Jump to content

Թիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմային աշխատանք

Թիմը մարդկանց կամ կենդանիների խումբ է, որը իրականացնում է ընդհանուր գործողություն։ Հատկապես մարդկանց թիմերը ձևավորվում են ընդհանուր նպատակի հասնելու համար և ունեն նաև անկախ ենթանպատակներ։

Միշտ չէ, որ յուրաքանչյուր խումբ համարվում է թիմ։ Թիմերը սովորաբար ունենում են անդամներ, որոնցից յուրաքանչյուրի վրա դրված է առանձին պարտականություններ, որոնք ծառայում են ընդհանուր նպատակի իրականացմանը։ Նարեշ Ջեյնը 2009 թվականին ասել է.

Թիմի անդամները պետք սովորեն ինչպես օգնել մյուսներին հասկանալու իրենց իրական հնարավորությունները և ստեղծեն իրավիճակ, որում յուրաքանչյուրը աշխատի իր հնարավորությունների սահմանից դուրս։ Թիմերը կարող են փլուզվել անգամ եթե նրանք հսկայական թիմեր են[1]

Թիմերը դառնում են ավելին քան մարդկանց խմբեր, եթե նրանք հասնում են մեծ հաջողությունների, որին երբեք չէին կարող հասնել անհատական աշխատանքի շնորհիվ։

Տրանսպորտի ոլորտում հաճախ կազմվում են կենդանիների թիմեր, օրինակ ձիերի, շների, որոնք տեղափոխում են ուղևորների կամ ապրանք։

Թիմը բնորոշվում է մի քանի հատկանիշներով՝

  1. կազմավորվում է երկու կամ ավելի մարդկանցից,
  2. ունի իր դեմքը, որը չի համընկնում նրա առանձին անդամների անհատական որակներին,
  3. թիմի համար բնորոշ են հաստատված կապերը, ինչպես ներսում, այնպել էլ դրսում այլ թիմերի հետ,
  4. թիմն ունի պարզ կանոնավոր կառուցվածք, որն ուղղված է առաջադրված նպատակների և խնդիրների լուծմանը։

Թիմերը ստեղծում են՝

  1. համեմատաբար փոքր կոնֆլիկտներ,
  2. աշխատանքի դերի ավելի լավ ընկալում,
  3. առավել խորը պատասխանատվության զգացում,
  4. աշխատանքից մեծ բավարարվածություն,
  5. առավել խիստ վերահսկում,
  6. զարգացման հնարավորություն,
  7. բաց շփում,
  8. դիրք, որտեղ հնարավոր է զգալ ողջ կազմակերպության արժեքները։

Թիմ կառուցելու համար անհրաժեշտ է հետևյալ քայլերը՝

  1. ընտրել համապատասխան աշխատակիցներ,
  2. կարգավորել թիմի քանակությունը,
  3. միասին որոշել նպատակները և խնդիրները,
  4. բացատրել թե յուրաքանչյուրը ինչ կշահի համատեղ աշխատանքից,
  5. միասին որոշել խմբային նորմերը,
  6. միմյանց ավելի լավ ճանաչել,
  7. վարժեցնել թիմի անդամներին ընդհանուր աշխատանքին,
  8. հաստատել հսկողության համակարգ,
  9. ապահովել թիմային ոգու պահպանումը,
  10. փոխարինել թիմային աշխատողներին, որոնք չեն ցանկանում գործել ստանդարտներին համապատասխան։

Թիմի չափսը, պարունակությունը և կազմավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի չափսը և պարունակությունը թիմի արդյունքի հիմնական գործոնն է։ Թիմի լավագույն չափսը քննարկման առարկա է[2] և կախված է նրա առաջ դրված խնդիրներից։ Մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ լավագույն թիմը պետք է բաղկացած լինի չորս անդամից։ Մյուս աշխատությունները ասում են, որ լավագույնը 5--ից 12 անդամ ունեցող թիմերն են[2][3][4]։

Թիմի կյանքի փուլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմերը իրենց կյանքի ընթացքում անցնում են հետևյալ փուլերով՝

  1. Ձևավորում – սա թիմի նախնական փուլն է, երբ մարդիկ դեռևս խումբ չեն, և նրանցից յուրաքանչյուրը փորձում է ինքնահաստատվել մյուսների մոտ որոշակի կարծիք ստեղծել իր մասին։
  2. Հարմարեցում – այս փուլին հատուկ է կոնֆլիկտը, երբ խմբի անդամները փորձում են ներկայացնել իրականության համար ընկալումը, իրենց արժեքներն ու համոզմունքները, որոնք ի վերջո հարմարվում են խմբի ընդհանուր նորմերին։
  3. Ստանդարտների հաստատում – խումբն ընդունում է բոլորի կողմից հաստատված այնպիսի արժեքներ ու համոզմունքներ, որոնք դառնում են խմբում վարքի նորմեր։
  4. Աշխատանք – խումբը բարեհաջող կերպով կատարում է իրեն հանձնարարված աշխատանքները այն հասցնելով իր ավարտին։
  5. Եզրափակում – խումբը կատարել է իրեն հանձնարարված աշխատանքները և անցնում է նոր խնդրի, եթե նոր խնդիրներ հանդես չեն գալիս խումբը ցրվում է։

Խնդրի բնույթից կախված թիմերը լինում են տարբեր տեսակի։

Անկախ և կախյալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմերը իրենց բնույթով կարող են լինել կախյալ և անկախ[5]։ Կախյալ և անկախ թիմերի տարբերությունը որոշվում է թիմի անդամների աշխատանքի ժամանակ կատարված գործողություններով։

Կախյալ թիմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբիի թիմը կախյալ թիմի վառ օրինակ է

  • ոչ մի նշանակալի խնդիր չեն կարող լուծել առանց յուրաքանչյուր անդամի համագործակցության,
  • թիմի անդամները կատարում են տարբեր պարտականություններ, վազում գնդակով, գոլ խփում պաշտպանվում և այն, և
  • յուրաքանչյուրի հաջողությունը դա թիմի հաջողությունն է։ Ոչ մի ռեգբի խաղացող ինչքան էլ նա լավ խաղա երբեք չի հասնի հաջողության առանց թիմի։

Թիմի արդյունավետության գաղափարները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի արդյունավետության համար կարևոր է դիտարկել հետևյալ գաղափարները՝

  1. կարգավիճակ,
  2. իշխանություն,
  3. դեր,
  4. ղեկավար մարմին,
  5. համակրանք։

Կարգավիճակ։ Խմբում յուրաքանչյուր պաշտոն ունի խիստ որոշակի կարգավիճակ։ Պաշտոնական կարգավիճակը այն կանոնների և պարտավորությունների ամբողջությունն է, որոնք խմբի կողմից ընդունված և հաստատված են։ Խումբն իր անդամներից յուրաքանչյուրին տալիս է հստակ կարգավիճակ։

Իշխանություն։ Իշխանությունը մարդկանց վերահսկման իրականացումն է։ Իշխանության հիմքերը բաժանվում են 5 տեսակների՝

  1. պարգևատրման իշխանություն,
  2. հարկադիր իշխանություն,
  3. օրինական իշխանություն,
  4. փոխանցվող իշխանություն,
  5. մասնագետի իշխանություն։

Ժամանակի տարբեր պահերին մարդիկ կարող են օգտագործել իշխանության տարբեր ձևեր։

Դեր։ Դերը խմբում վարքի ցուցաբերման այն հավաքածուն է, որն ակնկալում է թիմը։ Այսօր դերի պարզաբանման համար օգտագործում են Բելբինի դերերի սանդղակը։ Այն հետևյալն է՝

  1. նախագահ,
  2. խմբի լիդեր,
  3. հիմնադիր,
  4. ուսուցիչ,
  5. ընկերախմբի մարդ,
  6. խմբի մարդ,
  7. հետևություն անող մարդ,
  8. հետազոտող մարդ։

Ղեկավար մարմին։ Թիմի կառուցվածքի տվյալ ցուցանիշը սերտորեն կապված է խմբի անդամների և հատկապես ղեկավարի հետ։ Խմբի ղեկավարը ոչ թե կառավարման օղակ է այլ խմբի հավասար անդամ։ Պարզապես նրա վրա է դրված օգնություն ցուցաբերելու և խնդիրները բացահայտելու պատասխանատվությունը։

Համակրանք։ Համակրանքի ցուցանիշի ձևավորումը ինքնաբուխ է, որին կարելի է արժանանալ թիմի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման արդյունքում։

Աշխատանքային թիմերի արդյունավետության բարձրացումը շատ ղեկավարների համար առաջնային խնդիր է։ Աշխատանքի ընդհանուր արդյունավետությունը հետևյալ չափանիշների ամբողջություն է՝

  1. թիմի անդամների ակտիվություն,
  2. տեղեկացվածություն,
  3. թիմի կողմից խնդիրների որոշման ընդունում հենց այն ռազմավարությամբ, որը համապատասխանում է թիմի կառուցվածքին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. : Jain, Naresh (2009). «Run marathons, not sprints». In Davis, Barbee (ed.). 97 Things Every Project Manager Should Know: Collective Wisdom from the Experts. O'Reilly Media, Inc. էջ 96. ISBN 9781449379568. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին. «Team members need to learn how to help one another, help other team members realize their true potential, and create an environment that allows everyone to go beyond their limitations.»
  2. 2,0 2,1 «Is Your Team Too Big? Too Small? What's the Right Number?». Knowledge@Wharton. University of Pennsylvania. 2006 թ․ հունիսի 14. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. Business Insider "The 'Two Pizza Rule' Is Jeff Bezos' Secret To Productive Meetings" [1]
  4. Chong, Eric (2007). «Role balance and team development: A study of team role characteristics underlying high and low performing teams» (PDF). Institute of Behavioral and Applied Management, Victoria University of Wellington. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. Brounstein, Marty. «Differences between Work Groups and Teams - For Dummies». www.dummies.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. «Independent-level work groups are the most common form of work groups on the business scene... staff members work on their own assignments with general direction and minimal supervision. Sales representatives, research scientists, accountants, lawyers, police officers, librarians, and teachers are among the professionals who tend to work in this fashion. People in those occupations come together in one department because they serve a common overall function, but almost everyone in the group works fairly independently. [...] Members of an interdependent-level work group rely on each other to get the work done. Sometimes members have their own roles and at other times they share responsibilities. Yet, in either case, they coordinate with one another to produce an overall product or set of outcomes.»