Jump to content

Ղևոնդ Երեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երեց Ղևոնդից)
Ղևոնդ Երեց

Ղևոնդ Երեցի արձանը Գյումրիում
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Ղևոնդ Վանանդեցի
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդավայր Իջավանից, Վանանդ գավառ, Այրարատ, Մեծ Հայք
Մահացել է Հուլիսի 25, 454թ
Մահվան վայր Նիշապուր, Ապար, Սասանյան Պարսկաստան
Հոգևոր աստիճան երեց


Սուրբ Ղևոնդ երեց Վանանդեցի (4-րդ դար, Իջավանից, Վանանդ, Այրարատ, Մեծ Հայք - հուլիսի 25, 454, Նիշապուր, Ապար, Սասանյան Պարսկաստան), եկեղեցական գործիչ, 5-րդ դարի կեսի հայ ազատագրական պայքարի (Վարդանանց պատերազմ) մասնակից։ Եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտը։ Պաշտոնավարել է Բագրևանդ գավառում։ Մասնակցել է Շահապիվանի ժողովին (444թ450 թվականի ամռանը գլխավորել է Անգղի բնակչության հարձակումը պարսիկ մոգերի վրա, որոնք փորձել են տեղի եկեղեցին դարձնել ատրուշան։ Մասնակցել է Ավարայրի ճակատամարտին (451թ), ելույթներով ոգևորել է կռվողներին, ինչի համար էլ ստացել է «Ավարայրի արծիվ» պատվանունը։ Քրիստոնեության ջատագովմանը նվիրված Ղևոնդի քարոզները, Պարսկաստանի նվաճողական քաղաքականության (որը զուգակցված էր հայերին հավատափոխ անելու հետ) պայմաններում, նպաստել են ազգայի և զատագրական պայքարին։ Ավարայրի ճակատամարտից հետո գերվել է, աքսորվել Ապար (այժմ՝ Խորասան) աշխարհի Նյուշապուհ քաղաքը, որից հետո էլ նահատակվել է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Երևան, 1994։
  • Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Երևան, 1982։
  • Գալուստյան Շ., Հայազգի սուրբեր, Երևան, 1997։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 38