Jump to content

Դժբախտության ցուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դժբախտության ցուցիչ (անգլ.՝ Misery index), մակրոտնտեսագիտական ինդիկատոր, որը ստեղծվել է ամերիկացի տնտեսագետ Արթուր Օուկենի կողմից և ստացվել է ինֆլյացիայի մակարդակի և գործազրկության աստիճանի գումարի արդյունքում[1]։

1980 թվականին ամերիկացի տնտեսագետ և Լինդոն Ջոնսի խորհրդական Արթուր Օուկենը ստեղծում է նոր մակրոտնտեսագիտական մեծություն ինֆլյացիայի մակարդակի և գործազրկության աստիճանի գումարի արդյունքում։ Օուկենը անվանում է նորամուծությունը «անհարմարության ցուցիչ» (անգլ.՝ Discomfort index), սակայն ավելի ուշ այդ մեծությունը անվանափոխվում է՝ «դժբախտության ցուցիչ»։ Սկզբնականապես ցուցիչը օգտագործվում էր ԱՄՆ-ում երկրի նախագահների տնտեսագիտական քաղաքականությունը գնահատականի արժանացնելու համար։ Այդ շրջանում չափվում էր մեկ նախագահական ժամկետի ընթացքում «դժբախտության» մակարդակի բարձրացումը կամ էլ իջեցումը (տես ներոնշյալ պատմական տվյալներ պարունակող աղյուսակը)[2][3]։

Ցուցիչ = Գործազրկության աստիճան + Ինֆլյացիայի աստիճան (ցածրագույն թիվը լավագույնն է)
ՆախագահԺամանակահատվածՄիջինՑածրԲարձրՍկիզբԱվարտՓոփոխություն
Հարի Թրուման194819527.883.45 Դեկտեմբեր 195213.63 Հունվար 194813.633.45-10.18
Դուայթ Էյզենհաուեր195319609.262.97 Հուլիս 195310.98 Ապրիլ 19583.289.96+5.68
Ջոն Ֆ. Քենեդի196119627.146.40 Հուլիս 19628.38 Հուլիս 19618.316.82-1.49
Լինդոն Բ. Ջոնսոն196319686.775.70 Նոյեմբեր 19658.19 Հուլիս 19687.028.12+1.10
Ռիչարդ Նիքսոն1969197410.577.80 Հունվար 196917.01 Հուլիս 19747.8017.01+9.21
Ջերալդ Ֆորդ1974197616.0012.66 Դեկտեմբեր 197619.90 Հունվար 197516.3612.66-3.70
Ջիմի Քարթեր1977198016.2612.60 Ապրիլ 197821.98 Հունիս 198012.7219.72+7.00
Ռոնալդ Ռեյգան1981198812.197.70 Դեկտեմբեր 198619.33 Հունվար 198119.339.72-9.61
Ջորջ Ու. Բուշ1989199210.689.64 Սեպտեմբեր 198914.47 Նոյեմբեր 199010.0710.30+0.23
Բիլ Քլինտոն199320007.805.74 Ապրիլ 199810.56 Հունվար 199310.567.29-3.27
Ջորջ Հ. Ու. Բուշ200120088.115.71 Oct 200611.47 Օգոստոս 20087.937.39-0.54
Բարակ Օբամա200920168.835.06 Սեպտեմբեր 2015
12.87 Սեպտեմբեր 20117.836.77-1.06
Դոնալդ Թրամփ2017Ապրիլ 20196.295.32 Փետրվար 2019
7.44 Փետրվար 20177.305.60-1.70

[4]

1999 թվականին Հարվարդի համալսարանի տնտեսագեր Ռոբերտ Բարրոն առաջարկում է դժբախտության ցուցչի իր տարբերակը, որը անվանում է «Բարրոյի դժբախտության ցուցիչ» (անգլ.՝ Barro Misery Index)։ Բարրոյի ցուցիչը իր մեջ է ներառում ինֆլյացիան և գործազրկությունը, ինչպես նաև դրանց թվին է գումարում նաև 30 տարեկան պետական փոխառությունը և ՀՆԱ-յի խզումը[5]։

Մի քանի տարի անց Ջոնս Հոպկինսի համալսարանի տնտեսագետ Սթիվեն Հենկեն փոփոխության է ենթարկում Բարրոյի ցուցիչը, ընդհանուր գումարից հանելով մի հոգուն հասնող ՀՆԱ-յի նախորդ տարվա հետ ներկայիս տվյալների համեմատական արժեքը և սկսում է օգտագործել այդ մեծությունը միջազգային ցուցիչների համեմատությամբ[6]։ 2013 թվականին Հենկեն կազմում է 89 երկրների համար նախատեսված «դժբախտության ցուցչի» աղյուսակը[5]։

«Դժբախտության ցուցչի» միջազգային աղյուսակը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կազմված Սթիվեն Հենկեի կողմից:

2015 թվականին ֆինանսական ինֆորմգործակալություն Bloomberg-ը հրապարակում է ամենաբարձր «դժբախտության ցուցիչ» ունեցող երկրների ցանկը (նրա ավանդական տարբերակով, առաջարկված Օուկենի կողմից), որը գլխավորում է Վենեսուելան 80%-ը գերազանցող ցուցանշով, այն դեպքում երբ ցանկի վերջում գտնվում էր Ինդոնեզիան, ում դեպքում այդ մեծությունը կազմում էր 10%-ից չնչին ավելին[7]։ «Ամենաերջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակը գլխավորում էր Թայլանդը, որի «դժբախտության ցուցիչը» կազմում էր 2%-ից ոչ ավելին։ Ցանկում վերջինը ընթացող Գերմանիայի մոտ այդ արդյունքը գերազանցում էր 6,5 %-ը[8]։ Բոլոր արդյունքները ներկայացված են ներքևում․

«Ամենադժբախտ» երկրների վարկանշերը
Страна
1Վենեսուելա Վենեսուելա
3Արգենտինա Արգենտինա
2Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա
4Ուկրաինա Ուկրաինա
5Հունաստան Հունաստան
6Իսպանիա Իսպանիա
7Ռուսաստան Ռուսաստան
8Խորվաթիա Խորվաթիա
9Թուրքիա Թուրքիա
10Պորտուգալիա Պորտուգալիա
11Իտալիա Իտալիա
12Կոլումբիա Կոլումբիա
13Բրազիլիա Բրազիլիա
14Սլովակիա Սլովակիա
15Ինդոնեզիա Ինդոնեզիա
«Ամենաերջանիկ երկրների» վարկանշերը
Страна
1Թաիլանդ Թաիլանդ
3Շվեյցարիա Շվեյցարիա
2Ճապոնիա Ճապոնիա
4Հարավային Կորեա Հարավային Կորեա
5Թայվան Թայվան
6Դանիա Դանիա
7Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
8Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
9Նորվեգիա Նորվեգիա
10Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
11Ավստրիա Ավստրիա
12Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
13Իսլանդիա Իսլանդիա
14Մալայզիա Մալայզիա
15Գերմանիա Գերմանիա

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Եվրոպայում և ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ գործազուրկներին ավելի ուժեղ ոգևորում է դժբախտությունը քան ինֆլյացիան։ Սա ցույց է տալիս, որ հասարակ դժբախտության ցուցիչը անհավասարակշռության մեջ է դնում դժբախտության բնութագրիչները գործազրկության աստիճանի հետ[9]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Алан Гринспен Turbulence: Adventures in a New World. — Penguin Books, 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The US Misery Index». Inflationdata.com.
  2. «US Misery Index by President».
  3. «Bloomberg: аналитики подсчитали "индекс несчастья" Украины». РИА-Новости. 2015 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. «US Misery Index by President».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 1 2 «Measuring Misery around the World». Global Asia. 2014. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Misery in MENA». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «The 15 Most Miserable Economies in the World». Bloomberg. 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. «The 15 Happiest Economies in the World». Bloomberg. 2015 թ․ մարտի 3. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Preferences over Inflation and Unemployment: Evidence from Surveys of Happiness» (PDF). American Economic Review. 91 (1): 335–341, 340. 2001. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]