Զարինե (գյուղ)
Գյուղ | ||
---|---|---|
Զարինե | ||
Zarine | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահբուզի շրջան | |
Այլ անվանումներ | Զիրպել, Զռնել | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Զարինե կամ Զռնել, գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի ավերակները գտնվում են Կուքի (Քյուքիչայ) վտակի վերին հոսանքի շրջանում, Կուքի գյուղից 4—5 կմ արևելք՝ մի մեծ ժայռի տակ[1]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության այս գյուղի հին անունը եղել է Զարինե, որը հետագայում աղավաղվել և դարձել է Զիրպել, Զռնել[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական գյուղը բավական մեծ է եղել, այդ են վկայում այժմյան ավերակներում պահպանված մոտ 600 քանդակազարդ տապանաքարերը։ Գյուղից մոտավորապես 1 կմ վերև գտնվում է մի չորացած փոքրիկ լճակ, որի շուրջը կան չորս մեծ գուռեր։ Գյուղի շրջակայքում կան նաև բրոնզեդարյան բնակավայրեր, որոնց պեղումներից Բ. Ալեքսանյանը հայտնաբերել է խեցեղեն և այլ հնագիտական իրեր[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս գյուղից հայերը տեղափոխվել են 1830—1840 թվականներին, որից հետո այստեղ՝ մինչև 1969 թվականը, բնակություն են հաստատել ադրբեջանցիները[1]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարինեի բարձրաբերձ ժայռի վրա գտնվում է գյուղի ամրոց-բերդը, որի հետքերը մինչև օրս տեսանելի են։ Ամրոցը իր բնական դիրքի շնորհիվ անառիկ է եղել, շրջապատված ամուր պարիսպներով։ Գյուղի հյուսիսարևելյան մասում դեռևս նկատելի են Զարինի եկեղեցու ավերակների հետքերը, որը 1873 թվականին կանգուն հուշարձան է եղել։ Գերեզմանատան հուշարձաններից արժանահիշատակ են նրա 11-12-րդ դարերի մի շարք խաչքարերը[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զարինեն (Զռնելը) Նախիջևանի քարտեզին Archived 2015-01-06 at the Wayback Machine.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արգամ Այվազյան, Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։, Երևան, ««Հուշարձան» և ՀՀ ԳԱԱ «գիտություն»», 1995 — 367, էջեր 367 — 367 էջ։
- Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան Նյութեր Նախիջևանի պատմական գյուղերի տեղադրության և պատմական հուշարձանների վերաբերյալ. — № Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 258-266.
|