Jump to content

Բողոքի քվեարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A box for spoiled ballots from a Louisiana election
Լուիզիանայի պետական թանգարան, Բաթոն Ռուժ (Լուիզիանա): 1940 թվականի քվեատուփ «Փչացած քվեաթերթիկ» պիտակով: Փչացած ձայները կարող են լինել կամ չլինել բողոքի ձայներ, բայց հաճախ մի կողմ են դրվում ստուգման, հետագա ուսումնասիրման կամ ոչնչացման համար

Բողոքի քվեարկություն (նաև կոչվում է դատարկ, զրոյական, փչացած կամ «բոլորին դեմ» ձայն)[1], քվե, ընտրական ձայն, որն արտահայտում է քվեարկողի դժգոհությունը թեկնածուների ընտրության կամ ներկայիս քաղաքական համակարգից[2]։ Բողոքի քվեարկությունն դրսևորվում է տարբեր ձևերով և արտացոլում է ընտրողների բազմաթիվ մոտիվացիաներ, ներառյալ քաղաքական ապատիան[3]։ Այնտեղ, որտեղ քվեարկությունը պարտադիր է, դատարկ ձայնը հավանական է, եթե քվեարկողը չի ցանկացել ընտրել թեկնածուին կամ ցանկացել է արտահայտել նրա դեմ իր բողոքը։ Որոշ դեպքերում դատարկ ձայները անցնում են որպես ձեռնպահ։

Ինչպես ձեռնպահ քվեարկելը կամ չքվեարկելը, այնպես էլ բողոքի քվեարկությունը առաջարկված թեկնածուների նկատմամբ դժգոհության արտահայտություն է։ Եթե բողոքի քվեարկությունը արտահայտված է դատարկ քվեաթերթիկ ներկայացնելով, այն կարող է հաշվվել կամ չհաշվվել վերջնական արդյունքների մեջ։ Բողոքի ձայները կարող են համարվել փչացած կամ, կախված ընտրական համակարգից, հաշվվել որպես «վերը նշվածներից ոչ մեկը», այսինքն բոլորին դեմ։

Բողոքի քվեարկության տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի քվեարկությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով.

  • դատարկ քվեաթերթիկներ
  • չեղյալ քվեաթերթիկներ
  • փչացած քվեաթերթիկներ
  • բոլորին դեմ
  • կողմնակի թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ ավելի քիչ նախընտրելի թեկնածուի կամ կուսակցության օգտին քվեարկություններ
  • կազմակերպված բողոքի քվեարկություններ
  • մերժված քվեաթերթիկներ

Բողոքի քվեարկությունը սովորաբար տեղի է ունենում այն ընտրողների շրջանում, ովքեր իրենց օտար են զգում, բայց ունեն քվեարկության այլընտրանքային տարբերակ, օրինակ՝ երրորդ կողմի թեկնածուն Միացյալ Նահանգներում, կամ ովքեր կարող են արձանագրել իրենց դժգոհությունը քաղաքական գործընթացից՝ նվազեցնելով հավանական հաղթողի մեծամասնության կարգավիճակը[4]։ Օտարացումը հաճախ հանգեցնում է քվեարկությունից ձեռնպահ մնալու, բայց կարող է նաև առաջացնել մասնակցություն բողոքի քվեարկության տեսքով։ Օրինակ՝ 1992 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Ռոս Պերոյի օգտին 14% քվեարկածներից 44%-ը Exit poll հարցումում ասել է, որ ընդհանրապես չէին քվեարկի, եթե նա առաջադրված չլիներ[4][5]։

Բողոքի քվեները կարող են լինել դատարկ, չեղյալ կամ փչացած քվեաթերթիկների տեսքով։ Դատարկ քվեաթերթիկները քվեաթերթիկներ են, որոնց վրա նշումներ չկան։ Չեղյալ քվեաթերթիկներն այն քվեաթերթիկներն են, որոնք վավեր քվեաթերթիկ չեն տալիս, քանի որ քվեաթերթիկը լրացվել է թերի կամ սխալ[6]։ Փչացած քվեաթերթիկներն այն քվեաթերթիկներն են, որոնց վրա գիծ է քաշած, պատռած է կամ նշումն արված է ոչ այն կերպ, ինչպես նախատեսված է նշել վավեր լինելու համար։ Փչացած քվեաթերթիկները հստակորեն ցույց են տալիս բողոքի քվեարկության առկայությունը[7]։

Թերթիկի վրա նշված գրառումները նույնպես ցույց են տալիս բողոքի քվեարկություն։ Միացյալ Նահանգների ընտրություններում բողոքի արտահայտություն է Mickey Mouse պատկերելը քվեաթերթի վրա, ինչով նա պատմականորեն հայտնի ընտրություն է եղել[8]։ Ինչպես նկատել է Ջորջիայի ընտրությունների վերահսկիչներից մեկը, «Եթե Միկի Մաուսը ձայներ չհավաքի մեր ընտրություններում, դա վատ ընտրություններ կլիեն»[9]։

Քվեաթերթիկը մի կողմ է դրվում, երբ ընտրողը ներկայանում է ընտրատեղամաս և հրաժարվում է քվեարկել։ Սա տարբերակ է Կանադայի բազմաթիվ նահանգներում, ներառյալ Օնտարիոյում։ Սակայն դաշնային ընտրություններում այս տարբերակը գոյություն չունի։ Քվեաթերթիկը մերժելու համար կարելի է քվեաթերթիկը վերադարձնել տեղամասի աշխատակցին՝ նշելով, որ հրաժարվում է քվեարկելուց[10][11]։

Բոլորին դեմ, կամ վերոնշյալներից ոչ մեկը (NOTA) քվեարկությունը հազվադեպ տարբերակ է ԱՄՆ քաղաքականության մեջ, թեև այն եղել է Նևադայի քվեաթերթիկների վրա 1976 թվականից ի վեր[3]։ NOTA քվեարկությունն առաջարկվում է որպես պետության կողմից լեգիտիմացված մեթոդ, որը թույլ է տալիս ընտրողներին ազդարարել դժգոհության մասին, թեև «ոչ մի» տարբերակ ընտրելը միշտ չէ, որ ցույց է տալիս բողոքը[3]։

Բողոքի քվեարկության այլ տեսակներից են վավեր քվեարկելու համար ընտրված թեկնածուի կամ կուսակցության օգտին կատարված ընտրությունը, քան բուն քվեաթերթիկը։ Օրինակ, մարգինալ թեկնածուի կամ ավելի քիչ նախընտրելի կուսակցության օգտին քվեարկելը կարող է լինել առաջատար թեկնածուի, կուսակցության կամ քաղաքականության նկատմամբ դժգոհությունը ազդարարելու կամ հավանական հաղթողի հաղթանակի շեմը նվազեցնելու միջոց[12][13]։

Լինում է նաև քաղաքական կուսակցությունների կամ առաջնորդների կողմից կազմակերպված բողոքի քվեարկություն, սակայն հազվադեպ է և կապված է ծայրահեղ հանգամանքների հետ[1]։

Բողոքի քվեարկության առկայության որոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բողոքի քվեարկությամբ փչացրած քվեաթերթիկ

Դժվար է տարբերակել այն քվեաթերթիկները, որոնք միտումնավոր տրվել են որպես բողոքի քվե և այն քվեաթերթիկները, որոնք դատարկ են, անվավեր կամ փչացած անհատի կողմից, որը փորձում է, բայց չի կարողանում վավեր քվեարկել։ Դատարկ ձայները հաճախ կապված են բողոքի քվեարկության հետ, բայց կարող են նաև լինել տեղեկատվության պակասի ցուցիչ[7]։ Անգրագիտության բարձր մակարդակ կամ լեզվական սահմանափակ իմացություն ունեցող տարածքներում քվեաթերթիկները դատարկ են, առոչինչ և ավելի հաճախ փչացրած[6]։ Փչացած քվեաթերթիկները, հատկապես այն քվեաթերթիկները, որոնք միտումնավոր խեղաթյուրվել կամ այլ կերպ փչացրել են, բողոքի քվեների և քաղաքական բարդության ավելի ակնառու ցուցանիշ են[7]։

Ամենից հաճախ ընտրողները փչացնում են քվեաթերթիկը` դարձնելով այն անվավեր. թեկնածուների համար նախատեսված վանդակներում դնում են մեկից ավելի նշան կամ այլ նշան/ներ։ Քվեաթերթիկը փչացնելու որոշ մեթոդներ բավականին օրիգինալ են. քվեաթերթիկների վրա գրում են դժգոհության խոսքեր, նկարում են ծաղրանկարներ, գրում են հարևան երկրների հայտնի քաղաքական գործիչների անուններ կամ հեքիաթային կերպարներ։ Եթե քվեաթերթիկում նախատեսված է սեփական թեկնածուի անունը գրել, նշում են հեքիաթային կերպարներ՝ օրինակ Միկի Մաուսը և Դոնալդ Դաքը, որոնք հատկապես տարածված են ԱՄՆ-ի ՏԻՄ ընտրություններում և Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում[14]։

Բողոքի քվեարկության հայտնի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների մեկ դատական գործով որոշվեց, որ քվեարկությունը խոսքի ազատության կամ ինքնարտահայտման խնդիր չէ, այլ ավելի շուտ պաշտոնյաների ընտրության խնդիր։ Բուրդիկն ընդդեմ Տակուշի գործում, 1992 թվկանին, ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատեց ձայների գրառումներով քվեների արգելքը այն բանից հետո, երբ Ալան Բ. Բուրդիկը պնդում էր, որ Հավայիում պարտավոր են իր բողոքի ձայնը հաշվել մուլտ հերոս Դոնալդ Դաքի օգտին[15][16]։

Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում ընտրողները նույնպես օգտագործել են Դոնալդ Դաքին որպես բողոքի քվեարկություն[17]։ Ուկրաինայի Ինտերնետ կուսակցությունը Կիևի և Օդեսայի 2014 թվականի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է Դարտ Վեյդերին` «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ սագայի կերպարին, նաև փորձել է նրան առաջադրել որպես Ուկրաինայի նախագահ Ուկրաինայի 2014 թվականի նախագահական ընտրություններում, թեև այդ հայտը մերժվել է[18]։

Բողոքի քվեարկությունը տարածված է Լատինական Ամերիկայում, որտեղ 1980 թվականից ի վեր նախագահական ընտրությունների քվեաթերթիկների ավելի քան 5,5%-ը դատարկ կամ փչացած է[19]։ 2000 թվականին Պերուում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Ալեխանդրո Տոլեդոն հրաժարվեց ընտրությունների անձեռնմխելիության վերաբերյալ մտահոգություններից և խրախուսեց իր կողմնակիցներին փչացնել իրենց քվեաթերթիկները՝ որպես բողոքի ակցիա, ինչը կազմակերպված բողոքի քվեարկության օրինակ է[1]։ Այդ ընտրություններում տրված քվեաթերթիկների մոտ 31%-ը փչացած կամ դատարկ է եղել[1]։

2002 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո, երբ ծայրահեղ աջերի առաջնորդ Ժան-Մարի Լը Պենը հայտնվեց երկրորդ տեղում և հաղթեց պահպանողական թեկնածու Ժակ Շիրակը, բողոքի քվեարկությունը համարվեց նպաստող գործոն։ 2017 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, որոնք հաղթեց Էմանուել Մակրոնը, գրանցեցին բողոքի քվեարկության և ձեռնպահության ամենաբարձր մակարդակը Ֆրանսիայում 1960-ականների վերջից ի վեր՝ 4 միլիոն դատարկ կամ փչացած քվեաթերթիկներով և լրացուցիչ 12 միլիոն ձեռնպահ[20]։

Կոլումբիայում դատարկ ձայները կարող են օրինական ճանապարհով ստիպել, որ կրկնակի ընտրություններ անցկացվեն և այդ ընտրություններում թեկնածուները փոփխվեն։ Համաձայն Կոլումբիայի Քաղաքական Սահմանադրության 258-րդ հոդվածի 1-ին կետի, եթե Կոլումբիայում դատարկ ձայնը դառնա ամենաշատ քվե ունեցող տարբերակը, ապա ընտրությունները պետք է կրկնվեն մեկ անգամ և, կախված ընտրությունների բնույթից, կուսակցությունները պետք է ներկայացնեն նոր թեկնածուներ կամ թեկնածուների նոր ցուցակներ։ Սա բողոքի քվեարկությանը հնարավորություն է տալիս անհամաձայնություն արտահայտելով ստանալ իրական ընտրական հետևանքներ։ Մինչ այժմ Կոլումբիայի նախագահական կամ Կոնգրեսի ընտրություններում դատարկ ձայները մեծամասնություն չեն կազմել, բայց արդեն ստիպել են կրկնել քաղաքապետի որոշ ընտրություններ[21]։

Միացյալ Նահանգների որոշ հատվածներում, հատկապես հարավում, բողոքի ակցիայի թեկնածուները հաճախ մեծ թվով ձայներ են ունենում Դեմոկրատական կուսակցության նախագահական ընտրություններում՝ պահպանողական դեմոկրատների մեծ ներկայության պատճառով, որոնք, չնայած գրանցված են դեմոկրատ, հաճախ քվեարկում են հանրապետականների օգտին` դաշնային մակարդակում։

Այս երևույթը զգալի ուշադրության է արժանացել 2012 թվականի դեմոկրատական փրայմերիզներում, որտեղ փաստաբան Ջոն Վուլֆ կրտսերը Արկանզասի բաց նախնական ընտրություններում ստացավ 42% քվե` գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ, իսկ բանտարկյալ Քիթ Ջադը ստացավ 41%-ը Արևմտյան Վիրջինիայում։ Օկլահոմայում թեկնածուները, որոնք Օբամայի կողմնակիցները չէին, հավաքեցին ընդհանուր առմամբ 43%, ընդ որում ամենաշատ ձայները ստացել էր աբորտների դեմ պայքարող ակտիվիստ Ռենդալ Թերրին[22]։ Երևույթն ի հայտ եկավ հետագա ընտրություններում, բայց ավելի փոքր մասշտաբով (քանի որ նախկին դեմոկրատներից շատերը լքեցին կուսակցությունը)։ 2016 թվականի Արևմտյան Վիրջինիայի դեմոկրատների բաց նախնական ընտրություններում սիրված որդի[23] Փոլ Թ. Ֆարել կրտսերը, ստացել էր ձայների 9%-ը և առաջ էր անցել վերջնական թեկնածու Հիլարի Քլինթոնից մեկ կոմսությունում[24]։ Արևմտյան Վիրջինիայի 2020 թվականի դեմոկրատական նախնական ընտրություններում սիրված որդի[23] Դեյվիդ Ռայսը, ստացել է նմանատիպ 8%[25]։

Բողոքի քվեարկություն և ձեռնպահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնպահը կարող է լինել բողոքի քվեարկության տեսակ, եթե դա միայն քաղաքական ապատիայի կամ քաղաքականության նկատմամբ անտարբերության արդյունք չէ։ Այն համակարգերում, որտեղ քվեարկությունը պարտադիր է, ձեռնպահը կարող է լինել քաղաքական հիասթափության ակտ։ Անարխիստական շարժումը մերժում է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ հօգուտ ավելի անմիջական ուղիղ կառավարման ձևի և պատմականորեն կոչ է արել ձեռնպահ մնալ որպես բողոքի ձև[26]։ Բողոքի ակտիվ քվեարկությունը, լինի դա փչացած, թե դատարկ քվեաթերթիկների միջոցով, ավելի արդյունավետ է արտահայտում դժգոհությունը, քան ձեռնպահը[27]։

Ձեռնպահ մնալը մեծացնում է ամենահայտնի թեկնածուի կամ կուսակցության ձայների համամասնությունը, մինչդեռ հանրաճանաչ թեկնածուի կամ կուսակցության դեմ բողոքի ձայնի օգտագործումը կարող է կրճատել հաղթանակի շեմը։ Թեկնածուների միջև ձայների տարբերության կրճատումը կարող է հանգեցնել խորհրդարանի «կախույթ» վիճակի կամ կառավարության կազմում գտնվող կուսակցությունների միջև տարաձայնությունների կրճատման, այդպիսով սահմանափակելով մեկ կուսակցություն համակարգի նկատմամբ վերահսկողություն ունենալու հնարավորությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Alvarez, R. Michael; Kiewiet, D. Roderick; Núñez, Lucas (2018). «A Taxonomy of Protest Voting». Annual Review of Political Science. 21: 135–154. doi:10.1146/annurev-polisci-050517-120425.
  2. Southwell, Priscilla Lewis; Everest, Marcy Jean (1998). «The Electoral Consequences of Alienation: Nonvoting and Protest Voting in the 1992 Presidential Race». The Social Science Journal. 35 (1): 43–51. doi:10.1016/s0362-3319(98)90058-1.
  3. 3,0 3,1 3,2 Damore, David F.; Waters, Mallory M.; Bowler, Shaun (2012 թ․ դեկտեմբեր). «Unhappy, Uninformed, or Uninterested? Understanding "None of the Above" Voting». Political Research Quarterly. 65 (4): 895–907. doi:10.1177/1065912911424286. JSTOR 41759322.
  4. 4,0 4,1 Southwell, Priscilla Lewis; Everest, Marcy Jean (1998). «The Electoral Consequences of Alienation: Nonvoting and Protest Voting in the 1992 Presidential Race». The Social Science Journal. 35 (1): 43–51. doi:10.1016/s0362-3319(98)90058-1.
  5. «Бунт миллиардера - Terra America». web.archive.org. 2011 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. 6,0 6,1 Hill, Lisa; Young, Sally (2007 թ․ սեպտեմբեր). «Protest or Error? Informal Voting and Compulsory Voting». Australian Journal of Political Science. 42 (3): 515–521. doi:10.1080/10361140701513646.
  7. 7,0 7,1 7,2 Driscoll, Amanda; Nelson, Michael J. (2014 թ․ սեպտեմբեր). «Ignorance or Opposition? Blank and Spoiled Votes in Low-Information, Highly Politicized Environments». Political Research Quarterly. 67 (3): 547–561. doi:10.1177/1065912914524634. JSTOR 24371891.
  8. Friedman, Peter (2008 թ․ հունիսի 10). «What is Fair Use?: Write in Mickey Mouse for President if you don't like your candidate». What is Fair Use?. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Rigsby, G. G. «Elvis, Mickey Mouse and God get write-in votes». Savannah Morning News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. press, Jordan (2014 թ․ հունիսի 24). «Declining your ballot? Not in the next federal election».
  11. «Frequently asked questions».
  12. Southwell, Priscilla Lewis; Everest, Marcy Jean (1998). «The Electoral Consequences of Alienation: Nonvoting and Protest Voting in the 1992 Presidential Race». The Social Science Journal. 35 (1): 43–51. doi:10.1016/s0362-3319(98)90058-1.
  13. Myatt, David (2015 թ․ սեպտեմբեր). «A Theory of Protest Voting». The Economic Journal. 127 (603): 1527–1567. doi:10.1111/ecoj.12333.
  14. ««Темные лошадки» и Микки Маус. Кандидаты в президенты США, о которых вы не слышали». Ракурс (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «Burdick v. Takushi, 504 U.S. 428 (1992)». Cornell University Law School Legal Information Institute.
  16. Hill, Lisa (2006). «Low Voter Turnout in the United States: Is Compulsory Voting a Viable Solution?». Journal of Theoretical Politics. 18 (2): 207–232. doi:10.1177/0951629806061868.
  17. Kallionpää, Katri. "Donald Duck holds his own in the north Արխիվացված 2013-12-27 Wayback Machine." Helsingin Sanomat. March 7, 2007. Retrieved on March 4, 2009.
  18. Vote Dark Side: 'Darth Vader' Runs for Mayor in Ukraine — NBC News
  19. Cohen, Mollie J. (2018 թ․ ապրիլի 22). «A dynamic model of the invalid vote: How a changing candidate menu shapes null voting behavior». Electoral Studies. 53: 111–121. doi:10.1016/j.electstud.2018.04.015.
  20. Smith, Saphora (2017 թ․ մայիսի 8). «French Election: Protest Vote for 'Nobody' Was Highest In Half a Century». NBC News.
  21. Freeman, Daniel E. "The blank vote explained: Colombia’s biggest electoral gamble". March 7, 2014.
  22. «2012 Presidential Primaries, Caucuses, and Conventions: Chronologically». The Green Papers. 2013 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  23. 23,0 23,1 Elliot, Jeffrey M.; Ali, Sheikh R. (2007 թ․ սեպտեմբերի 1). The Presidential-Congressional Political Dictionary. Wildside Press LLC. ISBN 9781434492340 – via Google Books.
  24. Rappeport, Alan (2016 թ․ մայիսի 11). «Protest Candidate, Paul Farrell, Wins 9 Percent of West Virginia Primary Vote». The New York Times - First Draft (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  25. «Results – Democratic Contests». results.enr.clarityelections.com/. West Virginia Secretary of State. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  26. Evans, Danny (2016 թ․ սեպտեմբեր). «'Ultra-left' anarchists and anti-fascism in the Second Republic». International Journal of Iberian Studies. 29 (3): 241–256. doi:10.1386/ijis.29.3.241_1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. Hill, Lisa (2006). «Low Voter Turnout in the United States. Is Compulsory Voting a Viable Solution?». Journal of Theoretical Politics. 18 (2): 207–232. doi:10.1177/0951629806061868.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]