Ակտիվ ընտրական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակտիվ ընտանեկան իրավունք, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման ընտրություններին և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցելու իրավունքը։

Պետությունների գերակշիռ մասում ակտիվ ընտրական իրավունքից օգտվում են բոլոր չափահաս քաղաքացիներն անկախ սեռից, զբաղմունքից, գույքային դրությունից, կրթությունից և այլն։ Հայաստանում ակտիվ ընտրական իրավունք վերապահված է 18 տարեկան դարձած բոլոր քաղաքացիներին։ Ակտիվ ընտանեկան իրավունքը, ինչպես և պասիվ ընտրական իրավունքից չեն կարող օգտվել միայն դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները (ՀՀ Սահմանադրություն)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png