Եվրոպական ուսանողների ֆորում
Եվրոպական ուսանողների ֆորում
Association des États Généraux des Étudiants de l'Europe | |
![]() | |
Ցանցի քարտեզ | |
Նշանաբան՝ Բանալի դեպի Եվրոպա | |
Հիմնադրվել է | Ֆրանսիա, Փարիզ 1985 թվական |
Կազմակերպության տեսակ | Եվրոպական ուսանողների ցանց |
Գլխավոր գրասենյակ | ![]() |
Անդամների թիվ | 15.000 |
Պաշտոնական լեզուներ | Անգլերեն, Ֆրանսերեն |
Նախագահ | Լուիս Ալվարադո Մարտինես |
Գլխավոր քարտուղար | Լուսիլ Ռեուքս |
Գանձապահ | Աննա Գոց |
Անձնակազմ | 7 հոգի (Ղեկավար խորհուրդ) |
Պաշտոնական կայք | http://www.aegee.org |
Պաշտոնական բլոգ | https://web.archive.org/web/20110708022032/http://aegee-europe.blogspot.com/ |
Սոցիալական կայքեր | http://www.facebook.org/aegee |
AEGEE (Association des États Généraux des Étudiants de l'Europe - Եվրոպական ուսանողների ֆորում), Եվրոպայի ամենամեծ ուսանողական կազմակերպություններից մեկը։
Հիմնադրվելով 1985 թվականին՝ AEGEE-ն ներկայումս ունի մոտ 15,000 անդամ, ավելի քան 200 տեղական խմբեր (Antennae-Անտենա) ուսանողական քաղաքներում, որոնք սփռված են Եվրոպայով մեկ՝ ներառելով Ռուսաստանը, Թուրքիան և Կովկասը։ AEGEE-ի նախագահությունը գտնվում է Բրյուսելում։ Այն նպաստում է հավասար, ժողովրդավար և միասնական Եվրոպայի գաղափարի տարածմանը, որը ազգային սահմաններ չի ճանաչում և բաց է բոլորի համար։ Յուրաքանչյուր տարի հարյուրավոր կոնֆերանսներ, թրեյնինգներ և մշակութային միջոցառումներ են կազմակերպվում համագործակցության շրջանակներում։
"AEGEE" կարճ անունը ծագել է Էգեյան ծովի անունից (Aegean sea), որը դեմոկրատիայի ծննդավայրերից մեկն է, ինչպես նաև Ֆրանսիական հեղափոխության շրջանում հիմնված առաջին խորհրդարանի ամբողջական անունն է (the États Généraux)[1]:
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
AEGGE-ն ունի եվրոպական նախագահություն՝ Ղեկավար խորհուրդ (the Comité Directeur)[2], որի անդամները ընտրովի են։ AEGEE-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում։ AEGEE-ն ունի եվրոպական մակարդակում գործունեություն ծավալող բազում աշխատանքային խմբեր[3], ինչպես նաև ինքնավար տեղական անտենաներ։ Ակտիվ անդամները հանդիպում են տարին 2 անգամ՝ ապրիլին և հոկտեմբերին, վերջին ընդհանուր ժողովի ժամանակ, որը կոչվում է Ագորա։ Ամեն անգամ այն անցկացվում է տարբեր անտենաների կողմից։ Եվրոպական մակարդակի պաշտոններում թեկնածուները ընտրվում են հիմնականում Ագորայի ժամանակ, որի ընթացքում նաև տեղի է ունենում անտենաների, աշխատանքային խմբերի և ծրագրերի ստեղծման կամ կասեցման վավերացումը։ Կա նաև ավելի փոքր՝ Եվրոպական նախագահության ամենամյա հավաք, որը միտված է ծրագրերի և ծրագրային արշավների զարգացմանը։ Այն սովորաբար անցկացվում է խորը ձմռան վերջին։
Ասոցիացիան չունի ազգային մակարդակ, hամենայն դեպս տեսականորեն։ Այն չի ճանաչում ներկայիս ազգային սահմանները Եվրոպայում։ Գործնականում, այնուամենայնիվ, շատ անտենաներ սերտ կապի մեջ են իրեց երկրի կառավարության հետ և կառավարությունից ստանում են ֆինանսական ու քաղաքական աջակցություն իրենց նախաձեռնությունները իրականացնելու համար։
Անտենաները աջակցություն են ստանում ցանցային հանձնաժողովից (Network Commission), որը Ագորայի կողմից առաջադրված փորձառու անդամների խումբ է։ Խմբի նպատակն է նպաստել AEGEE ցանցի աճին ու զարգացմանը։ Նրանք աջակցում են խորհրդատվությամբ, վերապատրաստմամբ և գործնական օգնության ձեռք են մեկնում, հատկապես աջակցում են մարդկային ռեսուրսներով զբաղվող տեղական աշխատանքային խմբի գործունեությանը և միջոցառումների կազմակերպմանը։
Աշխատանքային հանձնաժողովներից յուրաքանչյուրը պատասխանատու է մի շարք տեղական անտենաների համար, որը կարող է Ագորայի ժամանակ փոփոխության ենթարկվել, ցանկացած ամրագրված ազգային կամ տեղային ստորաբաժանում կազմալուծել։
Յուրաքանչյուր քաղաքի անտենան առանձին իրավաբանական անձ է, որը ենթարկվում է ոչ թե Ղեկավար խորհուրդի ուղղակի ղեկավարությանը, այլ իր սեփական տեղական օրենքին։ Սակայն AEGEE ցանցի անդամ դառնալու համար ապագա անտենան պետք է համատեղի AEGEE-ի կանոնադրության գլխավոր սկզբունքները իրենց սեփական սկզբունքների հետ, իսկ այդ սկզբունքները պետք է հաստատվեն Գլխավոր Հանձնաժողովի և Դատական հանձնաժողովի կողմից։ Սա հնարավորություն է ստեղծում AEGEE-ի համար անտենաների անգործության կամ աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում դրանք հսկողության տակ պահել և համապատասխան քայլեր կիրառել։
Անտենային անդամագրվել կարող է տեղաբնակ ցանկացած մարդ մինչև 35 տարեկան՝ վճարելով անդամավճարը, որը սահմանվում է տեղական անտենայի կողմից։ Շատ անտենաներ իրենց գործունեությունը ծավալում են ուսանողների շրջանում, իրենց համալսարաններում և այդքան էլ տեսանելի չեն դրսի մարդկանց համար։
AEGEE-ի միջոցառումների մեծ մասին կարող են մասնակցել նաև ոչ անդամներր, թեև դրանց հիմնականում մասնակցում են տեղի ուսանողները։ Սովորաբար բոլոր մասնակիցները լինում են հյուրընկալող քաղաքից կամ AEGEE–ի այլ անտենաներից։ Որոշ միջոցառումներ, հիմնականում կանոնադրությամբ սահմանված Agora-ները և EBM–ները, ինչպես նաև Ամառային համալսարանի նախագիծը, հասանելի են միայն այն անդամներին, որոնք համաձայնություն են ստանում իրենց տեղական անտենայի կողմից։
AEGEE-ն հիմնադրվել է Ֆրանսիայում և մինչ օրս կազմակերպությունն օգտագործում է մի շարք ֆրանսերեն տերմիններ, սակայն եվրոպական մակարդակով ամենագործածական լեզուն այժմ անգլերենն է։ Շատ անտենաներ օգտագործում են իրենց մայրենի լեզուն, թեև տեղական անտենայի անդամները հիմնականում պետք է ունենան անգլերենի բավարար իմացություն աշխատելու համար։
Ղեկավար խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ղեկավար խորհուրդը AEGEE-ն ղեկավարող գլխավոր մարմինն է։ Բացի նախագահից, գլխավոր քարտուղարից և գանձապահից, Ղեկավար խորհրդի կազմի մեջ մտնում են ևս 4 անդամներ, ովքեր պատասխանատու են
- հասարակայնության հետ կապերի
- ցանցի զարգացման
- եվրոպական հաստատությունների հետ հարաբերությունների
- ծրագրերի
- մարդկային ռեսուրսների
- արտաքին կապերի համար։
Ագորա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագորան իրենցի ներկայացնում է ամբողջ ասոցիացիայի գլխավոր ժողով։ Այն անցկացվում է տարին 2 անգամ՝ ապրիլին (“Գարնանային Ագորա”) և հոկտեմբերին (“Աշնանային Ագորա”) և մասնակցում է մինչև 1000 անդամ։ Ագորայի ժամանակ քննարկվում են ասոցիացիայի ընթացիկ գործերը, բյուջեն, ծրագրերը, Ղեկավար խորհրդի նոր անդամների և AEGEE-ի նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անտենաների բացումը։ Ժողովի մասնակիցները գալիս են տարբեր անտենաներից, բացի այդ, նրանք տարբերվում են իրենց կարգավիճակով՝ “պատվիրակներ”, “դիտորդներ”, “հյուրեր”: Միայն “պատվիրակները” ունենք ձայնի իրավունք։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
AEGEE-ն Եվրոպական երիտասարդական ֆորումի լիարժեք անդամ է և համագործակցում այլ ՀԿ-ների հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզայի արգելքները և գործունեության համար ֆինանսավորումը։ Այն նաև անմիջական կապ ունի Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության հետ և սերտորեն աշխատում է այս երկու կառույցների հետ երիտասարդության համար կարևոր հարցերի շուրջ։
Գործունեության ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
AEGEE-ն կազմակերպում է մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում կապված են գործունեության 4 հիմնական ոլորտներից մեկի հետ։ Դրանք են՝ ակտիվ քաղաքացիություն, բարձրագույն կրթություն, խաղաղություն և կայունություն, մշակութային փոխանակություն։
Ակտիվ քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
AEGEE-ն անկախ, ոչ քաղաքական կազմակերպություն է, որը սերտորեն համագործակցում է կառավարությունների, հաստատությունների և այլ ՀԿ-ների հետ իր նպատակները իրագործելու համար։ AEGEE-ի նպատակը ցանկացած մակարդակում իր անդամների համար քաղաքական ձայն ապահովելն է մի շարք թեմաներով կոնֆերանսներ կազմակերպելու և եվրոպական հաստատությունների լոբբիի արդյունքները օգտագործելու միջոցով։
Բարձրագույն կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
AEGEE-ն ներկայացնում է ուսանողներին, թե ով է հոգ տանում եվրոպական հարթությունում բարձրագույն կրթության մասին։ Ինչպես նաև խրախուսելով ուսանողների շարժունակությունը՝ AEGEE-ն աջակցում է լեզվի ուսուցմանը, խթանում է միջազգային համագործակցությունը գիտական աշխարհում և եվրոպական կրթական ծրագերի հետագա զարգացմանն ուղղված արշավները։
Խաղաղություն և կայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակամարտող հասարակությունների երիտասարդների միջև ժողովրդական գաղափարներ, հանդուրժողականություն և փոխըմբռնում տարածելու միջոցով AEGEE-ն իր աջակցությունն է ունենում Բալկաններում, Կովկասում, Կիպրոսում, Հունաստանում և Թուրքիայում կոնֆլիկտների լուծմանը։ AEGEE-ն նաև կազմակերպում է կոնվերանսներ և սեմինարներ միջազգային քաղաքական հարցերի շուրջ։
Մշակութային փոխանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև հարգանքի և արժևորման կառուցումը AEGEE-ի առանցքային աշխատանքներից է։ Այս բնագավառում գործելը AEGEE-ն համարում է եվրոպական ինտեգրման առանցքային հարցերից մեկը՝ հավատալով, որ ինտեգրումը ոչ միայն երբեք չի կարող լինել նվազող գործընթաց, այլ նաև պետք է հիմնված լինի եվրոպացիների ընկերության վրա։ AEGEE-ի խմբերը ամեն տարի կազմակերպում են մշակութային փոխանակության մի շարք կարևոր միջոցառումներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ապրիլ 1985 ։ Ասոցիացիան, որը սկզբում կոչվում էր EGEE, կազմակերպեց իր առաջին միջոցառումը. Փարիզում կազմակերպվեց ասամբլեա Փարիզի, Լեյդենի, Լոնդոնի, Մադրիդի, Միլանի և Մյունխենի ուսանողների համար հիմնադիր նախագահ Ֆրանկ Բիանքերիի կողմից։
- Հոկտեմբեր 1986 ։ Ձևավորվեցին EGEE-ի 3 աշխատանքային խմբերը՝ Հովանավորություն, Թրեյնինգներ և Լեզուների ուսումնասիրություն։
- Կազմակերպվեց կոնֆերանս Նայմեխենում ուղղված միջազգային հարաբերությունների զարգացմանը։
- Ուսումնական տարվա սկզբին EGEE-ն ուներ 26 մասնաճյուղ և 6.000 անդամ։
- Նոյեմբեր 1986 ։ Կազմակերպվեց Հեռավոր Արևելքի և Եվրոպայի միջև հարաբերություններին ուղղված կոնֆերանս Հայդելբերգում։
- Թուլուզում անցկացվեց առաջին Եվրոպական Տիեզերական շաբաթը։
- Դեկտեմբեր 1986 ։ Փարիզում անցկացվեց դեղագործական ոլորտի կոնֆերանս։
- Մյունխենում անցկացվեց Եվրոպայի դրամական համակարգի մասին կոնֆերանս։
- 1987
- EGEE-ն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին հորդորեց աջակցել Էրազմուս ծրագրին, որը ուսանողական փոխանակման ծրագիր է և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից[4]։
- 1988
- Ասոցիացիան փոխեց իր անվանումը EGEE-ից AEGEE[5]:
- 1989
- Բեռլինի պատի անկումից հետո Սալեռնոյի Ագորան բացեց AEGEE-ի անտենա եվրոպական համայնքից դուրս։ AEGEE-ն այն եվրոպական կազմակերպություններից մեկն է, որ առաջինը հատեց Երկաթե վարագույրի սահմանը։
- Մայիս 1990
- Փարիզում հիմնադրվեց AEGEE-Europe-ի վետերանների խումբը (Les Anciens d'AEGEE-Europe) EGEE-ի 6-րդ հանդիպման ժամանակ[6]։
- Ստեղվեց AEGEE-ի նոր լոգոն, որն արտահայտում է “Բանալի դեպի Եվրոպա”:
- 1995
- Կազմակերպության գլխավոր գրասենյակը տեղփոխվեց Բրյուսել։
- 1996
- Ավելի քան 1.000 ուսանող ակտիվորեն ներառվեց “Գտիր քո ճանապարհը…” (“Find Your Way…”) կոնֆերանսների շարքի մեջ, որը բացատրում է, թե ուսանողները ինչ կարող են անել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար։
- 1997
- AEGEE-ն կատարեց իր առաջին այցը Կիպրոս։
- Ապրիլ 1999 ։ Բարսելոնայում տեղի ունեցած Ագորայում հիմնարդվեց AEGEE Ակադեմիան թրեյնինգների և մարդկային ռեսուրսների համար։ Այս քայլի խթան հանդիսացավ Գիսենում Եվրոպական դպրոցին նախապատրաստումը։
- 2000
- Ստեղծվեց նոր կրթաթոշակային ծրագիր՝ “Կրթություն ժողովրդավարության համար” (“Education for Democracy”), որըը պատերազմից տուժած Կոսովոյի ուսանողներին օգնելու էր արտասահմանյան բուհերում սովորել։
- 2001-2002
- AEGEE-ն կազմակերպեց մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ուղղված էին հարավարևելյան Եվրոպայում և միջերկրական շրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։
- 2002
- AEGEE Հեռուստատեսության մեկնարկը AEGEE Այնդհովենի կողմից[7]։
- 2004
- AEGEE-ի ներկայացուցիչները ակտիվ գործունեություն են ծավալում քաղաքացիական ազատությունների պաշտպանության և Ուկրաինայում նախագահական ընտրությունների ժամանակ ժողովրդավարության զարգացման գործում։
- 2005
- Պրահայում նշվեց կազմակերպության հիմնադրման 20 ամյակը, հանդիպումներ եղան եվրոպացի հայտնի քաղաքական ու հասարակական գործիչների, Եվրախորհդրի, Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ։
- 2006
- AEGEE-Եվրոպայի նախկին նախագահ Բուրկու Բեսերմենը (Burcu Becermen) ճանաչվեց “Եվրոպայի երիտասարդ քաղաքացի 2006” թուրք-հունական քաղաքացիական երկխոսության ծրագրի համար։
- 2007
- AEGEE-ն մոդելավորեց “ԵՄ մոդելը” Եվրախորհրդարանի Ստրասբուրգի վարչական շենքում։
- Ուսանողական կյանքի վրա Բոլոնիայի գործընթացի ազդեցության շնորհիվ Ղեկավար խորհրդի մանդատի շրջանը գարուն-աշունից փոխվեց աշուն-գարուն` լրիվ ուսումնական տարվա` սեպտեմբերի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Որոշումը ուժի մեջ մտավ 2008 թվականի օգոստոսից։
- 2008
- AEGEE-ն սկսեց Y Vote 2009 - Եվրոպական երիտասարդական ընտրությունը, որով խրախուսում էր երիտասարդների ընտրությունը։
- 2009
- 2010
- Ստամբուլում կայացած "Աշնանային Ագորայի" ժամանակ հիմնադրվեց AEGEE-Երևանը։
- 2011
AEGEE նախագահները մինչ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն | Անտենա | Պաշտոնավարման
ժամանակահատված |
---|---|---|
Ֆրանկ Բիանքերի | Փարիզ | Ապրիլ 1985 - Ապրիլ 1988 |
Վիերի Բրակկո | Միլան | Ապրիլ 1988 - Նոյեմբեր 1988 |
Ֆրեդերիկ Պյուլադ | Թուլուզ | Նոյեմբեր 1988 - Նոյեմբեր 1989 |
Ադոլֆո Դիմինգես | Մադրիդ | Նոյեմբեր 1989 - Մայիս 1990 |
Աքին Բորս | Դելֆտ | Մայիս 1990 - Նոյեմբեր 1990 |
Ջորջ վոն դեր Գաբլենց | Բեռլին | Նոյեմբեր 1990 - Ապրիլ 1992 |
Խերոն Գուգերվերֆ | Ամստերդամ | Ապրիլ 1992 - Ապրիլ 1993 |
Պավել Միլադինովից | Պրահա | Ապրիլ 1993 - Նոյեմբեր 1993 |
Ժուշյա Քիգյուշ | Բուդապեշտ | Նոյեմբեր 1993 - Ապրիլ 1994 |
Դորիան Սելս | Ժնև | Ապրիլ 1994 - Նոյեմբեր 1994 |
Քրիստինա Թորսըն | Լունդ | Նոյեմբեր 1994 - Ապրիլ 1995 |
Էխենս վան Ինտերսոն Սխոլտըն | Էնսխեդե | Ապրիլ 1995 - Նոյեմբեր 1995 |
Քրիստոֆ Սթրոհմ | Քյոլն | Նոյեմբեր 1995 - Ապրիլ 1996 |
Խորդի Կապդևիլա | Բարսելոնա | Ապրիլ 1996 - Նոյեմբեր 1996 |
Ջերհարդ Քրեսս | Մայնց | Նոյեմբեր 1996 - Ապրիլ 1997 |
Պիտեր Ջինսըր | Կարլսռուե | Ապրիլ 1997 - Նոյեմբեր 1997 |
Սերխիո Կարեդդա | Գորիցիա | Նոյեմբեր 1997 - Ապրիլ 1998 |
Հելեն Բերարդ | Էզ-ան-Պրովանս | Ապրիլ 1998 - Հոկտեմբեր 1998 |
Ստեֆան Սեիդլ | Աուդսբուրգ | Հոկտեմբեր 1998 - Ապրիլ 1999 |
Լասլո Ֆիշուշ | Սեգեդ | Ապրիլ 1999 - Նոյեմբեր 1999 |
Ֆանի Զարիֆապոուլո | Աթենք | Նոյեմբեր 1999 - Մայիս 2000 |
Օանա Մեյլիաթասքու | Կլուժ-Նապոկա | Մայիս 2000 - Նոյեմբեր 2000 |
Կարինա Հաուսլիմեիյա | Պասսաու | Նոյեմբեր 2000 - Նոյեմբեր 2001 |
Պեդրո Պանիսո | Վալլադոիդ | Նոյեմբեր 2001 – Մայիս 2002 |
Թոմեք Հելբին | Վարշավա | Մայիս 2002 – Նոյեմբեր 2002 |
Մարկ դե Բիիր | Էսխեդի | Նոյեմբեր 2002 – Մայիս 2003 |
Դիանա Ֆիլիպ | Կլուժ-Նապոկա | Մայիս 2003 – Հոկտեմբեր 2003 |
Ադրիան Պինտիլիե | Բուխարեստ | Հոկտեմբեր 2003 – Ապրիլ 2004 |
Նիկոլա Ռեգա | Թուրին | Ապրիլ 2004 – Նոյեմբեր 2004 |
Սիլվիա Բաիտա | Կալիարի | Նոյեմբեր 2004 - Մայիս 2005 |
Բուրկու Բեսերմեն | Անկարա | Մայիս 2005 - Նոյեմբեր 2005 |
Լեոն Բակրացեսկի | Սկոպյե | Նոյեմբեր 2005 - Մայիս 2006 |
Ալիստաիր դե Գայտանո | Վալետա | Մայիս 2006 - Նոյեմբեր 2006 |
Թեիսհ վան Վելիյ | Ուտրեխտ | Նոյեմբեր 2006 - Դեկտեմբեր 2007 |
Լաուր Օնիդի | Քյոլն | Դեկտեմբեր 2007 - Սեպտեմբեր 2008 |
Դրագան Ստոյանովսկի | Նիշ | Սեպտեմբեր 2008 - Օգոստոս 2009 |
Ագաթա Պատեցկա | Պոզնան | Սեպտեմբեր 2009 - Օգոստոս 2010 |
Մանոս Վալասիս | Պերեաս | Սեպտեմբեր 2010 – Օգոստոս 2011 |
Ալֆրեդո Սելլիտտի | Սալեռնո | Սեպտեմբեր 2011 – Մայիս 2012 |
Մարկո Գրդոշիչ | Զագրեբ | Մայիս 2012 – Օգոստոս 2012 |
Լուիս Ալվարադո Մարտինես | Լաս Պալմաս | Սեպտեմբեր 2012 – Օգոստոս 2013 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամառային համալսարաններ Archived 2005-02-22 at the Wayback Machine.
- AEGEE-Երևանի բլոգը
- AEGEE.org - AEGEE գլխավոր վեբկայք
- myAEGEE - AEGEE intranet Archived 2021-03-23 at the Wayback Machine.
- The AEGEEan - AEGEE-ի առցանց ամսագիր
- AEGEE-Ակադեմիա - թրեյնինգ և մարդկային ռեսուրսներ
- AEGEE Հեռուստատեսություն Archived 2018-07-21 at the Wayback Machine.
- Շրջանավարտների ասոցիացիա
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «History»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 6-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5
- ↑ «AEGEE News: Cds»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5
- ↑ «AEGEE-Europe Working Group Portal»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5
- ↑ 2693&Itemid= 0 Newropeans Magazine - Special Aegee-Europe anniversary: How did Aegee managed to get Erasmus adopted? (3)(չաշխատող հղում)
- ↑ «AEGEE About: History»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 9-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5
- ↑ «Les Anciens - Introduction»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5
- ↑ «AEGEE Television - History AEGEE.tv»։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 2-ին։ Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5
- ↑ AEGEE Caucasus Case Study Trip 2003
- ↑ Cyprus News Agency: News in English, 03-09-08