Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու
Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | Շվեյցարիա[1] |
Տեղագրություն | Ցյուրիխ |
Մասն է | list of cultural properties in Zürich/district 8 (Riesbach)? |
Ղեկավարության նստավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Հասցե | Zollikerstrasse 172[1]8008[1]Zollikerstrasse? (172) |
Հիմնադրվել է | 1960[2] |
Հիմնադիր | Էմիլ Գեորգ Բյուրլե[2], Dieter Bührle?[2] և Hortense Anda-Bührle?[2] |
Կայք | buehrle.ch(գերմ.) |
Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու (գերմ.՝ Stiftung Sammlung E. G. Bührle), մասնավոր արվեստի թանգարան Ցյուրիխում։ Ստեղծվել է ձեռնարկատեր Էմիլ Գեորգ Բյուրլեի ժառանգների կողմից՝ հանրությանը ցուցադրելու նրա արվեստի հավաքածուի հիմնական մասերը։ 1960-2015 թվականներին այդ աշխատանքները ցուցադրվել են Ցյուրիխի Ցոլլիքերշտրասե 172 հասցեում գտնվող առանձնատանը, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ից՝ Ցյուրիխ գեղարվեստի թանգարանի Դեյվիդ Չիփերֆիլդի նախագծած նոր մասնաշենքում։ Հիմնադրամը տասնամյակներ շարունակ ղեկավարել է Բյուրլեի որդին՝ Դիթերը, որը 1970 թվականին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ Հարավային Աֆրիկայի ռասիստական ապարտհեյդի ռեժիմին զենք մատակարարելու համար[3]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցյուրիխցի արդյունաբերող Էմիլ Գեորգ Բյուրլի (1890-1956) ընդարձակ մասնավոր արվեստի հավաքածուն հիմնադրամի է վերափոխվել 1960 թվականին։ Այդ ժամանակից հավաքածուն սկսել է ցուցադրվել Ցյուրիխի Բյուրլեի նախկին տան մոտ գտնվող վիլլայում՝ Ցոլլիկերշտրասսե (գերմ.՝ Zollikerstrasse) 172 հասցեում։ Ցուցահանդեսը բաց է հանրության համար երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին՝ ժամը 14.00-ից մինչև 17.00:
Ցուցադրությունը ներառում է՝
- Անտիկ ցուցանմուշներ,
- Միջնադարյան քանդակներ,
- Հին վարպետների նկարներ՝ Տինտորետտո, Էլ Գրեկո, Ռուբենս, Վան Դեյք, Ռեմբրանդտ, Ֆրանս Հալս, Տիեպոլո, Կանալետտո, Գոյա, Դոմինիկ Էնգր, Կորո,
- Իմպրեսիոնիստների նկարներ՝ Մանե, Դեգա, Ռենուար, Կլոդ Մոնե, Կամիլ Պիսսարո, Ալֆրեդ Սիսլեյ, Անրի դը Տուլուզ-Լոտրեկ, Ժորժ Սյորա, Պոլ Սեզան, Վան Գոգ, Գոգեն,
- Մոդեռնիստների նկարներ՝ Պիեռ Բոնար, Էդուար Վյուար, Մորիս դը Վլամինկ, Ռաուլ Դյուֆի, Մոդիլիանի, Մորիս Ուտրիլլո, Շագալ, Կորինտ, Մատիս, Գրիս, Բրաք, Պիկասո։
Բյուրլեի հավաքածուում 1941 թվականից ի վեր գտնվող Կլոդ Մոնեի «Կակաչի դաշտը Վետյոյի մոտ» կտավի ծագման մասին հրապարակումից հետո, կասկածներ են առաջացել դրա ձեռքբերման մաքրության վերաբերյալ, 1940-1941 թվականներին այն կարող էր կասկածելի գործարքի առարկա դառնալ Էմիլ Բյուրլի և հրեական ծագումով գործարար Մաքս Էմդենի միջև, ով գաղթել էր Հարավային Ամերիկա[4]։
Կապը նացիստական Գերմանիայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուրլեն գնել է գոթական քանդակներ ԳԱՍԲԿ-ի անդամ և նացիզմի ջերմեռանդ կողմնակից Բեննո Գրիբերտից[5]։ Բյուրլեն կարողացել էր ձեռք բերել իր արվեստի ստեղծագործությունների մասնավոր հավաքածուն միայն Ադոլֆ Հիտլերի բանակին 623 միլիոն ֆրանկ արժողությամբ զենք արտահանելով։
Կողոպուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի փետրվարի 10-ին զինված կողոպուտի արդյունքում գողացել են չորս կտավ՝ 180 միլիոն շվեյցարական ֆրանկ ընդհանուր արժեքով։ Ըստ համակարգող Լուկաս Գլորի հայտարարության, խոսքը գնում էր Պոլ Սեզանի «Կարմիր ժիլետով տղան», Վինսենտ վան Գոգի «Ծաղկած շագանակի ճյուղերը», Կլոդ Մոնեի «Կակաչների դաշտը Վետյոյի մոտ» և Էդգար Դեգայի «Կոմս Լեպիկի դիմանկարը դուստրերի հետ» կտավների մասին։ Հանցագործության պահին շենքում եղել է 15 մարդ, ոչ ոք չէր տուժել։
Վան Գոգի և Մոնեի երկու կտավները, տասն օր անց հայտնաբերվել են Ցյուրիխի մեքենաներից մեկում և վերադարձվել թանգարանին։ Սեզանի ու Դեգայի մյուս երկու կտավները, երկար փնտրտուքներից հետո 2012 թվականին վերադարձվել են թանգարանին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gloor, Lukas (ed.): Stiftung Sammlung E. G. Bührle: Katalog I–III. Silvana 2004–2005, 88-87582-95-5 (1), 88-87582-88-2 (2), 88-87582-73-4 (3).
- Gloor, Lukas: Bührle collection : Impressionist masterpieces from the E.G.Buehrle collection, Zurich (Switzerland). Tokyo: The National Art Center (2018). (oclc|1089128887.)
- Emil Maurer: Stiftung Sammlung E. G. Bührle, Zürich. Bern 1992 3-85782-526-X
- Katalog Washington D.C.: The Passionate Eye, Impressionist and other Master Paintings from the E. G. Bührle Collection. Zürich 1990 0-8478-1215-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.buehrle.ch/en/history/the-foundation/
- ↑ Erich Keller: Das Kontaminierte Museum, 2021.
- ↑ swissinfo.org Արխիվացված 2018-05-10 Wayback Machine, 27. Februar 2008: «Monets 'Mohnfeld' mit Erblast»(չաշխատող հղում)
- ↑ Эриха Келлера: «Загрязненный музей»2021.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official webpage in German and in English
- Complete list of artists in the Bührle Foundation's collection
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Բյուրլե հիմնադրամի հավաքածու» հոդվածին։ |
|