Ալֆրեդ Բինե
Ալֆրեդ Բինե ֆր.՝ Alfred Binet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8, 1857[1][2][3] Նիս, Սարդինիայի թագավորություն, Իտալիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1911[5][1][2][…] (54 տարեկան) Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան, մանկավարժ և սոցիոլոգ |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն, psychometrics? և Հիպնոս |
Ալմա մատեր | Paris Law Faculty? (1878) և Փարիզի բժշկության դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Գիտական ղեկավար | Ժան-Մարտին Շարկո |
Ազդվել է | Ջոն Ստյուարտ Միլ[6] |
![]() |
Ալֆրեդ Բինե (հուլիսի 8, 1857[1][2][3], Նիս, Սարդինիայի թագավորություն, Իտալիա[4] - հոկտեմբերի 18, 1911[5][1][2][…], Փարիզ[4]), ֆրանսիացի հոգեբան, մանկավարժ, դեֆեկտոլոգ, հոգեբնախոս։ 1892-1911 թթ. եղել է Սորբոնի ֆիզիոլոգիական հոգեբանության լաբորատորիայի տնօրենը, 1895-1911 թթ.՝ «L’Annee psychologique» տարեգրքի գլխավոր խմբագիր։ 1900 թ. Րյուիսսոնի հետ հիմնել է «Երեխայի հոգեբանական ուսումնասիրման ընկերությունը»։ Աշխատությունները նվիրված են փորձառական, ընդհանուր, դիֆերենցիալ, ախտաբանական, մանկան, մանկավարժական և արվեստի հոգեբանության հարցերին։ Նրա հոգեբանական ժառանգությունը հարուստ է փաստերով ու մտքերով։ Մեծ է նրա ծառայությունը հոգեբանությունը փորձառական մեթոդի վրա հիմնելու և մանկավարժության (ընդհանուր և մասնավոր) հոգեբանական նախադրյալները ամրապնդելու ասպարեզում։ 1873-1961 թթ. համաշխարհային ճանաչում են գտել Տ․ Սիմոնի հետ կազմած նրա տեքստերը (1905, 1908, 1911), որոնց նպատակն էր քանակական ցուցանիշներով որոշել հետադեմ և հոգեպես ոչ լիարժեք երեխաների մտավոր զարգացման մակարդակը։ Աշխատանքային հանրօգուտ կրթությունը նա համարել է այդ երեխաների դաստիարակության հիմնական միջոցներից մեկը։ Հատուկ ուսումնասիրության առարկա է դարձրել մտածողության, մտավոր ընդունակությունների (շախմատիստների) և հոգնածության հարցերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бине Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Recherches & Éducations, Éduquer (ֆր.) — 1899. — ISSN 1760-7760; 1969-0622; 1634-359X — doi:10.4000/RECHERCHESEDUCATIONS.6384
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Ալֆրեդ Բինե» հոդվածից (հ․ 2, էջ 440 )։ ![]() |
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1911 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի հոգեբաններ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի հոգեբույժներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին