Սաղուասոնք (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաղուասոնք (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Սաղուասոնք/Մարալիկ | ||
| Sələsüz | ||
| 39°23′34″N 45°30′14″E / 39.39278°N 45.50389°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահբուզի շրջան | |
| Համայնք | Շահբուզի շրջան | |
| ԲԾՄ | 1135 մետր | |
| Բնակչություն | 588 մարդ (2010) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Փոստային դասիչ | AZ7116[1] | |
|
| ||
Սաղուասոնք կամ Սալասուղ[2] (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Sələsüz, Սալասուզ), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։ Տեղակայված է Շահբուզ շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև այժմ էլ նկատելի են գյուղի հին հետքերը։ Այժմյան գյուղը, որը մտնում է Շահբուզի շրջանի կազմի մեջ, վերանվանվել է Սալասուղ։ Տեղանքի ուսունասիրություններից երևում է, որ պատմական Սաղուասոնքը ունեցել է միջին մեծություն[3]։
13-րդ դարում Սաղուասոնքը Տաթևի վանքին վճարում էր 8 միավոր հարկ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական բնակչությունը գյուղից գաղթել է մոտավորապես 1800-1820 թվականներին, որից հետո այդտեղ բնակություն են հաստատել թաթարները, թուրքերը, պարսիկները։ Ըստ Ղևոնդ Ալիշանի տվյալների՝ 1890-1891 թվականներին այդտեղ բնակվում էր 25 տուն այլազգի բնակչություն[3]։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հուշարձաններից կանգուն է միայն միաթռիչք կամուրջը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.azerpost.az/?options=content&id=188
- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- 1 2 3 4 5 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 183 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||
