Էդուար Վյուար
Էդուար Վյուար ֆր.՝ Édouard Vuillard | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Jean Édouard Vuillard |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Cuiseaux[4] |
Վախճանվել է | հունիսի 21, 1940[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | La Baule-Escoublac[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ, Ժյուլիանի ակադեմիա և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, լուսանկարիչ, վիմագրող, նկարիչ-փորագրող և նկարազարդող |
Ոճ | Պոստիմպրեսիոնիզմ, ճապոնիզմ և Նաբի[5] |
Ժանր | դիմապատկեր[4], նատյուրմորտ[4] և բնանկար[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Antoinette David-Weill and her nephew Maurice Lambiotte in Mareil-le-Guyon?, After the snack? և The Seamstress? |
Մեկենասներ | Jos Hessel? |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ |
Աշակերտներ | August Tørsleff? |
Անդամակցություն | Գրահրատարակչության ազգային կոմիտե և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
ստորագրություն | |
![]() |
Ժան Էդուար Վյուար (ֆր.՝ Jean-Édouard Vuillard, նոյեմբերի 11, 1868[1][2][3][…], Cuiseaux[4] - հունիսի 21, 1940[1][2][3][…], La Baule-Escoublac[4]), ֆրանսիացի նկարիչ և սիմվոլիստ, Պիեռ Բոնարի, Դենի Մորիսի և Պոլ Սերյուզի հետ եղել է «Նաբի» խմբի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդուար Վյուարը ծնվել է Կյուիզո փոքրիկ քաղաքում, Շվեցարիայի սահմանից ոչ հեռու, Յուրայի սարերում։ Նրա հայրը` Օնար Վյուարը, եղել է ծովային կորպուսի կապիտան, բայց ժամանակին նկարչություն է սովորել Փարիզում։ Նա մահացել է, երբ լրացել է նկարչի քսանամյակը։ Դեռ մանկությունից Էդուարը գտնվել է կանանց` մոր, տատիկի և ավագ քրոջ ազդեցության տակ։ Նրա ավագ եղբայրը` Ալեքսանդրը ընտրել է զինվորական կյանքը և շատ շուտ լքել է տունը։ Իսկ Էդուարը մնացել է ընտանիքում և նրանց հետ միասին մեկնել է Փարիզ։ Էդուարը մինչև վաթսուն տարեկանն ապրել է իր մայրիկի հետ` մինչև վերջինիս մահը։ Նկարչի մայրը եղել է դերձակուհի և այդ իսկ պատճառով դեռ վաղ տարիքից Էդուարի աշխարհը պարուրված է եղել գործվածքներով և հագուստներով։ Դա նրան դուր է եկել։ Նա եղել է լռակյաց, համակրելի տղամարդ, սակայն հաճախ ճնշված են եղել զգացմունքները, որոնք պարտադրել են ստեղծագործական ելք, այդ իսկ պատճառով նա նախընտրել է ռազմական կյանքն արվեստից։ Կոնդորսի լիցեյում, որտեղ սովորել է Դենի Մորիսի և իր քրոջ ամուսնու` Կեր Կսեվյե Ռուսելի հետ, նա հաստատ որոշել է նկարիչ դառնալ։ Նա սկզբից ընդունվել է նկարչական դպրոց, որտեղ հանդիպել է Պիեռ Բոնարին, իսկ հետո ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա։ Իսկ 1886 թվականին սովորել է Գեղեցիկ արվեստների դպրոցում և Ժյուլիանի ակադեմիայում։ Դենի Մորիսի և Կեր Կսեվյե Ռուսելի հետ միասին ստեղծել է «Նաբի» խումբը, 1892 թվականին համագործակցել է «Ռեվյու բլանշ» սինվոլիկ ամսագրի հետ։ Էդուար Վյուարը շատ է ճանապարհորդել, ուսումնասիրել և սովորել արվեստ եվրոպական տարբեր քաղաքներում, ինչպիսիք են` Վենետիկը, Ֆլորենցիան, Միլանը, Լոնդոնը։ Մեկնել է նաև Իսպանիա, սակայն ամենաշատը սիրել է ամառն անց կացնել Նորմանդիի և Բրետանի աչքի չընկնող լանդշաֆտներում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախ նկարել է XVII դարի հոլանդացի նկարիչների ու Ժ. Բ. Ս. Շարդենի ոճով` ժամանակի ընթացքում նկարների մեջ ավելի հաճախ իմրպեսիոնիզմի տարրեր ներառելով։ Մեծ ազդեցություն է կրել Պոլ Գոգենից, Անրի դը Տուլուզ-Լոտրեկից և ճապոնական փորագրություններից։ Նախ նա նկարել է միայն ներքին պատկերներ, այնուհետև կտավներում սկսել է պատկերել նաև կանանց։ Աստիճանաբար նրա նկարներն ավելի ու ավելի մեծ չափեր են ընդունել` ի վերջո դառնալու պաննո։ Միաժամանակ, Վյուարն նկարել է ժամանակի հայտնի բուրժուաների դիմանկարները, ինչը նրա համար գոյության միջոցներ է ապահովել։ Այս ամբողջ ժամանակահատվածում նրա ստեղծագործությունը բավականաչափ ֆիգուրատիվ էր, բայց երբեմն հասնում էր աբստրակցիայի սահմանին։ Վյուարի արվեստը, որն ընդգրկում է թեմաների նեղ շրջանակ, գրավիչ է ամենօրյա կյանքի թարմ անմիջականությամբ, նուրբ զգայականությամբ, կերպարների գունային և ռիթմիկ արտահայտչականությամբ, միմյանց հաջորդող թավ գույներով։ Ավելի ուշ շրջանում նկարել է ազնվականների դիմանկարներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Édouard Vuillard (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ https://www.metmuseum.org/toah/hd/dcpt/hd_dcpt.htm
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Վյուար» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Հունիսի 21 մահեր
- 1940 մահեր
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Պոստիմպրեսիոնիզմ
- Ֆրանսիացի լուսանկարիչներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Պոստիմպրեսիոնիստ նկարիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Սիմվոլիստ նկարիչներ
- Ֆրանսիացի դիմանկարիչներ