Ընտրություն վիճակահանմամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վիճակահանությամբ ընտրություն, կառավարման մեջ վիճակահանություն (նաև հայտնի է որպես ընտրություն վիճակահանմամբ, բաշխում, դեմարշի, ստոխոկրատիա, ալեատորիկ ժողովրդավարություն, ժողովրդավարական վիճակախաղ և վիճակակրատիա / լոտոկրատիա ), պետական պաշտոնյաների կամ երդվյալ ատենակալների ընտրություն՝ օգտագործելով պատահական ներկայացուցչական ընտրանքը[1][2][3]։ Սա նվազագույնի է հասցնում ֆրակցիոնիզմը, քանի որ ծառայության համար ընտրվածները կարող են առաջնահերթությունը տալ իրենց առջև եղած քաղաքական որոշումների քննարկմանը` քարոզարշավի փոխարեն[4]։

Հին աթենական ժողովրդավարության մեջ վիճակահանությունը քաղաքական պաշտոնյաների նշանակման ավանդական և առաջնային մեթոդն է եղել, և դրա օգտագործումը համարվում էր ժողովրդավարության հիմնական հատկանիշ[5][6]։

Մեր օրերում վիճակահանությունն օգտագործվում է սովորական իրավունքի համակարգերում ապագա երդվյալ ատենակալների ընտրության համար։ Վերջին տարիներին, երբ աճել է քաղաքական խորհրդատվական լիազորություններով օժտված քաղաքացական խմբերի (քաղաքացիական ժյուրի) թիվը[7][8], ավելացել է ընտրություններում վիճակահանությունն ավելի կարևորելու կոչերը, ինչպես Աթենքում, Վենետիկում և Ֆլորենցիայի հանրապետությունում էր[9][10][11][12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Աթենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենքի դեմոկրատիան զարգացել է մ.թ.ա. 6-րդ դարում այն ժամանակվա իզոնոմիայից (օրենքի և քաղաքական իրավունքների հավասարություն)։ Վիճակահանությունն այն ժամանակ արդարության հասնելու հիմնական միջոցն էր։ Այն օգտագործվում էր մագիստրատների[Ն 1] մեծամասնությանն[13] ընտրելու համար իրենց կառավարող կոմիտեների և երդվյալ ատենակալների համար (սովորաբար 501 տղամարդ)։

Աթենական ընտրության միջոց կլերոտերիոնը Հին ագորայի թանգարանում

Աթենացիների մեծամասնությունը կարծում էր, որ ժողովրդավարական է վիճակահանությունը, այլ ոչ թե ընտրությունները[13] և օգտագործում էին բարդ ընթացակարգեր՝ նպատակային բաշխման հարմարանք ( kleroteria ), որպեսզի խուսափեն օլիգարխների կողմից իրենց պաշտոնը զբաղեցնելու համար օգտագործվող կոռուպցիոն պրակտիկաներից։ Ըստ Մոգենս Հերման Հանսենի՝ քաղաքացիական դատարանը բարձր էր ժողովից, քանի որ անդամները երդվում էին, ինչը չէին անում ժողովի շարքային քաղաքացիները, հետևաբար դատարանը կարող էր չեղյալ հայտարարել ժողովի որոշումները։ Հույն հեղինակներից շատերը, ովքեր նշում են ժողովրդավարությունը (ներառյալ Արիստոտելը[13][14][15], Պլատոնը[16], Հերոդոտոսը[17] և Պերիկլեսը[18]) ընդգծել են վիճակահանությամբ ընտրության դերը կամ ուղղակիորեն նշում են, որ վիճակահանությունն ավելի ժողովրդավարական է, քան ընտրությունները (որոնք դիտվում էին որպես օլիգարխիկ)։ Սոկրատեսը[19] և Իսոկրատեսն[20], այնուամենայնիվ, կասկածել են, թե պատահականորեն ընտրված որոշումներ կայացնողներն արդյոք ունե՞ն բավարար փորձ։

Հնում գիտնականները պնդում էին, որ վիճակահանության մեջ պատահականությունը աստվածների կամքի մարգարեացումն է, բայց այս տեսակետն այլևս տարածված չէ գիտնականների շրջանում[21]։ Հին հունական դիցաբանության մեջ Զևսը, Պոսեյդոնը և Հադեսը օգտագործում էին վիճակահանությունը՝ որոշելու համար, թե ով որ տիրույթի վրա է իշխում։ Զևսը ստացել էր երկինքը, Պոսեյդոնը՝ ծովը, իսկ Հադեսը՝ անդրաշխարհը[22]։

Աթենքի դեմոկրատիայում, վիճակահանությամբ ընտրվելու իրավունք ստանալու համար քաղաքացիներն իրենք էին ընտրում իրենց հասանելի փոսը, այնուհետև վիճակահանում կլերոտերիա հարմարանքով։ Վիճակահանությամբ նշանակված մագիստրատի ծառայության ժամկետն ընդհանուր առմամբ մեկ տարի էր։ Քաղաքացին իր կյանքի ընթացքում մեկից ավելի անգամ չէր կարող որևէ կոնկրետ տարածքի մագիստրատ լինել, բայց կարող էր այլ տարածքի մագիստրատ դառնալ։ Ընտրվելու իրավունք ունեին 30 տարեկանից բարձր բոլոր արական սեռի քաղաքացիները, ովքեր ըստ ատիմիայի իրավազրկված չէին։ Վիճակահանությամբ ընտրվածները փորձաքննության էին ենթարկվում, որը կոչվում էր դոկիմասիա՝ ապաշնորհ պաշտոնյաներից խուսափելու համար։ Հազվադեպ էր լինում, որ ընտրվածները, մերժվեին[23]։ Հաստատվելուց հետո մագիստրատները մշտական ստուգման էին ենթարկվում Ասամբլեայի կողմից։ Վիճակահանությամբ նշանակված մագիստրատները պետք է հաշիվ տային իրենց պաշտոնավարման մասին իրենց արձակուրդի ընթացքում, որը կոչվում էր էուֆինաի (euthynai): Այնուամենայնիվ, ցանկացած քաղաքացի կարող էր պահանջել մագիստրատի գործունեության կասեցում պատշաճ պատճառաբանությամբ[24]։

Կլերոտերիոնն օգտագործվել է երդվյալ ատենակալների պարտականությունները կատարելու համար իրավասու և պատրաստակամ քաղաքացիներ ընտրելու համար։ Սա ամրապնդել է սկզբնական աթենական ժողովրդավարության համակարգը՝ յուրաքանչյուր ցեղից ստանալով նոր և տարբեր ժյուրիի անդամներ՝ կոռուպցիայից խուսափելու համար[25]։ Ջեյմս Ուիքլիֆ Հեդլեմը բացատրում է, որ Աթենքի խորհուրդը[Ն 2] երբեմն սխալներ էր թույլ տալիս, ինչպես օրինակ՝ չափազանց բարձր հարկեր գանձելը։ Հեդլեմը հայտնաբերել է կոռուպցիայի չնչին դեպքեր, սակայն համակարգված ճնշումը և կազմակերպված խարդախությունն անհնար է եղել ուժեղ (և պատահականորեն) բաշխված իշխանության շնորհիվ` զսպման և հակակշիռների մեխանիզմների համատեղ կիրառմամբ[26]։ Ավելին, իշխանությունը չէր տրվում նրանց, ովքեր ձգտում էին դրան։ Աթենացիները ղեկավարներին բաշխելու համար օգտագործում էին բարդ մեքենա՝ կլերոտերիոն։ Ըստ Հեդլեմի` աթենացիները մեծապես վստահում էին պատահական ընտրության համակարգին՝ այն համարելով որպես նշանակման ամենաբնական և ամենապարզ ձևը[27]։ Թեև վիճակահանությունն օգտագործվում էր պաշտոնների մեծ մասի համար, բայց երբեմն ընտրություններն էին օգտագործվում այնպիսի պաշտոնների համար, ինչպիսիք են զինվորական հրամանատարները ( ստրատեգոս )[28]։

Լոմբարդիա և Վենետիկ։ 12-18-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեվիա է կոչվել վիճակահանությունը, որը օգտագործվել է Լոմբարդիայի քաղաքային նահանգներում 12-րդ և 13-րդ դարերում և Վենետիկում մինչև 18-րդ դարի վերջը[29]։ Պատահականության սկզբունքով ընտրված տղամարդիկ երդվում էին, որ կաշառքով չեն գործի, իսկ հետո ընտրում էին խորհրդի անդամներին։ Ընտրողների և թեկնածուների իրավասությունը հավանաբար ներառում էր սեփականատերեր, խորհրդականներ, գիլդիայի անդամներ և, հնարավոր է, երբեմն արհեստավորներ։ Վենետիկի Դոժը որոշվել է առաջադրման, քվեարկության և վիճակահանության բարդ գործընթացի միջոցով։

Վենետիկյան համակարգում լոտը / վիճակը օգտագործվում էր միայն այն կոմիտեների անդամներին ընտրելու համար, որոնք ծառայում էին Մեծ խորհրդի թեկնածուներ առաջադրելու համար։ Այս բազմափուլ գործընթացում օգտագործվել է ընտրության և վիճակի համադրությունը։ Միայն լոտը չէր օգտագործվում մագիստրատների ընտրության համար, ի տարբերություն Ֆլորենցիայի և Աթենքի։ Առաջադրողներ ընտրելու համար վիճակահանության օգտագործումը բարդացնում էր քաղաքական աղանդների իշխանություն գործադրելը և խանգարում նրանց քարոզարշավին[23]։ Նվազեցնելով ինտրիգը և ուժային ազդեցությունները Մեծ Խորհրդում, լոտը պահպանում էր միասնությունը վենետիկյան ազնվականների միջև՝ նպաստելով այս հանրապետության կայունությանը։ Բարձրաստիճան մագիստրատները, ընդհանուր առմամբ, շարունակում էին լինել էլիտար ընտանիքների ազդեցության գոտում[30]։

Ֆլորենցիա։ 14-15-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Scrutiny / հսկողությունը Ֆլորենցիայի հանրապետությունում օգտագործվել է ավելի քան մեկ դար՝ սկսած 1328 թվականից[29]։ Թեկնածուների առաջադրումների ու քվեարկության համատեղ կիրառմամբ ստեղծվում էր քաղաքի տարբեր հատվածների թեկնածուների մի խումբ։ Այդ մարդկանց անունները դրվում էր պարկի մեջ, և վիճակահանությամբ որոշվում էր, թե ով է դառնալու մագիստրատ։ Սքրութինին աստիճանաբար տարածվեց փոքր գիլդիաների ընտրության գործում՝ հասնելով Վերածննդի ժամանակաշրջանի քաղաքացիների մասնակցության ամենամեծ մակարդակին 1378–1382 թվականներին։

Ֆլորենցիայում հանրապետական ժամանակաշրջանում վիճակահանությունն օգտագործվում էր մագիստրատների և Սինյորիայի անդամների ընտրության համար։ Ֆլորենցիան օգտագործում էր վիճակի և ժողովրդի կողմից հսկողության /սքրութինիի համադրությունը, որը սահմանված էր 1328 թվականի հրամաններով[23]։ 1494 թվականին Ֆլորենցիան Վենետիկի օրինակով հիմնեց Մեծ խորհուրդ։ Առաջադրողներն այնուհետև ընտրվում էին վիճակահանությամբ Մեծ խորհրդի անդամներից, ինչը վկայում էր արիստոկրատական իշխանության անկման մասին[31]։

Լուսավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսավորության դարաշրջանում շատ քաղաքական իդեալներ, որոնք ի սկզբանե պաշտպանում էին Հին Հունաստանի դեմոկրատական քաղաք-պետությունները, վերանայվեցին։ Վիճակահանության օգտագործումը որպես կառավարության անդամների ընտրության միջոց՝ արժանանալով լուսավորության ժամանակաշրջանի նշանավոր մտածողների գովասանքին, գրեթե չի դիտարկվել ամերիկյան և ֆրանսիական հանրապետությունների ձևավորման ընթացքում։

Մոնտեսքյոն, օրինակ, ում դասական «Օրենքների ոգին» աշխատությունը հաճախ մեջբերում է ի պաշտպանություն վիճակահանության, բերում է հայեցակարգի ամենաուղղակի քննարկումներից մեկը լուսավորչական քաղաքական գրության մեջ։ «Վիճակահանությամբ ընտրական իրավունքը,- պնդում է նա,- բնական է ժողովրդավարության համար, քանի որ ընտրության իրավունքը արիստոկրատիայի համար է»[32]։

Վիճակահանության դեմոկրատական բնույթի մասին այս հայտարարությունն անելիս Մոնտեսքյեն կրկնում է շատ ավելի վաղ մտածողների փիլիսոփայությունը, ինչպիսին է Արիստոտելը, ով նույնպես ընտրությունը համարում էր արիստոկրատիայինը[33]։ Մոնտեսքյոն նախազգուշացնում է իր աջակցության մասին՝ ասելով, որ պետք է լինեն նաև որոշակի մեխանիզմներ՝ իրավասու և ոչ կոռումպացված ընտրություն ապահովելու համար[34]։

Ռուսոն նաև պարզաբանում է, որ վիճակահանության և ընտրության խառը մոդելը ժողովրդավարության համար ավելի առողջ ճանապարհ է ապահովում, քան մեկը կամ մյուսն առանձին վերցրած[35]։ Զեյմս Հարինգթոնը նույնպես համոզիչ է համարում վիճակահանության վենետիկյան մոդելը՝ առաջարկելով այն Օկեանայի (The Commonwealth of Oceana) իր իդեալականհանրապետության համար[36]։  Էդմունդ Բերկը, ի հակադրություն, անհանգստացած էր, որ պատահականորեն ընտրվածները ծառայելու համար ավելի քիչ արդյունավետ կլինեն, քան ինքնառաջադրված քաղաքական գործիչները[23][37][38]։

Բեռնար Մանինը, ֆրանսիացի քաղաքական տեսաբան, 1997 թվականին իր «Ներկայացուցչական կառավարության սկզբունքները» գրքում մատնանշում է Լուսավորության դարաշրջանում վիճակահանության անկման զարմանալի բնույթը։ «Իսկապես ապշեցուցիչը,- ասում է նա,- հանրապետական ավանդույթի և դրա առաջացրած տեսության լույսի ներքո, ներկայացուցչական իշխանության առաջին տարիներին իշխանության բաշխման ժամանակ վիճակի օգտագործման վերաբերյալ բանավեճի իսպառ բացակայությունն է»։ Նա տալիս է մի քանի հնարավոր բացատրություններ, թե ինչ ուժեր են առաջացրել այս անտարբերությունը ժամանակակից կառավարությունում վիճակահանության կիրառման նկատմամբ։ Առաջին հնարավոր բացատրությունը, որ առաջարկում է Մանինը, այն է, որ վիճակահանությամբ կառավարիչների ընտրությունը կարող է դիտվել որպես անիրագործելի այնպիսի մասշտաբով, ինչպիսին ժամանակակից պետությունն է։ Երկրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ ընտրություններն ավելի մեծ քաղաքական համաձայնություն են արժանացել, քան վիճակը[33]։

Այնուամենայնիվ, Դեյվիդ Վան Ռեյբրուկը գտնում է, որ այս ժամանակաշրջանի վիճակահանութան անկման հետևյալ երկու պատճառներն ավելի ազդեցիկ են, քան Մանինինը[39].

1) Աթենքի դեմոկրատիայի մասին համեմատաբար սահմանափակ գիտելիքները. դրանց առաջին մանրակրկիտ քննությունը եղել է միայն 1891 թվականին Աթենքում լոտով ընտրված ընտրություն ուսումնասիրությամբ։

2) Հարուստ լուսավորչական գործիչները գերադասում էին ավելի շատ իշխանություն պահպանել՝ ընտրություններ անցկացնելով, ընդ որում մեծամասնությունը նույնիսկ արդարացումներ չէր առաջարկում գործնականության հիման վրա, այլ պարզ ասում էր, որ նախընտրում է պահպանել իշխանության զգալի էլիտարությունը։

Նա նաև մեջբերում է 18-րդ դարի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների մեկնաբաններին, որոնք պնդում են, որ նրանք պարզապես արմատախիլ են արել ժառանգական արիստոկրատիային՝ փոխարինելով ընտրված արիստոկրատիայով[40]։

Շվեյցարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հնարավոր էր ֆինանսական օգուտ ստանալ քաղաքապետի պաշտոնի միջոցով, Շվեյցարիայի որոշ հատվածներ 1640-1837 թվականների ընթացքում օգտագործել են պատահական ընտրություն՝ կոռուպցիան կանխելու համար[41]։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների Ռյուկյու կղզիների քաղաքացիական ադմինիստրացիայի / USCAR դատարանն ընտրում է երդվյալ ատենակալներին վիճակահանությամբ

Նախքան պատահական ընտրություն կատարելը, սահմանվում է թեկնածուների խումբը։ Համակարգերը տարբերվում են՝ արդյոք դրանք կազմված են իրավասու կամավորներից, նրանցից, ովքեր ստուգվել են կրթությամբ, փորձով կամ թեստի անցողիկ գնահատականով, թե ընտրությամբ ընտրվել են նախորդ փուլի պատահական ընտրությամբ ընտրվածների կողմից, թե անդամակցությունից կամ ընդհանուր բնակչությունից։ Այս բազմաստիճան գործընթացի ժամանակ պատահական ընտրությունը փոխարինվում է զննման այլ մեթոդներով, կարող է օգտագործվել, ինչպես վենետիկյան համակարգում։

Մեթոդներից մեկը թույլ է տալիս նախապես ընտրել պատահական թվերի մի քանի կոնկրետ աղբյուրներ (ինչպես վիճակախաղում), և սահմանվում է ալգորիթմ՝ այդ պատահական թվերի հիման վրա հաղթողներին ընտրելու համար։ Երբ պատահական թվերն արդեն հայտնի են, յուրաքանչյուրը կարող է որոշել հաղթողներին[42]։ Դեյվիդ Չաումն առաջարկել է պատահական ընտրանքով ընտրել ընտրելու իրավունք ունեցող անձանց` հանրային քաղաքականությունը ուսումնասիրելու և քվեարկելու համար[43]։ Իսկ Հունաստանում, Չինաստանում և այլ երկրներում շատ հաճախ օգտագործվել է հանրային կարծիքի հարցումը հանրությանը տեղեկացնելու կամ նույնիսկ որոշումներ կայացնելու համար[44]։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրական քաղաքականության քննադատությունը հասարակության մեջ քաղաքականապես ակտիվ խմբերի չափից ավելի ներկայացվածությունն է, որոնք որպես օրենք միանում են քաղաքական կուսակցություններին[28][45]։ Օրինակ՝ 2000 թվականին Միացյալ Թագավորության բնակչության 2%-ից պակասը[46] պատկանում էր քաղաքական կուսակցությանը, մինչդեռ 2005 թվականին կար լավագույն դեպքում ընդամենը 3 անկախ պատգամավոր, այնպես որ Մեծ Բրիտանիայի բոլոր պատգամավորների 99,5%-ը կուսակցական պատկանելություն են ունեցել։

Ճանաչողական բազմազանությունն աշխարհը տեսնելու և դրա ներսում իրադարձությունները մեկնաբանելու տարբեր ձևերի միաձուլում է[47], որտեղ տեսանկյունների և էվրիստիկայի բազմազանությունն առաջնորդում է անհատներին՝ գտնել տարբեր լուծումներ նույն խնդիրների համար[48]։ Ճանաչողական բազմազանությունը նույնը չէ, ինչ սեռը, էթնիկ պատկանելությունը, արժեքային կամ տարիքային բազմազանությունը, թեև դրանք հաճախ դրականորեն փոխկապակցված են։ Ըստ բազմաթիվ գիտնականների, ինչպիսիք են Փեյջը և Լանդեմորը[49], ճանաչողական բազմազանությունն ավելի կարևոր է հաջող գաղափարներ ստեղծելու համար, քան խմբի ընդունակությունների միջին մակարդակը։ Այս «բազմազանությունը գերազանցում է ընդունակություններին թեորեմը»[10] էական է այն բանի համար, թե ինչու վիճակահանությունը կենսունակ ժողովրդավարական տարբերակ է[48]։ Պարզ ասած, միջին ինտելեկտի մարդկանց պատահական ընտրությունն ավելի լավ է աշխատում, քան խնդիրներն անհատապես լավագույնս լուծողների խումբը[48]։

Մագնուս Վինդինգն իր «Պատճառաբանված քաղաքականություն» գրքում պնդում է, որ վիճակահանությունն ավելի արդյունավետ է՝ թույլ տալով որոշում կայացնողներին կենտրոնանալ դրական արդյունքի ջանքերի վրա, այլ ոչ թե զրոյական արդյունքով ընտրությունների վրա[50]։ Այս տեղաշարժը դեպի խնդիրներ և ընտրություններից հեռու կարող է օգնել նվազեցնել քաղաքական բևեռացումը[50] և փողի, նաև շահագրգիռ խմբերի ազդեցությունը քաղաքականության մեջ[40]։  Ադամ Գրանտը մեջբերում է սոցիալական հոգեբան Ալեքսանդր Հասլամի արդյունքները, որոնք ցույց են տալիս ավելի շատ ալտրուիզմ պատահականորեն ընտրված որոշումներ կայացնողների մոտ, ինչպես նաև այլ ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս ընտրված պաշտոնյաների մոտ հոգեպաթիկ և նարցիսիստական հատկությունների գերակշռում[10]։

Վիճակահանության ժամանակակից ջատագով, քաղաքագետ Ջոն Բերնհեյմը ընդգծում է լեգիտիմության կարևորությունն այս պրակտիկայի արդյունավետության գործում[51]։ Լեգիտիմությունը կախված է ներկայացուցչականության հասնելու հաջողությունից, որը, եթե չապահովվի, կարող է սահմանափակել վիճակահանման կիրառումը որպես խորհրդակցական կամ քաղաքական օրակարգ սահմանող մարմիններ ծառայելու համար[52]։

Օլիվեր Դաուլենը մատնանշում է բոլոր քաղաքացիների հավասարազոր կամ էգալիտար բնույթը, որոնք ունեն պաշտոններ ստանձնելու հավասար հնարավորություններ՝ անկախ հասարակության ցանկացած կողմնակալությունից, որը հայտնվում է ներկայացուցչական մարմիններում, որոնք կարող են նրանց ավելի ներկայացուցչական դարձնել[53][54]։ Լեգիտիմությունն ամրապնդելու համար այլ վիճակահանության մարմիններ են օգտագործվում և առաջարկվում են սահմանել կանոններ՝ ընտրություններ չանցկացնելով հաշվետվողականությունը բարելավելու նպատակով[55]։ Խորհրդարանում պատահականորեն ընտրված անկախ օրենսդիրների փոփոխական տոկոսի ներդրումը կարող է բարձրացնել օրենսդիր մարմնի գլոբալ արդյունավետությունը՝ ինչպես ընդունված օրենքների, այնպես էլ ստացված միջին սոցիալական բարեկեցության առումով[Ն 3][57][58]:

Քանի որ մասնակիցների բանիմացությունն աճում է քննարկումներում մասնակցելուն զուգընթաց, նրանք նաև ավելի ներգրավված և հետաքրքրված են դառնում քաղաքացիական գործերով[59]։ Հասարակությունների մեծ մասն ունի քաղաքացիության կրթություն, սակայն վիճակահանության վրա հիմնված հանձնաժողովները հասարակ մարդկանց թույլ են տալիս զարգացնել իրենց սեփական ժողովրդավարական կարողություններն անմիջական մասնակցության միջոցով[60]։

Ժամանակակից կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակահանությունն առավել հաճախ օգտագործվում է քաղաքացիական ժյուրիներ ձևավորելու համար։ ՏՀԶԿ-ն հաշվել է քաղաքացիական հավաքների գրեթե 600 օրինակ՝ հանրային որոշումների կայացման համար վիճակահանությամբ ընտրված անդամներով[2]։ Որպես օրինակ՝ Վանկուվերի խորհուրդը նախաձեռնել է քաղաքացիների ժողով, որը հավաքվել է 2014-2015 թվականներին՝ քաղաքային պլանավորմանը աջակցելու նպատակով[61]։

Վիճակահանություն լուցկու մի քանի չոփիկով. չորս չոփիկներից մեկը կոտրված է` մյուսներից կարճ է։ Պատահական ընտրությամբ կարճ չոփիկն ընտրողը հաղթում է

Վիճակահանությունը սովորաբար օգտագործվում է անգլո-սաքսոնական ատենակալների ընտրության ժամանակ իրավական համակարգերում և փոքր խմբերում (օրինակ՝ դասարանի ավագ ընտրել՝ չոփիկ քաշելով )։ Հանրային որոշումների կայացման ժամանակ անհատները հաճախ որոշվում են բաշխման միջոցով, եթե ընտրության այլ ձևերը, ինչպիսիք են ընտրությունները, չեն կարողանում արդյունքի հասնել։ Օրինակներից են որոշ ընտրությունները (Hung parliament) և որոշակի ձայները Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։ Որոշ ժամանակակից մտածողներ, ինչպիսիք են Դեյվիդ Վան Ռեյբրուկը, հանդես են եկել այսօրվա քաղաքական համակարգերում վիճակահանությամբ ընտրության ավելի շատ օգտագործման օգտին։

Վիճակահանությունն օգտագործվում է նաև զինվորական զորակոչում, որպես ԱՄՆ-ի գրին քարտեր շնորհելու և որոշ դպրոցներում աշակերտներին տեղավորելու եղանակներից մեկը[62]։

Հասարակական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակահանությունը նաև ունի մեծ ասոցիացիաներին օգնելու ներուժ` ժողովրդավարական ճանապարհով կառավարելու առանց ընտրությունների։ Կոոպերատիվները, աշխատակիցներին պատկանող բիզնեսները, բնակարանային ասոցիացիաները, ինտերնետային հարթակները, ուսանողական խորհուրդները և անհամար այլ խոշոր անդամ կազմակերպություններ, որոնց անդամները, ընդհանուր առմամբ, չգիտեն շատ այլ անդամների, սակայն ձգտում են իրենց կազմակերպությունը ժողովրդավարական ճանապարհով ղեկավարել, հաճախ ընտրությունները խնդրահարույց են համարում։ Ղեկավարության հիմնական որոշումները կայացվում են առաջադրման գործընթացով, հաճախ առաջացնելով ինքնահաստատվող խորհուրդ, որի առաջադրող հանձնաժողովն ընտրում է իրենց իրավահաջորդներին։ Անդամների ներկայացուցչական նմուշի պատահական ընտրությունը` առաջադրող հանձնաժողով ստեղծելու համար, այն ընթացակարգերից մեկն է, որն առաջարկվել է հիմնարար վերահսկողությունը սովորական անդամների ձեռքում պահելու և խորհրդի ներքին կոռուպցիայից խուսափելու համար[63]։ Օրինակ, Սամարական նախարարությունների առողջապահական ծրագիրը երբեմն օգտագործում է 13 պատահական ընտրված անդամներից բաղկացած խումբ՝ վեճերը լուծելու համար, ինչը երբեմն հանգեցնում է քաղաքականության փոփոխությունների[64]։ Նաև «Դեմոկրատիան գործնականում» միջազգային կազմակերպությունը, որը նվիրված է ժողովրդավարական նորարարություններին, փորձերին և կարողությունների զարգացմանը, Բոլիվիայի դպրոցներում վիճակահանություն է իրականացրել՝ փոխարինելով ուսանողական խորհրդի ընտրությունները վիճակով[65]։ Վերջապես, 2013 թվականին Նոր Զելանդիայի Առողջապահության Հետազոտական Խորհուրդը սկսեց պատահականության սկզբունքով ֆինանսավորում տրամադրել հավասարապես որակավորված համարվող դիմորդներին[66]։

Հանրային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերևս այսօրվա պրակտիկայում ամենատարածված օրինակը դատական երդվյալ ատենակալներն են, որոնք ձևավորվում են վիճակահանության միջոցով որոշ երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը։ Առավել տարածված օրինակ են Քաղաքացիական ժողովները, որոնք ծառայում են քաղաքականություն մշակողներին տեղեկատվություն փոխանցելու համար ամբողջ աշխարհում, ներառյալ Իռլանդիայի և Դանիայի նման երկրներում։

2019 թվականին Բելգիայում գերմանախոս Օստբելգիեն շրջանը իրականացրեց Ostbelgien մոդելը, որը բաղկացած է 24 անդամ ունեցող Քաղաքացիական խորհրդից, որը հրավիրում է կարճաժամկետ Քաղաքացիական ժողովներ՝ իր խորհրդարանին ոչ պարտադիր առաջարկություններ տրամադրելու համար[67]։ Ավելի ուշ նույն տարում Բրյուսել-մայրաքաղաքային շրջանի և՛ հիմնական, և՛ ֆրանսախոս խորհրդարանները քվեարկեցին թույլ տալու ստեղծել խորհրդարանական խառը հանձնաժողովներ՝ կազմված խորհրդարանականներից և պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացիներից՝ տվյալ հարցի վերաբերյալ առաջարկություններ մշակելու համար[68]։

Ամիշ կրոնական շարժումն իր համայնքի ղեկավարներին ընտրելիս օգտագործել է թեկնածուների վիճակահանություն։ Իրենց գործընթացում համայնքի ֆորմալ անդամներից յուրաքանչյուրը գրանցում է մեկ անդամի անուն, և առաջադրումների նվազագույն շեմ ունեցող թեկնածուներն այնուհետև հանդես են գալիս հաջորդող պատահական ընտրության համար[69]։ Տեղական իշխանությունները Թամիլ Նադուի որոշ մասերում, օրինակ՝ Ուտիրամերուր գյուղում, ավանդաբար օգտագործում էին համակարգ, որը հայտնի է որպես kuda-olai, որտեղ գյուղի կոմիտեի թեկնածուների անունները գրվում էին արմավենու տերևների վրա և դրվում կաթսայի մեջ և դուրս հանվում երեխայի կողմից[70]։

Վիճակահանության քաղաքական առաջարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենսդիր մարմինների լրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքագետ Ռոբերտ Ա. Դալն առաջարկում է, որ զարգացած դեմոկրատական պետությունը կարող է ձևավորել խմբեր, որոնք նա անվանում է մինիպոպուլի («minipopuli»): Յուրաքանչյուր խումբ բաղկացած կլիներ պատահականության սկզբունքով ընտրված թերևս հազար քաղաքացիներից և կամ կսահմաներ հարցերի օրակարգ, կամ կզբաղվեր որոշակի կարևոր հարցով։ Այն կանցկացներ լսումներ, հանձնաժողովային հետազոտություններ և կզբաղվի բանավեճերով և քննարկումներով։ Դալն առաջարկում է օրենսդիր մարմիններ ունենալ որպես լրացնող, այլ ոչ թե մինիպոպուլիին փոխարինող[71]։ Կլաուդիա Չվալիսը նաև հանդես է եկել վիճակահանության կարգով ընտրված քաղաքացիական ժողովների օգտագործման օգտին՝ շարունակական հիմունքներով քաղաքականություն մշակելու համար[72][73][74][75]։

Օրենսդիր մարմինների փոխարինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բերնհեյմը պատկերացնում է քաղաքական համակարգ, որտեղ «քաղաքացիների ժյուրիների» շատ փոքր խմբերը կքննարկեն և որոշումներ կկայացնեն հանրային քաղաքականության վերաբերյալ[76]։ Նրա առաջարկը ներառում է պետության և բյուրոկրատիաների լուծարումը։ Նրա օգտագործած դեմարշի տերմինը ստեղծվել է Ֆրիդրիխ Հայեկի կողմից մեկ այլ` վիճակահանության հետ չկապված առումով[77], և այժմ երբեմն օգտագործվում է ցանկացած քաղաքական համակարգի համար, որտեղ վիճակահանությունը կենտրոնական դեր է խաղում[78]։

Լ. Լեոնը հորինել է լոտոկրատիա բառը վիճակահանության ընթացակարգի համար, որը որոշ չափով տարբերվում է Բերնհեյմի դեմարշից[79]։ Մինչ «Բերնհայմը ... պնդում է, որ պատահական ընտրությունը կատարվի միայն կամավորների կողմից»[44], Լեոնը նշում է, որ «առաջին հերթին աշխատանքը չպետք է դուր գա»[80]։

Քրիստոֆեր Ֆրեյը օգտագործում է գերմանական լոտոկրատիա - Lottokratie տերմինը և խորհուրդ է տալիս լոտոկրատիան փորձարկել քաղաքային խորհուրդներում։ Լոտոկրատիան, ըստ Ֆրեյի, կբարելավի յուրաքանչյուր քաղաքացու անմիջական ներգրավվածությունը և նվազագույնի կհասցնի Եվրոպայում քաղաքական կուսակցությունների պատճառած համակարգային սխալները[81]։ Բերնհեյմի ազդեցության տակ մարքսիստ տնտեսագետներ Փոլ Քոքշոթը և Ալին Քոթրելն առաջարկում են, որ հետկապիտալիստական հասարակության մեջ նոր սոցիալական էլիտայի ձևավորումից խուսափելու համար «պետական իշխանության տարբեր մարմինները կվերահսկվեն վիճակահանությամբ ընտրված քաղաքացիների կոմիտեների կողմից» կամ մասամբ ընտրված վիճակահանությամբ[82]։

Սահմանադրական փոփոխություններն ամենատարածվածներից են վիճակահանման միջոցով առաջարկներ ստանալու համար։ Էթյեն Շուարդը խստորեն ջատագովում է, որ նրանք, ովքեր ձգտում են իշխանության (ընտրված պաշտոնյաներ) չպետք է գրեն կանոնները՝ վիճակահանումը դարձնելով էական ընտրություն սահմանադրություններ ստեղծելու համար[83]։ Նա և մյուսները առաջարկում են ընտրությունները փոխարինել այնպիսի մարմիններով, որոնք օգտագործում են վիճակահանություն՝ առանցքային հարցերը որոշելու համար[37][84][85][86]։

Որոշ օրենսդիրների և պետական պաշտոնյաների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկվող փոփոխություններ Թասմանիայի խորհրդարանի օրենսդիր մարմնում. 50-100 հոգուց բաղկացած մեկ օրենսդիր մարմին ընտրվում է պատահականության սկզբունքով բնակչության միջից և ընդունում օրենքներ: Նրանց պարտականություններից է գործադիր խորհրդի յոթ անդամների ընտրությունը

Սայմոն Թրելկելդն առաջարկել է պետական պաշտոնյաների լայն շրջանակ ընտրել պատահականության սկզբունքով ընտրված ժյուրիների, այլ ոչ թե քաղաքական գործիչների կամ համաժողովրդական ընտրությունների միջոցով[87]։ Մայքլ Դոնովանն առաջարկում է, որ ընտրողների այն տոկոսը, ովքեր չեն մասնակցում, ընտրեն իրենց ներկայացուցիչներին վիճակահանման միջոցով։ Օրինակ, ընտրողների 60 տոկոս մասնակցության դեպքում պատահականության սկզբունքով ընտրվում են մի շարք օրենսդիրներ, որոնք կազմում են ընդհանուր խորհրդարանի 40 տոկոսը[88]։

Մի շարք առաջարկներ են եղել ամբողջ օրենսդիր մարմնի վիճակահանությամբ ընտրության օգտին` Միացյալ Նահանգների[89][90], Կանադայի[10], Միացյալ Թագավորության[91][92][93], Դանիայի[10] և Ֆրանսիայի համար[94][95]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հին Հռոմում մագիստրատը բարձրաստիճան պետական պաշտոնյա էր և ուներ ինչպես դատական, այնպես էլ գործադիր լիազորություններ։ Աշխարհի այլ մասերում, օրինակ՝ Չինաստանում, մագիստրատը պատասխանատու էր որոշակի աշխարհագրական տարածքի կառավարման համար։
  2. Պատահականության սկզբունքով ընտրված 500 ադմինիստրատորներից էր կազմված։
  3. Այս աշխատանքը համաձայնեցված է 2010 թվականի փաստաթղթով առ այն, որ պատահական ռազմավարությունների ընդունումը կարող է բարելավել հիերարխիկ կազմակերպությունների արդյունավետությունը[56]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Engelstad, Fredrik (1989). «The assignment of political office by lot». Social Science Information. 28 (1): 23–50. doi:10.1177/053901889028001002.
  2. 2,0 2,1 OECD (2020). Innovative Citizen Participation and New Democratic Institutions: Catching the Deliberative Wave (անգլերեն). Paris: Organisation for Economic Co-operation and Development. doi:10.1787/339306da-en. ISBN 9789264837621.
  3. . Bibcode:Landemore Hélène Landemore. {{cite conference}}: Check |bibcode= length (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  4. Graeber, David (2013 թ․ ապրիլի 9). The Democracy Project: A History, a Crisis, a Movement. Random House Inc. էջեր 957–959. ISBN 978-0-679-64600-6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. Headlam, James Wycliffe (1891). Election by Lot at Athens. The University Press. էջ 12.
  6. Cambiano, Giuseppe (2020). «Piccola archeologia del sorteggio». Teoria Politica (իտալերեն) (10): 103–121.
  7. Flanigan, Bailey; Gölz, Paul; Gupta, Anupam; Hennig, Brett; Procaccia, Ariel D. (2021). «Fair algorithms for selecting citizens' assemblies». Nature. 596 (7873): 548–552. Bibcode:2021Natur.596..548F. doi:10.1038/s41586-021-03788-6. PMC 8387237. PMID 34349266.
  8. Fishkin, James (2009). When the People Speak: Deliberative Democracy & Public Consultation. Oxford: Oxford University Press. ISBN 978-0199604432.
  9. Ostfeld, Jacob (2020 թ․ նոյեմբերի 19). «The Case for Sortition in America». Harvard Political Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 {{cite news}}: Empty citation (օգնություն)
  11. Rieg, Timo; Translated from German by Catherine McLean (2015 թ․ սեպտեմբերի 8). «Why a citizen's parliament chosen by lot would be 'perfect'». SWI swissinfo.ch (Op-ed.) (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 24-ին.
  12. Wolfson, Arthur M. (1899). «The Ballot and Other Forms of Voting in the Italian Communes». The American Historical Review. 5 (1): 1–21. doi:10.2307/1832957. JSTOR 1832957.
  13. 13,0 13,1 13,2 The Athenian Democracy in the Age of Demosthenes, Mogens Herman Hansen, 1-85399-585-1
  14. Aristotle, Politics 1301a28-35
  15. Aristotle, Politics 4.1294be
  16. Plato, Republic VIII, 557a
  17. Herodotus The Histories 3.80.6
  18. Thucydides, The Peloponnesian War. The Funeral Oration of Pericles.
  19. Xenophon. Memorabilia Book I, 2.9
  20. Isocrates. Areopagiticus (section 23)
  21. Bernard Manin, The Principles of Representative Government
  22. Shapiro, Jessica Mellenthin and Susan O. «Poseidon» (անգլերեն). Mythology Unbound: An Online Textbook for Classical Mythology. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  23. 23,0 23,1 23,2 23,3 Manin, Bernard (1997). The Principles of Representative Government. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-521-45891-7.
  24. Hansen, M. H. (1981). Election by Lot at Athens. Cambridge: Cambridge University Press.
  25. Dibble, Julian. «Info Tech of Ancient Democracy». Alamut.
  26. Headlam, James Wycliffe (1891). Election by Lot at Athens. The University Press. էջ 77.
  27. Headlam, James Wycliffe (1891). Election by Lot at Athens. The University Press. էջ 96.
  28. 28,0 28,1 Tangian, Andranik (2020). «Chapter 1 Athenian democracy″ and ″Chapter 6 Direct democracy». Analytical theory of democracy. Vols. 1 and 2. Studies in Choice and Welfare. Cham, Switzerland: Springer. էջեր 3–43, 263–315. doi:10.1007/978-3-030-39691-6. ISBN 978-3-030-39690-9.
  29. 29,0 29,1 Dowlen, Oliver (2008). The Political Potential of Sortition: A study of the random selection of citizens for public office. Imprint Academic.
  30. Rousseau (1762). On the Social Contract. New York: St Martin's Press. էջ 112.
  31. Brucker, Gene (1962). Florentine Politics and Society 1342–1378. Princeton: Princeton University Press.
  32. Montesquieu (2001). De l'esprit des lois [The Spirit of Laws]. Translated by Nugent, Thomas. Batoche Books, Kitchener.
  33. 33,0 33,1 Manin, Bernard (1997). The principles of representative government. Cambridge. ISBN 978-1-4619-4910-7. OCLC 861693063.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  34. Manin, Bernard (1997). The principles of representative government. Cambridge. էջ 71. ISBN 978-1-4619-4910-7. OCLC 861693063.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. Van Reybrouck, David (2016). Against elections : the case for democracy. Kofi A. Annan, Liz Waters (First US ed.). New York. էջեր 74–75. ISBN 978-1-60980-811-2. OCLC 1029781182.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  36. Manin, Bernard (1997). The Principles of Representative Government. Cambridge. էջ 63. ISBN 978-1-4619-4910-7. OCLC 861693063.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  37. 37,0 37,1 Bouricius, Terrill (2013 թ․ ապրիլի 30). «Democracy Through Multi-Body Sortition: Athenian Lessons for the Modern Day». Journal of Public Deliberation. 9 (1). doi:10.16997/jdd.156.
  38. Edmund Burke (1790), Reflections on the Revolution in France
  39. Van Reybrouck, David (2016). Against Elections: the case for democracy. Seven Stories Press. էջեր 75–78. ISBN 978-1-60980-811-2. OCLC 1048327708.
  40. 40,0 40,1 Reybrouck, David van (2016). Against elections: the case for democracy. Translated by Waters, Liz. London: The Bodley Head. էջեր 85. ISBN 978-1-84792-422-3.
  41. Carson, Lyn; Martin, Brian (1999). Random Selection in Politics. Praeger. էջ 33.
  42. Eastlake 3rd (2004 թ․ հունիս). Publicly Verifiable Nominations Committee (NomCom) Random Selection (Report).{{cite report}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  43. David Chaum (2012). «Random-Sample Elections: Far lower cost, better quality and more democratic» (PDF). Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  44. 44,0 44,1 {{cite magazine}}: Empty citation (օգնություն)
  45. Tangian, Andranik (2008). «A mathematical model of Athenian democracy». Social Choice and Welfare. 31 (4): 537–572. doi:10.1007/s00355-008-0295-y.
  46. Tom Bentley; Paul Miller (2004 թ․ սեպտեմբերի 24). «The decline of the political party». perfect.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 25-ին.
  47. Landemore, Hélène (2012). «Deliberation, Cognitive Diversity, and Democratic Inclusiveness: An Epistemic Argument for the Random Selection of Representatives». Synthese. 190 (7): 1209–1231. doi:10.1007/s11229-012-0062-6.
  48. 48,0 48,1 48,2 Page (2007). How the power of diversity creates better groups, firms, schools, and societies. Princeton University Press.
  49. Bouricious, Terrill (2013). «Democracy Through Multi-Body Sortition: Athenian Lessons for the Modern Day». Journal of Public Deliberation. 9 (1). Article 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  50. 50,0 50,1 Vinding, Magnus (2022). «14: Democracy». Reasoned Politics. Copenhagen: Ratio Ethica. էջեր 225–226. ISBN 9798790852930.
  51. Burnheim, John (2006). Is Democracy Possible?. University of California Press. էջեր 124–125. ISBN 978-1920898427.
  52. Lafont, Cristina (2015 թ․ մարտի 1). «Deliberation, Participation, and Democratic Legitimacy: Should Deliberative Mini-publics Shape Public Policy?». Journal of Political Philosophy (անգլերեն). 23 (1): 40–63. doi:10.1111/jopp.12031. ISSN 1467-9760.
  53. Delannoi, Gil; Dowlen, Oliver (2016 թ․ հոկտեմբերի 5). Sortition: Thoery and Practice (անգլերեն). Andrews UK Limited. ISBN 978-1-84540-700-1.
  54. Dowlen, Oliver (2009 թ․ հունիս). «Sorting Out Sortition: A Perspective on the Random Selection of Political Officers». Political Studies (անգլերեն). 57 (2): 298–315. doi:10.1111/j.1467-9248.2008.00746.x. ISSN 0032-3217.
  55. Manin, Bernard (1997). The principles of representative government. Cambridge. էջ 56. ISBN 978-1-4619-4910-7. OCLC 861693063.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  56. Pluchino, Alessandro; Rapisarda, Andrea; Garofalo, Cesare (2010 թ․ փետրվար). «The Peter Principle Revisited: A Computational Study». Physica A: Statistical Mechanics and its Applications. 389 (3): 467–472. doi:10.1016/j.physa.2009.09.045.
  57. Pluchino, A.; Garofalo, C.; Rapisarda, A.; Spagano, S.; Caserta, M. (2011 թ․ հոկտեմբեր). «Accidental Politicians: How Randomly Selected Legislators Can Improve Parliament Efficiency». Physica A: Statistical Mechanics and its Applications. 390 (21–22): 3944–3954. doi:10.1016/j.physa.2011.06.028.
  58. Caserta, Maurizio; Pluchino, Alessandro; Rapisarda, Andrea; Spagano, Salvatore (2021). «Why lot? How sortition could help representative democracy». Physica A: Statistical Mechanics and its Applications. 565: 125430. Bibcode:2021PhyA..56525430C. doi:10.1016/j.physa.2020.125430.
  59. Sortition as a sustainable protection against oligarchy (անգլերեն), Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին. Talk by Étienne Chouard. At 0:17:10
  60. Zaphir, Luke (2017). «Democratic communities of inquiry: Creating opportunities to develop citizenship». Educational Philosophy and Theory. 50 (4): 359–368. doi:10.1080/00131857.2017.1364156.
  61. «City of Vancouver Grandview-Woodland Community Plan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  62. Boyle, Conall (2010). Lotteries for Education. Exeter: Imprint Academic.
  63. Terry Bouricius (2017 թ․ ապրիլի 19). «A Better Co-op Democracy Without Elections?». P2P Foundation.
  64. Leonard, Kimberly (2016 թ․ փետրվարի 23). «Christians Find Their Own Way to Replace Obamacare». U.S. News & World Report. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  65. «Participedia, Democracy In Practice: Democratic Student Government Program». Participedia. 2014 թ․ փետրվար.
  66. Liu M, Choy V, Clarke P, Barnett A, Blakely T, Pomeroy L (2020). «The acceptability of using a lottery to allocate research funding: a survey of applicants». Res Integr Peer Rev. 5: 3. doi:10.1186/s41073-019-0089-z. PMC 6996170. PMID 32025338.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  67. «The Ostbelgien Model: a long-term Citizens' Council combined with short-term Citizens' Assemblies».
  68. «Belgium's experiment in permanent forms of deliberative democracy».
  69. B., Kraybill, Donald (2013). The Amish. Johnson-Weiner, Karen., Nolt, Steven M., 1968–. Baltimore: Johns Hopkins University Press. ISBN 9781421409146. OCLC 810329297.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  70. «Encyclopedia of Hinduism». Encyclopedia of Hinduism.
  71. Dahl, Robert A. Democracy and its Critics. էջ 340.
  72. Chwalisz, Claudia (2015). The populist signal: why politics and democracy need to change. London New York: Rowman & Littlefield. ISBN 978-1-78348-542-0.
  73. Chwalisz, Claudia (2017). The People's Verdict: adding informed citizen voices to public decision-making. Policy Network. London New York: Policy Network/Rowman & Littlefield International. ISBN 978-1-78660-436-1.
  74. OECD (2021 թ․ դեկտեմբերի 14). «Eight ways to institutionalise deliberative democracy». OECD Public Governance Policy Papers (անգլերեն). Paris. doi:10.1787/4fcf1da5-en. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  75. Chwalisz, Claudia (2023 թ․ հունիսի 29). «Assembly required - RSA Comment». The RSA (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 16-ին.
  76. Burnheim, John (1985). Is Democracy Possible?.
  77. Friedrich August von Hayek: Law, legislation and liberty, Volume 3, pp. 38–40.
  78. Burnheim, John (1985). Is Democracy Possible?. University of California Press.
  79. León, L (1988). The World-Solution for World-Problems: The Problem, Its Cause, Its Solution. L. León. ISBN 978-90-900259-2-6.
  80. The World Solution for World Problems, Chapter: A Concept for Government, León
  81. Christopher Frey (16 June 2009). Lottokratie: Entwurf einer postdemokratischen Gesellschaft. Geschichte der Zukunft, volume 4. Books on Demand. 978-3-83-910540-5
  82. Cockshott, William Paul; Cottrell, Allin F. (1993). Towards a New Socialism. Spokesman Books. ISBN 978-0851245454.
  83. Sortition as a sustainable protection against oligarchy (անգլերեն), Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին. Talk by Étienne Chouard. 0:43:03
  84. «"Populiste n'est pas un gros mot", entretien avec Etienne Chouard» ["Populist is not a big word", interview with Etienne Chouard]. Ragemag (ֆրանսերեն). 2012 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  85. «YouTube». www.youtube.com.
  86. Threlkeld, Simon (Summer 1998). «A Blueprint for Democratic Law-Making: Give Citizen Juries the Final Say». Social Policy: 5–9.
  87. Threlkeld, Simon (Summer 1997). «Democratizing Public Institutions: Juries for the selection of public officials». Humanist in Canada (120): 24–25, 33.
  88. Donovan, Michael (2012). Political Sortition for an Evolving World. Simon Fraser University. էջ 83.
  89. James, C. L. R. «Every Cook Can Govern». www.marxists.org.
  90. Callenbach, Ernest; Phillips, Michael (1985). A Citizen Legislature. Berkeley/Bodega California: Banyan Tree Books / Clear Glass.
  91. Barnett, Anthony; Carty, Peter (2008). The Athenian Option: Radical Reform for the House of Lords (2nd ed.). Imprint Academic.
  92. Sutherland, Keith (2008). A People's Parliament. Imprint Academic.
  93. «Let The People Wear Ermine If We Are to Abolish the House of Lords». Disclaimer. 2015 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  94. «The campaign beat – Jean-Luc Mélenchon's call for a Sixth Republic». France 24 (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 12. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  95. «L'urgence démocratique – La 6e République». LAEC.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտրություն վիճակահանմամբ» հոդվածին։