Բջնակ
Գյուղ | ||
---|---|---|
Բջնակ | ||
Բիչենեկ ադրբ.՝ Biçənək | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Համայնք | Շահբուզի շրջան | |
Բնակչություն | 1․157 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բջնակ (ավելի հնում նաև Ոփիք[1], ադրբեջանական անունը և ներկայիս պաշտոնական անունը՝ Բիչանակ ադրբ.՝ Biçənək), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը տարբեր ժամանակներում ունեցել է մի շարք անուններ։ Գյուղի պատմական, հայկական անունը կոչվել է Ոփինք, նաև Բջնակ։ Մինչև 18-րդ դարի երկրորդ կեսին հայերի գաղթը այն կոչվել է Բջնակ, հետագայում հայկական գրականության մեջ գյուղը շարունակել է կոչվել նույն կերպ։ 1870-ական թվականների սկզբներից մինչև 1919 թվականը գյուղում ապրել են մոլոկաններ, ովքեր բնակավայրը կոչել են Կարմալինովկա։ Հետագայում թուրքերը սկսել են գյուղը կոչել Բեչիչեք[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բջնակ գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի արևելքում՝ Նախիջևան գետի վերին հոսանքում։ Բնակավայրի հարավում է գտնվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Գեհենիք, հարավ-արևմուտքում՝ Աղտավ, արևմուտքում՝ Արքոյքայ գյուղերը, հյուսիսում՝ Շահբուզի պետական արգելոցը։ Բջնակից փոքր ինչ արևելքով անցնում է հայ-ադրբեջանական շփման գիծը, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը բաժանում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից։ Շահբուզի շրջանի շրջկենտրոն Շահպոնք քաղաքից հեռու է 21 կմ[2]։
Բջնակի լճակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բջնակի լճակները ոչ մեծ չափերի բնական երեք ջրային ավազաններ են, որոնք գտնվում են Բջնակ գյուղից 4 կմ հյուսիս՝ Բջնակի լեռնանցքում, Նախիջևան-Սիսիան չգործող ճանապարհի ձախ կողմում։ Լճակներն իրարից հեռու են 200-ից 600 մ հեռավորության վրա և ծովի մակարդակից բարձր են 2130 մ։ Լճերը սնվում են մի քանի արագահոս աղբյուրներից և հարակից լեռների ձնհալի ջրերով։ Լճերից և շրջակա ձորակներից սկզբնավորվում է Նախիջևան գետը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական գյուղի մասին գրավոր աղբյուրներում քիչ տեղեկություններ են հայտնի[2]։
Բջնակ գյուղից մոտ 1 կմ ներքև՝ Նախիջևան գետի ափին է գտնվում «Սոլդատսկի» բնակատեղին, որը հիմնվել է 1820-1825 թվականներին և առանձին կայանի է վերածվել։ 1850-ական թվականներին լքվել է[2]։
Բջնակից մի քիչ վերև, Սիսիան մեկնող մայրուղու եզրին գտնվող աղբյուրի մոտ տեղադրված է մի խաչքար, որը ստեղծվել է 1084 թվականին։ Խաչքարը պատրաստված է բազալտից։ Խաչքարի վրա գրված է, որ այն կառուցվել է Ավագի և Մարեմի հիշատակին։ Խաչքարի վրա կան բուսական և երկրաչափական զարդաքանդակներ։ Արձանագրության որոշ տառեր մաշված են[4]։
Գյուղի վերևում գտնվող Բաթաբատ վայրում կան հայկական միջնադարյան մի գյուղի ավերակներ՝ ավերակ եկեղեցի, գերեզմանատուն, տների հետքեր։ 1960-ական թվականներին հայտնաբերվել է 7 մ երկարություն և 4 մ լայնություն ունեցող մի դամբարան։ Այն ծածկված է եղել սալերով և 2 մ երկարություն ունեցող ձկնաքանդակ տապանաքարով։ Գյուղատեղիից քիչ հեռու կա 4 սենյակից բաղկացած մի ժայռակոփ կացարան, որի վրա քանդակված է 12-13-րդ դարերի 3 տողանոց մի արձանագրություն[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1677 թվականին Նախիջևանի Շարիֆ խանի կողմից գյուղն ավերվել է, բնակչության մի մասը սրի քաշվել։ Բջնակի հայությունը մոտ 1750-1760 թվականներին գաղթել է։ 1870-1872 թվականներին այստեղ բնակություն են հաստատել մալական ազգաբնակչությունը։ 1919 թվականին մալականները ևս գաղթել են այստեղից, որոնց մի մասը բնակություն է հաստատել ՀՀ Սևանի շրջանում[2]։
Մալականների բնակության տարիներին գյուղը կոչվել է նաև Կարմալինովկա, որը կապված է Երևանի գավառապետ Ն․ Կարմալինի անվան հետ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 170-171 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բջնակ» հոդվածին։ |
|
|