Jump to content

Ունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունակություն (Էլեկտրաունակություն), հաղորդիչի կամ հաղորդիչների համակարգի էլեկտրական բնութագիր, հաղորդիչի՝ էլեկտրական լիցք կուտակելու ունակությունը։ Էլեկտրատեխնիկայում այն կոչում են երկու հաղորդիչների փոխադարձ ունակություն։ Այդպիսի ունակությունը սահմանվում է որպես լիցքի մեծության և այդ հաղորդիչների պոտենցիալների տարբերության հարաբերություն։

Առանձնացված (այլ հաղորդիչներից հեռու գտնվող) հաղորդիչի էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը , որը հավասար է հաղորդիչի լիցքի և էլեկտրական պոտենցիալի հարաբերությանը՝ :

Երկու հաղորդիչների փոխադարձ էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը, որը հավասար է մի հաղորդիչից մյուսին փոխանցված էլեկտրական լիցքի և հաղորդիչների պոտենցիալների տարբերության փոփոխության հարաբերությանը։ Մասնավորապես, կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ (-ն կոնդենսատորի լիցքն է, շրջադիրների պոտենցիալներն են)։

Վակուումում գտնվող առանձնացված հաղորդիչ գնդի էլեկտրաունակությունը թվապես հավասար է իր շառավղին։ Հաղորդիչների էլեկտրաունակությունը կախված է դրանց ձևից, չափերից, փոխդասավորությունից և միջավայրի դիէլեկտրիկ թափանցելիությունից։ Միավորների միջազգային համակարգում էլեկտրաունակությունը չափվում է ֆարադով, իսկ գաուսյան համակարգում՝ սմ–ով։ Ստորև բերվում են որոշ հաղորդիչների և դրանց պարզագույն համակարգերի էլեկտրաունակության հաշվման բանաձևերը (Միավորների միջազգային համակարգում)։

  1. շառավղով գնդի էլեկտրաունակությունը՝ (երկրագնդի էլեկտրաունակությունը մոտավորապես հավասար է 710 մկֆ),
  2. շառավղով բարակ տափօղակի էլեկտրաունակությունը՝
  3. հարթ կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ (-ն շրջադիրների հեռավորությունն է, –ը՝ մակերեսը),
  4. գնդային կոնդենսատորների էլեկտրաունակությունը՝ (-ը ներքին գնդի շառավիղն է, –ը՝ արտաքին),
  5. գլանային կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ (-ը գլանի երկարությունն է, -ը ներքին գնդի շառավիղն է, –ը՝ արտաքին)։

Գրված բանաձևերում –ն վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունն է, -ը՝ միջավայրի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 25