Գինու գավաթով աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինու գավաթով աղջիկը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1650[2]
բարձրություն78 սանտիմետր
լայնություն67,5 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԴուքս Անտոն Ուլրիխի թանգարան
հավաքածուԴուքս Անտոն Ուլրիխի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 A Lady and Two Gentlemen with a Glass of Wine by Vermeer Վիքիպահեստում

«Գինու գավաթով աղջիկը» (հոլ.՝ Dame en twee heren), Յան Վերմեերի նկարներից՝ նկարված 1659-1660 թվականներին։ Ներկայումս այն պահպանվում է դուքս Անտոն Ուլրիխի թանգարանում,որը գտնվում է Գերմանիայի Բրաունշվայգ քաղաքում։ Նկարի ներքևի ձախ մասում ապակու վրա երևում է հեղինակի ստորագրությունը «IV Meer»[3]:

Առաջին անգամ նկարը հիշատակվում է 1696 թվականի մայիսի 16-ին կայացած Հակոբ Դիսսուիսի մազմակերպած աճուրդի ժամանակ՝ «Ուրախ ընկերակցություն է տոնվում սենյակում» անունով՝ նախնական 73 ֆլորինով։ Հետագայում այն հայտնվում է Անտոն Բրաունշվերի հավաքածուի 1710, 1744 և 1776 թվականների գույքագրի մեջ։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ մինչև 1815 թվականը պահվում է որպես նվաճում։

Նկարն ակնհայտորեն նման է և էսթետիկական մոտեցում ունի Վերեմեերի մյուս երկու «Գինու գավաթը» և «Երաժշտության ընդհատված դաս» ստեղծագործությունների հետ։ Մի քանի տարրեր ամբոջությամբ նույնն են, օրինակ՝ բաց պատուհան՝ վիտրաժային նկարներով (հավանաբար Ժանետտա Վոգել, Վերմեերի կնոջ հարևանուհին)[4]):

Նկարում պատկերված է մի տղամարդ, որը մի բաժակ գինի է մատուցում կնոջը:Կինը վառ կարմիր մետաքսե զգեստ է հագել՝ հավանաբար գայթակղելու նպատակով։ Նա ժպտալով նայում է նկարը դիտողին:Նրա հայացքի մեջ կարելի է կարդալ կոկետություն, թեթև արբածություն։ Ֆոնի հետին մասում նստած է երկրորդ տղամարդը, որը, ձեռքը սեղանին հենած, մտազբաղ նայում է մի կողմ։ Նրա արտաքին տեսքը մելանխոլիկ է, որը կարող է առաջացած լինել խանդի պատճառով։ Կապույտ սփռոցով ծածկված և լավ լուսավորված սեղանի վրա պատկերված է նատյուրմորտ՝ մետաղական սկուտեղի մեջ մրգեր և կերամիկական սափոր՝ սպիտակ կտորի վրա դրված։

Այդպիսի թեմաներ հաճախ էր հանդիպում այդ ժամանակաշրջանի գեղանկարչության մեջ (օրինակ՝ Պիտեր դե Հոոխի «Զինվորների հետ խմող կինը» (1658 թվական) գտնվում է Լուվրում)[5]): Միայն թե Բերմեերի գործերն առանձնանում են կերպարներ ավելի խորը հոգեբանական մշակմամաբ։ Կտավի իմաստը, հավանաբար, չափավորության կոչ է՝ արտահայտված այլաբանությամբ։ Պատուհանի վիտրաժները հակադրվում են սենյակում գտնվողների վարքագծին[6]:Պատից կախված նախնիներից մեկի դիմանկարը, հավանաբար, նույն նպատակին է ծառայում։

Պատկերի անթերի խորությունը հստակ տեսանելի է նկարի սկզբնամասի լուսավորված սալիկապատված հատակի վրա։ Նկարը համարվում է վարպետի հասուն դարաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Տարբեր տեխնիկայի օգտագործումը՝ քողարումից մինչև ամենափոքր տարրեր, հնարավորություն է տալիս ավելի իրատեսորեն փոխանցել տարբեր օբյեկտների մակերեսները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://rkd.nl/explore/images/242340
  2. https://3landesmuseen-braunschweig.de/herzog-anton-ulrich-museum/sammlung/highlights
  3. «Johannes Vermeer: Signatures (№ 11)». Essentialvermeer.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  4. EssentialVermeer.com
  5. Ср. Pieter de Hooch. Woman Drinking with Soldiers
  6. Norbert Schneider Vermeer, 1632-1675: Veiled Emotions. — Taschen, 2000. — P. 36.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինու գավաթով աղջիկը» հոդվածին։