Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան
Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բրաունշվայգ |
| Վայր | Բրաունշվայգ |
| Կազմված է | Library of Herzog Anton Ulrich-Museum? և Dankwarderode? |
| Մասն է | 3Landesmuseen? |
| Հասցե | Museumstraße 1[1] |
| Հիմնադրվել է | 1754 |
| Հիմնադիր | Անտոն Ուլրիխ[2] |
| 52°15′48.6″N 10°31′58.8″E / 52.263500°N 10.533000°E | |
| Կայք | 3landesmuseen-braunschweig.de/herzog-anton-ulrich-museum(գերմ.) |
![]() | |
![]() | |
Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան (Herzog Anton Ulrich-Museum), հին վարպետների պատկերասրահ, գտնվում է գերմանական Բրաունշվայգ քաղաքում՝ Ստորին Սաքսոնիայի հարավ–արևելքում[3]։ Եվրոպայի հնագույն թանգարաններից է։ 2004 թվականին նշվել է թանգարանի հիմնադրման 250-ամյակը։
Թանգարանի հավաքածուի զգալի մասը հավաքագրել է Անտոն Ուլրիխ Բրաունշվեյգ Վոլֆենբյուտացին (1633—1714)՝ առաջին «լուսավորյալ բռնապետներից» մեկը, Պետրոս II կայսեր նախապապը։ Նա գումար չի խնայել քաղաքամերձ Զալցադալում գտնվող կալվածքը նկարներով և արձաններով զարդարելու համար (այն ավերվել է XIX դարում՝ վեստֆալյան արքա Ժերոմ Բոնապարտի հրամանով)։
Էրլանգենի համալսարանի հիմնադիր ֆիզիկոս Դանիել դե Սուպերվիլի առաջարկով թանգարանը դարձել է հանրային։ Հասարակական այցելությունների համար այն բացվել է 1754 թվականին՝ Բրիտանական թանգարանի հիմնադրումից մեկ տարի անց։ Հավաքածուն ներառում է Հյուսիսային Եվրոպայի հանրահայտ վարպետների՝ Կրանախի, Հոլբայնի, Անտոնիս վան Դեյքի, Ռուբենսի, Ռեմբրանդի, Վերմեերի, Յոախիմ Լունի գործերը։ Վելֆերի դինաստիայի մայոլիկայի հավաքածուն համարվում էր ամենահարուստը տվյալ ժամանակի համար։ Թանգարանի յուրօրինակ ցուցանմուշներից է Մաթեուս Շվարցի ձեռագիր «Նորաձևության գիրքը»[4]։
Նապոլեոնյան պատերազմների ժամանակ ֆրանսիացիները նրբանկատ չեն գտնվել Գերմանիայի իշխանների հավաքածուների նկատմամբ և իրենց հավանած գլուխգործոցները տեղափոխել են Լուվր։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Վելֆերի դինաստիային հաջողվել է հասնել կորսված արժեքների ռեստիտուցիայի։ XIX դարում համաեվրոպական հռչակ էր ձեռք բերել փորագրությունների հարուստ հավաքածուն, իսկ դուքս Ուլրիխի հավաքածուի մի մասը դարձել է Բրաունշվեյգի բնագիտական թանգարանի հիմքը։
1887 թվականից թանգարանի գեղարվեստի հավաքածուն ցուցադրվում է նեոռենեսանսի ոճով կառուցված շենքում, որը հատուկ նախագծել է ճարտարապետ Օսկար Զոմերը։ Միջնադարյան ցուցանմուշները ցուցադրվում են Դանկվարդերոդե ամրոցում[5]։
- Հավաքածուի գլուխգործոցներից
- Ջորջոնեի ենթադրյալ ինքնադիմանկարը
- Կրանախ․ Մարտին Լյութեր Քինգի դիմանկար
- Ռուբենս․ Հուդիթ
- Վերմեերի նկարներից՝ «Գինու գավաթով աղջիկը»
- Ռեմբրանդի վերջին նկարներից մեկը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Monument Map Lower Saxony / Niedersächsisches Landesamt für Denkmalpflege
- ↑ https://artsandculture.google.com/partner/herzog-anton-ulrich-museum-3landesmuseen-braunschweig
- ↑ «Die Kunst ist zurück». Zeit Online (German).
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «BBC News - Fashion: The accountant who created the first book of fashion». BBC News.
- ↑ «Das Herzog Anton Ulrich-Museum». 3landesmuseen.de (German). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուքս Անտոն Ուլրիխի թանգարան» հոդվածին։ |
| ||||||||||||

