աշխատում է Փարիզի հոսպիտալի կենտրոնական բյուրոյում, որպես բժիշկ։ 1862 թվականին 37 տարեկան հասակում դառնում է Սալպետրիեր հիվանդանոցի ավագ բուժաշխատող։ Այդ ժամանակ Սալպետրիեր հիվանդանոցը ուներ հինգ հազար հիվանդ, որոնցից շուրջ երեք հազարը տառապում էին նյարդաբանական տարբեր հիվադություններով, ինչը պարարտ հող է ստեղծում Շարկոյի հետագա հետազոտությունների համար։ Սալպետրիերում Շարկոն հիմնում է ախտաբանության լաբարատորիա, ներդնում է ակնադիտման, լուսանկրչության և մանրադիտման պրակտիկանները։

Նրա աշխատանքները ժամանակավորապես ընդհատվում են 1870-1871 թվականներին ընթացող Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ 1871 թվականին հաստատվում է Փարիզի կոմունայի իշխանությունը, որը ուղեկցվում է նոր թափ առած անկարգություններով։ Շարկոն իր ընտանիքի անդամների ուղարկում է Անգլիա, մինչ դեռ նա մնում է Փարիզում, որպեսզի պայքարի քաղաքում տարածված որովայնային տիֆի և բնական ծաղիկի համաճարակների դեմ։

1872 թվականից Շարկոն բժշկական գործունեությանը զուգահեռ դասավանդում է Փարիզի համալսարանում և հանդիսանում է ախտաբանական անատոմիայի պրոֆեսոր։ Փարիզի համալսարնում նա աշխատելու է հաջորդող երեսուն տարիների ընթացքում։

Շարկոն օգտագործում էր դասավանդման հատուկ մեթոդներ, ինչը տարբերում էր նրան մյուս դասախոսներից։ Կլինինկական օրինակները արծարծելիս Շարկոն ներկայացնում է նույն ախտանիշները ունեցող հիվանդների հարցարզրույցները, նմանակում է նրանց նյարդաբանական ախտանիշները, ցուցադրում է հիվանդներին պատկերող նկարները և լուսակնարկները, որոնք ավելի տեսանելի են դարձնում այդ հիվանդություններին հատուկ հիմնական առանձնահատկությունները։

Գիտահետազոտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարկոն ուսումնասիրում է հիստերիկ խախտումների (հոգենեվրոզների) Էտիլոգիան և բուժման մեթոդները։ Այդ խախտումների շարքում դիտարկվում էին կոնվուլսիոն ցնցումները, լուծանքը, տեսողության խանգարումը, խլությունը և ամնեզիան։ Շարկոյի ժամանակ հիստերիան համարվում էր միայն կանանց հատուկ հիվանդություն։ Շարկոյի ուսումնասիրությունները հետագայում հերքում են այդ տարածված տեսակետը, ի հեճուկս այն հանգամանքի, որ ինքը` Շարկոն նույն կարծիքի էր։ Նրա աշակերտ Ֆրեյդը հետագայում կապում է հիստերիայի ախտանիշները սեռական խնդիրներ հետ[15]։

Շարկոյի հետազոտում է վարքային ախտանիշների և նյարդային համակարգի հոգեբանական խախտումների միջև գոյություն ունեցող կապերը։ Նա հանրահայտ է դառնում հիվանդությունները ախտորոշելու և նյարդային համակարգում դրանց աղբյուրը հայտնաբերելու իր ունակություններով։

Շարկոն նաև առաջիններից էր, ով հիպնոսը օգտագործում է որպես ախտորոշման և բուժման բաղկացուցիչ գործիք։ Հիպնոսը այդ ժամանակ անվանվում էր մեսմերիզմ (ի պատիվ Ֆրանց Անտոն Մեսմերի) և ընկալվում էր որպես շառլատանիզմ։ Շարկոն հիպնոսը օգտագործում է հոգենեվրոզային խախտումներ ունեցող մարդկանց կեղծ հիվանդներից տարբերակելու համար։ Մեսմերի նման` նա համարում էր, որ հիստերիայի ախտանիշները կարող են հայտանբերվել հիպնոսի օգնությամբ։ Հիպնոտիկ քնի ընթացքում հիվանդը շատ ժամանակ կարողանում էր հիշել իր կյանքում տեղի ունեցած այնպիսի հանգամանքները, որոնք նա չէր հիշում արթուն լինելու ընթացքում։ Այդ վիճակում նա ավելի հեշտ է կատարում բժշկի հրահանգները։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Մարտին Շարկոն հայտնի էր որպես կենդանիների մեծ սիրահար և դեմ էր լաբարատոր փորձարկումներում նրանց նկատմամբ կիրառվող դաժանություններին։ Նա արվեստի մեծ գիտակ էր և անձամբ զբաղվում էր նկարչությամբ։ Իր գիտական աշխատանքներում նա հաճախակի էր օգտվում արվեստի ոլորտում առկա հասկացություններից, որպեսզի ավելի ճշգրիտ հաղորդել իր հայացքները։ 1862 թվականին նա ամուսնանում է հարուստ այրի տիկին Դյուվիսի հետ և դառնում է երկու երեխաների հայրը։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Մարտին Շարկոն մահացել է 1893 թվականի օգոստոսի 16-ին։ Շարկոն որոշիչ դեր է ունեցել բազմաթիվ նոր նյարդաբանական հիվանդությունների հայտնաբերման գործում։ Նրա անունը արտացոլվել է տասնհինգ և ավել էպոնիմներում, որոնց շարքում են Շարոկյի հիվանդությունը, Շարկոյի գոտիները և Շարկոյի տրիադները անվանումները։

Շարոկյի որդի և արկտիկայի հետազաոտող Ժան-Բատիստ Շարկոն իր հայտնաբերած կղցիներից մեկը անվանակոչել է ի պատիվ իր հայտնի հորը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Մարտին Շարկո» հոդվածին։