Պիտեր դե Հոոխ
Պիտեր դե Հոոխ հոլ.՝ Pieter de Hooch | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 20, 1629[1] |
| Ծննդավայր | Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2][1] |
| Վախճանվել է | մարտի 24, 1684[1] (54 տարեկան) կամ 1683[3] |
| Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][1] |
| Ազգություն | հոլանդացի |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ և գծագրող |
| Ոճ | բարոկկո և հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[5] |
| Ժանր | ժանրային նկարչություն[6], բնանկար, կենցաղային ժանր[2] և դիմապատկեր[2] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Mother Lacing Her Bodice beside a Cradle?, A Woman with a Basket of Beans in a Garden? և A Boy Bringing Bread? |
| Ուսուցիչ | Նիկոլաս Պիտերս Բերխեմ և Ludolf de Jongh? |
| Աշակերտներ | Hendrick van der Burgh? |
| Ներշնչվել է | Կարել Ֆաբրիցիուս, Յան Ստեն, Գերարդ Տերբորխ և Յան Վերմեեր |
| ստորագրություն | |
Պիտեր դե Հոոխ (de Hooch, de Hoogh) (դեկտեմբերի 20, 1629[1], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[2][1] - մարտի 24, 1684[1] կամ 1683[3], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][1]), հոլանդացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտ 1646-1649 թվականներին սովորել է Հաառլեմում։ 1654 թվականից աշխատել է Դելֆտում, 1660-ական թվականներին՝ Ամստերդամում։ Կրել է Ֆրանս Հալսի, Յան Վերմեերի, Կարել Ֆաբրիցիուսի ազդեցությունը։ Պատկերել է բյուրգերական կենցաղը, շեշտել ընտանեկան միջավայրի բանաստեղծականությունը («Բակ», 1658, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, «Տիրուհին և աղախինը», Էրմիտաժ, Լենինգրադ, «Մայրը օրորոցի մոտ», Պատկերասրահ, Բեռլին-Դալեմ, երկուսն էլ՝ մոտ 1660)։ Հասուն շրջանի նկարների գունապատկերում իշխում են մաքուր գունաբծերով հարուստ, տաք, ոսկեգույն երանգները։ Ուշ շրջանի գործերում Հոոխը ձգտել է արտաքուստ տպավորիչ կերպարների ստեղծման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր դե Հոոխ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 546)։ |