Հեծանա
Գյուղատեղի | ||
---|---|---|
Հեծանա | ||
Qaraboya | ||
Երկիր | Ադրբեջան | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Համայնք | Շահբուզի շրջան | |
Բնակչություն | 0 մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Հեծանա (այժմ կոչվում է Ղարաբոյա կամ Կարաբոյա[1] ադրբ.՝ Qaraboya), գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեծանա գյուղը կրում է Հարդագողի Հեծանակ աստղի անունը[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Սալասուղչայ վտակի ամենավերին մասում, Շամեն գյուղից մոտավորապես 3 կմ հեռավորության վրա, ձորակի բարձրադիր վայրում։ Ժամանակակից գյուղի տեղում եղել է Շահապունիքի միջնադարյան Հեծանա պատմական գյուղը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի հնությունների ուսումնասիրությունների հիմք ենք տալիս ասլու, որ այն միջին մեծության հին հայկական գյուղ է եղել, նրա հնությունները վկայում են 9-10-րդ դարերի կյանքի մասին։ 1954-1955 թվականներին նրա բնակչությունը տեղափոխվել է Օծոփ, որից հետո Հեծանան ավերակների է վերածվել[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։
- ↑ Կաղապար:Գիրք։Ումառյան։Սյունիքի դիցարանը
- ↑ 3,0 3,1 Արգամ Այվազյան Նյութեր Նախիջևանի պատմական գյուղերի տեղադրության և պատմական հուշարձանների վերաբերյալ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 258-266.
|