Ռոբերտ Դալ
Ռոբերտ Ալան Դալ (անգլ.՝ Robert Alan Dahl; դեկտեմբերի 17, 1915[1][2][3][…], Ինվուդ, Լիոն շրջան, Այովա, ԱՄՆ[4] - փետրվարի 5, 2014[2][3][5][…], Համդեն), ամերիկացի հայտնի քաղաքագետ։ Համարվում է պլյուրալիստական դեմոկրատիայի տեսության նախահայրերից մեկը։ Եղել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր։ 1995 թվականին դարձել է Յուհան Շյուտեի անվան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական կրթությունը ստացել է Վաշինգտոնի համալսարանում (բակալավր, 1936 թվական) և Յեյլի համալսարանում (դոկտորանտուրա, 1940 թվական)։ Աշխատել է ամերիկյան կառավարական մի շարք համակարգերում։ 1944- 1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ԱՄՆ զինված ուժերի կազմում։ Պարգևատրվել է «Բրոնզե Աստղ» շքանշանով։ 1946 թվականին վերադարձել է Յեյլի համալսարան, որտեղ դասավանդել է մինչ 1986 թվականը։ Հետագայում դարձել է Յեյլի համալսարանի ստերլինգյան պրոֆեսոր։ Այս կոչումը տրվում է այն անձանց, ովքեր հսկայական ներդրում են ունեցել իրենց ոլորտի գիտական զարգացման ընթացքում։ 1966 1967 թվականներին եղել է Քաղաքագիտության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։
Գիտական ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Դալը ունեցել է մեծ ներդրում քաղաքագիտության զարգացման գործընթացում՝ տեղական ինքնակառավարման ոլորտում իր էմպիրիկ հետազոտությունների և տեսական կոնցեպցիաների վերաբերյալ, որոնք մեծապես կապված են դեմոկրատիայի և բազմակարծության հետ։ Նա առաջարկել է մինիմալ պահանջներ, որոնց պետք է բավարարի ժողովրդավարությունը՝
- Քաղաքական վերահսկողության կառավարական մարմինների կողմից ընդունված որոշումների վրա։ Սահմանադրությունը երաշխավորում է քաղաքական գործիչների դասակարգումը ըստ իրենց ընտրության։ Մարմինը գործում է համապատասխան ժամկետներում։
- Ընտրովի պաշտոնները զբաղեցվում են պարբերական և արդար ընտրությունների արդյունքում, որտեղ բռնությունը համարվում է անընդունելի։ Ընտրությունները պետք է լինեն բաց և թափանցիկ։
- Բոլոր չափահաս քաղաքացիները կարող են մասնակցել ընտրություններին։
- Գրեթե բոլոր քաղաքացիները ունեն իրենց թեկնածությունը դնելու և ընտրվելու իրավունք։
- Քաղաքացիները ունեն իրավունք խոսելու քաղաքական հարցերի վերաբերյալ՝ չվախենալով գաղափարական հետապնդումից։
- Քաղաքացիները ունեն իրավունք օգտվելու այլընտրանքային աղբյուրներից, որոնք գոյություն ունեն իրականում և գտնվում են օրենքի պաշտպանության տակ։
- Քաղաքացիները ունեն պետությունից անկախ միավորումներ, կազմակերպություններ ստեղծելու և անդամակցելու իրավունք, ներառյալ նաև քաղաքական կուսակցությունները և շահերի (լոբբիստական) խմբերը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Դալի ամենահայտնի աշխատություններից են՝
- 1953 — Քաղաքականություն, տնտեսություն, զարգացում / Politics, Economics, and Welfare (Չարլզ Լինդբլոմի համահեղինակությամբ)
- 1956 — Ժողովրդավարության տեսության ներածություն / A Preface to Democratic Theory
- 1957 — Որոշումների կայացումը ժողովրդավարությունում.Գերագույն դատարանը որպես որոշումներ ընդունող մարմին/ Decision-Making in a Democracy: The Supreme Court as a National Policy-Maker
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Utter G. H. Dahl, Robert A. // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0
- 1 2 3 4 Munro A. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Dahl, Robert (1915-) // Encyclopedia of Political Theory — Sage Publishing, 2010. — P. 113. — ISBN 978-1-4129-5865-3
- ↑ https://www.washingtonpost.com/national/robert-a-dahl-yale-professor-and-political-scientist-who-wrote-on-democracy-dies-at-98/2014/02/08/505b4140-9012-11e3-b46a-5a3d0d2130da_story.html
- ↑ http://www.nasonline.org/publications/biographical-memoirs/memoir-pdfs/dahl-robert.pdf
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- 1 2 3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.skytteprize.com/prize-laureates
- ↑ https://gsas.yale.edu/documents/wilbur-cross-medalists-1966-2023-year
- ↑ https://apsanet.org/programs/apsa-awards/benjamin-e-lippincott-award/
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Դալ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 17 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 5 մահեր
- 2014 մահեր
- Եյլի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի քաղաքագետներ
- Ամերիկացի սոցիոլոգներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ
- Քաղաքական գիտությունների դոկտորներ