Աղու
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Աղու/Մահմուդոբա | ||
| Mahmudoba | ||
| 39°24′35″N 45°37′42″E / 39.40972°N 45.62833°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահբուզի շրջան | |
| Համայնք | Շահբուզի շրջան | |
| Բնակչություն | 797 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Փոստային դասիչ | AZ 7118 | |
|
| ||
Աղու[1] (այժմ կոչվում է՝ Մահմուդոբա ադրբ.՝ Mahmudoba), գյուղ ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Գյուղը տեղակայված է Նորս վտակի ափին, Նորս գյուղից 4 կմ ներքև[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակի՝ 13-րդ դարում Աղուն Տաթևի վանքին վճարել է 12 միավոր հարկ[2]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղ մտնող ճանապարհին է գտնվում «Չեչի քար» սրբավայրը։ Նորս վտակի ձախ ափին է գտնվում հին գյուղի գերեզմանատունը, որն ունի տասնյակ տապանաքարեր[2]։
Գտածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի գերեզմանատան շրջակայքից 1970-ական թվականներին հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի վերջերի հնագիտական իրեր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 4 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 168 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| ||||||||||||||||||||||
