Դուգլաս Էնգելբարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Էնգելբարտ
անգլ.՝ Douglas Carl Engelbart
Ծնվել էհունվարի 30, 1925(1925-01-30)[1][2]
Պորտլենդ[3][4][5]
Մահացել էհուլիսի 2, 2013(2013-07-02)[6][7][8] (88 տարեկան)
Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9]
բնական մահով[10]
Բնակության վայր(եր)Աթերտոն և Պորտլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ[11]
Մասնագիտությունգյուտարար
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Թիմշեր, Դուգլաս ՄաքԴոնել, Ամերիկյան շահույթ չհետապնդող գիտական հետազոտությունների ինստիտուտ և Ames Research Center?[12]
Գործունեության ոլորտինֆորմատիկա, գյուտ և էլեկտրատեխնիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1952), Օրեգոնի պետական համալսարան (1948), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1955), Օրեգոնի համալսարան և Franklin High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարՋոն Ռոբերտ Վուդիարդ
Ազդվել էՊոլ Օտլե, Վաններ Բուշ, Բենջամին Լի Ուորֆ, Ալֆրեդ Կորժիբսկի և Այվեն Սազերլենդ
Պարգևներ
Ամուսին(ներ)Ballard Fish? և Karen O'Leary Engelbart?
Երեխա(ներ)Քրիստինա Էնգելբարտ
Կայքdougengelbart.org
 Douglas Engelbart Վիքիպահեստում

Դուգլաս Էնգելբարտ (անգլ.՝ Douglas Carl Engelbart, հունվարի 30, 1925(1925-01-30)[1][2], Պորտլենդ[3][4][5] - հուլիսի 2, 2013(2013-07-02)[6][7][8], Աթերտոն, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9])[19], մարդ-մեքենա ինտերֆեյսի առաջին հետազոտողներից մեկը և համակարգչային մանիպուլյատորի՝ մկնիկի[20] գյուտարարը։ Նրա այլ գյուտերի շարքին են դասվում նաև օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը, հիպերհղումը, տեքստային խմբագրիչը, առցանց խմբային կոնֆերանսները[19][21]։

Էնգելբարտը եղել է ավելի քան 25 աշխատանքների հեղինակ, ստացել է 20 գյուտերի արտոնագրեր, բազմաթիվ պարգևներ (1987 թվականին՝ PC Magazine Lifetime Achievement Award, 1990 թվականին՝ ACM Software System մրցանակ և այլն)։ Կյանքի վերջին տարիներին Էնգելբարտը Ֆրոդ Հեգլանդի (անգլ.՝ Frode Hegland) հետ միասին աշխատել է համացանցի հիպերտեքստի բնույթը բարելավելու նախագծի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլաս Էնգելբարտը ծնվել է 1925 թվականի հունվարի 30-ին ԱՄՆՕրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, Կարլ Լուիսի և Շառլոտա Ամելիա Մունսոն Էնգելբարտի ընտանիքում։ Ունեցել է շվեդական, նորվեգական և գերմանական արմատներ[22]։

Դուգլասը ընտանիքում երեք երեխաներից երկրորդն է եղել։ Քույրը՝ Դորիանան Դուգլասից մեծ էր 3 տարով, եղբայրը՝ Դևիդը, Դուգլասից փոքր էր 14 ամսով։ Երբ Դուգլասը 8 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ջոնսոն Կրիկի բնակավայր, որից մեկ տարի անց Դուգլասի հայրը մահացել է։

1942 թվականին Դուգլասը ավարտել է Պորտլենդի Բենջիամին Ֆրանկլինի անվան դպրոցը և ընդունվել է Օրեգոնի համալսարան[23]։ Ուսումնառության ընթացքում՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, զորակոչվել է ԱՄՆ ռազմածովային ուժեր և 2 տարի ծառայել Ֆիլիպիններում՝ որպես կապավոր։ Իր ծառայության ընթացքում Էնգելբարտը առաջին անգամ կարդացել է Վենիվար Բուշի «Ինչպես կարող ենք մենք մտածել» (անգլ.՝ As We May Think) հոդվածը, որը ոգեշնչել է նրան[24]։ Պատերազմից զորացրվելուց հետո, 1948 թվականին, նա ավարտել է ուսումը և ստացել էլեկտրատեխնիկի բակալավրի աստիճան։ Օրեգոն նահանգում գտնվելու ընթացքում նա Sigma Phi Epsilon[25][26] սոցիալական եղբայրության անդամ է եղել։

1948 թվականին Դուգլասին հրավիրել են աշխատելու Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտեի Էիմսի հետազոտական կենտրոնում, որտեղ աշխատել է մինչև 1951 թվականը[27]։ Հեռանալով Էիմսի հետազոտական կենտրոնից, Դուգլասն ընդունվել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի ասպիրանտուրա։ 1953 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան (անգլ.՝ Master of Science, M.Sc.), իսկ 1955 թվականին՝ գիտությունների դոկտորի աստիճան[27]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլասն ազատ ժամանակ սիրել է ոտքով զբոսանքներ, արշավների և ազգային պարերի գնալ։ Նման զբոսանքներից մեկում էլ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Ֆիշ Բալարդին (1928-1997)[28], որը նոր էր ավարտել կրթությունը և աշխատելու էր որպես պրոֆեսիոնալ թերապևտ։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի մայիսի 5-ին Պորտոլայի պետական պարկում։ Դրանից կարճ ժամանակ անց Էնգելբարտը թողել է Էյմսի հետազոտական կենտրոնը և կրթությունը շարունակել Բերկլիի համալսարանում։

1997 թվականին կնոջ՝ Ֆիշ Բալարդի մահացից տարիներ անց՝ 2008 թվականի հունվարի 26-ին Էնգելբարտը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա երկրորդ կինը՝ Օ՛Լիրի Կարեն Էնգելբարտը գրող և պրոդյուսեր էր[29][30]։

Առաջին ամուսնությունից Դուգլասը ունեցել է 4 երեխա՝ Գերդան, Դիանան, Քրիստինան, Նորմանը և 10 թոռ[31]։

Դուգլասի 85-ամյակի տոնակատարությունը նշվել է Նորարարության տեխնիկական թանգարանում[32]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելբարտը մահացել է 2013 թվականի հուլիսի 2-ին երիկամային անբավարարության հետևանքով, Ատերտոնի (Կալիֆորնիայի նահանգ) իր տանը[33][34]։ Ըստ Դուգլաս Էնգելբարտի ինստիտուտի տվյալների՝ նրա մահը վրա էր հասել Ալցհայմերի հիվանդության դեմ երկարատև պայքարելուց հետո։ Այդ ախտորոշումը նրան հայտնի է եղել 2007 թվականից[31][35]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգելբարտը ասպիրանտության ընթացքում օգնել է California Digital Computer (անգլ.՝ CALDIC) նախագծի ստեղծմանը։ Դոկտորի աստիճան ստանալուց հետո Դուգլասը որպես պրոֆեսորի ասիստենտ, մնացել է Բերկլիում, որտեղ դասավանդել է մեկ տարի, իսկ այնուհետև, տվյալների պահպանման սարքերի ոլորտում հիմնել է ստարտափ՝ իր մի քանի հետազոտությունների կոմերցիայի համար։

Ստենֆորդի հետազոտական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համակարգչային մկնիկը, որը «մուկ» մականուն է ստացել, որովհետև նրանից դուրս եկող լարը նման էր պոչի

1957 թվականին Էնգելբարտը սկսել է աշխատել Մենլո Պարկ քաղաքում գտնվող Ստենֆորդի հետազոտական ինստիտուտում (անգլ.՝ Stanford Research Institute): Սկզբում աշխատել է Հյուիթ Քրեյնի հետ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մագնիսական բաղադրիչների վրա, և էլեկտրոնային սարքերի փոքրացման աշխատանքների վրա, այնուհետև, աստիճանաբար ստացել է 1 տասնյակից ավելի արտոնագրեր (որոնցից մի քանիսը նրա դիպլոմային աշխատանքի արդյունքներն են եղել)։

1962 թվականին պատրաստել է զեկուցում, որտեղ խոսել է հետագա հետազոտությունների նախագծի մասին և ստացել է Մարդկային ինտելեկտի ուժեղացում. հայեցակարգային հենք (ֆրեիմվորք) (անգլ.՝ Augmenting Human Intellect: A Conceptual Framework) անվանումը[36]։ Զեկուցումը հավանության է արժանացել, և Դուգլասը ստացել է ֆինանսավորում ԱՄՆ պաշտպանության գիտահետազոտական ծրագրերի մշակման գործակալությունից։ Իր նոր հետազոտական կենտրոնում՝ ARC- ում (անգլ.՝ Augmentation Research Center), որը ստեղծվել էր Ստենֆորդի հետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա, նա համախմբել է մի խումբ գիտնականների և ղեկավարել, այսպես կոչված, առցանց համակարգի մշակման աշխատանքները (անգլ.՝ oN-Line System կամ NLS):

Էնգելբարտը ARC իր թիմի հետ մշակել է համակարգչային ինտերֆեյսի տարրերը, այնպիսիք, ինչպիսիք են ռաստերային պատկերի արտածումը էկրանի վրա, համակարգչային մկնիկը, հիպերհղումը, համատեղ աշխատանքի միջոցները և օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյսի տվյալները։ Այս բոլորը մշակվել է դեռ այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասը շատ հեռու էր համակագիչներից, և երբ ծրագրային ապահովումը գրված էր հիմնականում փակ, մասնավոր համակարգերի համար։

1967 թվականին Էնգելբարտը տվել է արտոնագիր ստանալու դիմում, որն էլ ստացել է 1970 թվականին, (արտոնագիր՝ 35415412) մետաղական անիվների վրա փայտե կաղապարով սարք պատրաստելու համար, որը նա Բիլ Ինգլիշի հետ մի քանի տարիներ առաջ էր նախագծել։ Արտոնագրում սարքը նկարագրվել է որպես «Ցուցադրման համակարգերի X-Y դիրքերի ինդիկատոր»[37]։ Հետագայում Էնգելբարտը պարզաբանել է, որ սարքը ստացել է «մուկ» մականունը, որովհետև նրանից դուրս եկող լարը նման էր պոչի։

«Բոլոր ցուցադրումների մայր» ցուցադրություն․ առաջին մկնիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Meta-ուսուցման լաբորատորիայի հանդիպումը Դուգլասի հետ

1968 թվականի դեկտեմբերի 9-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացել է Միասնական աշնանային համակարգչային կոնֆերաս։ Եվ հենց այդտեղ էլ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը հետագայում անվանել են «Բոլոր ցուցադրումների մայր» (անգլ.՝ The Mother of All Demos)[38]: Այդ ցուցադրման գլխավոր գործող անձը եղել է Դուգլաս Էնգելբարտը՝ իր գործընկերների հետ։ Նրանք լայն հանրության դատին էին ներկայացրել անհատական համակարգիչների և ապագա վեբ միջավայրի իրենց նախատիպային նախագծերը։

Հենց սկզբից էլ բոլորին հասկանալի է եղել, որ այդ ցուցադրման ժամանակ պետք է կատարվի անսովոր մի բան, որն ընդմիշտ փոխելու էր տեխնոլոգիաների աշխարհը։ Էնգելբարտը ականջակալներով և խոսափողով, մեծ ոգևորությամբ բեմ է բարձրացել։ Նա նստել է ցուցադրման էկրանի առաջ, աշխատանքային սեղանի մոտ, որի վրա, բացի ստեղնաշարից, դրված էր ինչ-որ անհասկանալի սարք։ Նրա ամբողջ ցուցադրությունը նվիրված է եղել այն բանին, թե իր կարծիքով, ապագայում ինչպիսին պետք է լինի համակարգիչների հետ աշխատանքը։

Ցուցադրման առաջին մասը նա նվիրել է տեքստային փաստաթղթերի հետ աշխատանքի նոր հնարավորություններին։ Նա փոխել է ներքևի մասում գտնվող տեքստի չափը խոշորից մինչև ամենամանրը՝ վերևի մասում գտնվող տեքստը թողնելով անփոփոխ և՝ հակառակը։

Մասերի բաժանած էկրանի վրա ներկայացրել է տեքստ, գրաֆիկա և տեսահոլովակ։ Տեքստի մեջ ներկայացրել է այլ փաստաթղթերի հղումներ, որոնց միջոցով կարելի էր տեղաշարժվել։ Ամենաանսովորն այն էր, որ բոլոր գործողությունները Էնգելբարտը ղեկավարել է իր կողմից ստեղծված մանիպուլյատորի միջոցով, որը հետագայում ստացել է համակարգչային մկնիկ անվանումը։ Այն ուներ մեկ սեղմակ։ Սկզբում գիտնականը նախատեսել էր սարքի վրա դնել 5 սեղմակ՝ 5 մատներին համապատասխան, բայց դրանից մկնիկի պատյանը մեծ կստացվեր և հրաժարվել է այդ մտքից։ Մկնիկի տեղաշարժը ապահովվել է իրար մեջ ներդրված 2 փոխուղղահայաց սկավառակների միջոցով, որի շնորհիվ մկնիկը կարողանում էր տեղաշարժվել 4 ուղղությամբ, որը լրիվ համապատասխանում էր երկչափ կոորդինատային համակարգում օբյեկտի կոորդինատների փոփոխությանը։ Էկրանի վրա երևացող լուսային բիծը շարժում էր՝ սեղանի վրա մկնիկի շարժմանը զուգընթաց։ Մկնիկի միջոցով Էնգելբարտը նշել է տեքստի ցանկացած բառ, այն տեղափոխել փաստաթղթում մեկ այլ տեղ կամ մեկ այլ փաստաթուղթ։ Էնգելբարտն իր բոլոր գործողությունները մեկնաբանել է, և այդ ամբողջ ընթացքում՝ հաղթական ժպիտը դեմքին։

Համակարգչային մկնիկի նախատիպը

Տեքստի հետ աշխատանքի ցուցադրումները ավարտելով՝ Էնգելբարտն անցել է ցուցադրման երկրորդ մասին, որտեղ իր գործընկերոջ հետ հանրությանն է ներկայացրել այժմյան տեսակոնֆերանսների նախատիպը։ Դուգլասը և գործընկերը ականջակալներով և խոսափողներով նստել են տարբեր սեղանների առջև։ Նրանց դիմաց հեռուստախցիկներ էին։ Ցուցադրման ժամանակ Էնգելբարտը և իր գործընկերը հեռավորության վրա կարողացել են զրուցել, տեսնել միմյանց, միաժամանակ գործողություններ կատարել միևնույն փաստաթղթի վրա։ Դա բերել է շռնդալից հաջողության. ցուցադրման ավարտին ամբողջ դահլիճը ծափահարել է գետնականին և իր թիմին։ Այս ցուցադրումը գերազանցել է նույնիսկ ամենահամարձակ սպասումները, ցուցադրվել են վերջին տարիներին արված շատ գյուտեր։ Այդ թվում․

  • վեբ-փաստաթղթեր
  • էկրանային պատուհաններ
  • համակարգչային մկնիկ
  • տեսակոնֆերանսներ
  • թիմային աշխատանք փաստաթղթերի վրա[39]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1980 թվականի վերջից Դուգլաս Էնգելբարտը ստացել է հետևյալ մրցանակներն ու մեդալները.

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվականին «Համակարգչային տեխնիկայի պիոներ» մեդալ՝ Համակարգչային համայնքի ամենահեղինակավոր մրցանակը IEEE (անգլ.՝ IEEE Computer Society).
  • 1999 թվականին Բենջամին Ֆրանկլինի մեդալ։
  • 2000 թվականին Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ․ շնորհել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը[40]
  • 2001 թվական՝ Բրիտանական համակարգչային համայնքի կոմից Լավլեյսի մեդալ[41]
  • Ջոն ֆոն Նոյմանի մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nndb.com/lists/497/000063308/
  2. 2,0 2,1 http://www.nytimes.com/2013/07/04/technology/douglas-c-engelbart-inventor-of-the-computer-mouse-dies-at-88.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.ibtimes.co.uk/douglas-engelbart-computer-mouse-inventor-dies-88-486491
  4. 4,0 4,1 4,2 http://www.techgig.com/tech-news/editors-pick/Douglas-Engelbart-inventor-of-PC-mouse-dies-18762
  5. 5,0 5,1 5,2 http://zeenews.india.com/news/science/douglas-engelbart-inventor-of-computer-mouse-dies-at-88_859845.html
  6. 6,0 6,1 6,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2013-07-06
  7. 7,0 7,1 7,2 http://lifeinlegacy.com/display.php?weekof=2013-07-06
  8. 8,0 8,1 8,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 9,0 9,1 9,2 Էնգելբարտը The New York Times Company կայքում
  10. Դուգլասը The New York Times Company կայքում
  11. Դուգլաս Էնգելբարտը 2020,Encyclopædia Britannica կայքում
  12. https://www.encyclopedia.com/reference/encyclopedias-almanacs-transcripts-and-maps/engelbart-douglas-carl
  13. https://amturing.acm.org/award_winners/engelbart_5078811.cfm
  14. https://www.nationalmedals.org/laureates
  15. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/von_neumann_rl.pdf
  16. https://www.invent.org/inductees/douglas-engelbart
  17. https://www.internethalloffame.org/inductees/douglas-engelbart
  18. https://computerhistory.org/profile/doug-endelbart/
  19. 19,0 19,1 «Изобретатель компьютерной мыши Дуглас Энгельбарт скончался в возрасте 88 лет». OSZone. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  20. «Mouse inventor strives for more». BBC News Online. 2001 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  21. «Скончался изобретатель компьютерной мыши Дуглас Энгельбарт». Открытые системы. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  22. Lowood, Henry (1986 թ․ դեկտեմբերի 19). «Douglas Engelbart Interview 1, Stanford and the Silicon Valley: Oral History Interviews]». Stanford University. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  23. Dalakov, Georgi. «Biography of Douglas Engelbart». History of Computers. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  24. Lowood, Henry — Stanford and the Silicon Valley. Oral History Interviews (1986 թ․ դեկտեմբերի 19). «Douglas Engelbart. Interview 1». stanford.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  25. «Citation Recipients» (PDF). Sigma Phi Epsilon. էջ 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  26. «Prominent Alumni: Business». Sigma Phi Epsilon. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  27. 27,0 27,1 Dr. Douglas C. Engelbart — The Doug Engelbart Institute (2011 թ․ ապրիլի 14). «Curriculum Vitae». dougengelbart.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  28. «Happy Birthday Memories». Happy Birthday Doug Engelbart!.
  29. «Celebrating Doug's 85th Birthday». The Doug Engelbart Institute. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  30. «Karen O'Leary, Palo Alto, Writer and Producer». Karen O'Leary Engelbart. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  31. 31,0 31,1 «Technology visionary Doug Engelbart, inventor of computer mouse, dies at age of 88». The Washington Post. Associated Press. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  32. Mike Swift (2010 թ․ հունվարի 30). «Honoring a creative force in high tech: Douglas Engelbart turns 85». The San Jose Mercury News.
  33. «Doug Engelbart American inventor computing legend passes away». GigaOm. 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  34. Crocker, Dave (2013 թ․ հուլիսի 3). «Doug Engelbart». Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  35. «A Lifetime Pursuit». The Doug Engelbart Institute. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  36. Douglas C. Engelbart (1962-10). «Augmenting Human Intellect: A Conceptual Framework». dougengelbart.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  37. «X-y position indicator for a display system».
  38. Tweney, Dylan (2008 թ․ դեկտեմբերի 9). «Dec. 9, 1968: The Mother of All Demos». Wired News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  39. «Дуглас Энгельбарт. Демонстрация всех времен и народов» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
  40. «Douglas Engelbart, Foresight Advisor, Is Awarded National Medal of Technology». Update. Vol. 43. Foresight Institute. 2000 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 15-ին.
  41. «Lovelace lecture». British Computer Society. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]